17:40 12.10.2019
Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ արջի թաթն արգելափակվել է հողամասի մետաղյա ցանկապատի մեջ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները քնեցրել են արջին […]
17:33 12.10.2019
Արագածոտնում տեղի ունեցած համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց գործարարներից մեկն ու բացատրեց, որ իրենք խնդիր ունեն էլեկտրաէներգիայի մատակարարման հետ․ հոսանքի տատանումները կարող են խափանել իրենց աշխատանքը, փչացնել մեխանիզմները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց իր խոսքերի ընթացքում հաղորդագրություն ուղարկեց իրավասու անձին ու այդ մասին հայտնեց համաժողովի մասնակիցներին։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը ասաց, թե ինչ լուծում է պատկերացնում […]
17:30 12.10.2019
ոկտեմբերի 12-ին, ժամը 11:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus» (վարորդ՝ Գարիկ Գ., […]
17:29 12.10.2019
«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել և հայտնել, որ Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք՝ ահաբեկչության դեմ պայքարի կեղծ քողածածկույթով հույժ վտանգավոր գործընթաց է, որը կարող է հանգեցնել ազգային և կրոնական դրդապատճառներով նոր ցեղասպանության վտանգի. ««Ժառանգություն» կուսակցությունը սատարում է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ միանշանակ դատապարտելու Թուրքիայի թշնամական քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, որը հակասում է միջազգային հարաբերությունների ընդունված նորմերին: Նման […]
17:20 12.10.2019
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության ՔՀԳ վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում, ժամը 08.00-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Վանաձորի 39-ամյա բնակիչը։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 4-ին Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ինքնաձիգով կրակել է երկու հոգու ուղղությամբ և դիմել փախուստի: Նույն […]
17:11 12.10.2019
Ռազմավարական մտածողություն է անհրաժեշտ, որպեսզի գյուղական ճանապարհներ սարքելիս սարքվի այնպես, որ ցեխից փչացող ճամփաներ չլինեն։ Այսպիսի կենցաղային մոդելներով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր համաժողովի մասնակիցներին բացատրեց իշխանության տեսլականը։ Նրա խոսքով՝ գյուղական տներում պետք է լինեն բաղնիք, ցնցուղ, մշտական տաք ջուր, «Էն դրսի զուգարանների կուլտուրան ընդհանրապես պիտի դուրս գա»։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:00 12.10.2019
Նախկինում գործարարների նկատմամբ դեմոնիզացիայի պրոցես է տեղի ունեցել, որի համար կային նաև օբյեկտիվ պատճառներ, օրինակ` գործարարները սափրագլուխներ էին պահում։ Իսկ հիմա գործարարների նոր շերտ է ձևավորվում։ Այս մասին այսօր Արագածոտնի համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ հիմա պետք է հանրության մոտ ընկալում ձևավորվի, որ գործարարները ամենակարևոր գործող անձինք են։ Մանրամասները` տեսանյութում:
16:58 12.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։ Հեռագրում, մասնավորապես,ասվում է․ «Խորը ցավով տեղեկացա Ալեքսեյ Լեոնովի՝ մարդ-լեգենդի մահվան մասին, որը հավերժ կմնա մարդկության պատմության մեջ։ Ալեքսեյ Լեոնովը բազմիցս եղել է Հայաստանում, մեզ մոտ նրան լավ էին ճանաչում և անկեղծորեն սիրում էին: Իբրև նկարիչ՝ նրա ստեղծագործությունները բարձր է […]
16:56 12.10.2019
Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը վարչապետին բողոքեց, որ խաղող մշակողները փակում են ճանապարհներն ու գործարարներին ստիպում իրենց ուզած գնով վաճառել խաղողը։ «Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել»,- կատակով պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:43 12.10.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգում` Բրուքլինում, հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 4 մարդ, վնասվածքներ ստացել՝ 3-ը: Այս մասին հայտնել է New York Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել Բրուքլինի հարավային հատվածում գտնվող գիշերային ակումբներից մեկու: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
16:32 12.10.2019
Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը խոսեց իր գործարանի մոտ տանող ճանապարհի վերանորոգման անհրաժեշտության մասին, ինչին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ եթե ներդրողը 5-10-15 միլիոն դոլարի ներդրում է կատարում, ապա որոշակի պայմաններում պետությունն էլ պետք է պարտավորված լինի այդ ներդրումի հատված տանող ճանապարհը նորոգել, որպեսզի կարևորի այդ ներդրումը։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:26 12.10.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան է առաջադրել Ջոն Սալիվանին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: ԱՄՆ նախագահի այս որոշումը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից: Ջոն Սալիվանը պետքարտուղար Մայք Պոմպեոյի տեղակալն է: Հիշեցնենք, որ Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հանթսմանը հրաժարական էր տվել օգոստոսին:
16:21 12.10.2019
Ներդրումային շատ ծրագրեր կան գնած են, քանի որ խնդիրներ կան հողերի նշանակության փոփոխությունների հետ կապված։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մարզպետները հաճախ ասում են, որ իրենցից ներդրումային ծրագրեր են պահանջում, բայց հողային այս հարցը խանգարում է իրենց։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:14 12.10.2019
Ճապոնիայի իշխանությունները տարհանման որոշում են կայացրել բնակչության մի մասի համար, մյուս մասին էլ խորհուրդ են տվել տարհանվել: Այս մասին հայտարարել է Russia Today-ը: Տարհանման հրամանը վերաբերում է 1.12 միլիոն մարդու: Եվս 7.917 միլիոն մարդ ստացել է տարհանվելու խորհուրդ: Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները երկրի 7 պրեֆեկտուրաներում, ներառյալ` Տոկիոյում, սահմանել էին վտանգավորության ամենաբարձր մակարդակ՝ կապված «Հագիբիս» անվանումը […]
16:04 12.10.2019
2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն թեթև ատլետ Էլիուդ Կիպչոգեն այսօր պատմական ռեկորդի հեղինակ է դարձել։ Նա առաջին թեթև աթլետն է պատմության մեջ, որ մարաթոնյան վազքը հաղթահարել է երկու ժամից շուտ, գրում է Armsport.am-ը։ 34-ամյա քենիացին 42 կմ 195 մետր տարածությունը հաղթահարել է 1 ժամ 59 րոպե 40,2 վայրկյանում։ Նախկինում ոչ ոք չէր հաղթահարել այս […]
16:00 12.10.2019
ՀԲԸՄ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ կատարած այցի շրջանակներում Քիմ և Քորթնի Քարդաշյանները հանդիպել են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի մասնակիցների հետ: Նախաձեռնությանն համապարփակ ծանոթանալուց հետո Քիմն ու Քորթնին տեղեկացել են ՀԲԸՄ մի շարք նախագծերի մասին և իրենց օրինակով հիացրել ներկաներին:
15:58 12.10.2019
Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնը թողնելուց 7 ամիս անց խոսել է իր դրդապատճառների մասին։ Ասում է՝ չէր ուզում հոգնեցնել իր մշտական պաշտոնավարմամբ։ Այս մասին նա հարցազրույց է տվել ղազախական լրատվամիջոցներից մեկին։ Նազարբաևի խոսքով՝ այդ քայլը եղել է լավ մտածված, ու ինքը չի փոշմանել։ Նա ասել է, որ իր կարծիքով՝ երկար ժամանակ նույն ղեկավարին տեսնելով՝ […]
15:43 12.10.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր հայտնեց, որ երբ մարզային բիզնես համաժողովներն ավարտվեն, իրենք ամփոփ տվյալներ կտան, թե այդ միջոցառումներից հետո որքան ներդրումներ են եղել Հայաստանում։ Լրագրողների հարցերին պատասխանելիս նա հայտնեց, որ ներդրումներ կան, մակարդակը զրոյական չէ։ Մանրամասները` տեսանյութում:
15:39 12.10.2019
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ։ «Մրցանակը շնորհվել է այնպիսի նշանավոր անձի, նվիրյալ պետական գործչի և խիզախ քաղաքական գործչի, որը վճռական ջանքեր է գործադրել՝ հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը կարգավորելու համար։ Մոլորակի ցանկացած մասում խաղաղության հաստատումը բոլոր ազգերի համար բացարձակ նպատակ է, և լարվածության […]
15:33 12.10.2019
«44 բնակարան հատկացվեց Վայքում։ Ասենք շնորհավոր»,- այս մասին իր ֆեյսբուքյան գրառումով տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա հրապարակել է լուսանկարներ, որոնցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բնակարանների բանալիներ է շնորհում սպաներին։ Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, Տոնոյանը բնակարաններ է հանձնել նաև Գորիսում։ https://www.facebook.com/arcrun/posts/2529490793753180
15:30 12.10.2019
ՄԱԿ-ը կազմակերպության անդամ երկրների տարեկան վճարները ուշացնելու հետևանքով ֆինանսական լուրջ ճգնաժամի մեջ է, գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոստացել է դիմել արտակարգ քայլերի: Այսպիսով, հոկտեմբերի 14-ից ՄԱԿ-ի շտաբ գրասենյակում չեն աշխատի որոշ շարժասանդուղքներ, կկրճատվեն անվտանգության համար նախատեսված ծախսերը: Դրանից բացի կկրճատվեն ճաշարանների աշխատաժամերը: Գլխավոր քարտուղարի տեղակալ Քետրին Պոլարդը նշել […]
15:27 12.10.2019
«Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության դանդաղկոտության մասին հարցին այսօր պատասխանելիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ չի պատրաստվում պատասխան տալ նախորդ 5 տարիների ձախողված աշխատանքի համար։ Նախարարը հայտնեց, որ հիմա քայլեր են ձեռնարկում` փոփոխություններ իրականացնելու ծրագրում, որպեսզի ճանապարհի կառուցումը վերսկսվի։ ««Հյուսիս-Հարավը» ավարտին հասցվելու է»,- վճռական հայտարարեց Պապիկյանը։ Մանրամասները` տեսանյութում:
15:15 12.10.2019
Հալեպի «Գանձասար» պարբերականն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ թուրքական ուժերը գրավել են Ռաս Ուլ Այնի սահմանային կետը. «ՍԱՆԱ հաղորդեց, որ թրքական ուժեր այսօր առաւօտ գրաւեցին Ռաս ու Այնի սահմանային անցքը եւ աւանին հիւսիսային կողմը տարածուեցան: Ռաս ու Այնի մէջ բուռն բախումներ տեղի կ՛ունենան քրտական խմբաւորումներու եւ Թուրքիոյ կողմէ զինուած ուժերու միջեւ: Թրքական ուժեր օդային […]
15:14 12.10.2019
Մենթալ թվաբանությունը գիտություն է, որը հավասար կերպով զարգացնում է ուղեղի 2 կիսագնդերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց IQ կենտրոնի տնօրեն Յուլյա Գասպարյանը Հայաստանում առաջին անգամ անցկացվող մենթալ թվաբանության օլիմպիադայի ընթացքում: «Մենթալ թվաբանությունն ինտելեկտուալ կարողությունների զարգացում է: 21-րդ դարի խնդիրը երեխաների մոտ հիշողության պակասն է, չկենտրոնանալը: Մենթալ թվաբանության շնորհիվ փորձում ենք դա շտկել՝ կենտրոնանալ և […]
15:08 12.10.2019
Բրիտանիայի վարչապետը երկրի խորհրդարանին խնդրել է ցանկացած դեպքում քվեարկությամբ աջակցել իրեն Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առաջիկա բանակցություններում։ Բորիս Ջոնսոնը խնդրում է կողմ քվեարկել բոլորև դեպքերում՝ ինչ համաձայնություն էլ լինի, կամ թույլ տալ, որ Brexit-ի ժամկետը նորից հետաձգվի։ Ջոնսոնը քվեարկությունը նախաձեռնելու է հոկտեմբերի 18-ին՝ շաբաթ օրը, ինչը նաև տարօրինակ է բրիտանական խորհրդարաննի համար, որը […]
14:58 12.10.2019
Հայաստանում առաջին անգամ անցկացվում է մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա: Մասնակիցները 4-14 տարեկան երեխաներ են Հայաստանից, Ռուսաստանից ու Ղազախստանից: Օլիմպիադան կազմակերպել է IQ կենտրոնը: «Երեխաները ունենալու ենք 2 փուլ, 2 տեսակի հաշվարկ է լինելու՝ հաշվարկ մենթալ և աբակով: Վերջում բոլոր բալերը հաշվարկվելու են և մեր լավագույն սաները անակնկալ են ունենալու: Նոյեմբերի 1-4-ը IQ կենտրոնի սաները մեկնելու […]
14:56 12.10.2019
Այսօր համաժողովի պաշտոնական մասից հետո Սասունիկ համայնքում Նիկոլ Փաշինյանը շրջել է տաղավարներում, դրանցից մեկի մոտ, ուր շոկոլադների բիզնեսով զբաղվող սփյուռքահայ գործարարը ներկայացնում է իր տաղավարը, հետաքրքիր ու զվարճալի պատմություններ է լսում: Գործարարը նշում է, որ ամենաքիչը «ներողություն» գրությամբ շոկոլադներն են վաճառվում, վարչապետն էլ հուսադրում է՝ ասելով. «Ոչինչ ժամանակի ընթացքում ավելի շատ կվաճառվի, հեղափոխության մեկնարկից հետո […]