Բոլոր լուրերը – Page 8600 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Գետնանցումներից ու մետրոյի կայարաններից՝ բեմ. համացանցի աստղ դարձած փախստական կնոջ կյանքի ուղին

19:00 09.10.2019

Լոս Անջելեսի գետնանցումներում ու մետրոյի կայարաններում երգելու միջոցով գումար վաստակող փախստական կինը՝ Էմիլի Զամուրկան, արդեն ինտերնետային աստղ է դարձել: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացվում է կնոջ անցած ուղին: Կնոջ աստղային ժամը սկսվել է այն բանից հետո, երբ տեղի ոստիկաններից մեկը տեսագրել է Էմիլի Զամուրկայի կատարումն ու այն տեղադրել համացանցում: Աղբյուրի փոխանցմամբ՝ անհայտ երգչուհու տաղանդն […]

̰
Կայացել է «City of smile/Ժպիտների քաղաք»-ի հոգաբարձուների խորհրդի նիստը

18:50 09.10.2019

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին կայացել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի անդամներ ջութակահար Սոնա Ազարյանը, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Լիլիթ Սարգսյանը, «Ֆոնդ 100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը, մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, […]

̰
Հայ-ռուսական զորախումբը զորավարժության ընթացքում ջախջախեց պայմանական հակառակորդին

18:47 09.10.2019

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում այսօր անցկացվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը, որի ժամանակ հայկական և ռուսական բանակների ստորաբաժանումները համագործակցությամբ ոչնչացրին պայմանական հակառակորդին։ Այս ընթացքում կիրառվեց նաև նոր մարտավարություն, իսկ կրակային փուլին մասնակցեցին բազմաթիվ զինատեսակներ։

̰
Հանրային ծառայողները ծանոթացել են տեղեկությունների փոխանակման միջազգային չափանիշներին

18:44 09.10.2019

ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ից 11-ը Երևանում՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնում կազմակերպվել է Գլոբալ ֆորումի, Ասիական զարգացման բանկի փորձագետների և կոմիտեի աշխատակիցների համատեղ աշխատաժողովը: Նպատակն է՝ կատարելագործել ՊԵԿ կարողությունները՝ միջազգային պայմանագրերի շրջանակում տեղեկությունների փոխանակման գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև միջազգային հարցումների արդյունքում ձեռքբերված տեղեկություններով կատարված վերլուծությունները որպես հարկային […]

̰
Կառավարությունում մեկնարկել է պետական գերատեսչությունների 2020թ. բյուջետային հայտերի քննարկումը

18:43 09.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր մեկնարկել են պետական գերատեսչությունների 2020 թ. բյուջետային հայտերի քննարկումները: Կառավարության ղեկավարի խոսքերով՝ այդ քննարկումների արդյունքը պետք է լինի այն, որ 2020 թվականի պետական բյուջեն կլինի առավել արդյունավետ ու նպատակային, և դրա արդյունքները լինեն առավել կանխատեսելի:  «Հաշվի առնելով նախորդ տարվա մեր փորձը և ընդհանրապես նախորդ տարիների այն փորձը, որը ունեցել […]

̰
Հորիզոն 18:00

18:39 09.10.2019

̰
Խաղողի գինու և շամպայնի արտադրության ծավալներն ավելացել են

18:35 09.10.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2019թ. հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խաղողի գինու և շամպայնի արտադրության ծավալները աճել են 38%-ով։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Հարկավոր էր միայն մեկ անգամ քայլել Բեռլինով. НТВ-ն` Gucci-ի հայ մոդելի մասին

18:33 09.10.2019

Ռուսական НТВ հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Gucci-ի ցուցադրությանը մասնակցած առաջին հայ մոդել Արմինե Հարությունյանի մասին. «Ընդամենը 2 օրվա ընթացքում Արմինե Հարությունյանը մոդել է դարձել, նա հպարտ է իր հայկական քթով, սակայն որոշ ժամանակ առաջ ամաչում էր դրանից: Այսօր աղջկան արդեն ճանաչում են փողոցում և ցանկանում սելֆի անել նրա հետ: Հարկավոր էր միայն մեկ անգամ քայլել […]

̰
Ես ուզում եմ լսեմ բան, որն ինձ կցնցի. Նիկոլ Փաշինյան

18:30 09.10.2019

Տնտեսական հեղափոխության թեմայով անցկացված խորհրդաժողովի վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կետ առ կետ անդրադարձավ ներկաների դիտարկումներին: Նշեց. «Մենք որոշումներ կայացնելու առումով պրոբլեմ ունենք, որովհետև մեր երկրի ռենտգենը չունենք, թե ինչ է կատարվում` սկսած վիճակագրությունից, որ ասենք, որ տալիս է ամբողջական պատկերացում երկրի մասին, էդքան էլ ճիշտ չի: Բանտի հետ կապված դիտարկում հնչեց, ինձ թվում է Հայաստանում […]

̰
Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք

18:28 09.10.2019

Հայաստանում սույն թվականի հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը հոկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «կարմրուկ»: Այժմ իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու և […]

̰
Քիմ Քարդաշյանը նույնպես մկրտվել է Էջմիածնում. ի՞նչ անուն է նրան տրվել

18:20 09.10.2019

Նախօրեին Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմ Քարդաշյանի երեք երեխաները, այլև հենց ինքը՝ Քիմը և նրա քույրը՝  Քորթնին։ Ամերիկահայ հեռուստաաստղի երեխաների կնքահայրը դարձել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։ Վերջինս NEWS.am-ին տեղեկացրել է, որ Քիմին շնորհվել է Հեղինե, իսկ քրոջը՝  Գայանե եկեղեցական անունը։ Նաիրի Սրապիոնյանը հայտնել է, որ Քարդաշյանների հետ ծանոթացել է […]

̰
Ոստիկանությունը «Շիրակ» ջրօգտագործողների միությունում խախտումներ է բացահայտել

18:15 09.10.2019

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը 2017-2019 թթ․ ջրամատակարարման ծառայություններ մատուցելիս մի շարք խախտումներ է թույլ տվել։ Տեղեկությունները ստուգելու համար ձեռնարկվել են ծավալուն միջոցառումներ։ Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ պարզվել է, որ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը […]

̰
Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ուղարկվել է ԱԱԾ տնօրենին՝ ստուգման

18:11 09.10.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում արձագանքեց տեղեկություններին, թե Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ: «Ոչ թե կոնկրետ հայտարարություններ, այլ հարցազրույցի տեսանյութը, որ հրապարակվել էր լրատվական կայքերից մեկում, Գլխավոր դատախազի գրությամբ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ստուգման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, այսինքն՝ հարցազրույցում նշված հանգամանքները ստուգելու […]

̰
Ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները հոկտեմբերի 14-ից իրականացվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում 

18:08 09.10.2019

Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Այդ նպատակով հոկտեմբերի 14-ից ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Պետական եկամուտների կոմիտեն սկսելու է իրականացնել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Այսպիսով՝ Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան […]

̰
«Հայաստանն իմ տունն է». ովքե՞ր հետևեցին Փաշինյանի կոչին և միացան ֆլեշմոբին

18:06 09.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում փողոցում պատահաբար տեսած մի ցուցանակի լուսանկար էր հրապարակել: «Երևանում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ՀՀ տարբեր քաղաքացիների ձեռքով գրված»,- մակագրել էր նա լուսանկարը: Այսօր վարչապետը նշված ցուցանակի տեքստը գրել է թղթի վրա, լուսանկարել, տեղադրել ֆեյսբուքյան իր պատին: «Միանալով ֆլեշմոբին: Դու նույնպես միացիր՝ քո ձեռքով գրածը, քո պատին»,- […]

̰
Հորիզոն 18.00

18:00 09.10.2019

̰
Որևէ քոմենթ, լայք չկա, ընդամենը կիսվել եմ. Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն բացատրություններ է տվել «Իմ քայլի» պատգամավորներին

17:57 09.10.2019

Խորհրդարանում խմբակցությունները 10 օրվա ընթացում Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուներ պետք է առաջադրեն: Բանն այն է, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝  քննարկելու Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին հենց այդ հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Հարկային պետական ծառայությունում և ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Կարեն Սարգսյանի թեկնածությունը: […]

̰
Թուրքական զինուժը սկսեց ռազմական օպերացիան Սիրիայի հյուսիսում. Էրդողան

17:47 09.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթերում» գրել է, որ թուրքական զորքը սկսել է ռազմական օպերացիան Սիրիայի հյուսիսում: Նա մասնավորապես գրել է. «Թուրքական ուժերը Սիրիական ազգային բանակի հետ, հենց նոր Հյուսիսային Սիրիայում սկսեցին «Խաղաղության աղբյուր օպերացիան» Քրդական աշխատավորական կուսակցության ու ԻՊ-ի ահաբեկիչների դեմ: Մեր նպատակն է կանխել ահաբեկչկական միջանցքի ստեղծումը մեր հարավային սահմանին և խաղաղություն բերել […]

̰
ԱՄՆ-ում փեսացուն բանկ է կողոպտել ամուսնական մատանի գնելու համար

17:44 09.10.2019

Ամերիկյան Տեխաս նահանգում փեսացուն ամուսնական մատանի գնելու համար բանկ է կողոպտել: Հիթ Էդվարդ Բամպուսը  ներխուժել է Citizens State Bank և գումար պահանջել: Բանկի աշխատակցին նա զգուշացրել է, որ զինված է: Պահանջած գումարը ստանալուց հետո տղամարդն արագ հեռացել է: Ավելի ուշ նա իր հարսնացուին խոստովանել է արարքի մասին և ասել, որ այդ քայլին է գնացել, քանի […]

̰
ՌԴ-ն սոցցանցն օգտագործել է ԱՄՆ քաղաքացիների վրա ազդելու համար. Սենատի հանձնաժողով

17:40 09.10.2019

Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Ռուսաստանն օգտագործել է սոցիալական ցանցերը ամերիկացիների հանրային կարծիքի վրա ազդեցության համար: Զեկույցի հեղինակները կարծում են, որ Կրեմլի աջակցությամբ գործող, այսպես ասած, «թրոլների ֆաբրիկան» աշխատել է բարձրացնել Դոնալդ Թրամփի վարկանիշն ու վարկաբեկել նրա մրցակից Հիլարի Քլինթոնին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով […]

̰
Նախագահը IEEE Computer Society-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահների հետ քննարկել է Հայաստանում ՏՏ ոլորտներին առնչվող ծրագրեր

17:39 09.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է IEEE Computer Society-ի նախագահ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սեսիլյա Մետրայի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացված և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ծրագրավորման և հաշվարկային համակարգերի արդի խնդիրներին ու մարտահրավերներին: […]

̰
Հանրային միջոցներն անսահմանափակ չեն, պետք է այն խիստ նպատակային օգտագործվի. Վարդան Արամյանի պարզաբանումը

17:36 09.10.2019

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն իր ֆեյսբույքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել է իր՝ այս վերջին հարցազրույցում հնչեցված այն միտքին, թե ընդհանուր տնտեսական գործիքներից զատ պետք է հատուկ գործիքներ մտածենք արտահանողների համար. «Հարգելի գործընկերներ Իմ այս վերջին հարցազրույցում հնչեցված այն միտքը, թե ընդհանուր տնտեսական գործիքներից զատ պետք է հատուկ գործիքներ մտածենք արտահանողների համար, […]

̰
Տիգրան Պետրոսյանը և Արա Աբրահամյանը քննարկել են համագործակցության հարցեր

17:28 09.10.2019

Մոսկովյան այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի հայ համայնքի և Շիրակի մարզի հնարավոր համագործակցությանն հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սոցիալական, մարդասիրական և մշակութային ծրագրեր իրականացնելու մասին:

̰
Երբ ԵՊՀ-ում սովորում էի, աշխարհագրության մասին դասախոսի պատկերացումն այն էր, որ սկզբում Նախիջևանն է գալիս, հետո Իջևանը. Փաշինյան

17:25 09.10.2019

«Կոչումի հետևում թաքնվում են ու ստանում անձեռնմխելիություն, «ազատամարտիկ» բարձր է հնչում չէ՞, ոչ մեկ չի կարող կասկածել, ունենք երևույթներ, երբ «ազատամարտիկ» կոչման հետևում կա թալանելու, նվաստացնելու օրենքից վեր լինելու իրավունք: Նույնն էլ հոգևորականը, նույնն էլ ուսուցիչը, մենք ունենք վիճակագրական իրողություն և բովանդակային, վիճակագրականն այն է, որ 10 հազարից ավելի մարդ է աշխատում հանրապետությունում, ունենք երևույթներ, […]

̰
Քարդաշյան քույրերը գրառում են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում

17:20 09.10.2019

Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի լրատվական ծառայությունից հայտնում են` ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեխաների ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը դիմավորել է հյուրերին և ներկայացրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը: Քարդաշյան քույրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև նրանք […]

̰
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն էապես կընդլայնի շահառուների ցանկը

17:17 09.10.2019

Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ: Նիստի ընթացքում որոշում է կայացվել աշխատանքներ իրականացնել հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ […]

̰
Ուշագրավ միջադեպ ֆուտբոլի առաջնությունում. մրցավարը չի կարողացել օգտվել VAR համակարգից

17:10 09.10.2019

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային առաջնությունում, որտեղ ներդրված է մրցավարների կողմից վիճելի իրավիճակներում կրկնությունները դիտելու VAR համակարգը: Առաջնության «Ալ Նասրի» և «Ալ Ֆաթեհ» ակումբների հանդիպմանը, վիճելի իրավիճակներից մեկի ժամանակ, երբ մրցավարը մոտեցել է VAR համակարգին, պարզվել է, որ այն չի աշխատում: Ավելի ուշ քննությունը պարզել է, որ մարզադաշտի աշխատակիցն անջատել է […]

̰
Փաշինյանը հանդիպում է Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին

17:07 09.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է WCIT 2019-ի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի հետ հերթական հանդիպումը: «Հանդիպում եմ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին»,- գրել է նա:

̰
Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան. Նիկոլ Փաշինյան

17:02 09.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի հետ: «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»,- գրել է նա:

̰
Ձեր շնորհիվ Հայաստանի հանդեպ միջազգային հետաքրքրությունը ընդլայնվում է. վարչապետը` Քիմ Քարդաշյանին

16:54 09.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է WCIT 2019 ՏՏ 23-րդ համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանին: «Սիրելի´ Քիմ, հաճելի է Ձեզ հանդիպել, Ձեր շնորհիվ Հայաստանի հանդեպ միջազգային հետաքրքրությունը ընդլայնվում է, կարծում եմ, որ դուք կշարունակեք այդպես անել»,- ասաց Փաշինյանը: Քիմ Քարդաշյանը իր հերթին նշեց, որ Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին կին է և […]

̰
BACK_TO_TOP