21:40 12.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ին ոստիկանության Մեծամորի բաժնում թոշակառու մի կին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և ննջասենյակի պահարանից հափշտակելով բանկային քարտը` կանխիկացրել կենսաթոշակը: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին նույն շենքի անչափահաս […]
21:34 12.10.2019
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների տարած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին` ժամը 17:40-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ինքնակամ ներկայացել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ ներկայացնելով հանցագործության գործիք հրազենը։ Գեղանիստի բնակիչ, 34-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի […]
21:30 12.10.2019
Հոկտեմբերի 12-ին, ժամը 14:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 119/12 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդգես Հ.) վրաերթի է ենթարկել […]
21:24 12.10.2019
Հայաստանը շարունակում է մնալ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվով աշխարհի առաջատար երկրների շարքում: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ այսպես շարունակելու դեպքում մինչև 2060թ. 93 000 աղջիկ չի ծնվի, ինչի արդյունքում Հայաստանի բնակչությունը կնվազի հավելյալ 80 000-ով։ Աղջիկ ունենալու ցանկությունը, սակայն, տեսականորեն է հաղթողի դիրքերում: Գործնականում պատկերն այլ է: Մանրամասները՝ տեսանյութում։
21:15 12.10.2019
Երեկ նշվում էր աղջիկ երեխաների միջազգային օրը: Օրվա նպատակն է ուշադրություն հրավիրել այն խնդիրների լուծման վրա, որոնց բախվում են աշխարհի բոլոր աղջիկները, և նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանը: Խնդիրներից մեկն էլ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներն են: Հայաստանը շարունակում է մնալ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվով աշխարհի առաջատար երկրների շարքում: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ այսպես շարունակելու դեպքում […]
21:02 12.10.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում մեր հանրապետությունում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակության անդամների հետ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին առնչվող մի շարք հարցեր: […]
20:50 12.10.2019
«Մեր ժամանակների հերոսները» շարքի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ։ Նա ասաց, որ երբ ելույթներից մեկում խոսնակներից մեկը նշել է «տառապած գյուղացու» կերպարի մասին, ինքը հակադարձել է նրան։ «Էդ մտածողությունն է պրոբլեմ, երբ գյուղացի ասելիս պատկերացնում ենք ճաքած ձեռներով, ճղած կոշիկներով, կարկատած շորերով, կռացած, չսափրված»,- վերջին բառի վրա Փաշինյանը չզսպեց ծիծաղը, […]
20:37 12.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստաֆիլմի ցուցադրությունը երկու շաբաթ է՝ ավարտվել է, բայց չեն ավարտվում ֆիլմի սցենարի ու կերպարների շուրջ հեռուսադիտողների արձագանքն ու քննարկումները: Հեռուստադիտողներն այժմ էլ շարունակում են մեկնաբանություններ գրել «Շանթի» ֆեյսբուքյան էջին ու էլեկտրոնային փոստին: Գյումրիում նկարահանված 24 մասից բաղկացած ֆիլմը՝ ինչ հետք է թողել տարբեր տարիքային ու սոցիալական խմբերի մոտ, այս մասին խոսում […]
20:27 12.10.2019
Ճապոնիայի ափերին հասած «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 2-ի: Անհետ կորած է համարվում 3 մարդ, ավելի քան 50 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնել է NHK-ը: Երկրի մի քանի պրեֆեկտուրաներում ավելի քան 770 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի իշխանությունները 11 միլիոն մարդու խորհուրդ են տվել […]
20:14 12.10.2019
Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ 10-15 տարի պլանավորում անելը որոշ առումով անհեթեթ է հնչում։ Այս մասին այսօր բիզնես համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ այդ խնդրի մասին իր անձնական օրինակով գիտի, և պատմեց՝ ինչի մասին է խոսքը։ Մանրամասները՝ տեսանյութում:
19:59 12.10.2019
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքն «Ինստագրամում» հայտարարություն է հրապարակել: Նրանք շնորհակալություն են հայտնել սրտացավ մարդկանց, ովքեր աջակցել են դերասանուհուն «Ինստագրամում» բացված հատուկ էջում: Դերասանուհու ընտանիքը ցավով հայտնել է, որ սոցկայքի ադմինիստրացիան արգելափակել է այդ էջը: «Ցավում ենք, որ նման անկեղծ և զանգվածային, միասնական պոռթկումը ռոբոտացված համակարգը չկարողացավ մարսել: Այնքան սրտացավ մարդիկ էին մեզ միացել ընդամենը մեկ […]
19:44 12.10.2019
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մարզիկներ Սիմոն Մարտիրոսյանի և Նազիկ Ավդալյանի անունները կրող մարզադահլիճներ կբացվեն Ստեփանակերտում և Շուշիում. «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի մոտ դիմավորեցի մեր դյուցազուններին՝ Եվրոպայի եռակի ու աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին և օրերս ծանրամարտի աշխարհի չեմպիոնական տիտղոսները նվաճած Սիմոն Մարտիրոսյանին և աշխարհի […]
19:29 12.10.2019
«Միսս Մոսկվա-2015» Օքսանա Վոևոդինան, իր նախկին ամուսնուց՝ Մալայզիայի նախկին թագավոր Մոհամմադից պահանջում է որդու նկատմամբ հայրություն ճանաչել: Համապատասխան հայցով Վոևոդինան արդեն դիմել է դատարան: ԶԼՄ-ները հայտնում են, որ գեղեցկուհին մտադիր է ստիպել Մոհամմադ V-ին ստիպել հայրությունը ճանաչել և օգնել իրեն: Գեղեցկուհին նաև ալիմենտ է պահանջում որդու համար` ամսական մոտ 30 հազար դոլարի չափով: Ավելի վաղ […]
19:15 12.10.2019
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անձամբ հավաքում է աղբը այն վայրից, որտեղ պատրասվում է ընդունել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին: Նրանք հանդիպելու են Մամալապուրամ քաղաքում, որտեղ կան բազմաթիվ պատմամշակութային արձաններ: Մոդին իր հրապարակման մեջ նշել է, որ ցանկանում է, որ մարդիկ մնան առողջ և այդ իսկ պատճառով հարկավոր է հավաքել […]
19:07 12.10.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին և հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական […]
19:00 12.10.2019
Հոկտեմբերի 13-ը Բանտային կրթության միջազգային օրն է: 30 տարի առաջ քաղաքացիական հասարակությունը կոչ արեց բանտարկյալների համար կրթության պայմաններ ստեղծել: Այս կոչին արձագանքեցին աշխարհի շատ երկրներ: Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվող կրթության առկա վիճակն ու արդյո՞ք ապահովում է անազատության մեջ գտնվող դատապարտյալների կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը: Այս հարցերի շուրջ «ԴԻ-Վի-ՎԻ ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակը Գյումրիում […]
18:44 12.10.2019
Գյումրիում գրեթե ավարտին է մոտենում Վերակառուցման և զարգացման բանկի` 23.8 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրով իրականացվող փողոցաշինական ծրագրի առաջին փուլը: Աշխատանքներն անավարտ են ընդամենը մեկ՝ Գարեգին Նժդեհ փողոցում: Հաջորդ տարի մեկնարկելու է նույն ծրագրի «Տրանշ Բ»-ն և «Տրանշ Գ»-ն: Գյումրիի քաղաքային և մարզային իշխանությունները հստակեցնում են այն փողոցների ցանկը, որոնք ընդգրկվելու են փողոցների վերականգնման ծրագրի […]
18:42 12.10.2019
Սիրիայի հյուսիսում այսօր տեղի ունեցած իրողությունների և բախումների մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ է պատմել Հալեպի հայկական «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիգ Պողիկյանը: Նա ասել է, որ բնակչության համատարած գաղթ է սկսվել Քոբանի, Դերիկ և Թել-Աբյադ բնակավայրերից, որոնք հրետակոծության է ենթարկում թուրքական զորքը: Տեղի հայ բնակիչների մի մասը հասցրել է մեկնել Հալեպ, սակայն քիչ չեն նաև շրջափակման […]
18:30 12.10.2019
Ֆրանսիայի շրջաններից մեկում՝ Օվերնում, գեղեցկության մրցույթի հաղթող Ամանդին Բիլուն դժգոհել է, որ իրեն հեռացրել են մրցույթից՝ ավելորդ քաշ ունենալու պատճառով: Վերջերս նրան ասել են, որ չի կարող պայքարել «Միսս Ֆրանսիա» տիտղոսի համար փիրսինգի պատճառով, բայց աղջիկը վստահ է՝ իրականում խնդիրն իր կառուցվածքն է: Ամանդին Բիլուն, ով ճանաչվել էր Օվերնի ամենագեղեցիկ աղջիկը, սեպտեմբերի 28-ին պաշտոնական նամակ […]
18:15 12.10.2019
Հռոմում հասարակական տրանսպորտից օգտվելիս այսուհետ կարելի է վճարել պլաստիկե շշերով, գրում է Настоящее Время-ն: Նշվում է, որ քաղաքային իշխանությունները նման քայլի են դիմել, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեն աղբի վերամշակման խնդրի վրա:
18:13 12.10.2019
Հայաստանի ամենամեծ խնդիրներն են աղբը՝ ներառյալ ժանգոտած կուզովներն ու «բուդկաները» և զուգարանների բացակայությունը։ Այս կարծիքն այսօր համաժողովի ժամանակ արտահայտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բողոքեց, որ թեև բենզա-գազալցակայաններն ունեն պարտավորություն` զուգարաններ ունենալ, բայց դրանց մի մասը չունի, մյուս մասի մոտ էլ ստանդարտներին համապատասխան չեն։ Ընդ որում, ըստ Փաշինյանի, հասել է մի վիճակի, երբ իշխանությունները պետք է […]
18:10 12.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել մարզի գործարարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերն ու հնարավոր ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են գինեգործության զարգացմանը, խաղողի նոր ժամանակակից այգիների հիմնմանը, վարկային միջոցների տրամադրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում` ճանապարհաշինությանը, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներին, ջրամատակարարմանը վերաբերող հարցեր: Վարչապետը, անդրադառնալով […]
18:04 12.10.2019
Հայաստանում առաջին անգամ անցկացվում է մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա: 4-14 տարեկան ավելի քան 500 երեխա, որոնցից 120-ը` Ռուսաստանից ու Ղազախստանից, մասնակցելում էին IQ կենտրոնի կազմակերպած և Հայաստանում առաջին անգամ անցկացվող մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային: Օլիմպիադային մասնակցող ու մենթալ թվաբանություն սովորող երեխաների հետ հաշվարկի մրցույթում շատ մեծահասակներ անհարմար դրության մեջ կհայտնվեին: Գումարում են, բազմապատկում, արմատով գործողություն […]
18:00 12.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա համաժողովի ժամանակ հայտարարեց, որ բիզնեսի և պաշտոնյաների համար կանոններ է սահմանել։ Դրանցից առաջինի համաձայն՝ եթե խանութի աշխատողը ՀԴՄ կտրոն չի տպում, ապա նա գողություն է անում։ Վարչապետը այդ մարդկանց համեմատեց գողացող պաշտոնյաների հետ։ Դա, ըստ Փաշինյանի, նույնն է, որ պետական պաշտոնյան նույն չափով կամ ավել կամ պակաս գողություն անի։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:54 12.10.2019
Արագածոտնում անցկացված բիզնես համաժողովի ընթացքում մի քանի գործարարներ վարչապետին բողոք ուղղեցին այն կապակցությամբ, որ հոսանքի տատանումներ են լինում հաճախ, ինչի պատճառով իրենք խնդիրներ են ունենում։ Նիկոլ Փաշինյանն էլ հենց տեղից SMS ուղարկեց «իրավասու անձին»։ Ավելի ուշ Փաշինյանն ասաց, որ պատասխան նամակ է ստացել ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանից, ու ընթերցեց դրա մի մասը։ Ըստ Փաշինյանի՝ Կարապետյանը […]
17:42 12.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ամփոփում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը:
17:40 12.10.2019
Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ արջի թաթն արգելափակվել է հողամասի մետաղյա ցանկապատի մեջ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները քնեցրել են արջին […]