20:36 08.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում մասնակցում է WCIT 2019 համաժողովի հանդիսավոր գալա ընդունելությանը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից: «Եկել ենք մասնակցելու WCIT 2019 համաժողովի հանդիսավոր գալա ընդունելությանը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
20:27 08.10.2019
Ոստիկանությունը հետևողական ու անհանդուրժող է ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, այլև սեփական շարքերը հանցավոր տարրերից մաքրելու գործընթացում։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողներից մեկը թմրամիջոցներ է ձեռք բերում, օգտագործում և իրացնում։ Հոկտեմբերի 8-ին գլխավոր վարչության ծառայողները Վանաձորում կանխեցին […]
20:21 08.10.2019
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ովքեր չեն շնորհավորել նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնել է ռուսական РИА «Новости» գործակալությունը: «Մինչև օրվա վերջը ուղարկվածների մեջ ես չտեսա Թրամփից և Զելենսկուց ստացված շնորհավորանքներ: Կա՛մ դրանք չկան, կա՛մ հնարավոր է ուշ կհասնեն»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինը դարձավ 67 […]
20:13 08.10.2019
Քննչական կոմիտեում նշել են կառույցի ձևավորման 5-ամյակը և Քննչական կոմիտեի ծառայողի օրը: Հոբելյանական միջոցառմանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է կառույցի 5 տարվա աշխատանքի արդյունքներն ու անելիքները: Վարչապետն էլ խոսել է քննիչի աշխատանքի բարդության ու կարևորության մասին: Միջոցառման վերջում վարչապետը շնորհակալագրեր ու պատվոգրեր է շնորհել նշանակալի հաջողությունների հասած քննիչներին: […]
20:00 08.10.2019
Մինչ ավագանու նիստը սկսելը ներկաները մասնակցել են Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Ավագանու որոշմամբ՝ պատվավորի կոչումներ են շնորհվել լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին և արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի դիրիժոր, խմբավար Ռոբերտ Մլքեյանին: Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, իր խոսքում նշել է, որ իր կյանքում Շիրակ աշխարհն ու Գյումրին կարևոր հետք են […]
19:59 08.10.2019
Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել «Պետական հատկացումների, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի մասին» (SFOP) 2020 ֆինանսական տարվա համար օրենքին», որը նախատեսում է Վրաստանի համար բյուջեի հատկացումների աննախադեպ բարձրացում, հայտնում են Վրաստանի արտգործնախարարությունից: Այս օրենքը սահմանում է ԱՄՆ գերակայությունները գործընկեր երկրներին օժանդակելու և աջակցելու հարցում: «2020 թվականի օրինագիծը կարևոր նշումներ է պարունակում […]
19:47 08.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էրիկ Էսրաիլյանն ասել է, որ իր համար պատիվ է վերադառնալ […]
19:36 08.10.2019
«System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է Հայաստան տեղափոխվելու մտադրության մասին: «Միշտ կարոտում եմ, ուզում եմ ավելի շատ գալ, եթե գործերս այնտեղ ավելի քիչ լինեին, ավելի շատ կգայի: Ուզում եմ այստեղ ավելի շատ ժամանակ անցկացնել»: Սերժ Թանկյանը մեր թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ ոգևորում է իր ընկերներին, որ ներդրումներ […]
19:30 08.10.2019
Կադրերը Գյումրիի Գերցեն փողոցից չեն, որտեղ մի քանի ամիս առաջ շինարարը մայթի հետ ասֆալտապատել էր տան դուռը՝ փակելով ելումուտի ճանապարհը: Հիմա նույնը տեղի է ունեցել Երկաթգծի Նորավան թաղամասի Աղայան փողոցում, թեև շինարարը նույնը չէ: Նախագծային թերությո՞ւն է, թե՞ շինարարի անփութության հետևանք. փողոցի բնակիչներն են նկարագրում, թե ինչ որակի գործ են արել շինարարները։ Աղայան փողոցի երկու […]
19:29 08.10.2019
Ամերիկահայ հայտնի երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես հանքեր չեմ սիրում, բնապահպանական տեսակետով դրանք չեն կարող օգտակար լինել մեր շրջակայքին: Սա ոչ միայն բնապահպանական, այլև իրավական հարց է Հայաստանի համար: Սա բարդ դեպք է, և պետք է շիտակ լուծումներ գտնվեն և […]
19:21 08.10.2019
WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի օրերին Երևանի կենտրոնում՝ Ձորափ 70/3 հասցեում, բացվեց «Յանդեքս տաքսի» վարորդների աջակցման կենտրոնը: Սա նոր, ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան վայր է, որտեղ ներդրված են նոր մոտեցումներ արդյունավետ աշխատանքի ու որակյալ ծառայությունների համար: Մանրամասները` ռեպորտաժում:
19:21 08.10.2019
Ազգային ժողովի հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր առաքելության ընթացքում Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած […]
19:18 08.10.2019
Երևան քաղաքի դատարանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին հրապարակել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ընդդեմ Մշակույթի նախարարության գործով դատական ակտը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Օրբելյանի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը։ Երևան քաղաքի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը վճռել է ամբողջությամբ բավարարել Կոնստանտին Օրբելյանի հայցը, անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող […]
19:15 08.10.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: «Կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների շարունակական աջակցությունը, Դավիթ Տոնոյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը և հեռանկարները` հույս հայտնելով, որ կոնգրեսականների ջանքերը նաև ի սպաս կդրվեն հետագայում այս ուղղությամբ […]
19:09 08.10.2019
Հայկական զինված ուժերը նոր զինատեսակներով համալրելու գործընթացը շարունակվում է նաև հիմա, և հայկական կողմը հիմա նախընտրում է գնել այնպիսի զինտեխնիկա, որը պահանջում է քիչ անձնակազմ։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Նրա խոսքերով՝ նոր զինտեխնիկայի շահագործման համար իրենք նշանակում են բուհական կրթությամբ զինծառայողների, որպեսզի նրանք արագ յուրացնեն այդ տեխնիկան։ Մանրամասները՝ տեսանյութում:
19:06 08.10.2019
Ինչպես տեղեկացրել էինք, Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է «Տոկիո-2020»-ի ուղեգիր: Իր ելույթից, սակայն, մեր մարզիկը գոհ չէ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա ասել է, որ թերություններ է ունեցել և չի արել այն, ինչին, իսկապես, պատրաստ էր։ Արթուրը, սակայն, ավելացրել է, որ ամենակարևորը օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է և […]
19:02 08.10.2019
Georgian Airways վրացական ավիաընկերությունը պատրաստվում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան ՌԴ-ից ուղիղ թռիչքների արգելման կապակցությամբ, որը ֆինանսական վնաս է հասցրել և խախտել է սպառողների իրավունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 8-ին: «Georgian Airways-ը պատրաստվում Է Եվրոպական դատարան 25 […]
19:00 08.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Մեր ժամանակի հերոսը» հաղորդաշարից մի հատված և կից գրառման մեջ նշել. «Մարդիկ իրենց համար ստեղծել են լիքը պատնեշ. չի լինի, հնարավոր չի, չկա: Լիքը չկաներ են ստեղծել ու այդ չկաների մեջ ապրում են: Երբ ասում ես՝ չի լինի, փակում ես քո ճանապարհը»:
18:58 08.10.2019
Ռուսաստանից թռիչքների սուբսիդավորում չենք քննարկում: Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Նրա խոսքերով` Վրաստանի համար սուբսիդիաների ձևերը պետք է լինեն շահավետ և զբոսաշրջության զարգացման համար ընդունելի: «Չվերթները սուբսիդավորելու մասով հիմնական ուղղությունները Քութաիսի օդանավակայանից էին: Այսօր մենք մոտ 50 ուղղություն ունենք Եվրոպայի հետ, որտեղից կատարվում են ուղիղ չվերթներ: Ուղիղ չվերթներն ամենաարդյունավետն են: Իհարկե, […]
18:51 08.10.2019
Հնդկաստանում 4 մարդ է զոհվել հարսանիքի ընթացքում՝ սելֆի անելու ժամանակ: Այս մասին հայտնում է Times of India-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Ջրամբարի մոտ սելֆի անելիս հարսնացուն ու զույգի 4 հարազատներն ընկել են ջուրը: Փեսացուին հաջողվել է փրկել կնոջը: Նրանց հարազատները զոհվել են: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:
18:46 08.10.2019
Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում ԿԽՄԿ գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց հետ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ […]
18:45 08.10.2019
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի 14 աշխատակիցներ դիմում են ներկայացրել Շիրակի մարզի դատախազին այն մասին, որ իրենք համարվում են մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի գործողություններից տուժածներ: Ըստ նրանց` նախկին տնօրենի խնդրանքով իրենք վարկեր են վերցրել կամ հանդես են եկել որպես երաշխավորներ, վարկի գումարը ստացել է Կարինե Ավդալյանը, իսկ հիմա պարզվել է, որ նա վարկային պարտավորությունները չի կատարել: […]
18:40 08.10.2019
Այսօր Երևանում տեղի ունեցավ մեր հայրենակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ալեքսիս Օհանյանը գիրքը գրել է 6 տարի առաջ: Գրքում ներկայացվում է Օհանյանի մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ընկած ժամանակահատվածը: «Գիրքը գրելու հիմնական պատճառն այն էր, որ շատերն էին հարցնում, թե ոնց հասար այս հաջողությանը, […]
18:38 08.10.2019
Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում այսօր մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովը` նվիրված Վարդապետի 150-ամյակին: Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության պետքարտուղար Մարիա Ֆլախսբարթը, Բեռլինի Հումբոլտի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Լյուդվիգ Քրոնթհալերը: «Կոմիտաս Վարդապետն իր անփոխարինելի […]
18:30 08.10.2019
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը 2 օր առաջ ժամանել է Հայաստան` մասնակցելու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին` որպես բանախոս, իր ինստագրամյան էջում Հայաստանից սթորիներ է հրապարակել: Լուսանկարներից մեկում նա հրապարակել է խաղողի որթի լուսանկարը և մակագրել «Երևան, Հայաստան»: Քիմը մեկ այլ լուսանկար է հրապարակել Էջմիածնից, որտեղ նախօրեին մկրտել է իր երեխաներին և մակագրել. […]
18:29 08.10.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, Գյումրիում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գյումրիի աթլետիկայի մանկապատանեկան […]
18:20 08.10.2019
Համացանցում են հայտնվել կադրեր հորը՝ Միխայիլին սպանած Խաչատուրյան քույրերի հարցաքննությունից: Ինչպես հաղորդում է Vz.ru-ն, հարցաքննությունը եղել է հանցագործության վայրում: «Դժվար էր նրան սպանելու որոշում կայացնելը: Ես նրա համար ուտելիք էի պատրաստում, հետո մենք ասացինք՝ պետք է ռիսկի գնալ, փորձել»,- տարածված տեսանյութում ասում է Անգելինան: Նա բացատրել է, որ քրոջ՝ Մարիայի հետ, ավագ քրոջը՝ Կրեստինային, խնդրել […]