Բոլոր լուրերը – Page 8650 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

̰
Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-ն բեռնատարների համար փակ է

09:46 03.10.2019

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-ին յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն, կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին՝ Միասնության օրվա առթիվ

09:41 03.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորավպես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը: Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող հայ-գերմանական հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Մեզ հաջողվել է […]

̰
38 ներգաղթյալ հայի 6 ամսով կտրվի 60 հազար դրամ՝ բնակարան վարձակալելու համար․ «Ժամանակ»

09:30 03.10.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի նախագիծը: Այս ծրագրով նախատեսվում է աջակցություն ցույց տալ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից հարկադրաբար Հայաստան վերադարձող քաղաքացիներին, որոնց թիվը, ըստ նախագծի, տարեկան կազմում է 300 մարդ: Ծրագրով նախատեսվում է, որ բացի առողջապահական, հոգեբանական օգնությունից, 38 անձի գումար կտրամադրվի բնակարան վարձակալելու […]

̰
Թրամփն ապաարգելափակեց Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

09:17 03.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապաարգելափակել է Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը։ Նա նշել է, որ նման քայլի է գնացել միայն այն պատճառով, որ դա խնդրել է ամերիկացի հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանն ու այլ օրենսդիրներ։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այդ մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինստեի հետ համատեղ մամուլի […]

̰
Համառ լրագրողի հարցը ստիպել է Թրամփին բարձրացնել ձայնը

09:04 03.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ է արձագանքել Reuters գործակալության լրագրողի հարցին։ Լրագրողը հարց էր ուղղել Ուկրաինայի նախագահի հետ նրա հեռախոսազրույցի վերաբերյալ։ Սպիտակ տան առաջնորդը փորձել է շրջանցել հարցը, իսկ երբ լրագրողը պնդել է, Թրամփը նրան անվանել է «ֆեյք նյուզի» ներկայացուցիչ։ Ցասումից Թրափի ձայնի տոնը բարձրացել է։ Հիշեցնենք, որ Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցը սկանդալ էր առաջացրել […]

̰
Հրդեհ Սունդուկյան փողոցի շենքերից մեկի տանիքում

08:51 03.10.2019

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 22:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 19 շենքի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 17 շենքի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:34-ին, […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 18 հրդեհ

08:43 03.10.2019

Հոկտեմբերի 2-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 200 քմ, Մասիս քաղաքում՝ […]

̰
Մեծ Բրիտանիայում գրանցվել է Brexit-ի պատճառով փսիխոզի առաջին դեպքը

08:33 03.10.2019

Մեծ Բրիտանիայում ախտորոշել են հոգեկան սուր խանգարման առաջին դեպքը, որն առաջացել է Brexit-ի պատճառով ի հայտ եկած սթրեսային վիճակից։ Բրիտանացու տագնապային վիճակը վերածվել է պարանոյայի։ Այս մասին հայտնում է British Medical Journal-ը։ Նրա նման վիճակի պատճառ են հանդիսացել լուրջ մտահոգությունները Brexit-ի հետևանքների վերաբերյալ։ Նրա մոտ առաջացել էին քնի խանգարումներ։ Հիվանդը դիմել էր բժշկի, ով նշանակել […]

̰
Պլասիդո Դոմինգոն սեքս-սկանդալի պատճառով հեռացել է օպերայից

08:21 03.10.2019

Աշխարհահռչակ իսպանացի երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն լքել է Լոս Անջելեսի օպերայի գլխավոր տնօրեի պաշտոնը։ Պատճառը սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներն են։ Նա նաև հրաժարվել էր հոկտեմբերի 2-ին ծրագրված իր ելույթից, փոխանցում է New York Times-ը։ Նշվում է, որ դրանք վերջին ծրագրված ելույթներն էին ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ օգոստոսին Ֆիլադելֆիայի նվագախումբը և Սան Ֆրանցիսկոյի օպերան […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 9 մարզում

08:09 03.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը, Աճառյան փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Քարշիչ ենթակայանը, քաղ.պաշտպանության շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-15։00 Նուբարաշեն 14փ. 1-9; 16փ. 1-6 սեփական տները, Նորք-Մարաշ՝ Արմենակյան փ. 121-235, 232, սեփական տները, […]

̰
Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես են Իրանում հեռարձակվում բաց մարմնով կանանց թեթև աթլետիկայի մրցումները

23:55 02.10.2019

Պարզվում է՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում մարզական միջոցառումների եթեր հեռարձակումը ևս ենթարկվում է կանանց շորեր կրելու պարտադիր կանոններին: Կատարում այս օրերին ընթացող թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության մրցումների հեռարձակման ժամանակ չի երևում բաց մարմնով որևէ իգական սեռի ներկայացուցիչ: Մարմնի բաց մասերը փակվում են սև գույնով: Twitter-ում հրապարակված այս տեսանյութը քննարկումների մեծ թեմա է դարձել: Շատերը քննադատում են […]

̰
Խոշոր հրդեհ Լոռու մարզում․ կա տուժած

23:52 02.10.2019

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19:17-ին, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 43 շենքի 1-ին հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարները 2 մարտական հաշվարկով: Մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը, դեպքի վայր է ժամանել Վանաձորի բժշկական կենտրոնի […]

̰
Մասկը ներկայացրել է իր Մարսագնաց տիեզերանավի ներքին հարդարումը

23:41 02.10.2019

Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը տեսանյութ է հրապարակել իր ընկերության պատրաստած տիեզերանավի ներսից։ Միլիարդատերը ներկայացրել է մարսագնացի «բեռնախցիկը»։ Տեսանյութը հրապարակվել է Тwitter-ում։ Inside Starship cargo bay. Header tanks mounted in tip of nosecone to offset engine weight at rear. pic.twitter.com/EJSwqMCooA — Elon Musk (@elonmusk) October 1, 2019 Ներկայացված այս հատվածում, ըստ նախագծողների, տեղավորվելու […]

̰
Գաղտնալսումն ամենամեծ խնդիրը չէ․ ինչպես մեզ կարող են հետևել. Ս․ Մարտիրոսյան

23:37 02.10.2019

Եթե ձեզ թվում է, որ ամենամեծ խնդիրը հնարավոր գաղտնալսումն է, ապա դա այդքան էլ այդպես չէ։ Գաղտնալսումներից ինչ֊որ չափով հնարավոր է պաշտպանվել։ Իսկ այ տեղանքի կամ մետատվյալների արտահոսքը ավելի լուրջ հետևանքներ կարող է ունենալ, քանի որ օրենքը այս ոլորտը չի կարգավորում, և տեսականորեն բոլորիս կարող են հետևել առանց դատարանի որոշման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […]

̰
Սևանի լողափերից մեկում հայտնաբերվել է բերանն ու թևերը կպչուն ժապավենով կապած տղամարդու դի

23:33 02.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 73-ամյա Սահակ Ս․-ի դին, ում մարմինը ջրից դուրս հանելով՝ պարզել են, որ […]

̰
Հնդկաստանում ներկայացման ժամանակ դերասանն այրվել է հենց բեմի վրա

23:23 02.10.2019

Դժբախտ  պատահար է գրանցվել Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում: Ռամի աստվածության մոտիվներով բեմական ներկայացումներից մեկի ժամանակ դերասանը, որը կախարդի դեր է տարել, հանկարծակի այրվել է: Դերասան Անկիտ Կումարի ձեռքին ջահ է եղել, որի կրակից պատահաբար բռնկվել է դերասանի հագուստը: Հանդիսատեսներից մի քանիսն անմիջապես հասել են օգնության: Միանգամից  մարել կրակը չի հաջողվել: Անկիտին տեղափոխել են հիվանդանոց, պարզվել […]

̰
Քանյե Ուեսթը արգելել է դստերը շպարվել

23:15 02.10.2019

Քիմ Քարդաշյանը պատմել է, որ Քանյե Ուեսթը արգելել է իրենց ավագ դստերը` 6-ամյա Նորթ Ուեսթին օգտագործել շպարի պարագաներ: «Նախկինում ես կարող էի թույլ տալ, որ նա Սուրբ Ծննդյան տոների հագուստին համապատասխան ներկեր շրթունքները կարմիր շրթներկով և կամ  փորձեր ինչ-որ այլ միջոց: Կամ եթե նա սև զգեստ էր հագել, ես կարող էի թույլ տալ, որ նա […]

̰
Անգլերենի չիմացության պատճառով Էրդողանը հայտնվել է ծիծաղելի վիճակում

23:05 02.10.2019

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ, «Կլիմայի փոփոխության վերաբերյալ» գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծիծաղելի դրության մեջ է ընկել: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Իրեն ուղղված հարցին ամբիոնից պատասխանել կամեցող Էրդողանը փորձել է մոդերատորին անգլերեն բացատրել, որ ուզում է ամբիոնից ելույթ ունենալ։ Մոդերատորը մոտեցել է Էրդողանին, որպեսզի հասկանա, թե […]

̰
Իտալիայում Մոլդովայի քաղաքացու ճամպրուկում երեխայի դի են գտել

23:04 02.10.2019

Իտալական հարավային Վալո դելլա Լուկանիա քաղաքում չորեքշաբթի լուսաբացին մոլդովացի քաղաքացու բնակարանում հայտնաբերվել է մահացած նորածնի դի, որը գտնվում էր ճամպրուկի մեջ: Այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել են քաղաքի դատախազությունից: Իրավապահները խուզարկություն են իրականացրել տեղի հիվանդանոցից համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, ուր անցած գիշեր շտապօգնության մեքենայով մի կին էր տեղափոխվել՝ ծանր արյունահոսության պատճառով: Բժիշկների համար անմիջապես պարզ […]

̰
Եղիսաբեթ II-ը հրաժարվում է արձակուրդ վերցնել վիրահատվելու համար

22:55 02.10.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն անցել էր փոքրիկ բժշկական միջամտություն՝ աճառը հեռացնելու համար: Այժմ հոդերը նորից անհանգստացնում են նրան: Թագուհին տառապում է ծնկի ցավից, սակայն հրաժարվում է արձակուրդ վերցնել վիրահատվելու համար: Թագուհու համառությունը ստիպում է նրա հարազատներին անհանգստանալ նրա առողջության համար, գրում է Daily Express-ը: «Նա ընկերների հետ զրուցեց Չելսիում անցկացվող ծաղիկների ցուցադրության ժամանակ և […]

̰
Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չե՛ն. Լենա Նազարյան

22:48 02.10.2019

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չե՛ն: Ափսոսում եմ, որ դեռ ամբողջությամբ չկա այս գիտակցումը մեր քաղաքական խոսակցություններում: Նոր մշակույթի հաստատումը անհատական ջանք է պահանջում բոլորի՛ց: Ու սա վերաբերում է նաև նախկին պաշտոնյաներին, հակաիշխանական լրատվականներին ու սոցիալական ցանցերի որոշ օգտատերերին: Ձեր ձեռամբ այնքան ատելություն, […]

̰
Հայաստանի համար էական է, որ Իրանը կնքեց ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը. Ղազարյան

22:45 02.10.2019

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու նշանակության մասին: «Մենք ստանում ենք հոյակապ հնարավորություն իրանական շուկայում արտահանումներ կազմակերպելու համար: Այսօր արդեն Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները հայտնեցին՝ կոնկրետ որ ապրանքատեսակների վրա մաքսատուրքը որքան է իջնում: Մեր ամենաշատ պոտենցիալ ունեցողը շշալցված ջուրն ու հյութերն են, 55-ից […]

̰
Ամենակարևորը՝ աշխատանքային լարված քննարկումների արանքում մարդկային, պարզ, անկեղծ շփման այս հնարավորությունն է․ Փաշինյան

22:42 02.10.2019

Ամենակարևորը՝ աշխատանքային լարված քննարկումների արանքում մարդկային, պարզ, անկեղծ շփման այս հնարավորությունն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների և Իրանի նախագահի հետ։ «Հարգանքներիս հավաստիքը, թանկագին հյուրեր»,- գրել է նա։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:35 02.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. հրկիզել են 2 ավտոմեքենա, որոնցից մեկը պատկանում է ավագ քննիչի

22:34 02.10.2019

Հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված դրդապատճառներով և հանգամանքներով, դիտավորութամբ հրկիզել են Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 22Բ շենքի բակում կայանված Հայկ Ե․-ին պատկանող Volkswagen Golf մակնիշի 34 ZC 503 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչպես նաև նշված շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող Մարգարյան 8 շենքի […]

̰
ԱՄՆ-ում ընկել է Երկրորդ աշխարհամարտի տարիների ռազմական ինքնաթիռ

22:23 02.10.2019

Միացյալ Նահանգներում ավիավթարի է ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռազմական ինքնաթիռ՝ B-17 «Թռչող ամրոց» ռմբակոծիչ։ Տեղեկությունը հաստատել են «Բռեդլի» օդանավակայանում, որտեղ ընկել է ինքնաթիռը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը վթարվել է վայրէջքի ժամանակ ու բախվել է օդանավակայանի անգարային շենքին։ Ավիավթարի պատճառով, նախնական տվյալներով, կան տուժածներ, սակայն նրանց թիվը հայտնի չէ։ BREAKING video from D. McDonald of the […]

̰
Բավական էր Պուտինի ինքնաթիռը հայտնվեր հայկական օդային տարածքում, երեկ երեկոյան Լարսում բեռները սկսեցին անցնել. Ղազարյան

22:10 02.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը խոսել է Վերին Լարսի կուտակումների և խնդրի լուծման ուղիների մասին: «Վերին Լարսը ոչ միայն տեխնիկական բարդություն է, այլև բյուրոկրատական սուբյեկտիվիզմ: Ցավոք սրտի, նաև ֆեդերալ իշխանությունների՝ հաճախ անզորության հարցն է տեղի իշխանությունների վրա: Դա պարբերաբար ունենում ենք, երբ լինում են սեզոնային կուտակումներ կամ […]

̰
Հորիզոն 22.00

22:00 02.10.2019

̰
Ավստրալիայում կենգուրուներին սատկացնելու հրահանգ է տրվել

21:55 02.10.2019

Ավստրալիայում կենգուրուների որսի շրջան է հայտարարվել: Ինչպես հայտնում է գերմանական Die Welt պարբերականը, նման որոշում կայացվել է այս կենդանատեսակի գլխաքանակի աննախադեպ աճի ֆոնին: Հաղորդվում է, որ Ավստրալիայում ներկայում հաշվվում է 45 մլն կենգուրու: Սա մի քանի անգամ ավելի է՝ թույլատրելի սահմանից: Աղբյուրի փոխանցմամբ՝ կենգուրուների այս թվաքանակը խանգարում է նաև կենդանիներին: Պարզվում է, որ նրանք թույլ […]

̰
BACK_TO_TOP