Բոլոր լուրերը – Page 8581 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Վարչապետն իրականացրեց զբոսաշրջային կարևոր արշավ, մասնակցեց դրան․ նախարար

15:17 14.10.2019

«Վարչապետն իրականացրեց զբոսաշրջային կարևոր արշավ, մասնակցեց դրան»։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հիշեցրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի այն նախաձեռնության մասին է, երբ նա ուղեկցում էր արտասահմանցի զբոսաշրջիկներին՝ հենց ինքը ներկայացնելով Հայաստանի տեսարժան վայրերը։ Պարզվեց՝ դա մարքետինգային արշավ է եղել, որի մասին նախարարության հայտարարության մեջ ասվում է․ «Մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» […]

̰
Սիրիայի հյուսիսի հայաբնակ վայրերում ռազմական գործողություն չկա. Աննա Նաղդալյան

15:15 14.10.2019

Սիրիայում ՀՀ դեսպանությունն ու հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով, նրանք մշտական կապի մեջ են Սիրիայի հյուսիսում հայկական համայնքի հետ, և մեր դիվանագիտական ներկայացուցչությունները օպերատիվ տեղեկություններ են ստանում` պատրաստակամություն հայտնելով աջակցել նրանց: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` նշելով, որ այն վայրերում, որտեղ կան հայեր, պատերազմական գործողություններ չկան, հետևաբար հայերի […]

̰
Ծրագիրը լիովին փոփոխված է լինելու. Հայկակ Արշամյանը ներկայացրել է հեռուստամարաթոնի մանրամասները

15:11 14.10.2019

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող ամենամյա հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 28-ին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: «Այս տարի որոշ փոփոխություն ենք կատարել: Առաջին 4 ժամը անցկացվելու է և կազմակերպվելու է Հայաստանում, հաջորդ 6 ժամը կփոխանցենք Լոս Անջելեսին: Ծրագիրը լիովին փոփոխված է լինելու, չեք տեսնի այն, ինչ տեսել […]

̰
Չեմ պատրաստվում նախկինի արված որևէ բանի համար պատասխանատվություն ստանձնել. Հայկակ Արշամյան

15:09 14.10.2019

«Չեմ պատրաստվում նախկինի արված որևէ բանի համար պատասխանատվություն ստանձնել»,- հոկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, իսկ հարցին՝ արդյո՞ք նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ու արված բացահայտումները կարող են բացասաբար ազդել հիմնադրամի վրա, Արշամյանը բացասական պատասխան տվեց: «Որևէ անձի կամ անձերի բացասական գործունեությունը նախկինում, չպետք է իր […]

̰
Հոմենընդմենի 12-րդ պատգամավորական ժողովն է մեկնարկել

15:03 14.10.2019

Մեկնարկել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 12-րդ պատգամավորական ժողովը: Պաշտոնական բացումից հետո մասնակիցները մեկնել են Ծաղկաձոր, որտեղ 5 օր կընթանա ժողովը, այնուհետև կընտրվի կենտրոնական նոր վարչություն: Ժողովի ընթացքում կամփոփվեն ձեռքբերումները և կծրագրվեն առաջիկա 4 տարվա անելիքները: «Պատգամավորական ժողովները տեղի են ունենում 4 տարին մեկ անգամ և համախմբում են 111 մասնաճյուղ ունեցող համահայկական այս մեծ միության […]

̰
Ովքե՞ր են Ֆինլանդիա-Հայաստան խաղի մրցավարները

15:00 14.10.2019

«Եվրո-2020»-ի ընտրական J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Խեսուս Խիլ Մանսանոն։ Նրան կօգնեն Դիեգո Բարբերոն և Անխել Նևադոն։ 4-րդ մրցավարը Խուան Մարտինես Մունուերան է, իսկ ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Յակոբ Էրելը, որը ներկայացնում է Իսրայելը: Հիշեցնենք՝ Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տուրկու քաղաքի «Վերիտաս» […]

̰
Հորիզոն 15.00

15:00 14.10.2019

̰
Բիզնեսի հետ քննարկումներում բացահայտվել է ՀՀ-ից արտահանման 100 խոչընդոտ․ նախարար

14:57 14.10.2019

ՀՀ վարչապետի հանձնարարականով նախաձեռնվել են արտադրող և արտահանող կազմակերպությունների հետ ճյուղային քննարկումներ՝ շուրջ տասը ոլորտ ներկայացնող խմբերով։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Քննարկումների արդյունքում վերհանվել են բիզնես գործունեությանը խոչընդոտող ավելի քան 100 խնդիրներ»,- ասաց նա։ Խաչատրյանի խոսքերով՝ նախարարությունում իրականացված հանդիպումներին հետևել է քննարկում` ՀՀ վարչապետի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և […]

̰
Նախատոնական Երևան. ինչպե՞ս է քաղաքը պատրաստվում տոնին

14:53 14.10.2019

Հոկտեմբերի 19-ին Երևանը կնշի հիմնադրման 2801-ամյակը: Այս օրերին քաղաքն ակտիվ պատրաստվում է ծննդյան տոնին: Առաջին բարդ գործը կարգախոսի ընտրությունն էր, որն էլ պետք է թելադրեր տոնի ընդհանուր տրամադրությունը: «Մի քանի կարգախոս էր քննարկվում: Վերջիվերջո ընտրեցինք «Սրտումս Երևան», քանի որ քաղաքի ցանկացած բնակիչ իր սրտում ունի Երևանը: Սա նաև սիրո յուրօրինակ խոստովանություն է»,- նշում է քաղաքապետի […]

̰
Այս տարվա տնտեսական աճը ցածր է միայն 2018թ․ ցուցանիշից․ նախարար

14:49 14.10.2019

Տնտեսական ակտիվության հայտնի ցուցանիշն առայժմ վերաբերում է հունվար-օգոստոս ամիսներին․ այն կազմել է 7%։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ 2015-2019 ժամանակահատվածում այն ցածր է միայն 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2018-ին 7․7% էր)։ Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 9․5%, իսկ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալի աճը՝ 10,4%։ […]

̰
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 12․3 տոկոսով․ նախարար

14:41 14.10.2019

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առայժմ ամփոփված է միայն կիսամյակի կտրվածքով. այն կազմել է 770 հազար մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է եղել 12,3%-ով։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարն անդրադարձել է նաև միջազգային վարկանիշային ցուցակներում Հայաստանի վարկանիշի փոփոխմանը։ Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը՝ B1-ից Ba3: Վարկանիշի […]

̰
«Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների շրջանակներում 550 քուրդ զինյալ է սպանվել»․ Թուրքիայի ՊՆ

14:35 14.10.2019

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում պաշտոնական հաղորդագրություն է տարածել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով սպանված քուրդ զինյալների թվի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Թուրքական կողմի տվյալներով՝ «Խաղաղության ակունք» ռազմական գործողության 6 օրերի ընթացքում թուրքական բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) 550 զինյալի է սպանել: Հայտարարությունում նշվում է, որ Եփրատի արևելքում իրականացվող […]

̰
Կոնյակ, մրգային գինիներ, շոկոլադ և մետաղներ․ արտահանումն աճել է 4,6 տոկոսով

14:29 14.10.2019

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հունվար-օգոստոսին ապրանքային արտահանումը կազմել է 1 միլիարդ 660 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 73 մլն ԱՄՆ դոլարով կամ 4.6%-ով։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարը ներկայացրեց նաև արտահանման աճ արձանագրած ապրանքները․ Կոնյակ. հունվար-օգոստոսին արտահանումը կազմել է շուրջ 137 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով […]

̰
Համայնքային գերեզմանատներում հողհատկացումն անվճար է

14:21 14.10.2019

Մայրաքաղաքում 21 գերեզմանատուն կա: Դրանցում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը: Դաշտը կանոնակարգելու նպատակով համայնքային կառույցը տարեսկզբից մի շարք ծրագրեր է նախաձեռնել: Գերեզմանատների սահմաններից դուրս կատարված հուղարկավորություններ, բանկում գրավադրված տարածք, շեղումներ՝ օրենքով նախատեսված գերեզմանատեղերի սահմանաչափերից: Տարիներ շարունակ քաղաքացիները բախվել են տարբեր խնդիրների: Ոլորտն առանձնահատուկ է և […]

̰
Հայաստանցին նշանակվել է Ղրիմի տնտեսական զարգացման նախարարի ԺՊ

14:20 14.10.2019

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հրաման է ստորագրել երկրի տնտեսական զարգացման նախարարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: Երկրի տնտեսական զարգացման նախարարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Անուշավան Արարատի Աղաջանյանը` Ղրիմի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալը: Անուշավան Աղաջանյանը ծնվել է 1991թ. Կիրովական քաղաքում (ներկայիս Վանաձորում): Նախքան նախարարությունում աշխատանքը նա եղել է Սիմֆերոպոլի […]

̰
Խաչատուրյան քույրերի հոր վերաբերյալ բժշկական փորձաքննության տվյալները հայտնի են

14:20 14.10.2019

Բժշկական փորձաքննությունը եզրակացություն է տվել, որ Խաչատուրյան քույրերի հայրը՝ Միխայիլը, իր դուստրերին սեռական բռնության է ենթարկել և սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Թե կոնկրետ ում նկատմամբ է սեռական հակում ունեցել Խաչատուրյանը, չի նշվում, սակայն ասվում է, որ դա տեղի է ունեցել առնվազն կես տարի: Համաձայն եզրակացության, որ տվել է […]

̰
Կատալոնական անջատողական առաջնորդները դատապարտվել են 9-13 տարվա ազատազրկման

14:15 14.10.2019

Իսպանիայի գերագույն դատարանը 9-13 տարվա ազատազրկման է դատապարտել կատալոնական անջատողականների 12 առաջնորդների, որոնք 2017-ին արտահայտվել են ինքնավարության օգտին: Ըստ Reuters-ի՝ ամենաերկար ժամկետը ստացել է Օրիոլ Խունկերաս ինքնավար շրջանի կառավարության ղեկավարի նախկին տեղակալը: Նրան դատապարտել են 13 տարվա ազատազրկման  «ապստամբության և պետական ​​միջոցների չարաշահման» մեղադրանքով: Կատալոնիայի խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե Ֆորկադելը ստացել է 11.5 տարվա ազատազրկում: […]

̰
ՄԻԵԴ-ում 17 հոգանոց խումբ է ձևավորվել Քոչարյանի վերաբերյալ դիմումը քննելու համար

14:05 14.10.2019

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործող ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումը քննելու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձևավորվել է 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով։ Մինչ այդ, ՄԻԵԴ-ը բավարարել էր ՀՀ Սահմանադրական դատարանի՝ խորհրդատվական եզրակացություն տալու խնդրանքը։ Հանձնաժողովի նախագահը սահմանել է նաև այն ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են նյութեր տրամադրել այս դիմումի քննության ընթացքն ապահովելու համար։ Խոսքը […]

̰
Թրամփը ճնշում է գործադրել Պետքարտուղարության վրա ինձ պաշտոնանկ անելու համար. Մարի Յովանովիչ

13:55 14.10.2019

Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը Կոնգրեսում տեղի ունեցող լսումների ժամանակ հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Պետքարտուղարության վրա  ճնշում է գործադրել՝ նրա պաշտոնանկությանը հասնելու նպատակով: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Յովանովիչը նշել է, որ իր դեմ նպատակային արշավ էր իրականացվում, և որ Թրամփը մեկ տարի անընդհատ ճնշում էր գործադրում պաշտոնատար անձանց վրա, որպեսզի կարողանա […]

̰
Ցեղասպանությունն այսօր, ցավոք սրտի, կրկնվում է այլ սցենարով. Հալեպի նահանգային մարմնի անդամ

13:52 14.10.2019

Սիրիական իշխանությունները փորձում են պատերազմական գործողությունների անցնելուց առաջ, համաձայնությունների միջոցով, խաղաղության հասնել, կարծում է Հալեպի նահանգային խորհրդի անդամ, սիրիական պատերազմի ընթացքում Հալեպում ձևավորված Շտապօգնության մարմնի ներկայացուցիչ Շահե Մինասյանը: «Ըստ իմ ունեցած տեղեկություններուս, շրջանը, որ ենթակա է Հասակե նահանգին, մոտավորապես 3000 հայեր կան, գալով Սիրիական բանակին, անշուշտ սիրիական բանակը պետք եղած ժամանակ, ինքը կորոշե՝ երբ պիտի […]

̰
Արթուր Ալեքսանյանը՝ Unicef-ի բարի կամքի դեսպան

13:50 14.10.2019

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել է Unicef-ի բարի կամքի դեսպանը Հայաստանում: «Հպարտ եմ Unicef-ի մեծ ընտանիքի անդամը դառնալու համար»,- «Ինստագրամում» գրել է գյումրեցի ըմբիշը՝ հրապարակելով լուսանկարը: Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն է: Աշխարհի վերջին առաջնությանը Արթուրը ևս փայլուն հանդես եկավ, բայց եզրափակչից առաջ ստացավ […]

̰
Նոկաուտից հետո կոմայի մեջ հայտնված ամերիկացի բռնցքամարտիկի վիճակը ծայրահեղ ծանր է

13:43 14.10.2019

Ինչպես տեղեկացրել էինք,  ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը երեկ երեկոյան կայացած մրցամարտի ընթացքում ծանր նոկաուտ էր ստացել և հայտնվել կոմայի մեջ: Վերջին տեղեկություններով՝ Դեյը գլխուղեղի վիրահատություն է տարել և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 23-ին ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում մահացել էր ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևը: Սաբրիել Մատիասի հետ մրցամարտի ժամանակ նա ուղեղի […]

̰
Ճապոնիայում թայֆունի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 50-ը

13:40 14.10.2019

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով 50 մարդ է տուժել, ևս մեկը զոհվել է, 4-ը` անհայտ կորել, նշում է NHK-ն՝ հղում անելով իրավապահներին: Այս պահին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 51 մարդ: Ճապոնիայում մոտ 9 միլիոն մարդու իշխանությունները խորհուրդ են տվել տարհանվել: Հիշեցնենք, որ Ճապոնիայի իշխանությունները տարհանման որոշում են կայացրել բնակչության մի մասի համար, մյուս մասին […]

̰
Մալաթիա-Սեբաստիայում երկու նոր աղբաման է այրվել

13:35 14.10.2019

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Օհանով 54 շենքի բակում, այսօր երկու նոր աղբաման է այրվել։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Վարչական շրջանի աշխատակազմն արդեն իսկ դիմել է ոստիկանություն։ Հուսով ենք, որ մեղավորները արագ կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։ Կոչ ենք անում քաղաքացիներին չվնասել և ոչնչացնել համայնքային գույքը, որը ծառայում է հարյուրավոր այլ քաղաքացիներին»,- տեղեկացնում են քաղաքապետարանից:

̰
52-ամյա տղամարդը ապամոնտաժել և հափշտակել է ճանապարհային 4 ուղեցույց նշան

13:31 14.10.2019

Հոկտեմբերի 12-ին` ժամը 12:30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել 52-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի կեսերին Բերդ-Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի տարբեր հատվածներից ապամոնտաժել և հափշտակել է ճանապարհային 4 ուղեցույց նշան։ Պատճառված վնասի չափը պարզվում է: Գողոնը հայտնաբերվել է: Նշանակվել է ապրանքագիտական ստուգում: Նախապատրաստվում են […]

̰
Իրականացվում են Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի եկեղեցու հիմքերի վերականգնման աշխատանքներ

13:21 14.10.2019

Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվում են Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի միանավ եկեղեցու հիմքերի կոնսերվացման (ամրակայման) և վերականգնման աշխատանքներ: Օրեր առաջ մեկնարկած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին երեկ ներկա են եղել նաև հնագետ Համլետ Պողոսյանը, վերականգնող ճարտարապետներ Իտալիայից: Աշխատանքներն իրականացվում են «Արթմաշին» շինարարական կազմակերպության կողմից, կավարտվեն տարեվերջին: Նախարարության Պատմության և […]

̰
Լեհաստանի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթող է ճանաչվել իշխող կուսակցությունը

13:20 14.10.2019

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 61%, ինչը համարվում է ռեկորդային:

̰
Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

13:15 14.10.2019

Արցախի Հանրապետության Ջրականի (Ջաբրայիլ) հոսպիտալում բժիշկները հինգուկես ժամ տևած վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի կյանքը: Հոսպիտալի բժիշկները կողմնորոշվել են արագ, բարդ վիրահատությունը հաջողած բժիշկներն արժանանում են զինծառայողի մոր անսպառ շնորհակալություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեպքի մասին պատմել է Հայկի մայրը՝ Թամարա Բաղդասարյանը: «Տղաս ծառայում է Հադրութի զորամասում: Զորամասից տեղափոխվել է Ջաբրայիլի հոսպիտալ՝ որովայնի շրջանում […]

̰
ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգեց Սկրիպալների պատճառով ՌԴ նկատմամբ սահմանած պատժամիջոցները

13:12 14.10.2019

ԵՄ-ն ավելի քան մեկ տարով երկարաձգել է ՌԴ մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք կապված են քիմիական զենքի գործածման հետ: Խոսքը ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մասին է: Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով ԵՄ խորհրդին: Պատժամիջոցների գործողության ժամկետը այժմ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 16-ն […]

̰
Պատերազմը սպանում է բոլորին, անգամ նրանց, ովքեր ողջ են մնացել. Նաիրա Զոհրաբյան

13:11 14.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմը սպանում է բոլորին: Անգամ նրանց, ովքեր ողջ են մնացել: Դժվար է այս մտքի հետ չհամաձայնելը»:

̰
BACK_TO_TOP