09:09 12.10.2019
Հանրապետության հրապարակ տանող փողոցները վաղ առավոտից փակ են։ Իրականացվում են փորձեր, նկարահանումներ՝ Երևանին նվիրված տեսահոլովակի համար։ Լրագրողներին և օպերատորներին չի հաջողվել խուսափել ջրցան մեքենաների արձակած շիթերից։ Մանրամասները՝ տեսանյութում։
08:58 12.10.2019
Ամերիկացի հատուկ ջոկատայինները սիրիական Քոբանի քաղաքի շրջանում հայտնվել են թուրք զինվորականների կրակի տակ։ Այս մասին հայտնում է Newsweek-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պենտագոնում հաստատել են, որ Քոբանիի մատույցներում ամերիկացի զինվորականները թուրքական դիրքերից ենթարկվել են հրետակոծման։ Ամերիկացի զինվորականների շրջանում տուժածներ չկան, ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։ Թուրքիայի ՊՆ-ում նշել են, որ ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ […]
08:44 12.10.2019
Ճապոնիային է մոտենում վերջին 60 տարվա ամենահզոր թայֆունը՝ «Հագիբիսը», որն ուժգնությամբ ու հասցրած վնասով կարող է գերազանցել «Իդա» փոթորկին, որը երկրին հարվածել էր 1958 թվականին՝ խլելով 1200 մարդու կյանք։ Այս մասին հայտարարել է Ճապնոիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության ներկայացուցիչ Յասուսի Կաձիհարան, փոխանցում է RIA Novosti-ն։ Տիբա պրեֆեկտուրայում ավելի քան 770 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ […]
08:34 12.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Աբովյան փ. 11, 13 շենքերը, Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շերամի փ. 47, 49 շենքերը, Օհանովի փ. 36 շենքը, Մարգարյան փ. 43 շենքը, Դավթաշեն 2-րդ թաղ․ 40, 41, 42, […]
08:23 12.10.2019
ԱՄՆ-ը հոկտեմբերի 15-ից չի բարձրացնի չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։ Ծրագրված էր դրանք 25 տոկոսից դարձնել 30 տոկոս։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը՝ Վաշինգտոնոմ կայացած ամերիկա-չինական բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Նախկինում սահմանված մաքսատուրքերը մնում են ուժի մեջ։ Մնուչինն ընդգծել է, որ Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն խնդրել էր հետաձգել մաքսատուրքերի բարձրացումը, […]
08:11 12.10.2019
«168 ժամ»-ը գրում է․ «Այո, վերջերս ևս կա լարում Ղարաբաղում, իրավիճակն այնտեղ այնպիսին է, որ հնարավոր է հակամարտության վերսկսում, որին նպաստում է նաև տարածաշրջանում իրավիճակի լարումը, որը ևս հավանական է և ուրվագծվում է ապագայում: Թուրքական գործողությունը խոսում է այն մասին, իսրայելական աղբյուրները ևս պնդում են, որ Թրամփն իսկապես պայմանավորվել է Էրդողանի ու Պուտինի հետ: Իսրայելական […]
23:59 11.10.2019
Ուժային եռամարտի փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն, «Դյուցազնագիրք» Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքի կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը հոկտեբերի 11-ին հերթական ռեկորդ է սահմանել: Այս մասին տեղեկացնում են ՀԿԵ լրատվական ծառայությունից։ «Հարավկովկասյան երկաթուղի» Սևան կայարանում նա միջնամատով տեղաշարժել և 3 մետր քաշել է 23 տոննա քաշով բեռնատար վագոն: Ռեկորդի սահմանմանը և բոլոր պայմանների […]
23:53 11.10.2019
NBC հեռուստաալիքի հաղորդավարուհի Քորթնի Քյուբի որդին հայտնվել է այն ժամանակ, երբ մայրն ուղիղ եթերում լուրեր է հաղորդել: YouTube-ում հրապարակվել է դեպքի տեսանյութը: Կինը խոսել է Սիրիայում տիրող իրավիճակի մասին, երբ կադրում հայտնվել է տղան և գրկել մորը: Կինը մի պահ շեղվել է և հետո բացատրել. «Կներեք, երեխաներս այստեղ են»: Այդ պահին եթերում ներկայացվել է Միջին […]
23:41 11.10.2019
Հոկտեմբերի 11-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։20-ի սահմաններում Մարտունի-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Վարդենիկ գյուղի վարչական տարածքում, բախվել են Jeep Grand Cherokee մակնիշի 22 PF 221 համարանիշի և КамАЗ մակնիշի 36 DՍ 490 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ ծայրահեղ […]
23:40 11.10.2019
Գիտնականները առաջին անգամ հայտնաբերել են «մեռած» մարջաններ, որոնք կարողացել են վերականգնվել: Այդ մասին հայտնում է Science Advances–ը: Մարջանները մահանում են ծայրահեղ շոգից: 2003 թվականին ջերմային սթրեսի հետևանքով մահացել է իսպանական Կոլումբրեթի կղզիների մարջան ծածկույթի գրեթե մեկ քառորդը: Ուսումնասիրության ընթացքում գիտնականները պարզել են, որ մահացած համարվող այդ գաղութների մոտ 38 տոկոսը կարողացել են վերականգնվել: Գերմանացի և […]
23:32 11.10.2019
ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2016 և 2018 թվականների մայիսից սեպտեմբեր ամիսներին որոշ անձանց թույլատրել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող […]
23:31 11.10.2019
Սիրիայի քրդական ուժերը շարունակում են հրետակոծել թուրք-սիրիական սահմանին գտնվող թուրքական բնակավայրերը։ Այս անգամ հրետակոծվել է սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանը, ինչի հետևանքով սպանվել է 2 քաղաքացիական անձ, ևս 2-ն էլ վիրավորվել են։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Թուրքական աղբյուրը նշում է, որ Սիրիայի տարածքում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից ի վեր, քրդերի […]
23:27 11.10.2019
Ինչպես հայտնի է, Ճապոնիան ասիական ամենապահպանողական երկրներից է: Ճապոնիայի փողոցներում կարելի է հանդիպել տեղական մշակութի տարրեր՝ կիմոնո, հին կառույցներ՝ դրանց շարքին է դասվում Տոկիոյում գտնվող Otafuku ռեստորանը: Այն բացվել է նախորդ դարի սկզբին և գործում է մինչև հիմա: Ռեստորանի գլխավոր ճաշատեսակը յուրատեսակ ապուրն է: Դրա մեջ կան տարբեր մթերքներ՝ ձու, ձուկ, միս, բանջարեղեն: Որքան ավելի […]
23:14 11.10.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։ Դիվանագետները կապ են հաստատել կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ և Վրաստանի պատկան մարմինների հետ միասին աշխատանքներ են տարվում շիրմաքարերի հետագա […]
23:00 11.10.2019
Մի բուսակեր աղջիկ դիմել է ոստիկանություն այն բանից հետո, երբ ընկերները նրան երեկույթի ժամանակ ստիպողաբար և խաբեությամբ հավի նագեթներով են կերակրել, գրում է Reddit-ը: Աղջիկը ոստիկանությանը պատմել է, որ 24 տարեկան է: 3 տարեկանից միս չի ուտում, քանի որ հենց այդ ժամանակ է իմացել, թե ինչպես են պատրաստվում մսով կերակրատեսակները: Աղջիկը պատմել է նաև, որ […]
22:40 11.10.2019
Գերմանիայի «Այֆել» ազգային պարկում մի ագռավ է հայտնվել, որը կարողանում է նմանակել մարդկային լեզուն: Արտասովոր թռչնի մասին տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը: Տեսանյութում ագռավը կրկնօրինակում է գերմաներեն mein schätzchen (իմ թանկագին) արտահայտությունը: Պարկի աշխատակիցների խոսքերով՝ ագռավին գտել են փողոցում, նրա թևը կոտրված է եղել: Աշխատակիցները ագռավին խնամելու ընթացքում նաև սովորեցրել են բառեր ու արտահայտություններ արտաբերել: […]
22:32 11.10.2019
Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը, որն իրականացնում էր «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը՝ Boeing 737-700 EK 73 786 ինքնաթիռով, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Ինչպես հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, համապատասխան սպասարկում անցնելուց հետո օդանավը բարեհաջող վերադարձել է Երևան:
22:27 11.10.2019
ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որ եկել էր Հայաստան մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին, իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել երեխաների մկրտության արարողությունից։ Քարդաշյանը և իր երեխաները մկրտվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ստանալով հայկական անուններ: Ինչպես արդեն հայտնել ենք Քարդաշյանը Էջմիածնից լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում:
22:14 11.10.2019
Նիդերլանդներում բացվել է 30 մետր հեծանվային ճանապարհ, որը պատրաստված է պլաստիկ թափոններից` շշերից, տոպրակներից, կոնֆետի թղթերից, հայտնում է DW–ի ռուսական ծառայությունը: Այս ծածկույթը կարող է դիմանալ նույնքան բեռին, որքան ասֆալտը, բայց ավելի դիմացկուն է: Եթե փորձարկումները հաջող անցնեն, ապա պլաստիկ թափոններից կկառուցվեն նաև ավտոճանապարհներ:
22:01 11.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 15-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով։ […]
21:59 11.10.2019
Այսօր Վենետիկում մեկնարկել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» 120-րդ լիագումար նիստը, որի օրակարգի շրջանակում հաստատվել է երկու կարծիք Հայաստանի Հանրապետության կառավարության երկու դիմումների հիման վրա։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այս տարվա օգոստոսին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր հանձնաժողովին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից […]
21:52 11.10.2019
Պաբլո Էսկոբարի եղբոր ընկերությունը զբաղվում է տեխնոլոգիաների մշակմամբ և մոտ ժամանակներս պատրաստվում է գործարկել այնպիսի ստարտափ, որը կգերազանցի Apple-ին: Կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբայր Ռոբերտոն հաղթել է PabloEscobar.com-ը ձեռք բերելու համար ընթացող դատավարությունը: Իրավական դատավարության ավարտից հետո Roberto Escobar Inc ընկերությունը դարձել է վերոհիշյալ դոմեյնի լիիրավ տերը: Սպանված նարկոբարոնի իրավահաջորդը ծրագրում է օգտագործել դոմեյնը որպես […]
21:38 11.10.2019
Հեռանկարի» տաղավարում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը խոսել է այն մասին, թե ինչ վիճակում են Սիրիայի ռմբակոծվող տարածքներում ապրող հայերը։ «Երեկվանից կապի մեջ եմ Հալեպում գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ: Մշտական կապի մեջ եմ մեր դիվանագետների հետ, նաև ԱԳՆ-ի հետ, երեկվանից գնդակոծվում էր Թել Աբյադ […]
21:30 11.10.2019
Կենտուկի նահանգի Պադակա քաղաքում հյուրանոցի աշխատակիցը կռվել է կողոպտիչի դեմ, որը պահանջել է իրեն տալ փողերը, հայտնում է տեղական WKYT հեռուստակայանը: Տեսախցիկից ստացված տեսանյութում երևում է գլխարկով և շարֆով մի տղամարդ, որը սպառնում է ատրճանակով հյուրանոցի աշխատակցին: Նա, ինչպես հաղորդել են իրավապահները, պահանջել է գումար: Կինը հնազանդվում է հանցագործին և սեղանին լցնում թղթադրամները: Տղամարդը սկսում […]
21:26 11.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Ճաշի ընթացքում, որը կազմակերպվել էր նախագահող կողմի նախաձեռնությամբ, Ալիևն ու Փաշինյանը նստել էին իրար կողք, քանի որ այբբենական կարգով էր սահմանված և […]
21:16 11.10.2019
Կոբլենցի դատարանը համարել է բունդեսվերի զինվորի՝ իր ծառայակցի ձեռքսեղմումից հրաժարվելը կրոնական հողի վրա արված արմատական արարք, գրում է DW-ն: Նշվում է, որ բունդեսվերի զինվորը հրաժարվել է սեղմել կնոջ ձեռքը և հեռացվել է ծառայությունից: Զինվորը դիմել էր դատարան՝ վիճարկելու իրեն աշխատանքից հեռացնելու որոշումը, սակայն դատարանը զինվորի արարքը որակել էր որպես կրոնական հողի վրա արված արմատական քայլ […]
21:00 11.10.2019
Պարալիմպիկ մեդալակիրը Լոնդոն Սիթիի օդանավակայանում բարձրացել է բրիտանական Airways ինքնաթիռի տանիքին` Extinction Rebellion-ի երկարատև բողոքի ցույցերի շրջանակներում, որը հանդես է գալիս կլիմայի փոփոխության դեմ: Այդ մասին հայտնում է BBC-ն: Պարալիմպիկ հեծանվորդ Ջեյմս Բրաունը, կառչած լինելով Ամստերդամ թռչող ինքնաթիռից, ինքն իրեն սկսել է նկարել և ուղիղ հեռարձակել այն: Միևնույն ժամանակ, նա հաղորդման ընթացքում խոստովանել է, որ […]