Բոլոր լուրերը – Page 8590 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Բակո Սահակյանը և Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցեր

20:37 11.10.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Թուրքիան Սիրիայի հյուսիսում հավակնոտ վարքագիծ է դրսևորում. Սարգիս Գրիգորյան

20:23 11.10.2019

«Թրամփն ասում էր, որ ինքն ուշի ուշով հետևում է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողություններին: Հավանաբար, կան պայմանավորվածություններ, որոնք Թուրքիան չպիտի անցնի: Կարծում եմ՝ խոսքն այստեղ քիչ ավելի խորքային գործողությունների մասին է: Այսինքն՝ ռազմական գործողությունները չպիտի խորանան: Հավանաբար, ԱՄՆ-ը համաձայնել է այդ ռազմական գորողություններին, սակայն դրանք չպիտի անցնեն այն սահմանները, որոնք ցույց է  տալիս Էրդողանը՝ 30 կմ […]

̰
Այսօր Փաշինյանը Թուրքմենստանում ցույց տվեց, թե ինչ է նշանակում վայելել ժողովրդի լայն աջակցությունը․ Լ․ Մակունց

20:14 11.10.2019

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում ցույց տվեց, թե ինչ է նշանակում լինել լեգիտիմ իշխանություն և վայելել ժողովրդի լայն աջակցությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցությունն ղեկավար Լիլիթ Մակունցը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշգաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի ժամանակ, արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին: Ալիևը հիշատակել էր հայ ռազմա-քաղաքական […]

̰
Շիրակի մարզում զբաղվածության պետական ծրագրերի մեծ մասը երիտասարդների համար է

20:00 11.10.2019

Գյումրիում գրանցված 13.000 աշխատանք փնտրողների մեծ մասը երիտասարդներ են, որոնք աշխատանք գտնելու հարցում լուրջ խնդիրների են բախվում: Նախ` գործատուի պահանջած փորձը չունեն, հետո` ուսումնական գործընթացը խանգարում է լրիվ գրաֆիկով աշխատել: «Կազա» հիմնադրամում կազմակերպված հանդիպմանը Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենն ուսանողներին ծանոթացրել է այն պետական ծրագրերին, որոնք աշխատանք փնտրողներին զբաղվածության հնարավորություններ են ստեղծում: Պետական 13 ծրագիր […]

̰
Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. Փաշինյանը՝ Պուտինին նվիրած գրքի մասին

19:54 11.10.2019

Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գիրքը «պրոհայկական» չէ: Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար […]

̰
Տեսանկյուն

19:43 11.10.2019

̰
Կոչ ենք անում միջազգային հանրությանը խիստ գնահատական տալ. Հայրապետյանը՝ Սիրիայում կատարվողի մասին

19:43 11.10.2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է այն հանգամանքին, թե ինչ գնահատական է տալիս ՀՀ-ն Սիրիայում կատարվողին: «Մենք դատապարտում ենք որևէ տեսակի ոտնձգություն Թուրքիայի կողմից Սիրիա պետության և տարածքային ամբողջականության նկատմամբ՝ անկախ նրանից՝ կառավարական զորքերը վերահսկում են դա, թե ոչ: Կոչ ենք անում […]

̰
Թուրքիան Սիրիայի հյուսիսում կբնակեցնի 2 մլն փախստականների. արևելագետ

19:30 11.10.2019

«Թուրքիան Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի է մտադիր ստեղծել, որտեղ պետք է բնակեցնի մոտ 2 մլն սիրիացի փախստականների: Դրանք արաբ փախստականներ են, որոնք այս հակամարտության ժամանակ փախել էին Թուրքիա: Դրանով պատնեշ է ստեղծվում երկու՝ Թուրքիայի քրդաբնակ և Սիրիայի քրդաբնակ տարածքների միջև: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, որն ասում է, որ եթե խախտվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ապա իրենք […]

̰
Նավթի գինը կտրուկ բարձրացել է իրանական նավի վրա պայթյունից հետո

19:24 11.10.2019

Այն բանից հետո, երբ Իրանին պատկանող նավթատար տանկերի վրա պայթյուն է եղել, նավթի գները համաշխարհային շուկայում կտրուկ աճել են։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Դեկտեմբերի համար Brent տեսակի 1 բարել նավթի պատվերների գինը անցել է 60 դոլարը։ Մինչ այդ հարձակումը նավթի գինը չէր գերազանցում 59 դոլարը, իսկ հարձակումից անմիջապես հետո այն հասել է 60,15 […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է հայ և գերմանացի գիտնականներին

19:21 11.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոնի և նրա գործընկերներ՝ Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչներին: Նախագահ Արմեն Սարգսյանը 2018թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվելով «ԴԵԶԻ»-ում՝ կարևորել էր հայ գործընկերների հետ համագործակցության հետագա սերտացումը: «ԴԵԶԻ»-ի […]

̰
Porsche-ը Boeing-ի հետ համատեղ մշակում է թռչող մեքենա

19:14 11.10.2019

Գերմանական Porsche ավտոարտադրողը և ամերիկյան ավիացիոն հսկա Boeing ընկերությունը համատեղ նախագծելու են անձնական օգտագործման էլեկտրական թռչող մեքենաներ: Դրանց վերաբերյալ տեխնիկական մանրամասները դեռևս հայտնի չեն: Porsche-ի կողմից կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքային  ավիացիոն շուկան նոր թափ կստանա 2025 թվականից հետո: Այդ ժամանակ մեգապոլիսները կլցվեն օդային տրանսպորտային միջոցներով: Առաջին փուլում Porsche-ը կհամագործակցի Boeing-ի դուստր ձեռնարկության՝ […]

̰
ՆԱՏՕ-ն մտադիր չէ Եվրոպայում հեռահար հրթիռներ տեղակայել․ Ստոլտենբերգ

19:09 11.10.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ Եվրոպայում տեղակայել հեռահար հրթիռների նոր խմբաքանակ։ Խոսքը ցամաքային տեղակայման հրթիռների մասին է։ «Մենք չենք կրկնելու Ռուսաստանի քայլերը, մենք մտադրություն չունենք Եվրոպայում միջուկային հրթիռների արձակման կայաններ տեղակայել»,- հայտարարել է պաշտոնյան։ Միաժամանակ, կազմակերպության գլխավոր քարտուղարը ռուսական կողմին նորից մեղադրել է միջին և փոքր հեռահարության հրթիռների […]

̰
Զելենսկուն ներարկումներ են արել 14-ժամյա ասուլիսի ընթացքում. մանրամասներ

19:08 11.10.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 14 ժամ շփվել է լրատվամիջոցների հետ: Այս մասին հայտնում է НТВ-ն: Նախագահի ձայնը պահպանելու համար նրան հատուկ ներարկումներ են արել, իսկ այդ մարաթոնի ժամանակ սննդի վրա ծախսվել է 340 հազար ռուբլի: Ակնհայտ է, սակայն, որ հոգնել է ոչ միայն Զելենսկին: Ինչ-որ պահի լրագրողներից մեկը բարձրացել է խմիչքների սեղանին ու նախագահից պահանջել […]

̰
Գամիշլիում զոհերուն թիւը հասած է 4-ի, եւ կան տասնեակ վիրաւորներ

19:03 11.10.2019

Արիւնալի օր է Գամիշլիի համար։ Թրքական գործողութեան սկիզբէն ի վեր այսօր ամէնէն արիւնալի օրն է։ Զոհերուն թիւը հասած է 4-ի եւ կան տասնեակ վիրաւորներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հաղորդավար Սագօ Արեանը: «Գամիշլիի «Մունիր Հապիպ» եւ «Հաճին» թաղամասերը հրթիռներու թիրախ դարձած են եւ զոհերը բոլորն ալ անզէն քաղաքայիններ են»,- մասնավորապես գրել է […]

̰
Երեք ռուս կին Պակիստանի բանտում սպանել են կին վերակացուին

19:00 11.10.2019

ՌԴ երեք կին քաղաքացիներ, որոնք կալանքի տակ են գտնվել Պակիստանի «Գադդանի» բանտում, սպանել են կին վերակացուին: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ը: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուս կանանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել կանխամտածված սպանության հոդվածով: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` կանայք ձերբակալվել էին 2018 թվականի հոկտեմբերին Կվետա քաղաքում` իրանա-պակիստանական սահմանը ապօրինի հատելու ժամանակ: Կանայք […]

̰
Այսօր Փաշինյանը պաշտպանեց մեր հերոս Գարեգին Նժդեհին և, մեծ հաշվով, հայ ազգի պատիվը. Թևան Պողոսյան

18:47 11.10.2019

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել և հայտնել, որ իր կարծիքով` այսօր Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց հերոս Գարեգին Նժդեհին. «Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց մեր հերոս Գարեգին Նժդեհին և նաև, մեծ հաշվով, հայ ազգի պատիվը: Շատ կարևոր է ու հպարտացնող: Աստված տա, բոլորս դա անենք և ոչ միայն միջազգային […]

̰
Չինաստանը մարտական թռչող ափսե է ստեղծել

18:45 11.10.2019

Չինացի զինագործները մարտական թռչող ափսե են ստեղծել, որը նման է չբացահայտված թռչող օբյեկտի (ՉԹՕ): Նոր ռազմական տեխնիկան ներկայացվել է China Helicopter Exposition 2019 ցուցահանդեսին: Մարտական թռչող ափսեն կարող է երկու օդաչու տեղավորել: Հաղորդվում է նաև, որ թռչող ափսեն հնարավորություն ունի մինչև 650 կմ/ժ արագություն զարգացնել:

̰
Հորիզոն 18:00

18:41 11.10.2019

̰
Կադրային նշանակումներ ՀՀ դատախազությունում

18:40 11.10.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 10-ի հրամանով Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Ժորայի Մանուկյանը փոխադրվել և նշանակվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնում։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի […]

̰
Չարագործը Երևանի բնակարաններից մեկից գողացել է 110 մլն դրամի գումար և ոսկե զարդեր

18:39 11.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարան ապօրինի մուտք գործած և ուրիշի գույքը գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. հուլիսի 2-ին՝ ժամը 12:00-ից մինչև նույն օրը 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Մելքումով փողոցի […]

̰
Ո՞ւմ են խանգարում քրդերը. վերլուծաբանի տեսակետը «Հեռանկարի» տաղավարում

18:30 11.10.2019

«Հատկապես Դեր Զորի հատվածը գրավում է բոլորին իր էներգակիրներով, այդ թվում` նաև Իրանին: Պատահական չէ, որ այս հատվածում շատ ակտիվ են պրոիրանական խմբավորումները: Պայմանավորվածություններ ու համաձայնություններ կարող է և եղել են նաև Իրանի հետ: Իրանն առանցքային խաղացող է, և չեմ կարծում, թե Թուրքիան չի պայմանավորվել Իրանի հետ: Ամեն դեպքում քրդերը, հատկապես ակտիվ քրդերը տարածաշրջանի 4 […]

̰
̰
Թալանել են ՎՏԲ բանկի վճարային տերմինալը, հափշտակել թղթադրամի և մետաղադրամի պահոցները

18:28 11.10.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ Վահե Պ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից 04:05-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորքի […]

̰
Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի 22-րդ նիստը

18:24 11.10.2019

Հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի անդամ պետությունների հանձնաժողովի 22-րդ նիստը։ Մասնակցում էին ԱՊՀ գործադիր կոմիտեի, Ռուսաստանի, Բելառուսի Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունների ու Հայաստանի ոստիկանության միգրացիոն ծառայությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտի աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Նիստի բացմանը ելույթով հանդես եկավ ոստիկանության ԿՀԴՊ […]

̰
Գյումրիում բացահայտվել են գողության մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել երկու երիտասարդի

18:10 11.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության մի շարք դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 2000թ. և 2001թ. ծնված երիտասարդներին։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 2000թ., հանցավոր համաձայնության գալով 2001 թվականին ծնված իր ծանոթի հետ, 2019 թվականի հուլիս ամսվա սկզբից մինչև սեպտեմբերի […]

̰
ՃՏՊ Կոմիտասի պողոտայում. կան տուժածներ

18:10 11.10.2019

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում բախվել են «Suzuki» (վարորդ` […]

̰
Հորիզոն 18.00

18:00 11.10.2019

̰
Բակո Սահակյանը հանդիպել է Բելգիայի, Կիպրոսի և Չեխիայի պատվիրակությունների անդամների հետ

18:00 11.10.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Արցախում գտնվող Բելգիայի, Կիպրոսի և Չեխիայի պատվիրակությունների անդամների հետ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Քննարկվել են Արցախ-Բելգիա, Արցախ-Կիպրոս և Արցախ-Չեխիա կապերին առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի […]

̰
Ռուսաստանը, որպես պետություն թույլ չի տա, որ ԼՂ հարցն անարդար լուծում ստանա. Զատուլին

17:50 11.10.2019

Համոզված եմ, որ Ռուսաստանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի անդամ Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով՝ ռուսներն առաջին հերթին դիտարկում են խիղճն ու արդարությունը, և ինքը […]

̰
Ամենայն հայոց կաթողիկոսը կմեկնի Շվեյցարիա

17:42 11.10.2019

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը երկօրյա հայրապետական այցով կմեկնի Ժնև (Շվեյցարիա): Շվեյցարիայի Կարմիր խաչի նախագահ Թոմաս Հայնիգերի և Ժնևյան Կարմիր խաչի նախագահ Մատտեո Պեդրացինիի հրավերով Ամենայն Հայոց կաթողիկոսը կմասնակցի Շվեյցարիայի Կարմիր խաչի 2019 թ. հանդեսին, որն այս տարի անցկացվելու է «Պայծառացրեք մեր տարեցների կյանքը» նշանաբանի ներքո և հավաքագրված միջոցները նպատակաուղղելու […]

̰
BACK_TO_TOP