14:31 08.10.2019
Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը. «Հյուրեր ունեինք ԱՄՆ Կոնգրեսից. Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիըրի և Ջուդի Չուի հետ»:
14:20 08.10.2019
ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ իր նախորդ` 2019 թվականի օգոստոսի 13-ին գրառումը, ըստ որի՝ ինքը հնարավոր է համարել ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի ընտրություններին, դրական լայն արձագանք է գտել Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում։ «Արցախի քաղաքացիների, քաղաքական և հասարակական շրջանակների, ՀՀ կառավարական և քաղաքական […]
14:02 08.10.2019
ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ կարող են նշանակվել այն անձինք, ովքեր համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին: Օրինագծի հեղինակը «Լուսավոր Հայաստանն» է, հարցը քննարկվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, երկրորդ ընթերցմամբ: Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանին հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը. «Դուք վտանգ չե՞ք տեսնում, որ դրսից մի շատ կիրթ երիտասարդ գա ու նշանակվի […]
14:00 08.10.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում Երևանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովից «նախարարական» սելֆի է հրապարակել:
13:55 08.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ ամբաստանյալի խափանման միջոց կալանքը հինգ միլիոն դրամ գրավով փոխարինելու մասին անհիմն լինելու պատճառաբանությամբ: Հիշեցնեք՝ պաշտպանական կողմը պնդում է, որ ամբաստանյալի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է: Հավելենք` Մանվել Գրիգորյանը բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում: Պաշտպանների տեղեկացմամբ՝ նա շուրջօրյա գտնվում է բժիշկների […]
13:52 08.10.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել են ընդդիմության ներկայացրած մի շարք նախագծեր: Դրանց թվում էր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող ու պատիժը խստացնող նախագիծը, որը ներկայացվել է երկրորդ ընթերցման: Հեղինակ Նաիրա Զոհրաբյանը կարևորել է նախագծի ընդունումը, օրինակ է բերել ընդամենը օրեր առաջ Գյումրիում քաղաքացու կողմից շան նկատմամբ ցուցաբերած դաժան վերաբերմունքը, որի համար վերջինս խիստ […]
13:40 08.10.2019
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատական այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ դատարանի որոշումը գնահատում են ապօրինի, դատական ակտը ստանալուն պես կբողոքարկեն Վերաքննիչ դատարան: Հարցին՝ ինչո՞ւ է Գևորգյանը ցանկանում բուժում ստանալ ոչ թե Հայաստանում, այլ Ավստրիայում, Ալեքսանյանն ասաց. «Միշտ հերթական բուժումները նա ստացել է այդ հանրապետությունում, այդ քաղաքում, կրկին անհրաժեշտություն է […]
13:30 08.10.2019
2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է տպվել շուրջ 85.5 միլիոն հատ ՀԴՄ կտրոն: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՀԴՄ կտրոնների քանակի աճով պայմանավորված` 21.2 տոկոսով ավելացել է ֆիսկալ հասույթը` կազմելով ավելի քան 236 մլրդ դրամ:
13:29 08.10.2019
Մոսկվայում իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանած երեք քույրերի պատմությունը բոլորին է հետաքրքրում: Ամեն անգամ, երբ նոր փաստեր են հայտնաբերվում, փորձում են բացահայտել կատարվածը: Եվ ահա՝ նոր շրջադարձ: Հիշեցնենք, որ Միխայիլին պաշտպանում է իր եղբորորդի Արսենը: Մի քանի տասնյակ, հարյուրավոր հեռուստատեսային հաղորդումների և թերթին տված հարցազրույցների ժամանակ նա պատմել է և շարունակում է պատմել, որ Միխայիլը […]
13:26 08.10.2019
WCIT համաժողովի ժամանակ Քիմ Քարդաշյանը և Ալեքսիս Օհանյանը պատմում էին իրենց բիզնեսների զարգացման վաղ փուլերի մասին, ու այդտեղ Reddit ցանցի համահիմնադիր Օհանյանը ուշագրավ պատմություն պատմեց իր «պահած» ֆեյքերի մասին։ Ալեքսիս Օհանյանը ներկայացրեց Reddit ցանցի վաղ շրջանը՝ 2005 թվականը։ «Reddit-ում բոլորն ունեն օգտանուններ։ Եվ եթե դուք տեսել եք այնտեղի առաջին մոտ 4 ամիսների գրառումները, եթե նույնիսկ […]
13:19 08.10.2019
WCIT կոնֆերանսի ժամանակ ամերիկացի հայազգի հեռուստաաստղ ու բիզնեսլեդի Քիմ Քարդաշյանն այսօր պատմեց իր հաջողության պատմության, բիզնեսը կազմակերպելու, այն ղեկավարելու և հաջողության հասնելու պատմությունը։ Երբ նրան պետք է միանային պանել-քննարկման մյուս մասնակիցները, Քիմն օգտվեց դադարից ու ասաց․ «Լավագույն լավաշն ու թել պանիրը կերա այստեղ։ Դա իմ ամենասիրած ուտեստն է տանը»։
13:18 08.10.2019
Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի կենտրոնական փողոցներից մեկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունն է տրվել, հայտնում է aliq.ge-ն: Ցխինվալիի քաղաքապետի խոսքերով` որոշմանն աջակցել են հանձնաժողովի բոլոր անդամները: «Մայրաքաղաքի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկրի Վլադիմիր Պուտինի անունը: Որոշումը հանրապետության իշխանությունները կայացրել են Ռուսաստանի պետության ղեկավարի ծննդյան օրվա առթիվ՝ որպես երախտագիտության նշան և Հարավային Օսիայի ժողովրդին շարունակական աջակցության համար»,- […]
13:13 08.10.2019
«Ընդհանրապես ես պետք է դառնայի իրավաբան»։ Սրանք Ալեքսիս Օհանյանի խոսքերն են Երևանում անցկացվող WCIT կոնֆերանսի պանել-քննարկման ընթացքում։ Reddit ցանցի համահիմնադիրը, սակայն, պատմեց, որ մի օր հասկացել է, որ դա «իրենը չէ»։ Օհանյանը պատմեց, որ այդ ժամանակ ոչինչ չուներ, այդ թվում՝ բիզնես հմտություններ, բայց ուներ 12 հազար դոլարի չեկ ու այդ գումարը ներդրում արեց Reddit-ում։ Նրա […]
13:11 08.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ Գևորգյանի խափանման միջոցը վերացնել և թույլատրել բացակայել երկրից, մեկնել Ավստրիա` բուժզննում անցնելու նպատակով: Հիշեցնենք՝ այս միջնորդությունը պաշտպանը ներկայացրել էր երեկվա դատական նիստին: Պաշտպանը նշեց, որ Արմեն Գևորգյանը սիրտ-անոթային խնդիրներ ունի: Ամբաստանյալ Արմեն Գևորգյանն էլ ասել էր, որ […]
13:10 08.10.2019
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգը հագեցած էր, պատգամավորներից յուրաքանչյուրը շտապում էր առաջինը ներկայացնել նախագիծը, որոնք հիմնականում երկրորդ ընթերցման էին ներկայացված: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց իրավիճակը․ «Տեսեք ինչ իրավիճակ է, երկու ընդդիմադիր խմբակցություն ներկայացրել են նախագծեր, երկուսն էլ ընդունվել են առաջին ընթերցման, երկուսի վերաբերյալ էլ եղել են առաջարկություններ, երկուսն էլ շտապում են՝ տիկին […]
13:09 08.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ քննություն է տարվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները: 2019թ. հոկտեմբերի 5-ին համացանցում տեսանյութ է տեղադրվել, որտեղ մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ և հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ կապված «hayeli.am» […]
13:05 08.10.2019
Քիմ Քարդաշյանն իր բիզնեսը կազմակերպում է 4-5 հոգանոց անձնակազմի միջոցով՝ շաբաթական մեկ անգամ ժողով անելով, ու շատ է սիրում այդ աշխատանքը։ Այս մասին նա նշեց WCIT համաժողովի ժամանակ իր ելույթի ընթացքում։ Նրա խոսքերով՝ երբեմն այդ ժողովները տեղափոխվում են՝ կախված իր ճանապարհորդություններից, և նույնը լինելու է Հայաստան այցից հետո։ «Շատ ներշնչված եմ Հայաստանում տեսածովս և տուն […]
13:02 08.10.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր էլ հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը ներկա չէր նիստին: Տեղեկանք էր ստացվել «Նաիրի» ԲԿ-ից, որ ամբաստանյալն առողջական խնդիրների պատճառով չի կարող տեղափոխվել դատարան: Բացի դրանից՝ պաշտպանական կողմից դատարանին ներկայացվել էր ֆրանսերենով տեղեկանք բժշկական փորձաքննության արդյունքների մասին: Պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն արեց. […]
13:01 08.10.2019
Այսօր նշվում է Էջմիածին քաղաքի հիմնադրման 2704-ամյակը: Տոնի առիթով Էջմիածին է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության պաշտոնյաների ու օտարերկրյա հյուրերի հետ ներկա եղել հանդիսավոր միջոցառումներին: Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ դիմելով էջմիածինցիներին: ՀՀ վարչապետը հիշեցրել է Էջմիածնի համազգային դերը տարբեր ճակատագրական ժամանակներում՝ սկսած միջին դարերից մինչև 1918թ. Սարդարապատի հերոսամարտ և մինչև մեր օրեր: Փաշինյանի […]
13:00 08.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 8-ին՝ կեսգիշերին, ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մոլդովական փողոցի 10 շենքի բակում հրավառություն է: Րոպեներ անց նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրավառությունը կատարել է նույն շենքի 28-ամյա մի բնակիչ: Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` տուգանք 100.000 դրամի չափով:
12:59 08.10.2019
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի երեխաներին դայակները զբոսանքի են տարել Երևանում՝ Հյուսիսային պողոտայում: Այս մասին հայտնում է Style.news.am-ը: Նրանց զբոսանքն իրական իրարանցում է առաջացրել քաղաքի կենտրոնում: Երեխաները ժպտացել են անցորդներին, սակայն, նվերներ վերցնել անծանոթներից նրանց այդպես էլ չի թույլատրվել:
12:57 08.10.2019
Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Պաշտպանության նախարարը և Արխանգելսկի նահանգապետը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին: ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովը շրջել է նաև «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել […]
12:52 08.10.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով»:
12:47 08.10.2019
Նախօրեին հայկական ծագումով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա քույր Քորթնին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ հեռուստաաստղի երկու որդիները և դուստրը մկրտվել են: Մկրտության ժամանակ Քարդաշյանի երեխաները ստացել են հայ սրբերի անունները՝ Վարդան, Գրիգոր և Աշխեն: Քիմի երեխաների կնքահայրն է դարձել Հայ առաքելական եկեղեցու սարկավագ 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը:
12:41 08.10.2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտի բարեփոխմանն ուղղված նախաձեռություններին աջակցելու ու համատեղ շոշափելի արդյունք գրանցելու հնարավորությունները: Նախարարը ողջունել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և աշխատակազմին՝ հանդիպման կազմակերպման գործում ցուցաբերած […]
12:40 08.10.2019
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարականի դիմում է գրել: Հրաժարականի պատճառները չեն նշվում: Մամեդովը, որ այժմ 72 տարեկան է, ղեկավարում է կառավարությունը 2018-ի ապրիլից: Մինչ այդ նա աշխատել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնում: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանը վարչապետ է նշանակելու Ալի Ասադովին` նախագահ Իլհամ Ալիևի տնտեսական հարցերով օգնականին: Ասադովը 63 տարեկան է: […]
12:37 08.10.2019
WCIT կոնֆերանսի ժամանակ իր ելույթում Քիմ Քարդաշյանը պատմեց, որ մեծ հպարտություն է իր համար նորից լինել Հայաստանում։ Քարդաշյանը նշեց, որ այս անգամ իր հետ բերել է նաև քրոջը՝ Քորթնիին, ու իրենց երեխաներին։ «Երեխաներին Հայաստանում կնքելու հնարավորությունն ամեն ինչ էր մեզ համար։ Մենք ընդմիշտ կպահենք այս հիշողությունները»,- ասաց Քարդաշյանը՝ նորից ստանալով դահլիճի ծափահարությունները։ Հեռուստաաստղը նաև պատմեց, […]