Բոլոր լուրերը – Page 8594 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Ի՞նչ վիճակ է Սիրիայի հյուսիսում. զրույց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ

21:24 10.10.2019

Միջազգային լրահոսի առանցքային թեման այսօր Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող զարգացումներն են: Թեմայի շուրջ է SHANTNEWS.am-ի տաղավարում հերթական քննարկումը արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ: Հարցին՝ ինչ է կատարվում Սիրիայի հյուսիսում, արաբագետը նշել է, որ թուրքական կողմը բավական լավ է նախապատրաստված, հատկապես՝ թիրախների ընտրության և քայլերի ծրագրավորման հետ կապված: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՌԴ-ում հնարավոր է տուգանեն ծխող երեխաների ծնողներին

21:14 10.10.2019

Ռուսաստանում հնարավոր է՝ շատ շուտով սկսեն տուգանել ծխող երեխաների ծնողներին: Համաապատասխան օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացրել է ՆԳՆ-ը:  Եթե  նախագիծն ընդունվի, ապա ծխող երեխաների ծնողները ստիպված կլինեն ամեն անգամ իրավապահ մարմինների կողմից անչափահասի ծխելու փաստը արձանագրելու դեպքում վճարել 5000 ռուբլի տուգանք կամ անցկացնեն կալանավայրում 15 օր: Օրինագիծը, սակայն, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ոչ բոլորն […]

̰
Ի՞նչ վիճակում են Սիրիայի հյուսիսում ապրող հայերը. SHANTNEWS.am-ի անդրադարձը

21:03 10.10.2019

Ի՞նչ վիճակում են Սիրիայի հյուսիսում ապրող հայերը: Արդյո՞ք նրանք վնաս են կրել թուրքական ներխուժման պատճառով: Այս հարցերի պարզաբանման համար SHANTNEWS.am-ի թղթակիցները կապվել են Սիրիայի հայկական համայնքի և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: SHANTNEWS-ը նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվել է, թե հայրենակիցներին աջակցելու գործում ինչ է անում պաշտոնական Երևանը: Արտգործնախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետը […]

̰
Ի՞նչ խնդիր է լուծում Թուրքիան՝ Սիրիա ներխուժմամբ. զրույց թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ

20:53 10.10.2019

Կա երեք խնդիր, որ այս պահին լուծում է Թուրքիան: SHANTNEWS.am-ի տաղավարում խոսելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ներխուժման մասին՝ ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: Նա նշել է՝ սրանով նպատակ կա Թուրքիայի սահմանի երկայնքով ապահովել գոտի, որը զերծ է քրդական ինքնավարության որևէ տիպից, երկրորդը՝ փորձել այնտեղ հաստատել թուքական ԶՈւ վերահսկողություն, այսինքն՝ ինչ-որ առումով տարածքը դարձնել թուրքական պետությանը կցված […]

̰
Շիրակի մարզպետն Անիի համայնքապետի լիազորությունները դադարեցնելու մասին դատախազի միջնորդությունն ուղարկել է նախարարություն

20:48 10.10.2019

Այսօր մարզխորհրդի նիստից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Անի խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու Շիրակի մարզի դատախազի միջնորդությանը վերաբերող SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` նշել է,որ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն արդեն ուղարկվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, և սպասում են պաշտոնական պատասխանին: «Դատախազից ստացել ենք միջնորդություն Անիի համայնքապետի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասին՝ իր հետ կապված քրեական […]

̰
Իրանի իշխանություններն ազատ են արձակել ռուս լրագրողին. նա մեկնել է Մոսկվա

20:35 10.10.2019

Իրանի իշխանություններն ազատ են արձակել Թեհրանում ձերբակալված ռուս լրագրող Յուլիա Յուզիկին, հայտնում է vesti.ru-ն: Ինչպես նշել են Թեհրանում Ռուսաստանի դեսպանությունից, ռուս կնոջն ազատ արձակելու որոշումը կայացրել է իրանական կողմը՝ Ռուսաստանի արտգործնախարարության և Թեհրանում Ռուսաստանի դեսպանության համատեղ ջանքերի արդյունքում: Հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան լրագրողը մեկնել է Մոսկվա: Նա այդպես էլ չի անցել մաքսային հսկողության գոտին, որտեղ […]

̰
̰
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում համատեղ հայտարարություն է ընդունվել

20:15 10.10.2019

Հոկտեմբերի 10-ին Աշխաբադում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացման, ինչպես նաև կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին առնչվող հարցեր: Ի թիվս այլ հարցերի՝ Հայաստանի արտաքին քաղաքական […]

̰
Գյումրու կենտրոնում կրկնելու են 1916-ի Ալեքպոլի ամերիկյան որբանոցի սաների ֆլեշմոբը

20:00 10.10.2019

«Ավրորա» ամենամյա մարդասիրական ֆորումն այս տարի կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը։ Այս օրերին միջոցառումներ են նախատեսված մայրաքաղաքում, Դիլիջանում, Տաթևում, Գյումրիում և Շուշիում։ Հոկտեմբերի 17-ը Ավրորա ֆորումում հայտարարված է Գյումրու օր։ Սա նշանակում է, որ ֆորումի բարի կամքի դեսպաններն ու «Ավրորա»-ի հյուրերն այդ օրը կլինեն Գյումրիում, որտեղ նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Համերգ, ֆլեշմոբ և քաղաքաշինական ծրագրի […]

̰
Երևանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներն այսօր արդարացվել են. Armtimes.com

19:51 10.10.2019

Երևանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող 5 երիտասարդներն այսօր արդարացվել են: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ամբաստանյալների պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին՝ Երևանում. Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայից դուրս են եկել […]

̰
Անսթափ վիճակում երեխային վրաերթի ենթարկած ռուս պատգամավորը վայր է դրել մանդատը

19:30 10.10.2019

Նովորոսիյսկի քաղաքային դումայի պատգամավոր Վիտալի Բուտը հրաժարվել է մանդատից: Դուման միաձայն ընդունել է նրա որոշումը: Այսպիսով, Բուտը փորձել է պաշտպանվել ԶԼՄ-ներում և սոցկայքերում իրեն ու իր ընտանիքին ուղղվող տարատեսակ քննադատություններից: Այդ մասին խոստովանել է անձամբ Վիտալի Բուտը: Այս ամենի պատճառը օրերս տեղի ունեցած միջադեպն է: Հոկտեմբերի 4-ին Վիտալի Բուտը սեփական ավտոմեքենայով, հետիոտնի համար նախատեսված հատվածում, […]

̰
Նոյեմբերյանի ոստիկանները հայտնաբերել են 51 խմ ապօրինի տախտակ

19:23 10.10.2019

Օրերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կողբում ապրող մի տղամարդու տան բակում հայտնաբերել են 51 խմ տախտակներ, որոնք պատրաստվել են սոճիից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Տանտերը դրանց ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնել և չի ներկայացրել օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ։ Նշանակվել է […]

̰
Արամ Ա կաթողիկոսը հետևում է Սիրիայում ստեղծված իրավիճակին

19:18 10.10.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հետևում է թուրքական բանակի՝ Սիրիա ներխուժման հետևանքով Ջեզիրեում ստեղծված իրավիճակին: Այս մասին հաղորդում է Կիլիկիա TV-ն: Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ջեզիրեի Առաջնորդական փոխանորդ հայր սուրբի հետ:

̰
Բելառուսը 800 մլն դոլար կկորցնի Ռուսաստանի «հարկային մանևրի» պատճառով

19:15 10.10.2019

Բելառուսում գնահատել են՝ ինչ ֆինանսական վնասներ են սպառնում երկրին՝ Ռուսաստանի նավթային ոլորտում «հարկային մանևրի» պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարար Մաքսիմ Երմոլովիչին: Նախարարը նշել է, որ 2020-2021 թվականներին երկրի տնտեսության վնասները կհասնեն 800 միլիոն դոլարի: «400 միլիոն դոլար այս տարի, 400 միլիոն դոլար էլ՝ հաջորդ»,- ասել է […]

̰
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Սիմենս» ընկերության ավագ փոխնախագահի հետ

19:11 10.10.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում հանդիպել էի գերմանական աշխարհահռչակ «Սիմենս» ընկերության ավագ փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուստերի հետ: Կարևորել եմ «Սիմենս»-ի մշակած առաջատար տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում՝ նշելով ընկերության մասնակցությամբ Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանը: Քննարկել ենք խելացի քաղաք հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ անդրադառնալով […]

̰
Այսուհետ մեր անտառապահներին ճանաչե՛ք նոր համազգետով. Էրիկ Գրիգորյան

19:04 10.10.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում նոր համազգեստ կրող անտառապահների լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն արել. «Այսուհետ մեր անտառապահներին ճանաչե՛ք նոր համազգետով: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ բոլոր անտառապահները նոր ամառային և ձմեռային համազգեստ ստացան»:

̰
Վիրուսային տեսահոլովակում քարոզիչները «ճանաչել են» Ապոկալիպսիսը գուժող հնչյունները

19:00 10.10.2019

Սոցցանցերում վիրուսային է դարձել 15-վայրկյանանոց տեսահոլովակը, որում սարսափելի ձայն է լսվում: Այն տպավորությունն է ստեղծվում, որ աղմուկը տարածվում է շրջակայքում: Աշխարհի վերջը գուժող քարոզիչները արդեն հասցրել են «ամեն ինչ բացատրել»: Նրանց կարծիքով` այսպես են հնչում այն փողերը, որոնք գուժում են Ապոկալիպսիսը: Սկզբում տեսանյութը հրապարակվել է TikTok սոցիալական ցանցում, բայց այն այնտեղ մեծ դիտում չի ապահովել: […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ

18:58 10.10.2019

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով գլոբալ հիմնադրամի՝ այս օրերին Լիոնում ընթացող հերթական կոնֆերանսին: Վարչապետ Փաշինյանը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահի՝ մարդկությանը սպառնացող այդ հիվանդությունների դեմ գլոբալ պայքար մղելու նախաձեռնությունը: Նա պատրաստակամություն […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոր մտահոգությունն է հայտնել Սիրիայում ծավալվող ռազմական գործողությունների առիթով

18:53 10.10.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոր մտահոգությունն է արտահայտել Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ: «Վերջին ժամերին տագնապալի լուրեր ենք ստանում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ։ Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Թուրքիայի կողմից միջազգային կարգի ու օրենքի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

18:48 10.10.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություններ է հաղորդել ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհների մասին: Նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-2 ավտոճանապարհի Որոտան-Գորիս-Հարժիս հատվածում առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների […]

̰
Հորիզոն 18:00

18:42 10.10.2019

̰
Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է

18:40 10.10.2019

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է տարածել Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամկետի մասին: «10.10.2019 թվականին Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում: Օդանավակայանն արտակարգ վայրէջքից հետո որոշ ժամանակով փակ է: Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է: Տեղեկացնում ենք, որ նախնական տվյալներով՝ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 10.10.19 թվականի SVR 2949 Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվում է, […]

̰
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին փաստաթղթեր են ստորագրվել

18:36 10.10.2019

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ավարտին տեղի ունեցավ փաստաթղթերի ստորագրում: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ ստորագրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

̰ ̰
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ամենահայտնի հայ ազգականի մասին

18:30 10.10.2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր հայտնի սկեսրոջ` հայ և խորհրդային ​​ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ծննդյան օրվա առթիվ Instagram-ում լուսանկար է հրապարակել: Լուսանկարի նկարագրության մեջ Սիմոնյանը գրել է, որ Խորհրդային ​​միությունում ծնված մարդիկ Էդմոնդ Քեոսայանին ճանաչում են ժողովրդին հայտնի կերպարների և արտահայտությունների միջոցով: «Եվ իմ երեխաները նրան ճանաչում են Տիգրանի աշխատասենյակում և սկեսուրիս ննջասենյակում դրված դիմանկարներից […]

̰
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդեռլանդների Սենատի նախագահի հետ

18:25 10.10.2019

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Նիդեռլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 10-ին Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդեռլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հետ: Հանդիպման ընթացքում հայկական խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Հայաստանում կայացած թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ժամանակահատվածում մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն ու բարեփոխումների օրակարգը: […]

̰
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջը ու դին թաքցրել պատի մեջ

18:15 10.10.2019

Հարավային Կարոլինայում 47-ամյա Ռենդոլֆ Գարբաթը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման իր կողակցին սպանելու համար: Կնոջ դին գտնվել է սպանությունից 6 տարի անց՝  տան պատի մեջ:  Ռավեն Քեմփբելի դին հայտնաբերվել է 2015թ. այն տան պատի մեջ, որտեղ  բնակվել է Ռենդոլֆ Գարբաթի հետ: Կնոջ անհետանալու մասին ոստիկանությունը հայտնել էր դեռ 2009-ին: Ըստ նախաքննական նյութերի` Քեմփբելը մահացել է […]

̰
Վարչապետն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

18:13 10.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետն իր գնահատանքն է հայտնել դեսպանի գործունեության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ինչը դրսևորվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերով և Հայաստան-Իրան համագործակցության ամրապնդմամբ: ՀՀ-ում Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատականի համար […]

̰
Ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու Լավրովը

18:08 10.10.2019

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները՝ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովն այսօր Աշգաբատում հանդիպել են: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Հոկտեմբերի 10-ին և 11-ին Աշգաբատում տեղի են ունենալու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը: Մնացականյանն ու Լավրովը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցը: «Այսօր մենք […]

̰
Հորիզոն 18.00

18:00 10.10.2019

̰
BACK_TO_TOP