Բոլոր լուրերը – Page 8649 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Հայաստանում պահեստազորայինների պլանային վարժական հավաքներ կանցկացվեն. Տոնոյան

11:32 03.10.2019

Կառավարության որոշմամբ՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով: Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այս վարժանքների անցկացումն ընթացիկ զորավարժության հետ կապ ունի՞: Տոնոյանը պատասխանեց, որ սրանք առանձին […]

̰
Մաքսանենգները կոկաինի փաթեթների շնորհիվ ջրի վրա են մնացել մինչև փրկարարների գալը

11:29 03.10.2019

Առափնյա ծառայության աշխատակիցները ձերբակալել են տղամարդկանց, ինչպես նաև կալանել են նրանց բեռը՝ 1տոննա 200 կգ կոկաին:

̰
Հիվանդի աչքը չի տեսնում, բժիշկն ասում է՝ նենց անեմ՝ մյուսն էլ չտեսնի, որ արդար լինի․ Մանուկյանը՝ ֆիննախի տեղակալին

11:21 03.10.2019

Կառավարությունը դեմ է «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանի նախագծին, որով առաջարկվում է հարկից ազատել արժեթղթերի շուկայի բրոքերներին։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ նախագիծն անհավասարություն է դնում այլ ոլորտների մասնագետների նկատմամբ։ Նա հակադարձեց դրան՝ ասելով, որ տարօրինակ է, երբ կառավարությանը ցույց են տալիս այս խնդիրը, իսկ կառավարությունն արձագանքում է, որ սկսելու է պետական պարտատոմսերն […]

̰
Հայկական ֆուտբոլի բրազիլական առաքյալն այսօր նշում է իր ծննդյան 35-րդ տարեդարձը

11:20 03.10.2019

ՀՖՖ-ն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայկական ֆուտբոլի բրազիլական առաքյալը այսօր նշում է իր ծննդյան 3️⃣5️⃣-րդ տարեդարձը ?? Շնորհավորում ենք, Մարկո ՛ս ?»։  

̰
Գույքը պետությանն օտարվել է շուկայականից եռակի թանկ գնով. հարուցվել է քրեական գործ

11:07 03.10.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ուսումնասիրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեում գտնվող 1719.96 ք/մ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հեկտար չկառուցապատված հողամասը 2017թ. պետությանն օտարելու վերաբերյալ փաստաթղթղերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով վերաբերելի տեղեկատվություն և փաստաթղթեր են […]

̰
Եկեք կրկնակի ստանդարտներ չօգտագործենք, Ձեր նախագիծը համակարգային չէ․ Բագրատյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

11:03 03.10.2019

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն ԱԺ է ներկայացրել արժեթղթերի շուկայի բրոքերային գործունեությունը հարկերից ազատելու նախագիծ։ Այն, սակայն, բացասական ընդունվեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից․ նրա պնդմամբ՝ նախագիծը համակարգային չէ։ «Որ համակարգային չէ, ես ընդունում եմ։ Շատ լավ կլիներ, որ մենք միասին գրեինք արժեթղթերի շուկայի հայեցակարգը։ Բայց կներեք, իմ կարողությունները էդքան չի բավականացնում։ Եթե Ձեր կարողությունները […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Ազգային տոնի առթիվ

11:02 03.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան տիկին Մերկել, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: Գերմանիայի վերամիավորումը նոր էջ բացեց համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ: Այսօր Գերմանիան զարգացման, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության […]

̰
Կառավարությունը հերթական նիստն է գումարում

11:00 03.10.2019

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարելու: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 47 հարց է, որից 34-ը՝ չզեկուցվող, 1 հարց հանվել է օրակարգից, 1-ը գաղտնի է: Այսօրվա նիստում կառավարությունը կքննարկի հարցերի լայն շրջանակ՝ գնման գործընթացի կազմակերպումից մինչև տարկետման կազմակերպում, քրեական և քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններից մինչև պետական մրցանակների մասին նախագծի քննարկում:

̰
Մյուս անգամ չեմ անի, ներողություն․ Սիմոնյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

10:58 03.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն իր նախագիծը ներկայացնելիս մի քանի անգամ անցավ իրեն տրված ժամանակային սահմանները։ Արդյունքում նիստը վարողը նրա մի քանի ելույթների ընթացքում սեղմեց ժամանակի ավարտն ազդարարող կոճակը։ «Պարոշն Մանուկյան, ես սպասում եմ, մի քիչ անցնում է էդ 00-ից, նոր եմ․․․», – բացատրեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Չէ, բայց նայում եմ՝ հենց […]

̰
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վատիկանում ստացել է Հռոմի Պապի օրհնությունը

10:57 03.10.2019

Հոկտեմբերի 2-ին՝ Վատիկան կատարած այցի ընթացքում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը: Սա պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ Վատիկանի և համայնքի առաջնորդների հետ: Վատիկան կատարած այցին ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև […]

̰
Կոտայքի մարզի մի շարք համայնքներում 106 հա հողատարածքների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվել․ ՀՔԾ

10:48 03.10.2019

«Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Կոտայքի մարզպետի և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից նույն մարզի Հրազդան, Ծաղկաձոր համայնքների, ինչպես նաև Աղավնաձոր, Արտավազ, Արզական համայնքներին հարակից հողերի աճուրդային կարգով իրացման գործընթացի հետ կապված չարաշահումներ: Այսպես, […]

̰
Բացահայտվել է դիտավորյալ ավտովթարներ կազմակերպելու և խաբեությամբ գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ

10:46 03.10.2019

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացին 2018թ հոկտեմբերից մինչև 2019թ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, նախապես որպես զոհ թիրախավորելով իգական սեռի և «ոսկե» […]

̰
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հրթիռներն արձակել է սուզանավից

10:43 03.10.2019

Ըստ մասնագետների՝ Հյուսիսային Կորեան բանակցությունների վերսկսումից առաջ փորձում է հիշեցնել իր հնարավորությունների մասին:

̰
ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն․ Հրայր Թովմասյան

10:36 03.10.2019

ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՄԻԵԴ ներկայացված ՍԴ դիմումն ընդունվել է վարույթ

10:33 03.10.2019

Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ»։

̰
Մեկնարկել է շախմատի Աշխարհի պատանեկան առաջնությունը. Հայաստանը ներկայացնում է 8 շախմատիստ

10:31 03.10.2019

Հնդկաստանի Մումբայ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին հայտավորվել է 62 երկրի 465 շախմատիստ. Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ: Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնում են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝  ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Մ18 տարիքային խմբում մեդալների […]

̰
«Իմ քայլի» պատգամավորներն «ազատ» քվեարկությամբ դեմ դուրս եկան կառավարության դիրքորոշմանը

10:29 03.10.2019

Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց պետական գույքի մասնավորեցման ցանկից «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը» հանելու օրենքի նախագիծը։ Դրա հեղինակն իշխանական պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է, իսկ կառավարությունը դեմ էր այդ որոշմանը։ Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք ազատ են քվեարկելու, միասնական դիրքորոշում չունեն։ Արդյունքում իմքայլականների մեծ մասն, այնուամենայնիվ, կողմ քվեարկեց […]

̰
Նվազագույն աշխատավարձը կբարձրանա․ օրենքին դեմ քվեարկեց միայն 1 պատգամավոր

10:27 03.10.2019

102 կողմ, 1 դեմ ձայներով այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ հասցնելու նախագիծը։ Դրան դեմ քվեարկած միակ պատգամավորը Ալեն Սիմոնյանն էր։ Կառավարության տեղեկությունների համաձայն՝ այս փոփոխության արդյունքում աշխատավարձի բարձրացում կլինի․ մոտ 55 հազար պետական աշխատողի մոտ, մոտ 130 հազար մասնավոր աշխատողի մոտ։ Պետության վրա այդ բեռը կազմելու […]

̰
«Սանիթեքի» հետ պայմանագրերը խզվել են

10:24 03.10.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրերի խզման մասին։ Տեսաուղերձում քաղաքապետը հայտնել է, որ 2017 թվականից ի վեր ընկերությունը սկսել էր թերանալ աղբահանության հարցում։ Այդ թերացումներն ահագնացել էին 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբեր։ 2019 թվականի հուլիսից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են ընկերության տեխնիկայի և գործունեության համար անհրաժեշտ […]

̰
Լեռնակերտ գյուղում այրվել է մոտ 300 հակ անասնակեր

10:15 03.10.2019

Հոկտեմբերի 2-ին` ժամը 23:23-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:39-ին, մարվել՝ 05:54-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր:

̰
Իրաքում հակակառավարական ցույցերը վերածվել են բախումների. կան զոհեր

10:15 03.10.2019

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին պարետային ժամ է սահմանել:

̰
Բուքմեյքերների և «խվատայկաների» աշխատանքը սահմանափակող օրենքն ընդունվեց

10:10 03.10.2019

Ազգային ժողովում արդեն երկրորդ ընթերցմամբ քվեարկությամբ ընդունվեց Ալեն Սիմոնյանի և գործընկերների նախագիծը, որով սահմանափակումներ են դրվում բուքմեյքերական գրասենյակների, ինչպես նաև լցակայաններում «խվատայկա» շահումով խաղերի գործունեության վրա։ Այդ սահմանափակումները քիչ-քիչ սկսելու են գործել 2020 թվականի նոյեմբերից։ Նախագիծը ստացավ 93 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայն։ Առաջինը վերաբերում է նրան, որ յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն կարող է առավելագույնը […]

̰
ԵՄ երկրներում անկանոն կարգավիճակով ՀՀ քաղաքացիների թիվն ավելացել է․ «Ժողովուրդ»

10:04 03.10.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով՝ մեր երկիրն այլևս դասվում է ապահով երկրների շարքում, ուստի Հայաստանից գնացած միգրանտներից ստացվող ապաստան հայցելու դիմումների գերակշռող մասը հիմա մերժվում է: Եվրամիության անդամ երկրներում անկանոն կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին շրջանում զգալիորեն ավելացել է: Նրանց վերաբերյալ նաև ԵՄ տարածքը լքելու պաշտոնական որոշում է […]

̰ ̰
Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-ն բեռնատարների համար փակ է

09:46 03.10.2019

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-ին յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն, կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին՝ Միասնության օրվա առթիվ

09:41 03.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորավպես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը: Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող հայ-գերմանական հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Մեզ հաջողվել է […]

̰
38 ներգաղթյալ հայի 6 ամսով կտրվի 60 հազար դրամ՝ բնակարան վարձակալելու համար․ «Ժամանակ»

09:30 03.10.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի նախագիծը: Այս ծրագրով նախատեսվում է աջակցություն ցույց տալ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից հարկադրաբար Հայաստան վերադարձող քաղաքացիներին, որոնց թիվը, ըստ նախագծի, տարեկան կազմում է 300 մարդ: Ծրագրով նախատեսվում է, որ բացի առողջապահական, հոգեբանական օգնությունից, 38 անձի գումար կտրամադրվի բնակարան վարձակալելու […]

̰
Թրամփն ապաարգելափակեց Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

09:17 03.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապաարգելափակել է Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը։ Նա նշել է, որ նման քայլի է գնացել միայն այն պատճառով, որ դա խնդրել է ամերիկացի հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանն ու այլ օրենսդիրներ։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այդ մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինստեի հետ համատեղ մամուլի […]

̰
Համառ լրագրողի հարցը ստիպել է Թրամփին բարձրացնել ձայնը

09:04 03.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ է արձագանքել Reuters գործակալության լրագրողի հարցին։ Լրագրողը հարց էր ուղղել Ուկրաինայի նախագահի հետ նրա հեռախոսազրույցի վերաբերյալ։ Սպիտակ տան առաջնորդը փորձել է շրջանցել հարցը, իսկ երբ լրագրողը պնդել է, Թրամփը նրան անվանել է «ֆեյք նյուզի» ներկայացուցիչ։ Ցասումից Թրափի ձայնի տոնը բարձրացել է։ Հիշեցնենք, որ Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցը սկանդալ էր առաջացրել […]

̰
Հրդեհ Սունդուկյան փողոցի շենքերից մեկի տանիքում

08:51 03.10.2019

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 22:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 19 շենքի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 17 շենքի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:34-ին, […]

̰
BACK_TO_TOP