Բոլոր լուրերը – Page 8610 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Բյուրականի աստղադիտարանի միջազգային գիտախորհրդատվական հանձնաժողովի անդամ, գիտնական Միշել Մայորը դարձել է Նոբելյան մրցանակակիր

16:16 08.10.2019

Ֆիզիկայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը կհանձնվի երեք ֆիզիկոսի՝ Ջեյմս Փիբլզին, Դիդյե Քելոզին, Միշել Մայորին: Փիբլզը ֆիզիկական տիեզերագիտության մեջ արված հայտնագործության համար կստանա մրցանակը: Նրան կհասնի նաև նախատեսված գումարային պարգևի 50 տոկոսը: Իսկ մյուս երկու գիտնականները մրցանակը կստանան էկզոմոլորակի հայտնագործության համար: Նրանցից յուրաքանչյուրի բաժին կհասնի 9 միլիոն շվեդական կրոն կամ մոտ 900 հազար դոլար: Մրցանակի […]

̰
Այս պահին արդեն փոփոխվում և նորոգվում է 20 վերելակ. քաղաքապետ

16:15 08.10.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր տեղի ունեցած ավագանու նիստից հետո զրուցել է լրագրողների հետ: Նա անդրադարձել է Երևանի տրանսպորտի խնդրին և հայտնել, որ ստեղծված է միջգերատեսչական խումբ և 2 օրից փոխվարչապետի հետ հանդիպում կա, որի ընթացքում կքննարկվեն այս հարցում հետագա անելիքները: Հայկ Մարությանը նաև անդրադարձել է վերելակների խնդրին ու նշել, որ արդեն կայացած տենդերով այս […]

̰
Հայաստանի Զինված ուժերում զոհերի քանակը նվազել է. Արտակ Դավթյան

16:10 08.10.2019

Հայաստանի Զինված ուժերում այս տարվա ընթացքում ծառայության հետ կապված միջադեպերով մահվան դեպքերը եղել են 28-ը` նախորդ տարվա 19 դեպքի դիմաց: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Առանձին վիճակագրություն կա նաև ժամկետային զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ։ Այս տարվա ընթացքում այդպիսի դեպքերը, ըստ շտաբի պետի, եղել են 11-ը, նախորդ տարի` […]

̰
Երևանի սեփականություն հեռուստաաշտարակը կմասնավորեցվի

16:10 08.10.2019

Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվեց Երևան համայնքի սեփականությունը համարվող 37.247.000 ՀՀ դրամ մնացորդային արժեքով Երևան քաղաքի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը նվիրելու հարցը: Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը մտահոգություն ուներ, որ կարող է պայմանագիրը թղթային ձևակերպում չստանալ, մնալ բանավոր պայմանավորվածության մակարդակում: Երևանի քաղաքապետը […]

̰
Խոշոր ավտովթար Աճառյան փողոցում. BMW X6-ը կողաշրջվել է

15:58 08.10.2019

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում: Իրար են բախվել BMW X6 և Lexux մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է: Ենթադրվում է, որ BMW-ի վարորդը փորձել է շրջադարձ կատարել և հանդիպակաց գոտով շարժվող Lexux-ը հարվածել է, ինչի հետևանքով BMW-ն կողաշրջվել է: Հայտնի չէ՝ տուժածներ կա՞ն, թե՞ ոչ: Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանները:

̰
Ինչպես են քաղաքացիները ցանկանում լուսանկարվել Ալեքսիս Օհանյանի հետ

15:55 08.10.2019

Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որը Հայաստանում է WCIT-2019 համաժողովի շրջանակներում, պատրաստվում է լրագրողների հետ հանդիպմանը: SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ Օհանյանին են մոտենում քաղաքացիները, ցանկանում լուսանկարվել:

̰
Պուտինը «չի նկատում» Ադրբեջանի նախագահին. Ալիևի շփոթմունքը

15:54 08.10.2019

Տեսանյութը, որում Վլադիմիր Պուտինը Սոչիի «Վալդայ» ֆորումի ժամանակ, կարծես չնկատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, չի սեղմում նրա ձեռքը և հանգիստ հեռանում է, շրջանառվում է սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում և օգտատերերի շրջանում վրդովմունք առաջացրել: Անգամ ադրբեջանցի լրագրող Նատիգ Ադիլովն իր ֆեյսբուքյան էջում հայրենակիցներին հորդորել է հակառուսական հավաք անցկացնել Ռուսաստանի դեսպանատան մոտ: Ակցիան տեղի կունենա վաղը, և, […]

̰
Մաքգրեգորը շարունակ Հաբիբի հետ ռևանշի ճանապարհներ է փնտրում

15:50 08.10.2019

UFC-ի նախկին բացարձակ չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը ոչ մի կերպ չի կարող հանդարտվել ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովից կրած պարտությունից հետո: Նա անընդհատ փորձում է ռևանշ-մենամարտի համար պայմանավորվածություն ձեռք բերել Հաբիբի հետ: Իր թվիթերյան էջում Մաքգրեգորը նոր հրապարակում է արել: Նա նախ` տեղադրել է Հաբիբի հետ նախորդ տարվա մարտի տեսագրությունը, ապա վիրավորական գրառում արել` առաջարկելով «պարել» Մոսկվայում: […]

̰
Երևանի դպրոցներում կարատեի խմբակները կարող են արգելել

15:48 08.10.2019

Երևանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց է ուղղել, թե ինչպես պետք է լուծվի մայրաքաղաքի դպրոցներում մարզաձևերի խմբակներին տարածք տրամադրելու հարցը: Ավագանու անդամն ասել է, որ հատկապես Երևանում դպրոցներում հիմնականում մարզումներ անում են կարատեի խմբակները, այնինչ ուրիշ մարզաձևեր ևս կան, որոնց, սակայն, դպրոցները մերժում են տարածք տրամադրել: Քաղաքապետարանի պատասխանն է եղել, […]

̰
Ձմռան ամիսներին գազի թանկացում չի լինի. Մհեր Գրիգորյան

15:45 08.10.2019

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, հայտնել է, որ ձմռան ամիսներին գազի թանկացում չի լինի: Մհեր Գրիգորյանը ասել է, որ արվելու է ամեն բան, որ թանկացում ընդհանրապես չլինի: «Իրանի հետ էլ կա համաձայնագիրը, որն այս գործում կարող է դեր խաղալ: Պետք չէ այս հարցը քաղաքականացնել, քանի որ էներգետիկ համակարգի մասով տարածաշրջանում պիտի լինի […]

̰
Զորավարժությանը կիրառվել են Արցախի «Սմերչ» համակարգերը. ԳՇ պետ

15:39 08.10.2019

Ռազմավարական զորավարժությունների ընթացքում Արցախի պաշտպանության բանակը կիրառել է նաև իր սպառազինության մեջ գտնվող «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նրա խոսքերով` հենց Արցախում կիրառվել են նաև հակաօդային պաշտպանության զինատեսակների նոր նմուշներ, որոնց միջոցով էլ հաջողվել է խոցել ադրբեջանական հետախուզական անօդաչու թռչող սարքը: Այսպիսի կարողություն, […]

̰
Գրին քարտի 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը տրված է

15:36 08.10.2019

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ Գրին քարտի խաղարկության 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2019թ. հոկտեմբերի 2-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2019թ. նոյեմբերի 5-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով: Դիմորդները կարող են հայտը լրացնել էլեկտրոնային եղանակով՝ խաղարկային վիզաների […]

̰
Ադրբեջանցի դիվերսանտներին փոխանակելը Արցախի իրավասությունն է. ԳՇ պետ

15:31 08.10.2019

Ադրբեջանցի երկու դիվերսանտներին, որ քրեական պատիժ են կրում Արցախում, փոխանակելու հարցը Արցախի իշխանությունների իրավասության տիրույթում է: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Լրագրողների հարցերի մեջ հիշատակվեցին գերիները, ինչին ասուլիսի ժամանակ գեներալը պատասխանեց, որ Հայաստանում գերիներ չեն պահվում:

̰
Իմ երեխաները չափազանց համեստ են և նորմալ. Քիմ Քարդաշյան

15:30 08.10.2019

Երևանում լրագրողների հետ զրույցում Քիմ Քարդաշյանը խոսեց իր երեխաների մասին: Լրագրողներից մեկը նկատեց, որ Քարդաշյանը հայտնի է դարձել հասուն տարիքում, մինչդեռ իր երեխաները մեծանում են՝ իրենց թիկունքում ունենալով թիկնապահ. արդյո՞ք դա նրանց ավելի խոցելի չի դարձնում: Քարդաշյանը նշեց` հպարտ է այն փաստով` ինչպես է մեծացրել իր երեխաներին: Նա նկատեց, որ իր ընկերներից շատերը թիկնապահների և […]

̰
Միլի մեջլիսը Ալի Ասադովին վարչապետ է նշանակել

15:28 08.10.2019

Միլի մեջլիսը համաձայնություն է տվել Ադրբեջանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Ալի Ասադովին Ադրբեջանի նախարարների կաբինետի ղեկավար նշանակելուն: Որոշման մեջ ասվում է, որ Միլի մեջլիսը, Ադրբեջանի Սահմանադրության 95-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն, որոշում է Ալի Ասադովին վարչապետ նշանակել՝ հիմք ընդունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկը: Ավելի վաղ հայտնել էինք` Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարական է տվել: […]

̰
Շատ եմ սիրում Երևանը, որն արդեն չկա՝ Հին բաղնիքի մոտի փողոցները, որտեղ մեր տունն էր. Միխայիլ Պիոտրովսկի

15:27 08.10.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկով հռչակավոր արեւելագետ, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Միխայիլ Բորիսովիչը քիչ առաջ ուղերձ է հղել մեզ՝ արձագանքելով ավագանու որոշմանը. «Ես զգացված եմ, երջանիկ և շոյված: Սա հսկայական պատիվ է, […]

̰
Զորավարժությանը ներգրավվել են հակաօդային և հակատանկային նոր զինատեսակներ

15:16 08.10.2019

Ռազմավարական զորավարժությունների ժամանակ կիրառված նոր զինատեսակները եղել են հակատանկային և հակաօդային սպառազինության նոր մշակումներ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նա հիշատակեց, որ հակաօդային ստորաբաժանումները կատարել են նաև անօդաչու թռչող սարքի խոցում, այն դեպքում, երբ դրա արտացոլող մակերեսն ավելի փոքր է: Դա, ըստ գեներալի, եղել է այն բանի շնորհիվ, […]

̰
Էջմիածինը հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոնն է. Փաշինյան

15:10 08.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Էջմիածին և մասնակցել քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկել է Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակին նվիրված հանդիսավոր նիստով, որը տեղի է ունեցել քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում: Վարչապետը մասնակցել է հանդիսավոր նիստին և հանդես եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի տիկին քաղաքապետ Էջմիածնի ավագանու հարգելի […]

̰
Պարոն Բեգոյանը առո՞ղջ է, հո բան չի՞ եղել. ավագանու անդամը՝ քաղաքապետին

15:08 08.10.2019

Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանն այսօրվա նիստում ձայնի իրավունք խնդրեց: Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ կարող է հարց ուղղել զեկուցողին: Խաչատրյանն արձագանքեց. «Ճիշտն ասած՝ անհանգստացա, դահլիճում չնկատեցի մարդ, ում մասին անցած նիստին ասացիք՝ ամենակարևոր դեմքերից է, և ամենաշատ հարցերն են տրվում իրեն: Բնականաբար, հասկացաք՝ պարոն Բեգոյանի մասին է խոսքը: Հո բան չի՞ պատահել, առո՞ղջ է […]

̰
Քաղաքապետարանը պատրաստ է «Սանիթեք»-ի դեմ արբիտրաժային դատին. Հայկ Մարության

15:05 08.10.2019

Երևանի ավագանու այսօրվա նիստում հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղվել մայրաքաղաքի աղբահանության արդեն նախկին օպերատոր «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրի լուծման հիմքերի մասին: Քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ դրանք ապացուցված են համապատասխան փաստաթղթերով: Հարց է ուղղվել նաև դատական կարգով խնդիրը լուծելու ռիսկերի մասին: Քաղաքապետի խոսքերով՝ իրենք լիովին պատրաստ են նաև արբիտրաժային դատարանում պաշտպանելու քաղաքապետարանի շահերը:

̰
Սահմանին կրակոցները փոքր-ինչ նվազել են. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ

15:00 08.10.2019

Հայաստանի սահմանին իրավիճակը կայուն է և վերահսկելի, թեև որոշ լարվածություն եղել է այս ընթացքում: Մի քանի րոպե առաջ Տավուշում եղել են կրակոցներ, որոնք դադարեցվել են հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նրա խոսքերով` Տավուշում ադրբեջանական կողմի կրակոցներին համարժեք պատասխան է տրվել, թեև շտաբը երբեմն նպատակահարմար չի […]

̰
Հորիզոն 15.00

15:00 08.10.2019

̰
Զինվորականների ախորժակը մեծ է, բայց նաև տնտեսությունը պետք է զարգանա. ԳՇ պետը` ռազմական բյուջեի մասին

14:59 08.10.2019

«Ես ուզում եմ ամեն ինչ և շատ»: Պաշտպանական բյուջեի մասին իրենց առաջարկն այսպես ներկայացրեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Պաշտպանական բյուջեն, այս տարվա բյուջեի նախագծի համաձայն, գրեթե չի փոխվել ընթացիկ տարվա համեմատությամբ: Շտաբի պետն այս առիթով նշեց, որ իրենց ախորժակը մեծ է, սակայն պաշտպանության նախարարի հետ քննարկումների արդյունքում են գալիս վերջնական որոշման: Շտաբի […]

̰
Երևանի զբոսայգիներից մեկը կկրի բարեգործ Դիանա Աբգարի անունը

14:57 08.10.2019

Երևանի ավագանու այսօրվա նիստում որոշում ընդունվեց Երևան քաղաքում Դիանա Աբգարի անունով զբոսայգի անվանակոչելու մասին: Ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանն ասաց, որ 9 օր հետո լրանում է նշանավոր հասարակական գործիչ, գրող, հրապարակախոս Դիանա Աբգարի 160-ամյակը: Ավագանու որոշմամբ՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գլխավոր պողոտայի՝ Սարյանի, Բուզանդի, Կարեն Դեմիրճյանի փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի զբոսայգին անվանակոչվեց […]

̰
Ծեծկռտուքից հետո կոմայում հայտնված սպան կայուն ծանր վիճակում է. ԶՈւ ԳՇ պետ

14:54 08.10.2019

Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը խոսեց նաև Վայոց ձորի ծեծկռտուքի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած ու կոմայի մեջ հայտնված սպայի վիճակին: Դավթյանի խոսքերով` սպայի վիճակը կայուն ծանր է, կա որոշակի, փոքր դրական դինամիկա: Գեներալն ասաց, որ այդ դրական տեղաշարժը դեռ շատ զգալի չէ, բայց այն կա:

̰
Արամ Ա. Կաթողիկոս Խոհրդակցեցաւ Սուրիոյ Հարցով ՄԱԿ-ի Հետ

14:51 08.10.2019

7 Հոկտեմբերին, Արամ Ա. կաթողիկոսը Ժընեւի մէջ երկար հանդիպում մը ունեցաւ Սուրիոյ հարցով Միացեալ Ազգերու կազմակերպութեան (ՄԱԿ) պատասխանատու խմբակին հետ՝ ընդառաջելով անոնց փափաքին: Խմբակին ղեկավարը՝ Ճ. Փիթերսոն հանդիպումէն առաջ անակնկալ կերպով ճամբորդած ըլլալով, հանդիպումին ներկայ եղան իր փոխանորդը եւ անմիջական խորհրդականը: Անոնք վեհափառին յայտնեցին, որ 30 Հոկտեմբերին սկիզբ պիտի առնեն Սուրիոյ նոր սահմանադրութիւն մշակելու առաքելութեան […]

̰
Խաչատուրովի մասին տեղեկանքը իրականություն է եղել. Արտակ Դավթյան

14:49 08.10.2019

Ապրիլյան պատերազմի մեկնարկի օրը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի մասին ներկա ԳՇ պետ Արտակ Դավթյանի տեղեկանքը իրականություն է, և այն կարելի է ստուգել նաև այլ փաստերով` մուտքի գրանցումներով և այլն: Այս մասին այսօր հայտնեց գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Դավթյանը նշեց, որ իրենց տված տեղեկանքները դեռ նախորդ տարվա տրամադրած են, և միայն հիմա են ներկայացվում հանրությանը:

̰
«Դա իմ նպատակն է, և ես հետ չեմ կանգնի». Քիմ Քարդաշյանը` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

14:44 08.10.2019

«Ես ցանկանում եմ հաճախ լինել այստեղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր գործունեության վերաբերյալ: «Նման քայլեր մշտապես անում եմ»,- ասաց նա: Հեռուստաաստղը նշեց, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ վերջինիս հետ դրա մասին չի խոսել, բայց ԱՄՆ նախագահի խորհրդականներին ասել […]

̰
Միխայիլ Պիոտրովսկին Երևանի պատվավոր քաղաքացի դարձավ

14:40 08.10.2019

Երևանի ավագանու որոշմամբ` այսօր Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Ավագանու անդամ Արսեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ց ելնելով է նման որոշում կայացվում, ինչպիսի՞ կապ կա Պիոտրովսկու ու Երևան քաղաքի միջև: Նրան տեղեկացրին, որ Պիոտրովսկին մայրական կողմից Ջանփոլադյան է, Հայաստանի հետ միշտ եղել է կապը: Ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանն էլ հայտնեց. «Նա […]

̰
Զորավարժություններին ներգրավվել է նոր ստացած զինտեխնիկա. ԶՈւ ԳՇ պետ

14:37 08.10.2019

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի խոսքերով՜ Հայաստանում անցկացված ռազմավարական զորավարժությունները աննախադեպ էին ոչ միայն մասշտաբներով, այլև գործողությունների բնույթով, զորաշարժերի քանակով: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի խոսքերով` ներգրավված էին Հայաստանի Զինված ուժերի գրեթե բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակը: Գեներալի խոսքերով` զորավարժությանը կիրառվել են նաև նոր ստացած զինվորական տեխնիկա և սպառազինություն:

̰
BACK_TO_TOP