Բոլոր լուրերը – Page 8582 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

ՀՀ խորհրդարանի շենքը՝ աշխարհի լավագույնների տասնյակում

12:39 14.10.2019

Բրիտանական հայտնի The Independent պարբերականը կազմել է աշխարհի խորհրդարանների ամենագեղեցիկ շենքերի թոփ 10-յակը: Դրանում հայտնվել է նաև ՀՀ խորհրդարանի շենքը, որ տեղակայված է Երևանում՝ Բաղրամյան պողոտայում: «Համալսարանական փոքր քաղաքի մեղմ մթնոլորտ կա այնտեղ: Դա գեղեցիկ, շքեղ, սիմետրիկ շենք է, տարածքը հրաշալի տեսք ունի»,- նշում է պարբերականը ՀՀ խորհրդարանի մասին: Թոփ-տասնյակում առաջին տեղը զբաղեցնում է Հունգարիայի […]

̰
Ճապոնիայում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի

12:25 14.10.2019

Ճապոնիայի «Հագիբիս» հզոր թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի, հայտնում է РИА Новости-ն: 15 մարդ անհայտ կորած է համարվում: Տուժածների թիվը 200-է: Ավելի վաղ SHANTNEWS.am -ը հայտնել էր, որ որոնողա-փրկարարական աշխատանքներին ներգրավված է ավելի քան 110 հազար մարդ, որոնք փորձում են օգնել սողանքների և ջրհեղեղների պատճառով ծուղակում հայտնվածներին:

̰
Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ

12:18 14.10.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ «Սիրելի՛ ժնևահայ բարեկամներ, Տիկնայք և պարոնայք, Անչափ ուրախ եմ ձեզ ողջունել Ժնևի հայկական կենտրոնի այս սրահում։ Ինձ համար պատիվ է ձեզ հետ միասին ներկա լինել այնպիսի կարևոր […]

̰
ՀՀ դատախազությունը նախաձեռնում է հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց

12:09 14.10.2019

ՀՀ դատախազության պաշտոնական կայքը հայտնում է, որ հանցավորության և հանցագործությունների բացահայտման վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը վկայում է այն մասին, որ հանցագործությունները ոչ միայն և ոչ այնքան քանակական, որքան որակական փոփոխությունների են ենթարկվում: Փոփոխություններ են կրել հանցագործությունները ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, կատարելագործվել են դրանց կատարման մեխանիզմները: Հանցավորությունը դարձել է ավելի համակարգված ու կազմակերպված՝ ինչը […]

̰
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի` Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

12:02 14.10.2019

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 12-ին Ժնևում մասնակցել է Շվեյցարական կարմիր խաչի (ՇԿԽ) ավանդական բարեգործական գալա երեկոյին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին և անցկացվեց «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո։ Երեկոյին ներկա է գտնվել Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ինչպես […]

̰
Ի՞նչ շահեց Հայաստանը WCIT-2019-ից

11:59 14.10.2019

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` պատմական հայրենիք կատարած առաջին այցից հետո Հայաստանը հայտնվեց համաշխարհային նորությունների թրենդներում և որոնողական ամենաշատ հարցումների թվում։ Փոքր երկրի մասին գրում էին այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են Daily Mail–ը, Daily News–ը, New York Times–ը և այլն։ Մասնագետների հաշվարկներով` նման PR-ը երկրին մի քանի տասնյակ միլիոն դոլար կարժենար, գրում է Sputnik Armenia-ն: Google Trends–ի […]

̰
ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

11:56 14.10.2019

Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը, «Ազատությանը» փոխանցել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։ Այսօր, ըստ Էդգար Ղազարյանի, վերջնաժամկետն է, երբ դատարանը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ ընդունի դիմումը վարույթ, […]

̰
Արմավիրում դանակահարել են 15 տարեկան տղայի

11:52 14.10.2019

Երեկ Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 15-ամյա պատանի։ Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն: Նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ որովայնին, դանակի հարվածներից առաջացած վնասվածքներ են եղել։ Բժիշկները պարզել են, որ զարկերակն արնահոսում է։ Անհետաձգելի բուժօգնության արդյունքում պատանու կյանքը փրկվել է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ անչափահասը բուժհաստատություն է տեղափոխվել Արմավիր քաղաքի […]

̰
ԱՄՆ-ը Սիրիայում է թողել «Իսլամական պետություն» խմբավորման շուրջ 50 գրոհայինի

11:48 14.10.2019

Ամերիկյան զորքերը հեռանալուց հետո «Իսլամական պետություն» խմբավորման շուրջ 50 գրոհայինի են թողել Սիրիայում: Այս մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով բարձրաստիճան երկու պաշտոնյաների: Ներկայումս գրոհայինները գտնվում են քրդական բանտերում: Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Սիրիայից ամերիկյան զորքը դուրս էր բերել երկու առավել հայտնի դահիճների, որոնք իրականացնում էին Արևմուտքի գերիների սպանությունները: Հաղորդվում է, որ […]

̰
Վթար Գյումրի-Ազատան ավտոճանապարհին. կան տուժածներ

11:46 14.10.2019

Հոկտեմբերի 14-ին` ժամը 00:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղում՝ «Կարկաչան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1983 թ.) […]

̰
Աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները

11:42 14.10.2019

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայանում է նոր մեգանախագծով. նոյեմբերի 1-9 Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Ինչպես հայտնեցին ՀՀ պտական սիմֆոնիկ նվագախմբից, նախաձեռնության շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը, նրանց կմիանա նաև մեր մեծանուն մաեստրո Տիգրան […]

̰
Booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թ. աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում. Փաշինյան

11:32 14.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսպիսով, booking.com-ը Երեւանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: Սա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաեւ խոշոր բիզնեսի համար: Եւ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին, լավ վերաբերմունք […]

̰
Տեսախցիկը ֆիքսել է Նիգերիայի հավաքականի դարպասապահի՝ սարսափելի վնասվածք ստանալու պահը

11:25 14.10.2019

Բրազիլիայի  հավաքականի հետ ընկերական խաղում Նիգերիայի հավաքականի դարպասապահ Ֆրենսիս Ուզոխոն ծանր վնասվածք է ստացել: 20-ամյա դարպասապահը շատ անհաջող ցատկ է կատարել և ընկնելուց վնասել է ոտքը: Նրա մոտ գրանցվել է բարդ հոդախախտ: Դարպասապահն անմիջապես փոխարինվել է: Ի դեպ, վնասվածքի պատճառով հանդիպումը չի կարողացել շարունակել նաև բրազիլացիների հարձակվող Նեյմարը: Նա ավելի շուտ է լքել խաղադաշտը:  

̰
Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ

11:23 14.10.2019

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը: Կասկածյալը ձերբակալվել է: 2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:17-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ  Արարատի մարզի Գեղանիստ գյուղից հրազենային բազմաբեկոր վնասվածքներով, պոլիտրավմա ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 1988թ. ծնված Սամվել Կարապետյանը, ով գիտակցության չգալով մահացել […]

̰
Վանաձորում տեղի ունեցած զինված միջադեպի գործով հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկը

11:18 14.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձինք կալանավորվել են: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի: Բացի այդ, […]

̰
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

11:07 14.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով  կժամանի Հայաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին […]

̰
Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 37-ի

11:00 14.10.2019

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 110 հազար մարդ:

̰
Կոսովոյում ընտրությունների արդյունքները հաշվելիս 26 մարդ է թունավորվել

10:49 14.10.2019

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

̰
Արոնյանը 2-րդ հաղթանակը տարավ. Grand Swiss 2019

10:40 14.10.2019

Կայացան FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումները: 4-րդ տուրն ընդհանուր առմամբ անհաջող էր հայ շախմատիստների համար: Մեր 8 գրոսմայստերներից 4-ը՝ Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Կարեն Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը պարտություն են կրել: Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի և միայն Լևոն Արոնյանն է կարողացել հաղթանակ տանել: […]

̰
Բժիշկները պայքարում են նոկաուտից հետո կոմայի մեջ հայտնված բռնցքամարտիկի կյանքը փրկելու համար

10:30 14.10.2019

Ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը Չարլզ Կոնվելի հետ մրցամարտի ժամանակ երկու անգամ՝ 4-րդ և 8-րդ ռաունդներում հայտնվել է նոկդաունում, բայց ցույց է տվել, որ կարող է շարունակել մարտը: Մրցավարը չի դադարեցրել այն: Պայքարը շարունակվել է մինչև 10-րդ ռաունդը, որի ժամանակ արդեն Կոնվելի ձախով հուժկու հարվածից հետո Դեյը հայտնվել է հատակին: Նա կորցրել է գիտակցությունը: Բռնցքամարտիկին անմիջապես […]

̰
Սիրիայի բանակը մտել է Մանբիջ. քրդերը և Ասադը համաձայնության են եկել

10:23 14.10.2019

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը սկսելու մասին,

̰
Խախտումներ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները

10:14 14.10.2019

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Կենտրոն) կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել են մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: Գրությամբ բարձրացվել են հետևյալ հիմնական խնդիրները. ◾ պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների […]

̰
Վթար Նոր Գեղիում. կա տուժած

10:11 14.10.2019

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 23:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Հովհաննես Վ.) […]

̰
«Օջախ» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի են ենթարկել հարսանիքի մասնակիցներից մեկին, որը տեղում մահացել է

10:04 14.10.2019

Հոկտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ «Օջախ» ռեստորանային համալիրի դիմաց, Բալահովիտ գյուղի բնակիչ, 36-ամյա Դավիթ Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AԼ 037 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Սարգիս Սարգսյանին, ով տեղում մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Դեպքի վայրում […]

̰
Հոկտեմբերի 14-ին մեկնարկում են «Ավրորա» ֆորումի միջոցառումները

09:57 14.10.2019

«Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մեկը «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝  միավորելով աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական և գիտատեխնիկական նորարարության ոլորտներից: Մասնավորապես՝ հոկտեմբերի 14-ին, Շուշիում հիմնադրամի նվիրատուները և ընկերները կմասնակցեն պատմական հուշակոթողի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգման աշխատանքների ավարտին […]

̰
Կրիպտոմայնինգային հարձակումների թիրախ է դարձել հայաստանցի օգտատերերի 3,23%-ը

09:42 14.10.2019

«Կասպերսկի լաբորատորիա»-ի տվյալներով՝ 2019թ երկրորդ կիսամյակում ծպտյալ կրիպտոմայնինգների հարձակումների թիրախ են դարձել համակարգչից օգտվող վրացիների 2.72% -ը, Հայաստանում՝ 3,23%-ը, Ադրբեջանում՝ 3,06%-ը»: Մայնինգ են կոչվում այն ծրագրիրը, որոնք օգտագործում են համակարգչի ռեսուրսները՝ տարբեր կրիպտոարժույթներ վերարտադրելու համար՝ շահույթ ստանալու նպատակով: Նման ծրագրերը գաղտնի տեղադրվում են՝ առանց համակարգչի օգտատերերին տեղյակ պահելու և համաձայնության, և առավել հաճախ տարածվում են, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 22 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:30 14.10.2019

Հոկտեմբերի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 250 քմ, 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, 8000 քմ, Շենգավիթ  վարչական շրջանում՝ 6000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ, 250 քմ, Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին՝ […]

̰
Շինաշխատանքների պատճառով ՀՀ-ում որոշ ճանապարհահատվածներ փակ են

09:19 14.10.2019

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն Ս.թ. սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երին յուրաքանչյուր օր ժամը՝ 09:00-ից 18:00-ն, կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար:

̰
Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալակիր. Continental Cup

09:07 14.10.2019

Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Դաղստանում կայացած Continental Cup հեղինակավոր մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել: Մրցաշարին ավելի քան 200 ըմբիշ է մասնակցել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Հայաստանից և այլ երկրներից: Վազգենը նախ հաղթել է երկու ռուս և մեկ հայ ըմբիշի: Հետո  նվազագույն` 3-4 հաշվով պարտություն […]

̰
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը ԱԱ եզրափակչում զբաղեցրել է 7-րդ տեղը և չի ստացել Տոկիո-2020-ի ուղեգիր

08:55 14.10.2019

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող Մարմնամարզության աշխարհի առաջնությանն Արթուր Թովմասյանը եզրափակչում զբաղեցրել է 7-րդ տեղը: Արթուրը վաստակել է 14,200 միավոր։ Նա անսխալ է կատարել օղակների վարժության բոլոր տարրերը, սակայն ցատկի ժամանակ չի կարողացել հստակ ֆիքսել մարմինը: Արդյունքում Արթուրը ճանաչվել է 7-րդը, ինչը սակայն բավարար չէր օլիմպիական վարկանիշի համար: Այսպիսով՝ Հայաստանի հավաքականից Տոկիո-2020-ի  ուղեգիր ունեցավ միայն Արթուր […]

̰
BACK_TO_TOP