18:15 09.10.2019
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը 2017-2019 թթ․ ջրամատակարարման ծառայություններ մատուցելիս մի շարք խախտումներ է թույլ տվել։ Տեղեկությունները ստուգելու համար ձեռնարկվել են ծավալուն միջոցառումներ։ Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ պարզվել է, որ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը […]
18:11 09.10.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում արձագանքեց տեղեկություններին, թե Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ: «Ոչ թե կոնկրետ հայտարարություններ, այլ հարցազրույցի տեսանյութը, որ հրապարակվել էր լրատվական կայքերից մեկում, Գլխավոր դատախազի գրությամբ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ստուգման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, այսինքն՝ հարցազրույցում նշված հանգամանքները ստուգելու […]
18:08 09.10.2019
Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Այդ նպատակով հոկտեմբերի 14-ից ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Պետական եկամուտների կոմիտեն սկսելու է իրականացնել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Այսպիսով՝ Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան […]
18:06 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում փողոցում պատահաբար տեսած մի ցուցանակի լուսանկար էր հրապարակել: «Երևանում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ՀՀ տարբեր քաղաքացիների ձեռքով գրված»,- մակագրել էր նա լուսանկարը: Այսօր վարչապետը նշված ցուցանակի տեքստը գրել է թղթի վրա, լուսանկարել, տեղադրել ֆեյսբուքյան իր պատին: «Միանալով ֆլեշմոբին: Դու նույնպես միացիր՝ քո ձեռքով գրածը, քո պատին»,- […]
17:57 09.10.2019
Խորհրդարանում խմբակցությունները 10 օրվա ընթացում Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուներ պետք է առաջադրեն: Բանն այն է, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին հենց այդ հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Հարկային պետական ծառայությունում և ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Կարեն Սարգսյանի թեկնածությունը: […]
17:47 09.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթերում» գրել է, որ թուրքական զորքը սկսել է ռազմական օպերացիան Սիրիայի հյուսիսում: Նա մասնավորապես գրել է. «Թուրքական ուժերը Սիրիական ազգային բանակի հետ, հենց նոր Հյուսիսային Սիրիայում սկսեցին «Խաղաղության աղբյուր օպերացիան» Քրդական աշխատավորական կուսակցության ու ԻՊ-ի ահաբեկիչների դեմ: Մեր նպատակն է կանխել ահաբեկչկական միջանցքի ստեղծումը մեր հարավային սահմանին և խաղաղություն բերել […]
17:44 09.10.2019
Ամերիկյան Տեխաս նահանգում փեսացուն ամուսնական մատանի գնելու համար բանկ է կողոպտել: Հիթ Էդվարդ Բամպուսը ներխուժել է Citizens State Bank և գումար պահանջել: Բանկի աշխատակցին նա զգուշացրել է, որ զինված է: Պահանջած գումարը ստանալուց հետո տղամարդն արագ հեռացել է: Ավելի ուշ նա իր հարսնացուին խոստովանել է արարքի մասին և ասել, որ այդ քայլին է գնացել, քանի […]
17:40 09.10.2019
Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Ռուսաստանն օգտագործել է սոցիալական ցանցերը ամերիկացիների հանրային կարծիքի վրա ազդեցության համար: Զեկույցի հեղինակները կարծում են, որ Կրեմլի աջակցությամբ գործող, այսպես ասած, «թրոլների ֆաբրիկան» աշխատել է բարձրացնել Դոնալդ Թրամփի վարկանիշն ու վարկաբեկել նրա մրցակից Հիլարի Քլինթոնին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով […]
17:39 09.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է IEEE Computer Society-ի նախագահ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սեսիլյա Մետրայի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացված և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ծրագրավորման և հաշվարկային համակարգերի արդի խնդիրներին ու մարտահրավերներին: […]
17:36 09.10.2019
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն իր ֆեյսբույքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել է իր՝ այս վերջին հարցազրույցում հնչեցված այն միտքին, թե ընդհանուր տնտեսական գործիքներից զատ պետք է հատուկ գործիքներ մտածենք արտահանողների համար. «Հարգելի գործընկերներ Իմ այս վերջին հարցազրույցում հնչեցված այն միտքը, թե ընդհանուր տնտեսական գործիքներից զատ պետք է հատուկ գործիքներ մտածենք արտահանողների համար, […]
17:28 09.10.2019
Մոսկովյան այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի հայ համայնքի և Շիրակի մարզի հնարավոր համագործակցությանն հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սոցիալական, մարդասիրական և մշակութային ծրագրեր իրականացնելու մասին:
17:25 09.10.2019
«Կոչումի հետևում թաքնվում են ու ստանում անձեռնմխելիություն, «ազատամարտիկ» բարձր է հնչում չէ՞, ոչ մեկ չի կարող կասկածել, ունենք երևույթներ, երբ «ազատամարտիկ» կոչման հետևում կա թալանելու, նվաստացնելու օրենքից վեր լինելու իրավունք: Նույնն էլ հոգևորականը, նույնն էլ ուսուցիչը, մենք ունենք վիճակագրական իրողություն և բովանդակային, վիճակագրականն այն է, որ 10 հազարից ավելի մարդ է աշխատում հանրապետությունում, ունենք երևույթներ, […]
17:20 09.10.2019
Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի լրատվական ծառայությունից հայտնում են` ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեխաների ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը դիմավորել է հյուրերին և ներկայացրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը: Քարդաշյան քույրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև նրանք […]
17:17 09.10.2019
Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ: Նիստի ընթացքում որոշում է կայացվել աշխատանքներ իրականացնել հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ […]
17:10 09.10.2019
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային առաջնությունում, որտեղ ներդրված է մրցավարների կողմից վիճելի իրավիճակներում կրկնությունները դիտելու VAR համակարգը: Առաջնության «Ալ Նասրի» և «Ալ Ֆաթեհ» ակումբների հանդիպմանը, վիճելի իրավիճակներից մեկի ժամանակ, երբ մրցավարը մոտեցել է VAR համակարգին, պարզվել է, որ այն չի աշխատում: Ավելի ուշ քննությունը պարզել է, որ մարզադաշտի աշխատակիցն անջատել է […]
17:07 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է WCIT 2019-ի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի հետ հերթական հանդիպումը: «Հանդիպում եմ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին»,- գրել է նա:
16:54 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է WCIT 2019 ՏՏ 23-րդ համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանին: «Սիրելի´ Քիմ, հաճելի է Ձեզ հանդիպել, Ձեր շնորհիվ Հայաստանի հանդեպ միջազգային հետաքրքրությունը ընդլայնվում է, կարծում եմ, որ դուք կշարունակեք այդպես անել»,- ասաց Փաշինյանը: Քիմ Քարդաշյանը իր հերթին նշեց, որ Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին կին է և […]
16:46 09.10.2019
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին, պատասխանելով Mundo Deportivo-ի լրագրողի հարցերին, նշել է այն մարզիչներին, որոնց հետ աշխատել է և լավագույնն է համարել իր կարիերայի ընթացքում: Մեսսին տվել է Խոսեպ Գվարդիոլայի և Լուիս Էնրիկեի անունները: Ինչ վերաբերում է հարցին, թե ում հետ երբեք չէր ցանկանա կրկին հայտնվել նույն թիմում, Մեսսին պատասխանել է, որ նման մարդ […]
16:40 09.10.2019
«Իմ 5 տարեկան տղան iPad-ով սովորում է հայերեն, անգլերեն և իսպաներեն: Մենք շատ ուշադիր ենք: Կրթական գործիքներ ենք տեղադրել iPad-ում և թույլ ենք տալիս նրան օգտվել հատկապես երկարատև թռիչքների ժամանակ, այսինքն` մենք սահմանափակումներ ենք դրել iPad-ից օգտվելու վրա: Նա կարող է օգտագործել դա հատուկ ժամերին, հանգստյան օրերի որոշակի ժամերի, թռիչքների ժամանակ: Նրա համար դա կարծես […]
16:35 09.10.2019
Վարչապետի պաշտոնում առաջին այցը Ադրբեջան պատահական չէ, քանի որ վստահ ենք, որ այս այցով մենք մեր բարեկամներին ու թշնամիներին պետք է ապացուցենք, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև անհաղթահարելի խնդիրներ չկան: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Բաքվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնական այցը Ադրբեջան մեկնարկել է նախագահ Ալիևի […]
16:30 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին: «Կառավարությունում հյուրընկալել եմ Քիմ Քարդաշյանին»,- գրել է նա:
16:29 09.10.2019
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր հրավիրված խորհրդաժողովում անդրադարձավ բանախոսներից մեկի այն դիտարկմանը, թե վերջին տարիներին մեծ ներդրումներ չեն կատարվել Հայաստանում: «Տեղյա՞կ եք արդյոք, թե օրինակ ստարտափները որքան ներդրումներ են ստացել և որքան է եկել Հայաստան: Ես կարող եմ հավաստիացնել, որ դրանք վերջին 5 տարիների ընթացքում հարյուրավոր միլիոն դոլարներ են: Այս տնտեսագիտական ստանդարտ ձևակերպումներից […]
16:23 09.10.2019
Եկող տարի հունիսին SOAD-ով գալիս ենք Երևան: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ին ի պատասխան՝ նշեց SOAD անդամ Սերժ Թանկյանը: «Մայիս-հունիսին եվրոպական տուր ենք անում, Երևանն էլ այդտեղ ավելացրել ենք: Փորձում ենք լավ ներկայացում անել»,- ասաց նա: Հարցին՝ դարձյալ Հանրապետության հրապարակո՞ւմ կլինի համերգը, Թանկյանը պատասխանեց. «Դեռ վստահ չեմ կարող ասել՝ որտեղ ենք անելու համերգը»: Նա տեղեկացրեց, որ […]
16:19 09.10.2019
Ինչպես հայտնի է, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ Հայաստանում է։ Քիմ Քարդաշյանը երեխաների և քրոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Քորթնի Քարդաշյանն Instagram-ի stories բաժնում Ծիծեռնակաբերդում արված լուսանկար է հրապարակել ու կից գրել. «Ի հիշատակ 1.5 մլն հայերի, […]
16:15 09.10.2019
Հայաստանն ընդգրկվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների առաջին տասնյակում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: «Հայաստանի զբաղեցրած բարձր դիրքը վկայում է այն մասին, որ առկա սահմանափակումներն օտարերկրյա ուղղակի ներդրումների նկատմամբ մեծաքանակ չեն և ներդրումային դաշտը բավականաչափ ազատականացված է»,- ասված է հաղորդագրության մեջ։
16:09 09.10.2019
Կովկասում Lydian International-ի նախկին գլխավոր մենեջեր Ներսես Կարամանուկյանը, որ այսօր մասնակցում էր «Ինչ անել-2» խորհրդաժողովին, ելույթ ունենալով՝ խոսեց այն մասին, թե որ ոլորտներում Հայաստանը կարող է հաջողության հասնել, խոսեց այն մասին, որ պրակտիկորեն Հայաստանը չի օգտվում իր հնարավորություններից: «Ես չեմ ուզում ասել Ամուլսարի մասին, որովհետև աշխատել եմ այնտեղ, կլինի սուբյեկտիվ, բայց ես կարծում եմ, որ […]
16:08 09.10.2019
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն անսպասելիորեն զորավարժություն են սկսել թուրք-սիրիական սահմանին։ Զորավարժությունն իրականացվում է Իրանի Ուրմիա քաղաքին հարակից տարածքում, որը թուրք-իրանական սահմանից գտնվում է 50կմ հեռավորության վրա։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Զորավարժությունն ընթանում է Իրանի բանակի գեներալներից Աբդուլրահիմ Մուսավիի ղեկավարությամբ: Մասնակցում են Իրանի ցամաքային և օդային ուժերի տարբեր ստորաբաժանումներ։ Աղբյուրը հայտնում է, որ թուրքական կողմը […]
15:53 09.10.2019
Գերմանական Հալլե քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: Միջադեպը տեղի է ունեցել հրեական գերեզմանատան ու սինագոգի հարևանությամբ: Ոստիկանությունը հաղորդել է 2 զոհի մասին, սակայն ավելացրել է, որ դրանք նախնական տվյալներ են: Ենթադրյալ հանցագործները թաքնվել են: Ոստիկանությունը նաև տեղացիներին հորդորել է փողոց դուրս […]