17:36 09.10.2019
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն իր ֆեյսբույքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել է իր՝ այս վերջին հարցազրույցում հնչեցված այն միտքին, թե ընդհանուր տնտեսական գործիքներից զատ պետք է հատուկ գործիքներ մտածենք արտահանողների համար.
«Հարգելի գործընկերներ
Իմ այս վերջին հարցազրույցում հնչեցված այն միտքը, թե ընդհանուր տնտեսական գործիքներից զատ պետք է հատուկ գործիքներ մտածենք արտահանողների համար, իսկ փոխարենն այս պահին ունենք, օրինակ, այդպիսի հատուկ գործիք ոչ արտահանելի հատվածի՝ մասնավորապես բնակարանաշինության համար և դա պետք է վերաիմաստավորել, կարծես թե որոշ հարցեր առաջացրին:
– Առաջին հարցը, որ բարձրացվում է անընդհատ, այն է, թե այդ գործիքը տնտեսակա՞ն է, թե՞ սոցիալական: Ես պնդում եմ, որ դա տնտեսական է առայժմ, ինչու, որովհետև սոցիալականի դեպքում պարտադիր պայման է հանրության կոնկրետ սոցիալական շերտի կամ խմբի թիրախավորումը՝ որևէ սոցիալական խնդիր լուծելու նպատակով:Հետևաբար ՀԱՐՑ՝ խնդրում եմ ցույց տվեք, թե հասարակության ո՞ր խմբին ենք թիրախավորում՝ որպես վերջնական շահառու, և ի՞նչ սոցիալական խնդիր ենք փորձում լուծել: Պատասխան՝ թիրախավորում ենք բոլորին անխտիր, ներառյալ բարձր եկամուտով անձանց, որոնք կարող են բնակարանի կարիք նույնիսկ չունենալ, բայց օգտվեն այս ծրագրից:
– Երկրորդ՝ ինձ հաճախ հարց են տալիս. պարոն Արամյան, 55 մլն շեմը, որ դրված է, կարծում եք, որ սոցիալական շեմ չէ և ցածր եկամուտներով խմբի՞ն չի թիրախավորում:Պատասխան՝ համոզված եմ: Խոսենք թվերով՝ 55 մլն դրամ (շուրջ 115 հազար ԱՄՆ դոլարը) բնակարան գնելու համար պետք է վճարես 25-30% կանխավճար և մնացածը` 38.5 մլն դրամը խնդրես բանկից: Եթե բանկը քեզ տրամադրի վարկ (վերցնենք միջին շուկայական այսօրվա պայմաններ – 12%, 10 տարի մարման ժամկետ, ամսական անուիտետային վճարներով (հավասար մասերով մարումներով)), ապա յուրաքանչյուր ամիս վարկառուն պետք է վարկի գծով սպասարկում անի շուրջ 552,360 դրամ: Այսինքն՝ գնորդը պետք է առնվազն այսքան մաքուր (հարկումից հետո) եկամուտ ունենա: Բայց նա պետք է նաև ապրի և սպառում անի, հետևաբար բանկը կպահանջի, որ գոնե իր եկամուտներից 60%-ն ուղղի վարկին՝ հետևապես ներկայացնի առնվազն 920,000 (552,360/0.6=920,600) դրամի եկամուտ հավաստող աղբյուր:
Ընդ որում, դա կնշանակի, որ անձը պետք է ունենա 920,000/(1-0.23(եկամտահարկի նոր դրույք) = 1,194,805 դրամ անվանական աշխատավարձ կամ եկամուտ (իսկ գործող եկամտային հարկի դրույքներով շատ ավելի բարձր): Դա մեր տնտեսության միջին ամսական աշխատավարձի (շուրջ 180,000 դրամ) վեցապատիկից ավելի է (դեռ կանխավճարի՝ շուրջ 34 հազար ԱՄՆ դոլար, խնայողության մասին չեմ խոսում): ՀԱՐՑ՝ որևէ մեկը կարող է պնդել, որ այսքան եկամուտ ստացող անձը սոցիալապես անապահով կամ ցածր եկամուտով ա՞նձ է, եթե ոչ, ուրեմն այդ շեմը սոցիալական շեմ չի կարող համարվել, իսկ եթե պնդում են, որ այո, ուրեմն մեր տնտեսության միջին աշխատավարձը 180,000 չէ, այլ 1,200,000, որն աբսուրդ է:
Եզրահանգում՝ Հանրային միջոցներն անսահմանափակ չեն, և պետք է այն խիստ նպատակային օգտագործվի: Հետևաբար՝ կամ փաստում ենք, որ մենք հատուկ տնտեսական գործիք ենք կիրառում և օժանդակում ոչ արտահանելի հատվածին, կամ այս գործիքը վերաիմաստավորում ենք, որպեսզի իրապես թիրախավորենք որևէ սոցիալական խնդիր և խումբ»:
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակում17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:21 05.07.2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում էՀուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...
17:10 05.07.2025
Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնինՀունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...
16:55 05.07.2025
Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...
16:42 05.07.2025
Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճՆիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...
16:27 05.07.2025
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցելՍտամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...