12:52 12.10.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 9-ի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 10-ի հրամանով Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Ժորայի Մանուկյանը փոխադրվել և նշանակվել է Լոռու մարզի […]
12:51 12.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սասունիկ համայնքում մասնակցում է «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին: Կառավարության ղեկավարը համաժողովի աշխատանքների կեսից լքել էր դահլիճը որոշ ժամանակով: Վարչապետի վերադարձին՝ SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ էր դուրս եկել համաժողովից, արդյո՞ք լուրջ պատճառներ կան: Մանրամասները՝ տեսանյութում:
12:50 12.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներքին անվտանգության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քևին Մակալինան հեռանում է պաշտոնից: «Թվիթերի» իր միկրոբլոգում Թրամփը գրել է, որ Մակալինան հրաշալի աշխատանք է կատարել և հիմա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: ԱՄՆ նախագահը նշել է, որ արդեն հաջորդ շաբաթ կհայտարարի երկրի ներքին անվտանգության նախարարի նոր […]
12:45 12.10.2019
Հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 90 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
12:30 12.10.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում Նիդերլանդներից լուսանկար է հրապարակել և մակագրել. «Նիդերլանդների Սենատի գրադարանը: Աննկարագրելի տպավորություն»:
12:26 12.10.2019
Այսօր Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կկայանա Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի Լիխտեյնշտեյն-Հայաստան հանդիպումը: Հանդիպումից առաջ ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը: Լիխտեյնշտեյն-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժ. 22:45-ին:
12:18 12.10.2019
Forbes պարբերականը Հայաստանի մասին ծավալուն հոդված է պատրաստել: Այն անդրադարձել է Հայաստանում գործող հյուրանոցներին, մթերքին և տեսարժան վայրերին: Անդրադառնալով Հայաստանի տեսարժան վայրերին` հոդվածի հեղինակը նշում է, որ Սևանա լիճ գնալով միայն կարելի է հասկանալ այն գեղեցկությունը, որը Հայաստանը առաջարկում է զբոսաշրջիկներին: Հեղինակի խոսքով՝ քայլելով Կալավանի, Գոշի, «Դիլիջան» ազգային պարկով, կարելի է տեսնել Հայաստանի աշնան գեղեցկությունը, […]
12:13 12.10.2019
Էկվադորում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Դրանք սկսվել են այն ժամանակ, երբ հարկային ոլորտի փոփոխությունների հետևանքով ավարտվեց նաև վառելիքի բնագավառում սուբսիդիաների հատկացումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ: Ակցիայի մասնակիցները իրավապահների ուղղությամբ նետել են քարեր, ինչին ի պատասխան, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցույցերի […]
12:08 12.10.2019
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է «Ինստագրամի» իր էջում լուսանկարներ հրապարակել Հայաստան կատարած այցից: Այս անգամ նա իր էջում կիսվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին ունեցած ընթրիքի լուսանկարով: «Նախագահ Արմեն Սարգսյանի և նրա ընտանիքի հետ ընթրիքը զիլ էր: Այնքան հիանալի իրադարձություններ են կատարվում Հայաստանում»,- լուսանկարը մակագրել է նա: Քիմ Քարդաշյանն աշխարհում ամենամեծ […]
11:58 12.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվում է Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին, հիշեցնենք, մասնակցում է Հայաստանի 8 ներկայացուցիչ: Մեր շախմատիստներից մեդալների համար պայքարում են միայն (Մ18) խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը: Նախավերջին` 10-րդ տուրում Շանթն ու Արթուրը հաղթանակներ են տարել: Շանթն այժմ ունի 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարայի աղյուսակի երկրորդ […]
11:47 12.10.2019
Սիրիայի հյուսիսում գտնվող և առայժմ քրդական վերահսկողության տակ մնացող Ղամիշլի քաղաքում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել․ ահաբեկիչները մեքենա են պայթեցրել ռեստորաններից մեկի հարևանությամբ։ Բանուկ թաղամասում՝ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ տեղի ունեցած պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև հարևանությամբ կայանած մեքենաների վրա։ Հարձակման հետևանքով, ըստ քրդական կողմի, կա առնվազն 4 զոհ և 9 վիրավոր, […]
11:43 12.10.2019
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23.17-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային բազմաբեկոր վնասվածքներով Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, Գեղանիստի Կենտրոնական փողոցում, տուժածի ուղությամբ որսորդական ողորկափող հրազենից կրակել ու փախուստի է դիմել […]
11:39 12.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, համատեղության կարգով, նշանակել Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»,- նշված է հրամանագրում:
11:35 12.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում ելույթ ունենալով, նշեց, որ համաժողովը լավ առիթ է՝ խոսելու տնտեսական իրավիճակի մասին: Նա ընդգծեց՝ 2019 թ. առաջին տնտեսական ամբողջական տարին է, որտեղ այս կառավարությունը հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն: Նա խոսեց մի քանի փաստերի մասին: Վարչապետը նշեց՝ այս […]
11:30 12.10.2019
Շվեյցարիայում ընթանում է FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են 150-ից ավելի շախմատիստներ, այդ թվում FIDE -ի վարկանիշի բոլոր առաջատար շախմատիստները՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը: Երկրորդ տուրում մեր շախմատիստներից երեքը՝ […]
11:21 12.10.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր լրագրողներին պարզաբանել է, թե ինչ հիմնավորումներով է ազատել Նորաշեն համայնքի ղեկավարին։ Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարը պետք է երկու ամիսը մեկ ավագանու նիստեր աներ, բայց չի արել։ Մանրամասները՝ տեսանյութում:
11:16 12.10.2019
Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ, հայտնում է Ermenihaber-ը: Հայտարարության տեքստը ստորև. «Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում շարունակվող պատերազմական ու քաոսային իրավիճակը խորապես վշտացնում և մտահոգում է մեզ: Դժբախտաբար, խաղաղության հաստատումը միշտ չէ, որ խաղաղ ճանապարհով է լինում: Մենք աղոթում ենք, որ գործողությունը, որի նպատակն ահաբեկչությանը վերջ դնելն ու […]
11:09 12.10.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» գիտագործնական կոնֆերանսի բացմանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը հանդիսանում է Արցախի դինամիկ զարգացումը ապահովող ճյուղերից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով գիտաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների արդիականությունը:
11:07 12.10.2019
Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ, գրում է CNN-ը: Հաղորդվում է առնվազն մեկ զոհի մասին: Արդեն տարհանվել է մոտ 23 հազար բնակիչ: Նահանգի հարավում տարերքի դեմ պայքարում է մոտ 1000 հրշեջ: Այս պահին արդեն ավերվել է 75 շինություն: Նահանգում մոտ 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։
11:03 12.10.2019
Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում այսօր տեղի է ունենում «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ելույթի ժամանակ մի դեպք հիշատակեց հեղափոխության օրերից: «Իրադարձությունները տեղափոխվել էին Երևան, քննարկում էինք հաջորդ օրվա անելիքները, այսօրվա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օրվա լրահոսին էր ծանոթանում: […]
10:49 12.10.2019
Սասունիկ համայնքում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության ներկայացուցիչներ, գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլ հյուրեր: Համաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները։
10:47 12.10.2019
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. առկա է կողաշրջվելու վտանգ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի […]
10:35 12.10.2019
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:51-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Ռիո» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes […]
10:11 12.10.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է զետեղել՝ կից գրելով․ «Սպաների համար նոր բնակարաններ Գորիսում»։ https://www.facebook.com/arcrun/posts/2529068793795380
10:03 12.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ: «Վստահ եմ, որ մեր երկրների ու ժողովուրդների միջև առկա փոխըմբռնումն ու բարեկամությունն ամուր հիմք են հետագա փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման համար»,- ասվում է շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և […]
09:54 12.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան կվճարի Վաշինգտոնին՝ երկրում հավելյալ զորամիավորումների տեղակայման համար։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ «Մենք հավելյալ ուժեր ենք ուղարկում Սաուդյան Արաբիա։ Սաուդյան Արաբիան իմ խնդրանքով համաձայնել է վճարել մեզ այն ամենի համար, ինչ մենք անում ենք՝ նրանց օգնելու համար։ Եվ մենք դա գնահատում ենք»,-նշել է նա։ Ավելի […]
09:43 12.10.2019
Հոկտեմբերի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Կարին գյուղում՝ 5000 քմ, Աղձք-Ուջան ավտոճանապարհին՝ 1 հա, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 3000 քմ ցորենի արտ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 […]
09:35 12.10.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:38-ին, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկն այլ կանչից վերադարձի ճանապարհին նկատել է որ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Jeep Grand Cherokee» (վարորդ՝ Կամո Մ., ծնված 1962 թ.) […]
09:21 12.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը չի դադարեցնի գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի կոչերին։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Նա նշել է, որ իրենք մտադիր չեն նահանջել։ «Աջից ու ձախից սպառնալիքներ ենք ստանում, որպեսզի դադարեցնենք այդ օպերացիան։ Մաքրելով Եփրատի արևմուտքն […]