Շատ համարձակ հայտարարություն եք անում, բայց արդեն ասացիք. Փաշինյանը՝ Պապիկյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Շատ համարձակ հայտարարություն եք անում, բայց արդեն ասացիք. Փաշինյանը՝ Պապիկյանին

13:54 10.10.2019

Կառավարությունը որոշեց «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ» միջոցառման համար նախատեսված 425 մլն 842 հազար դրամ գումարից 424 մլն 603 հազար դրամը հատկացնել շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրամաշնորհ տրամադրելու նպատակով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, առիթից օգտվելով, ներկայացրեց Սևանից բացթողումների հետ կապված գործընթացը: Նա հիշեցրեց՝ վարչապետը հանձնարարական էր տվել Սևանից ջուր բաց թողնելու ընթացքում ուսումնասիրություններ անել: Նախարարը տեղեկացրեց՝ 140 միլիոնից մի փոքր ավել ջուր է բաց թողնվել, և ամենայն հավանականությամբ էլ ջուր բաց թողնելու կարիք չի լինի, եթե լինի էլ, փոքր ծավալների մասին է խոսքը:

Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվածից մոտ 30 մլն խմ պակաս ջուր են վերցրել, այդպիսով ոչ միայն ավել չեն վերցրել, այլև նախորդը ևս կոմպենսացրել են: Նախարարն ասաց, որ ջրի մակարդակը 5 սմ-ով ավել է, սակայն շատ ավելի բարձր կլիներ մակարդակը, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին:

«Մի փոքր մանրամասնենք, երբ պարզ էր, որ լավ տեմպով ենք գնում, առաջին տպավորությունն այն էր, որ դա տեղի է ունեցել եղանակային լավ պայմանների շնորհիվ: Եղանակային պայմանները շատ անբարենպաստ են եղել: Սա այն օպերատիվ միջոցառումների արդյունքն է, որ մենք տարվա սկզբում մի քանի սթրեսային խորհրդակցությունից հետո որոշեցինք ձեռնարկել: Պարոն Պապիկյան, մենք վերլուծե՞լ ենք, արդեն տիրապետո՞ւմ ենք աշխատանքին, հասկանո՞ւմ ենք՝ ինչպես կարողացանք այս տարի նման արդյունք գրանցել»,- նշեց նա:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ձեռք բերված ցուցանիշները ձեռնարկված միջոցառումների արդյունքն են, նաև ՊՎԾ-ի ստուգումների պատկերն են ստացել: Այս ամենը, ըստ Պապիկյանի, ամբողջացնելու և մեկ ընդհանուր զեկույցով ներկայացնելու կարիք կա:

«Ստացված արդյունքը մինիմալն է, մենք ճիշտ, համակարգված աշխատանքի պարագայում կարող ենք հասնել ավելի լավ ցուցանիշների: Մյուս տարի այդ ցուցանիշները կարձանագրենք»,- ասաց Պապիկյանը:

Վարչապետն արձագանքեց.

«Շատ համարձակ հայտարարություն եք անում, մանավանդ՝ եղանակային անկանխատեսելիության այս ժամանակաշրջանում, բայց արդեն ասացիք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

14:00 05.07.2025

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

13:48 05.07.2025

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

BACK_TO_TOP