Որևէ քոմենթ, լայք չկա, ընդամենը կիսվել եմ. Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն բացատրություններ է տվել «Իմ քայլի» պատգամավորներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Որևէ քոմենթ, լայք չկա, ընդամենը կիսվել եմ. Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն բացատրություններ է տվել «Իմ քայլի» պատգամավորներին

17:57 09.10.2019

Խորհրդարանում խմբակցությունները 10 օրվա ընթացում Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուներ պետք է առաջադրեն: Բանն այն է, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝  քննարկելու Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին հենց այդ հարցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Հարկային պետական ծառայությունում և ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Կարեն Սարգսյանի թեկնածությունը: Հանձնաժողովի անդամների մեծ մասը հարցեր ուղղելուց հետո հայտարարել է, որ Սարգսյանը պատրաստ չէ Հաշվեքննիչ պալատի անդամ դառնալուն: Ըստ պատգամավորների՝ Սարգսյանը չունի բարեփոխումների հստակ ծրագիր, անելիքները քայլ առ քայլ չի պատկերացնում և քաղաքականացված է, թեև հակառակն է պնդում.

«Ես տեղեկացված եմ, որ դուք իմքայլականներին գրել եք, որ 10 հոգի գրագետ մարդ կա, մնացածը քայլող են: Ուզում եմ, որ էս հեռարձակվող սենյակում ասեք՝ դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ»,- Սարգսյանին դիմելով՝ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարդան Աթաբեկյանը:

«Ես էջում կարամ շատ բաներ կիսվեմ, դա իմ կարծիքը չի, դա ինչ-որ մեկի կարծիքն է: Դա ես չեմ նշել, ինչ-որ մի բլոգերի  շեյր արած բանի մասին է խոսքը: Ես նման բան չեմ գրել, բնականաբար, նման կարծիք չունեմ, իմ էջում հրապարակելով՝ պարտադիր չի, որ էդ կարծիքը կիսեմ: Եթե նույնիսկ եղել է, կիսվել եմ Ալիևի հայտարարությամբ, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, դա չի նշանակում՝ ես Ալիևի հետ համաձայն եմ կամ նմանատիպ այլ բան: Եթե տակը լայք չկա, նշանակում է` դա ընդամենը ինֆորմացիա է: Որևէ քոմենթ չկա, որևէ լայք չկա, ընդամենը կիսվել եմ: Դա, ինձ թվում է, որևէ բանի մասին չի խոսում: Ընդամենը հակառակ տեսակետն է»,- ասել է Կարեն  Սարգսյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ընդգծել  են, որ Սարգսյանի ֆեյբուքյան էջը քաղաքականացված է: Գրեթե բոլոր հրապարակումները վերաբերում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:

«Աջակից եղել եմ, չեմ թաքցնում, նաև թեկնածու եմ առաջադրվել և իմ քաղաքական հայացքները «Լուսավոր Հայաստանի» հետ համընկնում է, բայց քաղաքական չեզոքությունը, ընտրվելու դեպքում, բնականաբար, կպահպանվի»,- ասել է Կարեն  Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

17:50 05.07.2025

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

ԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Հրդեհ՝ ավտոտնակում

17:44 05.07.2025

Հրդեհ՝ ավտոտնակում

Հուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

17:38 05.07.2025

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

17:30 05.07.2025

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում է

17:21 05.07.2025

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում է

Հուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

17:10 05.07.2025

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

Հունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...

BACK_TO_TOP