18:35 07.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ Բուլղարիայի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովային, Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Ֆահիմ Հաշիմիին, Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիին, Մոլդովայի ենթակառուցվածքների և էկոնոմիկայի նախարար Վադիմ Բրինզանին, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյին, Բանգլադեշի հաղորդակցության, փոստի և ՏՏ նախարար Զունաիդ Ահմեդ Պալակին, Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսայ Տոլա Յադետեին, Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկին, Մալայզիայի Պենանգ նահանգի նահանգային նախարար Չոու Կո Յեուին և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին։
Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.
«Հարգելի հյուրեր
Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի կառավարությունում:
Մեր երկրի համար WCIT-ի նման կարևոր առիթը լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր երկրների միջև համագործակցության հեռանկարները: Ինչպես ես նշեցի իմ բացման խոսքում, տեխնոլոգիական ոլորտը և տեղեկատվական տեխնոլոգիաները մեր գերակայությունների շարքում են, և ես հուսով եմ, որ այս շատ կարևոր միջոցառմանը կհաջորդի այս սեկտորի զարգացման ևս մի ալիք:
Մեր երկրի համար կարևոր է գործել ՏՏ ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում. գաղտնիք չէ, որ բարձր տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում արդի միջազգային հարաբերություններում՝ առնչվելով անվտանգությանը, դիվանագիտությանը, մարդկանց միջև շփումներին: Ամբողջ աշխարհում ՏՏ-ն ամենադինամիկ զարգացող ուղղություններից է, և այստեղ ևս մեկ կարևոր նյուանս կա՝ հնարավոր չէ զարգացնել տեխնոլոգիական ոլորտն առանց միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության, այսինքն՝ այսօր հնարավոր չէ ունենալ զարգացած տեխնոլոգիաներ առանձին վերցրած մեկ երկրում, և մենք պետք է ստեղծենք միջազգային համագործակցության դաշտ։ Ուրախ եմ, որ դուք մասնակցում եք այս համաժողովին՝ իրականացնելով տարբեր երկրների, կառավարությունների, ընկերությունների հետ բազմակողմ գործակցության պլատֆորմ ստեղծելուն միտված ձեր առաքելությունը։ Եվ ես հուսով եմ, որ համաժողովը այնքան լավ է կազմակերպված, որ այն թույլ կտա ձեզ հասնել ձեր առջև դրված նպատակներին։
Եվս մեկ անգամ ուրախ եմ ողջունել ձեզ մեր երկրում: Հուսով եմ, որ դուք կվայելեք մեր հյուրընկալ երկրի և ժողովրդի ջերմությունը։ Հայերն ավանդաբար շատ լավ են վերաբերվում հյուրերին և աշխատում են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հյուրերը կարողանան լիարժեք վայելել իրենց կեցությունը մեր երկրում։ Հուսով եմ, որ դուք ձեզ շատ լավ կզգաք մեր երկրում, և մեր թիմը լավագույնս կատարել է իր առջև դրված խնդիրը։ Շնորհակալություն ուշադրության համար։
Ես պատրաստ եմ քննարկել ձեզ հետ օրակարգային հարցեր, ինչպես նաև պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Անշուշտ, բազմաթիվ երկրների հետ մենք ունենք սերտ կապեր այս ոլորտում, և ես կցանկանայի օգտագործել պատեհությունը՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այդպիսի երկրների հետ, ինչպես նաև նախաձեռնելու գործարար կապեր այն երկրների հետ, որոնց հետ դեռևս չունենք ակտիվ շփումներ։ Կրկին շնորհակալ եմ։ Մեզ համար մեծ պատիվ և հաճույք է ձեզ այստեղ հյուրընկալելը»:
WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին համաժողովի հաջող, տպավորիչ բացման և այն պատշաճ մակարդակով կազմակերպելու կապակցությամբ: Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստան այցելելու և Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու կապակցությամբ, ինչը շատ լավ առիթ է և հնարավորություն՝ ինչպես համաժողովի մասնակից երկրների, ոլորտի առաջադեմ ընկերությունների, այնպես էլ Հայաստանի հետ փոխշահավետ երկկողմ գործակցության հեռանկարները քննարկելու համար:
Վարչապետը և WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի օրակարգի, ինչպես նաև թե՛ տեխնոլոգիական, թե՛ այլ ուղղություններով գործընկերային կապերը զարգացնելու հնարավորությունների շուրջ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...