Բոլոր լուրերը – Page 8648 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Վրաց-ռուսական բանակցությունները պետք է ընթանան ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ. Բաքրաձե

14:00 03.10.2019

«Ցանկացած երկխոսություն, որը կտեղափոխի վրաց-ռուսական հարաբերությունները երկկողմ ձևաչափ և գործընթացից կհեռացնի մեր գլխավոր կողմնակիցներ ԵՄ-ին և ԱՄՆ-ին այս գործընթացից, կարող է դառնալ շատ վտանգավոր և վնասակար Վրաստանի շահերի համար»,- ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն ՝ մեկնաբանելով Դմիտրի Պեսկովի հայտարարությունը: Ըստ նրա` Ռուսաստանի հետ երկխոսության խնդիր չկա: «Մենք պետք է լավ հասկանանք, որ […]

̰
Քաղաքական է, բայց քաղաքականացված չէ․ պատգամավորը՝ Թովմասյանի շուրջ գործընթացի մասին

13:53 03.10.2019

Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մեկնարկն ազդարարող նախագիծը քննարկելիս «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով գործընկերոջ հարցին, ասաց, որ մեկնաբանության հարց է՝ գործընթացը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ։ Այն իմաստով, որ քաղաքական մարմին է քննում, ըստ Գրիգորյանի, գործընթացը քաղաքական է։ Բայց քաղաքական հետապնդման տեսանկյունից, ըստ Գրիգորյանի, գործընթացը քաղաքականացված չէ։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Պարո՛ն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը 1 անդամ եք այդ դատարանի․ Սիմոնյան

13:51 03.10.2019

Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Թովմասյանն այս օրերին հերթական քաղաքական դիրքորոշումներն է արտահայտել, ինչն անթույլատրելի է։ Սիմոնյանը մեջբերեց, որ Թովմասյանը հայտարարել է, որ այս նախաձեռնությամբ փորձ է արվում չեզոքացնել միակ մարմինը, որ քաղաքական որոշումներին կարող է ստոպ ասել։ Սիմոնյանը հակադարձեց Թովմասյանի այս […]

̰
Մոսկվայում ձերբակալվել է «Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովը

13:47 03.10.2019

Մոսկվայի Բասմանի դատարանը հոկտեմբերի 2-ին իրավաբանական գործարքներ կնքելիս խարդախության կասկածանքով ձերբակալել է «Аэрофлот» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովին: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր մասշտաբների յուրացման հոդվածով: Նրա հետ ձերբակալվել են նաև փաստաբաններ Դինա Կիբեցը, Ալեքսանդր Սլիվկոն և ավիաընկերության իրավաբանական բաժնի նախկին ղեկավար Տատյանա Դավիդովան: Հետաքննության համաձայն՝  «Аэрофлот»-ի գլխավոր տնօրենի տեղակալը 2016-2017 թվականներին իրավաբանական […]

̰
Նորաշենցիները պահանջում են հետ բերել իրենց համայնքապետին. ակցիա կառավարության դիմաց

13:43 03.10.2019

Արարատի մարզի Նորաշեն համայնքի  բնակիչները բողոքում են մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշման դեմ: Նրանք առավոտվանից հավաքվել են կառավարության դիմաց: Նորաշեն համայնքի բնակիչ Արմեն Չոբանյանի խոսքերով՝ ավագանին անվստահություն հայտնելու որոշում է կայացրել անգործության պատճառով: Արմեն Չոբանյանն ասաց, որ համայնքի ղեկավարը ոչ թե նիստ չի հրավիրել, այլ նիստերը չեն կայացել քվորում չապահովելու […]

̰
Մետաղահանքերի քննիչ հանձնաժողովը պետք է լինի թափանցիկ՝ պատվեր չկատարելու համար․ պատգամավորները համաձայնեցին

13:37 03.10.2019

Ազգային ժողովում ստեղծվում է քննիչ հանձնաժողով, որի նպատակն է լինելու քննություններ իրականացնել մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող ընկերություններում։ Նախաձեռնությունը ԲՀԿ պատգամավորներինն է, բայց մյուս խմբակցություններն էլ պատրաստակամություն հայտնեցին միանալ։ Նախաձեռնության հեղինակ Սերգեյ Բագրատյանի այն խոսքերին, որ իրենք մասնագիտական և նյութական աջակցություն են ստանալու հասարակական կազմակերպություններից, «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը արձագանքեց, որ այդ օժանդակությունը պետք է թափանցիկ […]

̰
«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կան

13:33 03.10.2019

Կառավարությունը հավանություն տվեց «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, ըստ որի` սահմանվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը, նախատեսվում են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու կարգավորումներ, երկարաձգվում է դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետը, կարգավորվում է առողջապահության […]

̰
Հարցը լուծողը ՍԴ-ն է. Նիկոլայ Բաղդասարյանը` Հրայր Թովմասյանի հայտարարության մասին

13:30 03.10.2019

Պրոցեսը ամբողջությամբ իրավական պրոցես է և, ըստ օրենսդրության` Հրայր Թովմասյանը իրավունք ունի մասնակցել նիստին: Այդ իրավունքից նա կարող է օգտվել, կարող է չօգտվել: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նաև նշեց, որ ինքն ավելի կողմ կլիներ, որ պրոցեսը լիներ քաղաքական, բայց զուտ իրավական է […]

̰
Հրայր Թովմասյանին ուղղված գրության հեղինակը վրիպակի համար կներկայացնի գրավոր բացատրություն

13:29 03.10.2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Հարգելի հայրենակիցներ, Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումների մասին առ այն, որ Հրայր Թովմասյանին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ս.թ. սեպտեմբերի 24-ին անցկացվելիք նիստին մասնակցելու հրավեր ուղարկվել է ս.թ. սեպտեմբերի 23-ին […]

̰
Մենք չենք ասում՝ Թովմասյանի խախտումը կնքասան ունենալն է կամ կուսակցությունում ճանապարհ անցնելը․ պատգամավոր

13:27 03.10.2019

Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության հիմքերը ներկայացնելիս իմքայլական Սուրեն Գրիգորյանը բացատրեց, որ իրենք որպես հիմք չեն դիտարկում այն, որ Թովմասյանը կուսակցական է եղել, պաշտոններ է զբաղեցրել և այլն։ Հիմքը, ըստ պատգամավորի, այն է, որ Թովմասյանը, կապեր ունենալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամներից մեկի հետ, մասնակցել է մի գործի քննության, որի համար դիմել է […]

̰
Բա չեք լսե՞լ, որ ես ասել եմ՝ մենք արդեն մեծ երկիր ենք. Փաշինյանը՝ Ցոլակյանին

13:25 03.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում արձագանքեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտարարությանը, թե ռիսկային է նոր օպերատիվ արձագանքման մարմնի ստեղծումը: Ցոլակյանը նշեց՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն արդեն իսկ ձևավորված կառույցներ են և ունեն օպերատիվ արձագանքման փորձ, ռեսուրսներ, ուստի հարկավոր է օգտագործել նրանց ուժերը: Փաշինյանը հիշեցրեց՝ որոշված է, որ երեք տարի այդ գործառույթը ԱԱԾ-ն կիրականացնի […]

̰
Թոշակառուի առաջարկը համաձայնության արժանացավ Ազգային ժողովում

13:17 03.10.2019

Ազգային ժողովում այսօր ներկայացվեց նախագիծ, որի համար հիմք էր ծառայել թոշակառուի դիմումը պատգամավորներին։ «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ քաղաքացին իրենց էր դիմել այս խնդրով, քանի որ երկար ժամանակ աշխատել էր հիվանդանոցում և բախվել խնդրին։ Կարգավորումն այն մասին է, որ ստացիոնար բուժում ստացող անձինք կարողանան լիազորագիր տալ իրենց ծանոթներին, և հիմնավորումը, որ իրենք ստացիոնար բուժում […]

̰
Կառավարությունը տրիկոտաժի գործարան կառուցող ընկերության ԱԱՀ-ի վճարման ժամկետը մեկ տարով երկարաձգեց

13:10 03.10.2019

Կառավարությունը «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍՊ ընկերությանը տրված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երկարաձգեց՝ 2020 թվականի փոխարեն դարձնելով 2021 թվական: Ընկերությունը Արագածոտնի մարզում կառուցում է գործարան տրիկոտաժի արտադրության համար: Առաջին փուլով ներմուծվել է հումք, որի համար նախատեսված գումարը կազմել է մոտ 286.5 մլն դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 300 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն […]

̰
Քանի որ «վեթինգ» բառն ալերգիաներ էր առաջացնում, որոշեցինք վերնագիրը փոխել. վարչապետ

13:04 03.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկման ժամանակ արձագանքեց պետական պաշտոնյաների բարեվարքության կանոնների սահմանման անհրաժեշտության մասին հայտարարությանը: Վարչապետն ընդգծեց՝ այստեղ նուրբ քաղաքական պահ կա, մերձքաղաքական: «Հիմա կան այդպիսի հայտարարություններ, որ՝ այ, կառավարությունը հայտարարեց «վեթինգ, վեթինգ», հետո վեթինգից հրաժարվեցին: Մենք ուղղակի ուղիղ ասում ենք՝ քանի որ հասկացանք՝ այդ բառն ինչ-որ մեծ ալերգիաներ է […]

̰
Ի՞նչն է համարվում Հրայր Թովմասյանի կողմից «կարգապահական խախտում»

13:01 03.10.2019

Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մեկնարկն ազդարարող նախագիծը քննարկելիս «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը բացատրեց, թե ինչն են իրենք համարում Թովմասյանի կողմից էական կարգապահական խախտում, որի հիման վրա էլ սկսել են գործընթացը։ Նրա խոսքերով՝ որպես կարգապահական խախտում դիտարկվում է ՍԴ վարույթ ընդունում այն գործի, որի վերաբերյալ հայց է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ […]

̰
Հորիզոն 13.00

13:00 03.10.2019

̰
Սպիտակ տունը ստիպված կլինի պահպանել Թրամփի բոլոր խոսակցությունները

12:56 03.10.2019

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Սպիտակ տանը կարգադրել է պահպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր հեռախոսային ձայնագրությունները, հայտնում է CNN- ը: Օտարերկրյա առաջնորդների հետ նախագահի հանդիպումների և զրույցների բոլոր ձայնագրությունները նույնպես պետք է պահպանել: Հարցը, թե արդյո՞ք Սպիտակ տունը պահպանում է տեղեկատվությունը, ծագել է Թրամփի` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակման ֆոնին: Մի խումբ պատմաբաններ […]

̰
ԱԺ-ն ոչ թե դադարեցնելու է Թովմասյանի լիազորությունները, այլ դիմելու է ՍԴ-ին՝ դա անելու համար․ պարզաբանեց պատգամավորը

12:50 03.10.2019

Ազգային ժողովում քննարկվում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Հարցը ներկայացնող իմքայլական Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ որոշման ընդունման համար անհրաժեշտ է լինելու պատգամավորների քվեների 3/5-ը («Իմ քայլի» քվեները բավարարում են)։ Գրիգորյանը ասաց, որ նաև տարընթերցում կա իրենց նախագծի վերաբերյալ։ Ըստ նրա՝ Ազգային ժողովը նախաձեռնում է ոչ թե Թովմասյանի լիազորությունների դադարեցում, այլ եթե որոշումը […]

̰
Ինձ ամեն անգամ զարմացնում է, որ հարցը գալիս, հասնում է կառավարության նիստ, պարզվում է՝ ինչ-որ օղակ չի քննարկել. Փաշինյան

12:46 03.10.2019

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը։ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործման նպատակով Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի […]

̰
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

12:42 03.10.2019

Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեցնելու հարցի քննությունը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ իրենք նիստին մասնակցելու համար հրավիրել են նաև Թովմասյանին, սակայն նա չի ներկայացել։ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, որ ներկայացնում էր նախագիծը, տեղեկացրեց, որ երբ Թովմասյանը հայտարարել է, թե իրեն պատշաճ ծանուցում չի ուղարկվել, պետք է […]

̰
Պայթյուն Ապարանի շենքերից մեկի մոտակայքում. ԱԻՆ

12:41 03.10.2019

Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին

12:34 03.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին: Նախագահ Արմեն Սարգսյանը Բարհամ Սալեհին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

̰
Կառավարության որոշմամբ՝ 10 ոլորտում պետական մրցանակներ են սահմանվել

12:25 03.10.2019

Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավա­­րու­թյան օրեն­սդրական նախաձեռնությանը: Սահմանվել է թվով 10 պետական մրցանակ՝ 1. գրականության և հրապարակախոսության ոլորտում, 2. երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում, 3. կերպարվեստի ոլորտում, 4. թատերական արվեստի ոլորտում, 5. կինոարվեստի ոլորտում, 6. ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում, 7. ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում, 8. հումանիտար […]

̰
Ինչո՞ւ մենակ մետաղական հանքերը, կան նաև այլ հանքեր, որ պակաս կասկածելի չեն․ Թունյան

12:24 03.10.2019

Ազգային ժողովում ԲՀԿ առաջարկով մետաղական հանքերի քննիչ հանձնաժողովի ստեղծման առիթով ունեցած ելույթում «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը առաջարկեց ստուգել ոչ միայն այդ հանքերի փաստաթղթերը, այլև տեղում ծանոթանալ իրավիճակին։ «Երկրորդը․ ինչո՞ւ մենակ մետաղական հանքարդյունաբերության ընկերությունները։ Որովհետև կան նաև ուրիշ հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք պակաս կասկածելի չեն։ Ես առաջարկում եմ նաև էդ հնարավորությունը»,- ասաց Թունյանը։

̰
Զինապարտների որոշակի խմբի տարկետում տալու կարգն ու պայմանները կփոխվեն

12:17 03.10.2019

Կառավարությունն այսօր փոփոխություններ կատարեց Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու որոշման մեջ։ Ըստ այդմ՝ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները: ՄՈԳ-ի շեմը սահմանվել է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը: Հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, քանի որ հստակ, […]

̰
36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մարմնական ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ

12:13 03.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է գործընկերոջ առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 1983 թվականին ծնված տղամարդուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ընկերների հետ շինարարական աշխատանքներ իրականացնելով Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի դպրոցներից մեկում, միաժամանակ վերջիններիս […]

̰
Ազգային ժողովում ստեղծվում է մետաղական հանքերի քննիչ հանձնաժողով

11:57 03.10.2019

Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով խորհրդարանում ստեղծվում է «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողով»։ Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտնեց, որ հանձնաժողովը կազմված է լինելու 18 անդամից։ Քննիչ հանձնաժողովի գործունեության […]

̰
Հայաստանի ու Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցություն է սկսվում

11:50 03.10.2019

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ համաձայնագրի` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն հետևյալ ծրագրերի համար՝ «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին

11:42 03.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին: Նախագահ Արմեն Սարգսյանը Բարհամ Սալեհին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

̰
Կառավարությունը հաստատեց ՀՀ 2019 թ. հողային հաշվեկշիռը

11:37 03.10.2019

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատեց ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2019 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)։ Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հողային հաշվեկշիռն, ինչպես պահանջվում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածով և կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N656 որոշմամբ, կազմել է Կադաստրի կոմիտեն։ Հաշվեկշիռը Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջի Տեղեկատու/Հողային հաշվեկշիռ բաժնում (https://www.cadastre.am/page/land_balance) կտեղադրվի […]

̰
BACK_TO_TOP