18:16 08.10.2019
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն արդեն անցել է պահեստազորի հավաքին չներկայացածների խնդիրը վերլուծելուն։ Նրանց թիվը, ինչպես այսօր հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը, 1-2 տոկոս է։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի խոսքերով՝ իրենք իրենց համար էլ են ճշտում, թե որոնք են եղել չներկայանալու պատճառները և արդեն ունեն մոտավոր պատասխաններ, որոնց թվում է նաև պատշաճ ծանուցում չուղարկելը։ Իսկ որոշ […]
18:10 08.10.2019
Ռազմավարական զորավարժություններից հետո ՀՀ ԶՈւ ղեկավարությունը անցել է արդյունքների ամփոփման աշխատանքներին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այսօր տեղեկացրեց, որ երկրի մակարդակով ամփոփման աշխատանքներին խնդրել են, որ մասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:00 08.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն […]
17:59 08.10.2019
Թուրքիան հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը զինված ուժեր և զինտեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին: Զրահատեխնիկա և զինված ստորաբաժանումներ տեղափոխող շուրջ 110 զրահապատ մեքենաների ավտոշարասյունը` հատուկ անվտանգության միջոցների ձեռնարկմամբ, հասել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Քըրըքհանի շրջան: Այնուհետև, Չոբանբեյի սահմանային անցակետը հատելով, շարժվել է դեպի Սիրիա: Հատելով թուրք-սիրիական սահմանը՝ թուրքական զինուժը շարժվել է դեպի Եփրատ […]
17:55 08.10.2019
Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը երեխաների և քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը լուսանկար է հրապարակել: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյան Ուեսթը Հայաստանում է WCIT 2019 համաժողովի շրջանակներում։ Տեսանյութը՝ News.am-ի:
17:50 08.10.2019
ՆԱՏՕ-ի «Եվրոպայի պաշտպան-2020» լայնամասշտաբ զորավարժությունները կանցկացվեն նաև Վրաստանում: «Նյու Յորք թայմսի» հաղորդմամբ` 2020թ. ապրիլ-մայիս ամիսներին կայանալիք զորավարժությունները տեղի կունենան 10 երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Վրաստանում: Զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 18 երկիր: ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության տեղեկացմամբ` զորավարժությունը կծառայի ՆԱՏՕ-ի նպատակներին՝ բարձրացնել պատրաստվածության մակարդակը և զսպել պոտենցիալ հակառակորդին: Զորավարժություններին կմասնակցի ամերիկացի 20 […]
17:50 08.10.2019
Վրացական իշխանությունները պետք է բացատրեն իրենց դիրքորոշումը Ռուսաստանի վերաբերյալ. այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: «Պետք է լինի միայն մեկ ազդանշան, համենայնդեպս, այս իրավիճակում: Վրաստանի նախագահը, որը հրապարակավ Ռուսաստանին անվանեց «ագրեսոր երկիր», պետք է հրապարակավ հերքի այդ խոսքերը, ներողություն խնդրի և բացատրի իր դիրքորոշումը: Ինչպե՞ս կարող են զարգանալ հարաբերությունները, եթե […]
17:45 08.10.2019
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կարող է վերադառնալ ֆուտբոլային գործունությանը: Այսօր լրացել է նրա որակազրկման ժամկետը: ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը, 2015 թվականի հոկտեմբերի 8-ին, կոռուպցիայի կասկածանքով հեռացրել էր նրան ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից: Ժազեֆ Բլատերը, որն այդ ժամանակ ՖԻՖԱ-ի նախագահն էր, 2011 թվականին կազմակերպության հաշիվներից ֆրանսիացուն փոխանցում էր կատարել: Սկզբում որակազրկումը ութ տարի էր, բայց […]
17:38 08.10.2019
Իրանը դեմ է Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությանը: Այդ մասին ասված է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր: «Մենք համոզված ենք, որ նման գործողությունները ոչ միայն չեն նպաստի Թուրքիայի անվտանգությանը, այլև կհանգեցնեն նյութական վնասների և մարդկային զոհերի: Այս առումով Իրանը դեմ է արտահայտվում ցանկացած ռազմական գործողության»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև, […]
17:30 08.10.2019
Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ) 1/8 եզրափակիչում պարտվեց թուրք մրցակցի և դուրս մնաց պայքարից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մեկնարկային մենամարտում Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոնը մրցել էր ամերիկուհի Հևեն Գարսիայի հետ և հաղթել 3:2 հաշվով: ԱԱ-ում Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Անահիտ Հարոյանը (54 կգ) և […]
17:29 08.10.2019
Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ «համահայկական թվային պլատֆորմ» են ստեղծելու։ «Համահայկական թվային պլատֆորմ ենք հիմնելու: Այն թույլ կտա բազմաթիվ, տարբեր հետաքրքրության տեր հանրույթների մասնակցել դրան: Սա կդառնա առցանց պլատֆորմ հայ ազգի համար»,- ասել է Թանկյանը։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական […]
17:25 08.10.2019
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ երկիրը վճռականություն և ուժ է ցուցաբերում սեփական ծրագրերն իրագործելու հարցում, երբ հարցը վերաբերում է ազգային անվտանգությանը, և կան սպառնալիքներ: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը: «Թուրքիան չի ընդունի ահաբեկչական միջանցքի ստեղծում կամ հարևանությամբ ահաբեկչական պետություն, ինչ էլ որ լինի»,- ասել է Օքթայը: Նա ավելացրել է, որ Թուրքիան կպահպանի […]
17:20 08.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին»: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝ Արման Վարդանի Պողոսյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի […]
17:15 08.10.2019
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վաղը` հոկտեմբերի 9-ին, կմեկնի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան: Վրաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկատվությամբ` վարչապետ Գախարիայի առաջին պաշտոնական այցերը տեղի կունենան Վրաստանի հարևան երկրներ, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրա-տնտեսական ուղղություններով: Բացի դրանից՝ նախատեսվում է նաև նրա այցը Թուրքիա, որը տեղի կունենա հոկտեմբերի […]
17:10 08.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, […]
17:08 08.10.2019
«Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը խոսել է «Ռեալի» կազմում իր ելույթների և ակումբից հեռանալու մասին: ««Ռեալում» ամեն ինչ լավ է: Գիտեմ, որ մի քանի ֆուտբոլիստ վնասվածք ունի: Ես հիմա «Արսենալում» եմ, ինձ շատ լավ եմ զգում: Ակնհայտ է, որ ես ցանկանում էի հեռանալ «Ռեալից», և վերջապես հաջողությամբ հեռացա ակումբից: Հիմա ես այնտեղ եմ, որտեղ ուզում եմ […]
17:04 08.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ եթե կա ապօրինի կրպակ, ապա այդ կրպակը պետք է ապամոնտաժվի. «Եթե ինչ-որ մեկը որոշել է Մաշտոցի պողոտայի վրա կրպակ դնել և շահույթ ստանալ, սակայն դա մեկ միլիոն մարդու խանգարում է, դա պետք է ապամոնտաժվի: Համայնքը չի խախտի իրավունքները, այլ օրենքը կվերականգնվի: Բարեկամության մետրոպոլիտենի պարագայում, մարդիկ […]
17:00 08.10.2019
Ռազմավարական զորավարժությունների ընթացքում հայկական զինված ուժերում օրական 5-6 խոշոր զորավարժություն են անցկացրել` գնդային կամ գումարտակային մակարդակներում: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նրա խոսքերով` այդ ընթացքում գրեթե ամեն օր մոտ 6000 միավոր զինվորական և հատուկ տեխնիկա է տեղաշարժվել: Ընդ որում` շտաբի պետի խոսքերով` այդ թիվը վերաբերում է բացառապես ՀՀ Զինված ուժերին […]
16:52 08.10.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում պատմել է, թե ինչպես է այսօր հայտնվել երևանյան սրճարաններից մեկում և ծանոթացել Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ. «Բելիզի վարչապետի տիկնոջ՝ Քիմ Սիմփլիս-Բառոուի հետ երեկ այնքան ընկերացանք, որ որոշեցին այսօր անկախ մեր գրաֆիկից հանդիպել և լանչ անել իրար հետ։ Ընտրեցինք El garden-ը։ Ինքը եկավ համալիրից՝ WCIT-ից, […]
16:44 08.10.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, նշեց՝ նախորդ նիստին դարձյալ քննարկում էին հաստիքացուցակի փոփոխության հարցը, այդ պահին իրավիճակ էր, երբ «Սանիթեք»-ը դադարեցրել էր աշխատանքը: «Այդ իրավիճակից մեկ ամիս անց նոր արձանագրում ենք, որ համապատասխան սարքավորումները չեն հասցնի գալ, պետք է այս փոփոխությունը ժամանակավորապես իրականացվի: Հնարավոր չէ՞ր արդյոք մեկ ամիս […]
16:41 08.10.2019
TMB by Tombolini իտալական բրենդը դարձել է «Ռոմայի» պաշտոնական հովանավորը: «Ջալառոսները» 2019/20 մրցաշրջանում կկրեն հագուստ արտադրող ընկերության Zero Gravity հավաքածուն: Այս մասին հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը: TMB ընկերության հավաքածուի ներկայացման ֆոտոսեսիային մասնակցել է նաև հռոմեացիների և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
16:33 08.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր տեղի ունեցած ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Սանիթեք»-ի խնդրին և լրագրողներից մեկի դիտարկմանը, թե քաղաքապետարանը ժամանակ շահեց և իրեն հարմար ժամանակ «Սանիթեք»-ին դուրս մղեց շուկայից, Հայկ Մարությանը պատասխանեց. «Դուք չե՞ք տեսել, թե քաղաքում ինչ էր կատարվում: Դուք արդեն տեսնում եք արդյունքները, և ես քիչ առաջ ասաց, որ համալրվում […]
16:18 08.10.2019
Քանի՞ աշխատող է պետք Երևանը մաքուր պահելու համար, վերջնական հաշվարկներ կա՞ն: Երևանի ավագանու այսօրվա նիստում այս հարցն ուղղվեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին: Նրանից նաև հետաքրքրվեցին՝ մոտավոր հաշվարկներով՝ աղբահանության հիմնարկն ի՞նչ բեռ է լինելու քաղաքային բյուջեի վրա: Սարգսյանն ասաց, որ այս պահին հիմնարկը նախատեսվում է համալրել 853 աշխատակիցներով: Ըստ փոխքաղաքապետի՝ այս պահին դա աշխատակիցների այն թվաքանակն է, […]
16:16 08.10.2019
Ֆիզիկայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը կհանձնվի երեք ֆիզիկոսի՝ Ջեյմս Փիբլզին, Դիդյե Քելոզին, Միշել Մայորին: Փիբլզը ֆիզիկական տիեզերագիտության մեջ արված հայտնագործության համար կստանա մրցանակը: Նրան կհասնի նաև նախատեսված գումարային պարգևի 50 տոկոսը: Իսկ մյուս երկու գիտնականները մրցանակը կստանան էկզոմոլորակի հայտնագործության համար: Նրանցից յուրաքանչյուրի բաժին կհասնի 9 միլիոն շվեդական կրոն կամ մոտ 900 հազար դոլար: Մրցանակի […]
16:15 08.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր տեղի ունեցած ավագանու նիստից հետո զրուցել է լրագրողների հետ: Նա անդրադարձել է Երևանի տրանսպորտի խնդրին և հայտնել, որ ստեղծված է միջգերատեսչական խումբ և 2 օրից փոխվարչապետի հետ հանդիպում կա, որի ընթացքում կքննարկվեն այս հարցում հետագա անելիքները: Հայկ Մարությանը նաև անդրադարձել է վերելակների խնդրին ու նշել, որ արդեն կայացած տենդերով այս […]
16:10 08.10.2019
Հայաստանի Զինված ուժերում այս տարվա ընթացքում ծառայության հետ կապված միջադեպերով մահվան դեպքերը եղել են 28-ը` նախորդ տարվա 19 դեպքի դիմաց: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Առանձին վիճակագրություն կա նաև ժամկետային զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ։ Այս տարվա ընթացքում այդպիսի դեպքերը, ըստ շտաբի պետի, եղել են 11-ը, նախորդ տարի` […]
16:10 08.10.2019
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվեց Երևան համայնքի սեփականությունը համարվող 37.247.000 ՀՀ դրամ մնացորդային արժեքով Երևան քաղաքի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը նվիրելու հարցը: Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը մտահոգություն ուներ, որ կարող է պայմանագիրը թղթային ձևակերպում չստանալ, մնալ բանավոր պայմանավորվածության մակարդակում: Երևանի քաղաքապետը […]
15:58 08.10.2019
Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում: Իրար են բախվել BMW X6 և Lexux մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է: Ենթադրվում է, որ BMW-ի վարորդը փորձել է շրջադարձ կատարել և հանդիպակաց գոտով շարժվող Lexux-ը հարվածել է, ինչի հետևանքով BMW-ն կողաշրջվել է: Հայտնի չէ՝ տուժածներ կա՞ն, թե՞ ոչ: Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանները: