Բոլոր լուրերը – Page 8647 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Jai Jagat 2020 խորագրով քայլերթը կանցնի նաև Վրաստանով և Հայաստանով

16:03 03.10.2019

Հոկտեմբերի 2-ին Հնդկաստանում մեկնարկել է Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված՝ Գանդիի մեծ՝ Jai Jagat 2020 խորագրով քայլերթը, որը կանցնի աշխարհի տարբեր երկրներով, այդ թվում՝  Վրաստանով և Հայաստանով։ Քայլերթի մասնակիցներն մարտ ամսին կհասնեն Հայաստան, որտեղ մոտ մեկ ամիս անցկացնելուց հետո կմեկնեն Վրաստան՝ ապրիլ ամիսն այնտեղ անցկացնելու համար: Քայլերթի մեկնարկի օրվա ընտրությունը պատահական չէ: 2007 թ. ՄԱԿ-ի Գլխավոր […]

̰
«Դուք Հայաստանի լավ բարեկամն եք». Արմեն Սարգսյանը` Ֆրանկ Փալոնին

15:57 03.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է ԱՄՆ կոնգրեսականի հերթական այցելությունը Հայաստան և նրա երկարամյա հայանպաստ գործունեությունը: «Դուք Հայաստանի լավ բարեկամն եք»,- նշել է նա: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես կարևորել է ԱՄՆ աջակցությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում […]

̰
Թովմասյանը մեր աչքի լույսը չէ, բայց չենք մասնակցում Ձեր ոչ լիարժեք նախագծի քննարկմանը․ Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլին»

15:49 03.10.2019

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած գործընթացին ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցելու։ Խմբակցության ղեկավարի երեկվա հայտարարությունը այսօր կրկնեց և բացատրեց նաև խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։ Պատգամավորը բացատրեց, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններից հետո սոցցանցերում և մամուլում իրենց դեմ արշավ է սկսվել։ Իսկ որոշ պատգամավորներ այսօր ԲՀԿ պատգամավորներին կոչ էին անում միանալ իրենց նախաձեռնությանը։ Բայց […]

̰
Հայկական ԱԹՍ-ի հարվածը․ Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել

15:47 03.10.2019

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է դիպուկ խոցվում որպես թիրախ դրված զինտեխնիկան։ «Հայկական ԱԹՍ-ի հարվածը»,- տեսանյութը մակագրել է Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2511941352174791

̰
Հոկտեմբերի 3-ից Հայաստան-Իրան ճանապարհը 19:00-ից մինչև հաջորդ օրվա 9:00-ը բաց կլինի

15:43 03.10.2019

Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածը հուլիսի 27-ից երկկողմանի փակ էր՝ շինարարական աշխատանքների և անվտանգության նկատառումներից ելնելով: Վարորդներին առաջարկվում էր նշված ճանապարհահատվածը շրջանցել՝ Մ2-Մալիշկա-Մ2 ճանապարհով (Մալիշկա գյուղի միջով): Ինչպես  հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 3-ից սկսած՝ ամեն օր՝ ժամը 19:00-ից մինչև հաջորդ օրվա 9:00-ը, տվյալ ճանապարհահատվածը տրանսպորտային բոլոր […]

̰
Օրենք ցույց տվեք, որ գրած լինի, որ քավոր-սանիկը շահերի բախում է. Գևորգ Պետրոսյան

15:41 03.10.2019

«Թող որևէ մեկը անհաջող փորձ չկատարի մեզ կապել Հրայր Թովմասյանի անձի հետ, դա անպտուղ փորձ է լինելու, անհետևանք զբաղմունք է լինելու»,- հոկտեմբերի 3-ին ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե որն է պատճառը, որ խմբակցությունը հրաժարվել է ՍԴ նախագահ (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկության մասնակցությունից: Գևորգ Պետրոսյանը նշեց […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Լիտվայի Սեյմասի խոսնակի գլխավորած պատվիրակությանը

15:37 03.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախագահ Սարգսյանը ողջունել է Լիտվայի խորհրդարանականների այցը Հայաստան՝ նշելով, որ երկու երկրներն ունեցել են ընդհանուր պատմություն, ունեն ընդհանուր արժեքներ և հետագա հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ: Նախագահն ընդգծել […]

̰
Հորիզոն 15:00

15:35 03.10.2019

̰
Կանադահայ քանդակագործը Ազնավուրի թանգարանին է նվիրել շանսոնյեի կիսանդրին

15:31 03.10.2019

Կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագչյանը, որ Հայաստանի և Կանադայի թանգարաններում, փողոցներում մի շարք քանդակներ է տեղադրել, օրեր առաջ Ազնավուրի հիշատակի օրվա առթիվ նրա թանգարանին է նվիրել շանսոնյեի կիսանդրին: «Փոքր տարիքից վայելել եմ Ազնավուրի երաժշտությունը, երբ մահացավ, անցյալ տարի այստեղ էինք և որոշեցի իր կիսանդրին պատրաստել: Ի սկզբանե նախատեսված էր տեղադրել կիսանդրին Մոնրեալ քաղաքում, սակայն հետո որոշեցի […]

̰
Իրաքի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ պայթյուն է որոտացել

15:23 03.10.2019

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում՝ Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ, 2 հրթիռ է ընկել։ Դեսպանատունը գտնվում է Բաղդադի՝ «Կանաչ գոտի» կոչվող հատուկ պահպանվող շրջանում, որտեղ տեղակայված են նաև այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Կանաչ գոտում» անվտանգության միջոցառումները խստացվել են, Բաղդադում պետական կառույցների աշխատանքը մեկ օրով դադարեցվել է։ Վերջին օրերին գործազրկության և անօրինականությունների դեմ ընթացող զանգվածային […]

̰
«Սանիթեքը» վաղը հայտարարություն կանի՝ ի պատասխան Երևանի քաղաքապետարանի հայտարարության

15:23 03.10.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տեսաուղերձի հրապարակումից հետո, որում նա հայտնում էր «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը միակողմանի լուծարելու մասին՝ «Սանիթեքը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի գործընկերներ, Ի պատասխան Երևանի քաղաքապետի հայտարարության համաձայն, որի միակողմանի կերպով ամբողջությամբ լուծարել է «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերը, ընկերությունը հայտնում է` հաշվի առնելով պաշտոնական ծանուցման լայնածավալ լինելը` իրավաբանական թիմի կողմից […]

̰
Էսթերն ինձ ասաց, որ ուժեղ կանանց բնազդով է զգում․ Նաիրա Զոհրաբյան

15:17 03.10.2019

Մայր Էսթեր Աջային բացառիկ կին քրիստոնյա հոգևորական է Նիգերիայից։ Ստեղծել է իր բարեգործական հիմնադրամը կարիքավորներին օգնելու համար։ Լոնդոնում հիմնել է եկեղեցի, որը քրիստոնեական արժեքներ դավանող տարբեր համայնքների համար կամուրջ է դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Էսթերն ինձ ասաց, որ ուժեղ կանանց ինքը բնազդով է զգում և առաջարկեց […]

̰
Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը․ Ա․ Հովհաննիսյան

15:17 03.10.2019

Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող քաղաքացիական տրակտորի վարորդը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև անդրադարձել է ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Տավուշի կողմից քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ են հնչել. «Մենք էլ ասում ենք, որ մեր քաղաքացիական տրակտորը նախօրեին ինժեներական գործ է […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին

15:13 03.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան տիկին Մերկել, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: Գերմանիայի վերամիավորումը նոր էջ բացեց համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ: Այսօր Գերմանիան զարգացման, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության […]

̰
Հակառակորդի պաշտպանական բնագծի ճեղքումը. ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել

15:09 03.10.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ երևում են Հակահարձակողական խմբավորման գործողությունները հակառակորդի պաշտպանական բնագծի ճեղքման ժամանակ։

̰
Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա զոհ

15:01 03.10.2019

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին Mercedes ML մակնիշի ավտոմեքենան  (վարորդ` Միհրան Զ., ծնվ. 1984թ.) դուրս է եկել ավտոճանապարհի […]

̰
Հորիզոն 15.00

15:00 03.10.2019

̰
Թևան Պողոսյանը «յան» ազգանուն ունեցողներին կոչ է անում միմյանց նկատմամբ բարի ու հարգանքով լինել

14:57 03.10.2019

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել՝  հանդուրժողականության կոչ անելով: «Ես աշխարհում «յան» ազգանունով թշնամի չունեմ։ Ունեմ քաղաքական ընդդիմախոսներ կամ համախոհներ, ընկերներ կամ արհամարհողներ, բարեկամներ կամ չսիրողներ, գործընկերներ կամ պիտակավորողներ, ուզողներ կամ չուզողներ, ինձ սիրողներ կամ հայհոյողներ… Ամեն ինչով անցել եմ, շատ բան տեսել եմ, վստահ եմ, որ էլի է […]

̰
Հոնկոնգում ոստիկանի կողմից դեռահասի վրա կրակելը ցույցերի նոր ալիք է բարձրացրել

14:51 03.10.2019

Գրեթե 17 շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում առաջին անգամ է, որ ցուցարարի դեմ մարտական փամփուշտ է օգտագործվել:

̰
Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած զինծառայողները հանդիպել են Բակո Սահակյանի հետ

14:49 03.10.2019

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն ի ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը. «Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած, անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներից 4-ն այսօր հանդիպեցին նախագահի հետ»։

̰
Բենզինի շուկան ազատականացված է, թեև կան խոշոր ներկրողներ. Գեղամ Գևորգյան

14:47 03.10.2019

Կառավարության այսօրվա նիստից հետո տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է երեկվանից շրջանառվող լուրերին՝ կապված բենզինի և դիզելային վառելիքի գների վերանայման հետ: Պաշտոնյան ասել է, որ բենզինի շուկան ազատականացված է, թեև կան խոշոր ներկրողներ: Գեղամ Գևորգյանը բացել է նաև բենզինի ներկրման մեխանիզմը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երևանում են». Հակոբ Կարապետյանն ուրախ լուր է հայտնել

14:44 03.10.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ արդեն Երևանում են 5 նոր աղբատար ավտոմեքենաները: «Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երևանում են և մոտ օրերս կմիանան աղբահանության գործին։ Նրանք համեմատաբար փոքր տարողություն ունեն (8 խմ), փոքր չափսեր ու շատ օգտակար են բակային տարածքներից աղբը հավաքելու համար։ Եվս 15 […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է դերասան Արմեն Ջիգարխանյանին

14:37 03.10.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանին: «Լեգենդար դերասան, թատրոնի ռեժիսոր և ուսուցիչ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 3-ին նշում է իր ծննդյան տարեդարձը: Դեսպանության անունից անկեղծորեն շնորհավորում ենք Արմեն Բորիսովիչին 84-ամյակի առթիվ: Մաղթում ենք ձեզ ամուր առողջություն, բարեկեցություն, անսպառ ստեղծագործական էներգիա և ամենայն բարիք»,- գրված է […]

̰
ԵԱ. շախմատի Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են

14:32 03.10.2019

Հայտնի են Հայաստանի թիմերի կազմերը հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը: Հայաստանի հավաքականը վարկանիշով 5-րդն է, […]

̰
Վրաստանում խստացվել են թափոնների արտանետումների կանոնները խախտելու համար սահմանված պատժամիջոցները

14:30 03.10.2019

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքի կառավարման նիստի ժամանակ հաղորդել է, որ ըստ նախատեսվող փոփոխությունների՝ բժշկական թափոնների արտանետումների կանոնների խախտման դեպքում տուգանքը ֆիզիկական անձանց համար կավելացվի մոտ 12 անգամ, իսկ իրավաբանական անձանց համար՝ 10 անգամ: Դա նշանակում է, որ ֆիզիկական անձինք տուգանվելու են 400 լարիի փոխարեն 5000 լարիով, իսկ իրավաբանական անձինք՝ 1000 լարիի փոխարեն` 10 000 […]

̰
Ժպտացեք, որովհետև մեզ նկարահանում են. Փաշինյան

14:29 03.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում կարևորեց WCIT 2019-ի պատշաճ կազմակերպման կարևորությունը: «Կիրակի օրը՝ ոչ պաշտոնապես, երկուշաբթի՝ պաշտոնապես, Հայաստանում սկսվում է Համաշխարհային տեղեկատվական կոնգրեսը: Սա մեծամասշտաբ իրադարձություն է, 2000-ից ավելի հյուրեր ենք ունենալու, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակություններ: Սա կարևոր իրադարձություն է՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ի ցույց դնելու»,- […]

̰
Քարդաշյան, Թանկյան և ուրիշներ. ովքե՞ր են Հայաստանում կազմակերպված WCIT 2019-ի հյուրերը

14:27 03.10.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կառավարության այսօրվա նիստում հրապարակեց՝ ովքեր են հյուրընկալվելու Հայաստանում՝ WCIT 2019-ի շրջանակներում: Նա տեղեկացրեց, որ վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ: Նախարարն IT համայնքին կոչ արեց այս հնարավորությունն օգտագործել, գալ «ԴիջիԹեք», հնարավորության դեպքում տաղավարներ վերցնել, հակառակ պարագայում գոնե տարածքում լինել՝ […]

̰
Եթե նույնիսկ գրենք՝ 100.000% համոզված ենք, որ Թովմասյանը խախտում է թույլ տվել, մեկ է՝ որոշողը ՍԴ-ն է․ պատգամավոր

14:15 03.10.2019

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությունը Ազգային ժողովում քննարկելու ժամանակ նախագիծը ներկայացրած իմքայլական Սուրեն Գրիգորյանը բացատրեց, որ կապ չունի՝ իրենք կասկածում են, թե համոզված են, միևնույն է՝ դիմողը մի մարմին է, որոշում ընդունողը՝ այլ։ «Ինչ ձև էլ այս տեքստը մենք գրենք, անգամ եթե մենք դրանում ուղղակի տեքստով նշենք, որ մենք 100 հազար տոկոս համոզված ենք, որ […]

̰
Պարոն Թովմասյանի իրավունքն է` ներկա գտնվել, կամ ոչ. Լիլիթ Մակունց

14:09 03.10.2019

«Պարոն Թովմասյանի իրավունքն է` ներկա գտնվել, կամ ոչ: Եթե որոշել է ներկա չգտնվել, ապա որևէ առարկություն այդ առումով լինել չի կարող»,- հոկտեմբերի 3-ին լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի արած հայտարարություններին, ապա Մակունցը նշեց, որ Հրայր Թովմասյանը թեպետ իր հայտարարության մեջ նշել էր, որ ընթացակարգը իրավական […]

̰
ԵՏՄ տարածքում իրացնելու համար դրոշմավորված թանկարժեք մետաղներն ու քարերը լրացուցիչ փորձարկման չեն ենթարկվի

14:01 03.10.2019

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Համաձայնագրի հավելվածով սահմանվում է […]

̰
BACK_TO_TOP