18:35 07.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ Բուլղարիայի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովային, Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Ֆահիմ Հաշիմիին, Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիին, Մոլդովայի ենթակառուցվածքների և էկոնոմիկայի նախարար Վադիմ Բրինզանին, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյին, Բանգլադեշի հաղորդակցության, փոստի և ՏՏ նախարար […]
18:30 07.10.2019
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կնոջ՝ Էլկե Բյուդենբենդերի հետ միասին գտնվում է Վրաստանում: Պաշտոնական այցը Վրաստան Գերմանիայի նախագահը սկսել է Վրաստանի նախագահի հետ հանդիպմամբ: «Գերմանիայի նախագահի հետ զրուցել ենք բռնազավթված շրջանների և այդ տարածքներում ստեղծված իրավիճակի մասին»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր գերմանացի գործընկերոջ՝ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսում: «Միշտ կարող եք […]
18:25 07.10.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2007-ից 2012 թվականներին Նոյեմբերյան քաղաքի մարզահամալիրի վերանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողներն […]
18:20 07.10.2019
Իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի հռչակավոր «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») կտավը վերադարձրել են Լուվրի պատկերասրահի այն սրահը, որտեղ այն պահվում էր դեռ 19-րդ դարի սկզբներից։ Երկու ամիս առաջ Լուվրի ղեկավարությունը նախաձեռնել էր այդ սրահի նորոգումը, մի բան, որ 15 տարի չէր եղել։ Իսկ կտավը «տեղահանել էին» ու ներկայացնում էին Ռիշելյեների թևի Մեդիչի սրահում։ Այդ ընթացքում նորոգել […]
18:19 07.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը և հանդես եկել ելույթով: Պաշտոնական բացումից հետո վարչապետը հանդիպումներ է ունեցել WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Infosys» կորպորացիայի համահիմնադիր, հնդկաստանցի հայտնի գործարար Նարայանա Մուրտիի հետ […]
18:14 07.10.2019
Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունների հետ եկել են համաձայնության, և որ թուրքական բանակն արդեն երրորդ ճակատով ներխուժելու է Սիրիա, ՄԱԿ-ում պատրաստվում են ընդհուպ մինչև խաղաղ բնակչության շրջանում կոտորածների։ «Մինչև չգիտենք՝ ինչ է կատարվելու … Մենք պատրաստվում ենք վատթարագույնին»,- հայտարարել է ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով տարածաշրջանային հումանիտար համակարգող Պանոս Մումցիսը։ Պաշտոնյան […]
18:08 07.10.2019
Ամերիկյան Ֆլորիդայի «Բիգ Սայփրես» արգելոցում հսկայական վագրաձև պիթոն է հայտնաբերվել: Նրա երկարությունը 5,6 մետր է, իսկ քաշը` 44 կիլոգրամ: Արգելոցի աշխատակիցների կարծիքով` սա աշխարհում ամենամեծ պիթոններից մեկն է: Մուգ վագրաձև պիթոնները հիմնականում հանդիպում են Հարավարևելյան Ասիայում: Նրանց միջին երկարությունը հասնում է 3,7 մետրի և բացառիկ դեպքերում հանդիպում են նաև 5 մետրը գերազանցող տեսակներ: Ֆլորիդայում այս […]
18:00 07.10.2019
Նիդեռլանդների իշխանությունները, զբոսաշրջային պատասխանատուները, խոշոր գործատուները և այլ կազմակերպություններ միասին եկել են որոշման, որ այլևս երկրի նկատմամբ չօգտագործեն «Հոլանդիա» անվանումը։ «Նիդեռլանդներ» անվանումը այժմ կկիրառվի «Եվրատեսիլում», ապա Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում, այնուհետ՝ երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնելիս։ Նշված դեպքերում հիմա պաշտոնական անվան հետ աշխարհում կիրառում են նաև Հոլանդիա անվանումը։ Երկրի իշխանությունները այս քայլին գնում են երկրի […]
17:58 07.10.2019
Թուրքիայի կողմից Սիրիայում նոր, երրորդ գործողություն իրականացնելու մասին լուրերի ֆոնին Ռուսաստանի նախագահի խոսնակն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս երեք անգամ կրկնել ու շեշտել է Սիրիայի ամբողջականության կարևորության մասին։ «Կրեմլում գիտեն Սիրիայի տարածքային և քաղաքական ամբողջականության կանխադրույթին Թուրքիայի հավատարմության մասին, այն մասին, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինքնին, մեկնարկային կետ է և՛ սիրիական ճգնաժամի կարգավորման ջանքերում, և՛ մնացած […]
17:55 07.10.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում պտղի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 սեպտեմբերի 29-ին քաղաքացին՝ ծնված 1986 թվականին, հաղորդում է տվել այն մասին, որ օրեր առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին, ինքը 39 շաբաթական հղիությամբ բուժօգնության է դիմել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ ծննդաբերել […]
17:52 07.10.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդ Գոռ Քլոյանը արձագանքեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությանը: Հիշեցնենք, Ալեքսանյանը դատարան միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով իր պաշտպանյալ Արմեն Գևորգյանին արտերկրում սրտի խնդիրների համար բուժզննություն անցնելու հնարավորություն տալ: Քլոյանը նշեց. «Ես բուժվել եմ ՀՀ-ում, լավ բուժվել եմ, լավ մասնագետներ կան, ճնշումս 120 է, սպորտսմենի ճնշում, այնպես […]
17:35 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին: Ալեքսանյանը միջնորդեց խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել, իսկ այդ միջնորդության մերժման դեպքում Գևորգյանին ժամանակավորապես ՀՀ-ից մեկնելու թույլտվություն տրամադրել: Ալեքսանյանն ասաց, որ ի սկզբանե վարույթն իրականացնող մարմինն […]
17:32 07.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Аysor.am-ի տեղեկություններով՝ մարզպետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են փոխմարզպետ Նարինե Ասատրյանի վրա:
17:25 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հանդես եկավ հայտարարությամբ: Նա դատական կարգադրիչներին հանձնարարեց՝ այսուհետև դատարանի մյուս հատվածում գտնվող անձանցից որևէ մեկի կողմից դատական նիստի կարգը խանգարելու գործողությունների դեպքում նշված անձը անհապաղ հեռացվի դահլիճից: Դատավորը նաև հանձնարարեց պարզել նրանց ինքնությունը, ներկայացնել նշված անձանց ցուցակը, որպեսզի դատարանը անհրաժեշտության […]
17:22 07.10.2019
ՀՀ հավաքականի և գերմանական «Հոֆենհայմ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Ադամյանը տուրի բացահայտումը դարձավ, երբ առաջին անգամ դուրս գալով «Հոֆենհայմ»-ի հիմնական կազմ` խփեց երկու գոլ, այն էլ «Բավարիա»-ի դարպասը: Այս հաջողությունից հետո նա համաշխարհային ԶԼՄ-երի ուշադրության կենտրոնում հայտնվեց: Մասնավորապես, ռուսական Sports.ru կայքը հոդված է հրապարակել նրա մասին` գրելով, որ […]
17:17 07.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի 8 ներկայացուցիչ: Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնում են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Մ18 տարիքային խմբում մեդալների համար պայքարում են գրոսմայստեր […]
17:08 07.10.2019
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով 2019թ. հոկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Քրիստափորի փողոցով Արշակունյաց պողոտայի կողմից Տիգրան Մեծի պողոտայի ուղղությամբ ձախ եզրային 3-րդ գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցները Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ […]
17:03 07.10.2019
Նոբելյան շաբաթվա շրջանակներում արդեն սկսվել է աշխարհահռչակ մրցանակաբաշխության հաղթողների անունների հրապարակումը։ Առաջինը հայտնի է դարձել բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում մրցանակը ստացած գիտնականների թիմը․ ամերիկացի օնկոլոգ Ուիլյամ Կելին, բրիտանացի գիտնական Պիտեր Ռետկլիֆ, ամերիկացի բժիշկ-գիտնական Գրեգ Սեմենզա։ Նրանք այս մրցանակը ստացել են այն հետազոտության համար, որի հիման վրա պարզել են, թե ինչպես են բջիջները արձագանքում և հարմարվում […]
17:02 07.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել քաջառողջություն: Զրուցակիցներն անդրադարձել են նաև օրերս Երևանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
17:00 07.10.2019
Ադրբեջանը սահմանապահ ուղեկալ է կառուցել Դավիդ Գարեջի համալիրի վրաց-ադրբեջանական սահմանի չհամաձայնեցված գոտում` այն տարածքում, որը ադրբեջանական կողմն անվանում է «Քեշիկչիդագ» պատմամշակութային արգելոց: Ադրբեջանցի պատմաբանները Դավիթ-Գարեջին անվանում են «Ադրբեջանի քարե հիշողություն»` պնդելով, որ համալիրը ներկայացնում է կովկասյան Ալբանիայի պատմությունը: «Համալիրի բացման արարողության ժամանակ նշվել է, որ պատմամշակութային արգելոցի տարածքում ուղեկալի առկայությունը միտված է պաշտպանել ադրբեջանցի ժողովրդի […]
16:49 07.10.2019
Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության մասին որոշումը: Դատարանը որոշեց ներկայացված միջնորդությունը մերժել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Հայկ Ալումյանը նշել էր, որ Ա․ Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը չի կարող սույն գործը քննող պատշաճ դատարան համարվել։ Բացի դրանից՝ պաշտպանական […]
16:40 07.10.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons): Արմեն Սարգսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի նախագահ։ Խումբը խորհրդատվություն է տրամադրում հաջորդ տասը տարիներին առևտրի և զարգացումների տեսլականի, առանցքային […]
16:36 07.10.2019
Իսպանական «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին այս սեզոնում իր առաջին գնդակը խփեց: Մեսսին աչքի ընկավ «Սևիլյա» ակումբի դեմ խաղում, որն ավարտվեց 4-0 հաշվով: Այս սեզոնում իր առաջին գնդակով Մեսսին նոր ռեկորդ սահմանեց: Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը XXI դարում, ով Լա Լիգայում գնդակներ է խփում 16 սեզոն անընդմեջ: Իր առաջին գնդակը Լա Լիգայում Մեսսին խփել է […]
16:34 07.10.2019
Գերմանիայում ավարտված գարեջրի ամենամյա «Օքթոբերֆեստ» փառատոնը նոր ռեկորդներ է գրանցել: Այս մասին հայտնում է DW լրատվական ալիքը: Փառատոնի երկու շաբաթների ընթացքում ոստիկանությունը 774 հարբած վարորդի է տուգանել: Նրանցից 414-ը երթևեկել են էլեկտրաինքնագնաց հեծանիվներով: Փառատոնի մասնակիցները խմել են 7,3 մլն լիտր գարեջուր, կերել են 124 ցուլ և 29 ոչխար: Փառատոն է այցելել 6,3 միլիոն մարդ: Երկու […]
16:25 07.10.2019
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Կարմիր գրքում գրանցված գորշ արջի զբոսանքը պատկերող տեսանյութ:
16:20 07.10.2019
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից տեղեկանում ենք` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը պատասխանել է ադրբեջանական պատվիրակության հարցին: «Դուք բավարար քաջություն չունեք՝ անկեղծ խոսելու ձեր ժողովրդի հետ և իրավունք չունեք խոսել ժողովրդավարությունից։ Մենք Ադրբեջանում չենք, այնպես որ չփորձեք այստեղ մոլորեցնել մարդկանց, կամ էլ ստանալու եք համարժեք պատասխան»,- մասնավորապես ասել է Կոնջորյանը: