17:30 11.10.2019
Հոկտեմբերի 10-ին Բիշքեկում՝ Ղրղըզստանի Հանրապետության նախագահի կառավարական նստավայրում, Ղրղըզստանի արտակարգ իրավիճակների նախարար Միրզախմեդով Նուրբոլոտա Սաբիրժանովիչի նախագահությամբ կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական՝ տասներկուերորդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԱԿՊ-ի և միջազգային կազմակերպությունների միջև գործընկերության ընդլայնման հետ կապված հարցեր՝ նպատակ ունենալով օգտագործել արտակարգ իրավիճակների դեպքում […]
17:26 11.10.2019
«Եվրո-2021»-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ընդունել էր Լյուքսեմբուրգի Մ21 ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով` 2:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Ռուդիկ Մկրտչյանը և Արթուր Դանիելյանը: Հանդիպման վերջին րոպեին Հայաստանի Մ21 հավաքականին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը հետ մղեց դարպասապահ Սևակ Ասլանյանը:
17:25 11.10.2019
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:58-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել է մոտ 560 հակ անասնակեր:
17:20 11.10.2019
««Խաղաղության աղբյուր» օպերացիան, իհարկե, համաձայնության արդյունք էր ԱՄՆ-ի կառավարության հետ և ԱՄՆ-ի կողմից` «կանաչ լույս», որովհետև երկար ժամանակ էր` կողմերը բանակցում էին, դա համաձայնության արդյունք էր, այսինքն` ԱՄՆ-ը հետ է քաշում զորքերը վտանգավոր գոտուց, որտեղ պետք է սկսվի թուրքական օպերացիան, Թուրքիան ներխուժում է: Ինչո՞ւ է դա արել ԱՄՆ-ը, ես դա բնորոշում եմ որպես «ԱՄՆ մերձավորարևելյան […]
17:11 11.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշգաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ զրուցել են: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26-ի Տելեգրամի ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Վերջիններս տեղեկացրել են, որ Փաշինյանն ու Ալիևը զրուցել են ճաշի ժամանակ: Թե կոնկրետ ինչ է քննարկվել՝ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, քննարկման թեման […]
16:58 11.10.2019
Մոսկվայի գանձապետարանը ԱՊՀ երկրների համար ձուլել է ավելի քան 300 հազար մեդալ` ի նշան Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի: Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ապրիլին մեդալների առաջին նմուշները ԱՊՀ գործընկերներին հանձնեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: 300 հազար հիշատակի մրցանակ, որոնք պետք է ուղարկվեն Խորհրդային միության պետություններին»,- ասել է Պուտինը Աշգաբադում ԱՊՀ […]
16:55 11.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ներկա են գտնվել «Երևան, իմ սեր» հիմնադրամում բացված՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից, զինվորական ծառայության ընթացքում վիրավորված, առողջական խնդիրներ ձեռքբերած չորս երիտասարդների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությանը: «Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը նշել է, որ Հանրապետության նախագահի կողմից «Հայրենիքի պաշտպան» ձեռնարկի մասին հայտարարելուց հետո հիմնադրամը նախաձեռնել է առաջին […]
16:45 11.10.2019
Թուրքիայի բանակի՝ հերթական անգամ Սիրիայի տարածք ներխուժելու ֆոնին «Բժիշկներ առանց սահմանների» հումանիտար կազմակերպությունը փակել է Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում՝ Թալ-Աբյադ քաղաքում, գտնվող իր հիվանդանոցը։ Այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Պատճառը, ըստ հաղորդագրության, թուրքական բանակի ներխուժումն է Սիրիա, որից հետո հիվանդանոցի անձնակազմի անդամները ընտանիքների հետ հեռացել են այդ տարածքից։ Այդ հիվանդանոցը, ինչպես նշվում է […]
16:43 11.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերին: Ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում՝ ակտիվացնելու ներդրումների ներգրավումը: Հանդիպմանը Ուլֆ Շնայդերը հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել «Լիսաբոնից Վլադիվոստոկ» կոչվող նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն նպատակ ունի սերտացնել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև […]
16:35 11.10.2019
Բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի (1939-1975-ական թագավորության) մնացորդները կվերահուղարկավորեն մինչև հոկտեմբերի 25-ը, ասել է դերասան, Իսպանիայի կառավարության փոխվարչապետ Կարմեն Կալվոն: Ըստ նրա՝ արտաշիրիմման ճշգրիտ ամսաթիվը կառավարությունը Ֆրանկոյի ընտանիքին կտեղեկացնի ընթացակարգից 48 ժամ առաջ: «Վերջնաժամկետը 25-ն է»,- ասել է Կալվոն կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք, որ դա տեղի ունենա ոչ ուշ, քան հոկտեմբերի 25-ը, […]
16:30 11.10.2019
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանությանը հայտնել են, որ երկրի արևելքում ընկած «Ան-72» բեռնատար ինքնաթիռում կարող էին լինել Ռուսաստանի քաղաքացիներ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով դիվանագիտական առաքելության մամուլի պատասխանատու Նատալյա Կոնոնովային: Դեսպանատան ներկայացուցիչը նշել է, որ ռուսաստանցիների մասին տեղեկությունները ստացվել են ԿԴՀ-ի իշխանություններից՝ օդաչուների քաղաքացիությունը ստուգելուց հետո: «Ըստ նախնական տվյալների` պարզ է դարձել, որ […]
16:29 11.10.2019
Սիրիայում պարտություն կրելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները կարող են տեղափոխվել այլ տարածաշրջաններ ու սպառնալիքներ ստեղծել ԱՊՀ հարավային սահմանների մոտ։ Այս մասին այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտնել է, որ սպառնալից իրավիճակում կարող են հայտնվել Բալկանյան պետությունները, Կենտրոնական Ասիան ու ԱՊՀ հարավային սահմանները։ Այստեղ տեղին է […]
16:28 11.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ուզբեկստանի նախագահի հետ՝ կից հետևյալ գրառմամբ. «Այսօր պատմական հանդիպում ունեցանք Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևի հետ: Որքան էլ տարօրինակ թվա՝ Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարները երբեք պաշտոնական հանդիպում չեն ունեցել, և սա առաջին նմանատիպ հանդիպումն է: Նախագահ Միրզիոևն ինձ հրավիրեց պաշտոնական այց կատարել Տաշքենդ: Ես էլ նրան […]
16:23 11.10.2019
Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել են Սիրիայում թուրքական բանակի գործողությունների ընթացքի մասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա նաև տեղեկացրել է, որ իրենք ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներից սպասում են, որ նրանք լիարժեք համերաշխություն՝ սոլիդարություն կհայտնեն Թուրքիային՝ Սիրիայում վերջինիս գործողությունների հարցում։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մեծ մասը դատապարտել է Թուրքիայի նոր […]
16:20 11.10.2019
Մանչեսթեր քաղաքում Arndale առևտրի կենտրոնը տարհանվել է մարդկանց վրա դանակով հարձակման հետևանքով: Տուժել է չորս մարդ: Այդ մասին հայտնում է The Sun-ը: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը ձերբակալել հարձակվողին: Տեղական իշխանությունները բնակիչներին հորդորել են հեռու մնալ առևտրի կենտրոնից: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Հայտնի չէ նաև հարձակվողի ինքնությունը:
16:17 11.10.2019
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը հայտարարել է, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը: Այս մասին հաղորդում է RT-ն: Դեմմերը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի սպառնալիքները, թե կբացեն սահմանը և փախստականներին թույլ կտան մեկնել Եվրոպա, ասել է. «Մենք ելնում ենք այն մտքից, որ […]
16:16 11.10.2019
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի իշխանություններին՝ թուրքական բանակի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսելու հարցում։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Թուրքական կողմին, հիշեցնենք, ՆԱՏՕ-ի որևէ դաշնակից լիարժեք աջակցություն չի հայտնել։ Ավելին, դաշնակիցների մեծ մասը դեմ է Թուրքիայի գործողություններին, իսկ մի մասն էլ դատապարտում է այդ գործողությունները։ […]
16:11 11.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը նոր տեղեկություններ է հաղորդել Սիրիայի Ղամիշլի քաղաքում բնակվող հայերի դրության մասին: «Խոսեցի Ղամիշլիի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ. ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ քաղաքում վիճակն այս պահին հանգիստ է։ Քաղաքի փողոցները, շուկաները վերաբացվել են, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ դպրոցները շարունակում են փակ մնալ։ Հիշեցնեմ, որ Ղամիշլիում շուրջ […]
16:10 11.10.2019
Վրաստանի ՆԳՆ-ն ոչնչացրել է «սև շուկայում» 3 միլիոն դոլարը գերազանցող թմրանյութեր: ՆԳՆ նախարարության տվյալներով` խոսքը տարբեր 765 քրեական գործի շրջանակում, տարբեր ժամանակներում, առգրավված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին է: Վրաստանում իրավապահները, դատարանի որոշման հիման վրա, առգրավված թմրամիջոցներն այրում են բարձր ջերմաստիճանի վառարաններում՝ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ: Գործընթացը տեղի է ունենում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ և շրջակա […]
16:05 11.10.2019
ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը՝ Վլադիմիր Մակեյին, նվիրել է «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944 թթ.)» վերնագրով գիրք: Գիրքը ներկայացնում է Հայրենական պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, մի քանի հազար հայերի մասնակցությունը Բելառուսի ազատագրման համար մղված մարտերին:
16:02 11.10.2019
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախօրեին տեղի ունեցած փակ հանդիպման ընթացքում չի կարողացել համաձայնության գալ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ: Այդ մասին գրում է «Ինտերֆաքս»-ը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերի դիրքորոշումները այնքան են տարբերվել, որ համատեղ հայտարարության հաստատումը անհնար է դարձել: Մասնավորապես, ԱՄՆ-ն և Ռուսաստանը մերժել են մի քանի […]
15:59 11.10.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերել ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։ Կասկածանքը՝ մաքսանենգ ճանապարհով ապօրինի թմրամիջոց Հայաստան ներկրելը, պահելը, օգտագործելն ու իրացնելն է եղել։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են […]
15:53 11.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում պատմաբան Հակոբ Չոլակյանը խոսել է Սիրիայում օրեր առաջ թուրքական հարձակումների և վիճակի սրացման պատմական հիմքերի մասին: Նրա խոսքերով՝ այս ամենը Թուրքիայի հին քաղաքականությունն է և 1920-ին, երբ հայերին տեղափոխեցին Սիրիայի շրջան, թուրքերը պայման դրեցին, որ հայերին տեղափոխեն 50 կմ հեռավորության վրա: Մանրամասները՝ տեսանյութում։
15:50 11.10.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Անկախ պետությունների համագործակցության անդամ-պետությունների ղեկավարներին ՝ Ուկրաինայի իշխանություններին աջակցելու կոչով: Նա այդ մասին խոսել է Աշգաբադում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովում, հայտնում է БелТА գործակալությունը: «Վերջերս անդրադարձ եղավ ուկրաինական թեմային: Ես ուզում եմ արտահայտել իմ դիրքորոշումը, քանի որ ինչպես Ռուսաստանի նախագահը, այնպես էլ ես, ներգրավված ենք այդ խնդրի մեջ: Ես կոչ […]
15:41 11.10.2019
Խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը մահացել է կյանքի 86-րդ տարում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Լեոնովը Խորհրդային միության կրկնակի հերոս է: Նա ծնվել է 1934 թվականին: Լեոնովն առաջին մարդն է, ով եղել է բաց տիեզերքում. այնտեղ 16 րոպե է անցկացրել և հաջողությամբ վերադարձել տիեզերանավ: 2019թ. մայիսի 30-ին հայտնի տիեզերագնացը նշել է իր ծննդյան 85-ամյակը: Լեոնովի օգնականն […]
15:36 11.10.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ այն երկրների ղեկավարներին, որոնք չեն մտնում ԵԱՏՄ-ի կազմի մեջ, հրավիրել է տնտեսական միավորման ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը դեկտեմբերի 20-ին անցկացվելու է Սանկտ Պետերբուրգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք Եվրասիական տնտեսական միության գծով գործընկերների հետ պայմանավորվել ենք ավանդական ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել դեկտեմբերի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում, և ԱՊՀ-ի բոլոր ղեկավարներին հրավիրում […]
15:18 11.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշգաբադում ընթացող գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Արցախի մասին գիրք է նվիրել: ՀՀ վարչապետը Պուտինին է նվիրել Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին. Ռուսաստանի միջնորդությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում» գիրքը: Կազիմիրովը Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարն է եղել, ԼՂ հարցով ՌԴ նախագահի լիազորված ներկայացուցիչը և 1992-1996 թթ. Մինսկի խմբի ռուս համանախագահը:
15:09 11.10.2019
ԱՄՆ-ը հնարավոր է` միջնորդի դեր ստանձնի Թուրքիայի և քրդերի միջև, որն էլ իրենց ընտրության 3 տարբերակներից մեկն է: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում: Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի ընտրության 3 տարբերակները՝ 1. Տնտեսական պատժամիջոցներով լուրջ հարված հասցնել Թուրքիային, 2. Հազարավոր զինվորներ ուղարկել և ռազմական ճանապարհով հաղթել, 3. Համաձայնագրով […]
15:01 11.10.2019
Հանրային ռադիոն Կոմիտասի 150-ամյակին նվիրված ներկայացրել է Կոմիտաս 150 տարի/րոպե եռասկավառակ ալբոմը: Ալբոմում ընդգրկված է 150 րոպե ընդհանուր տևողությամբ 53 կատարում՝ ակադեմիական տարբերակներից մինչև ժամանակակից մշակումներ: Ի դեպ, այս ձայնասկավառակը թողարկվել է սահմանափակ տպաքանակով և վաճառքի ենթական չէ: Ձայնասկավառակի օրինակները տրամադրելու են երաժշտական գրադարաններին, կրթօջախներին ու ձայնադարաններին: