Բոլոր լուրերը – Page 8652 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

Բոլոր լուրերը

Աշխարհի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը մի քանի օրից կմասնակցեն նաև Եվրոպայի առաջնությանը

20:15 02.10.2019

Հայաստանի ծանրամարտի հավաքականը ուժեղ կազմով կմասնակցի հոկտեմբերի 17-27-ը Բուխարեստում կայանալիք Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությանը։ Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9, իսկ Մ23 տարեկանների առաջնությունում՝ 8 ծանրորդ: Մրցաշարին կմասնակցեն նաև 5 աղջիկ ծանրորդներ: Մ23 տարեկանների առաջնության մասնակիցների թվում կլինեն աշխարհի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը, ինչպես նաև անցած աշխարհի առաջնությանը մասնակցած Սամվել Գասպարյանն ու […]

̰
Լուսաղբյուր համայնքի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ յուրացման եղանակով շուրջ 16.3մլն դրամի չափով հափշտակություն կատարելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

20:14 02.10.2019

Ավարտվել է մատչելի գներով պարարտանյութերի, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից: Ձեռք […]

̰
Մենք երբևէ որևէ մտերմություն չենք ունեցել, հիմա էլ չունենք. Պուտինը` Թրամփի հետ հարաբերությունների մասին

20:10 02.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ ինքը երբեք մտերիմ հարաբերություններ չի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը: «Մենք երբևէ որևէ մտերմություն չենք ունեցել, հիմա էլ չունենք»,- հայտարարել է Պուտինը: Դրա հետ մեկտեղ, ռուսական պետության ղեկավարը Թրամփի հետ հարաբերություններն անվանել է «կայուն և փոխվստահության սկզբունքով»:    

̰
Գյումրեցի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները պարգևատրվեցին

19:59 02.10.2019

Գյումրեցի մարզիկներն ու մարզուհիները աշխարհի, Եվրոպայի հեղինակավոր առաջնություններից ու մրցաշարերից անցած 9 ամիսների ընթացքում վերադարձել են չեմպիոնական կոչումներով ու հաղթանակներով: Մինչև տարեվերջ նոր առաջնություններ և լուրջ սպասելիքներ կան գյումրեցի մարզիկներից: Մրցաշարերի մեկնարկից առաջ քաղաքապետարանում մեծարել են մեդալակիրներին: Պարգևների են արժանացել ծանրամարտի, ըմբշամարտի, սամբոյի, ձյուդոյի, աթլետիկայի, լողի ու հրաձգության սպորտաձևերում 61 մարզիկ-մարզուհիներն ու նրանց մարզիչները: «Եթե […]

̰
Հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները վերջապես վերականգնվում են

19:58 02.10.2019

«Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները Գյումրիում եղած վերականգնման ենթակա Մինասի վերջին գործերն են: Ջաջուռցի գեղանկարիչը երկուսն էլ 1974 թվականին է նկարել, որոնք 30 տարուց ավելի կիսաքանդ շենքում էին` առանց հատուկ պահպանության: «Ցերեկ» որմնանկարի մեծ մասն արդեն քայքայված ու ոչնչացված է, ամբողջությամբ վերականգնելու հնարավորություն իտալացի ռեստավրատորները չեն տեսնում: Մինասի որմնանկարների ռեստավրացիոն գործերի հեղինակ Ֆաբրիցիո Իակոպինին այժմ Գյումրիում […]

̰
Տեսադաշտում պահում ենք Լարսի փոխարեն լաստանավային փոխադրումներ ունենալու տարբերակը․ Փաշինյան

19:50 02.10.2019

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին Վերին Լարսի անցակետի խնդիրը հայտնի է, և հայկական կողմը փորձում է այդ խնդիրը լուծել ԵԱՏՄ ներքին կարգավորումների միջոցով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ մի քանի անգամ փորձ է արվել նաև որպես այլընտրանք օգտագործել լաստանավային փոխադրումները, և հիմա այդպիսի լուծումը շարունակում է մնալ Հայաստանի իշխանությունների […]

̰
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ռոհանիի հետ հանդիպման մասին

19:41 02.10.2019

Իրանի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հանդիպման վերաբերյալ որևէ մութ կետ չկա, և բոլորին հայտնի է Իրանի շուրջ ստեղծված կոնյունկտուրան։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի՝ Իրանի հետ գազի հարցում համագործակցելու մասին հարցին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ ինքը Իրանի նախագահի հետ քննարկել է, թե ինչպես զարգացնել էներգետիկ համագործակցությունը, որ այն չազդի այլ […]

̰
Ավստրալիայում տեսանկարահանել են ասուպի անկումը ցերեկային ժամերին

19:30 02.10.2019

Ավստրալիական Քվինսլենդ նահանգի բնակիչները կարողացել են լուսանկարել ասուպի անկումը ցերեկային ժամերին, գրում է ABC News-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է վառ գունդը թռչում երկնքով մեկ: Ականատեսները նշել  են, որ նրանք լսել են ուժեղ ձայն և պայթյուն: Աստղագետ Դեվիթ Ռենեկեն նշել է, որ ցերեկվա ժամերին ասուպ նկատելը գրեթե անհավանական է:  

̰
Ի՞նչ է կատարվում «Հումորի լիգայի» ետնաբեմում

19:28 02.10.2019

«Հումորի լիգա» նախագիծը վերադառնում է: Այս հինգշաբթի «Շանթ» հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել «Հումորի լիգայի» 3-րդ եթերաշրջանի 1/8 եզրափակչի ետնաբեմի անցուդարձը: Ովքե՞ր են լինելու ժյուրիի անդամները, ի՞նչ թիմեր են մասնակցում: Այս և նմանատիպ հարցերի պատասխանները կգտնեք հոկտեմբերի 3-ին` ժամը 23:10-ին: SHANTNEWS.am-ը ներկայացնում է «Հումորի լիգայի» ետնաբեմում արված լուսանկարներ:    

̰
Լարսի խնդիրը լուծվել է, բայց արդեն կուտակված մեքենաների խնդիր կա լուծելու․ փոխվարչապետ

19:24 02.10.2019

Ռուսաստան-Վրաստան սահմանի մոտ գտնվող Վերին Լարսի անցակետում մեքենաների կուտակման խնդիրը լուծվել է, բայց մինչ այդ մեքենաները այնքան են կուտակվել, որ արդեն պետք է լուծել այդ մեքենաների խնդիրը։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա հայտնեց, որ երեկ Ռուսաստանի իր գործընկերների հետ քննարկել է նաև հենց այդ հարցը։ Պարզվել է, […]

̰
«Մեր ժամանակի հերոսը». պատմություն հայ արծաթագործ կանանց մասին

19:21 02.10.2019

Անի Սարգսյանն ու Նարինե Եղոյանը զբաղվում են արծաթագործությամբ՝ կոտրելով այն կարծրատիպը, որ այս մասնագիտությունը կանանց համար չէ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ալվինա Գյուլումյանն արձագանքել է իր վերաբերյալ միջադեպի մասին դատախազության տեղեկատվությանը

19:14 02.10.2019

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ պարզվում է ոչ թե քրեական գործի հարուցումն է մերժվել, այլ հարուցված քրեական գործը կարճվել է և որոշվել քրեական հետապնդում չիրականացնել  ենթադրյալ բռնարարի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները քաշքշել էին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հասցեին, երեկ […]

̰
Ընտանիքում 3 երեխան պետք է դառնա նորմա․ Ավինյան

19:10 02.10.2019

2020 թվականին տրվելու է Հայաստանի ժողովրդական իրավիճակի բարելավման ծրագրերի մեկնարկը։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին պատասխանելիս նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «2021 թվականից մենք մեզ համար խնդիր ենք դնում, որ ընտանիքում 3 երեխան պետք է լինի նորմա։ Այսինքն՝ պիտի լինի այնպիսի իրավիճակ, որ ընտանիքները ցանկանան ունենալ երեք երեխա և ունենան հնարավորություն՝ հոգալու երրորդ […]

̰
ՊԵԿ-ում մեկնարկել է «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը» ծրագիրը

19:08 02.10.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեում հոկտեմբերի 2-ին պաշտոնապես մեկնարկել է «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը» ծրագիրը: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, կարևորել է նմանատիպ ծրագրերի իրականացումը. «ՊԵԿ-ը մշտապես համագործակցել է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել է բարեփոխումների և նորարարական մոտեցումների անհրաժեշտություն, և […]

̰
Հորիզոն 18:00

19:06 02.10.2019

̰
Հաղթելուց հետո ավելի բարձր կիլոգրամներ բարձրացնելու մոտիվացիա չկար. Սիմոն Մարտիրոսյան

19:04 02.10.2019

SHANTNEWS-ի տաղավարում այսօր հյուրընկալվել է Ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Նա պատմել է իր առաջիկա անելիքների մասին: Հարցին, թե աշխարհի չեմպիոնը երբևէ մտածե՞լ է քաշային կարգը փոխելու և վրացի գերծանրքաշային Լաշա Տալախաձեի հետ մրցելու մասին, Սիմոնը պատասխանել է, որ հիմա իր գերնպատակը օլիմպիական ոսկին նվաճելն է: Հիշեցնենք, որ Սիմոնը, ըստ էության, չեմպիոն դարձավ հրում […]

̰
Նպաստը չի ազդի երիտասարդների՝ երեխա ունենալու որոշման վրա․ պատգամավոր

19:02 02.10.2019

Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում կառավարության ընդունած կարգավորումները, որոնցով բարձրանում են երեխաների ծննդյան նպաստների չափերը։ Բայց սա այն գործոնը չէ, որ ազդելու է երիտասարդների՝ երեխա ունենալու որոշման վրա։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ իրականում այդ որոշման վրա ազդող գործոններից առաջինը վստահությունն է ապագայի նկատմամբ՝ երեխային ապագայում կրթության տալու, […]

̰
ԵԱՏՄ-ում, ամիսների փոխարեն, համաձայնեցումները տարիներ են տևում. Ղազարյանը՝ տարանցման խնդիրների մասին

19:00 02.10.2019

«ԵԱՏՄ-ի տարանցիկ ներուժը» համաժողովի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը խնդիրների մասին խոսելիս ասել է, որ որոշումները դանդաղ են ընդունվում: Այս թեմայի վերաբերյալ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում իր կարծիքն է հայտնել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Ճշմարիտ դիտարկում է, որովհետև բյուրոկրատիան պահպանողական է, դժվար է փոփոխվում: Այսօր այս վերազգային […]

̰
Գյումրիի ճանապարհների վերականգնման համար 2020թ. բյուջեով կհատկացվի 9.2 մլրդ դրամ

18:55 02.10.2019

ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանորոգման համար 2020-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 124,4 մլրդ դրամ: 2020թ. այս ուղղությամբ նախատեսվող միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 և 2017 թվականներին պետական բյուջեով հատկացված բոլոր միջոցները միասին վերցված կամ 2018 և 2019 թվականներին հակացվածը միասին վերցված: «Հյուսիս-հարավ» […]

̰
ՌԴ-ն կանի ամեն բան, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը չվերսկսվի. Լավրով

18:50 02.10.2019

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման քաղաքական գործընթացը արգելակված է և այս հարցում առաջընթաց գրանցել դեռ չի հաջողվում, գրում է Rusarminfo-ն: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա վերջին ժամանակներում շփման գծում իրավիճակը բավական հանգիստ է, դեպքերը քիչ են և ոչ այդքան խոշոր: Տեղի է ունեցել զոհերի դիերի փոխանակում, պետք […]

̰
Ուր գնում ենք, սելֆի ենք անում, ուղիղ եթեր ենք անում, ուզում եք՝ կարմիր թղթապանակները ՀՀ-ից վերացնե՞նք. Փաշինյան

18:47 02.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ նշելով, որ իր համար փոքր-ինչ անհասկանալի է՝ ինչ նկատի ունի պատգամավորը, երբ ասում է՝ նախկին իշխանությունների տնտեսական աճ: «Այս տրամաբանությամբ, եթե նախկին իշխանությունների օրոք 5, 4, 3 կամ 7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, մենք պետք է ամեն ինչ անենք, […]

̰
Մենք երրորդ երկրներից Հայաստան ներկրումների ոլորտում էական կրճատում ունենք. Ղազարյան

18:45 02.10.2019

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ԵԱՏՄ-երրորդ երկրներ առևտրաշրջանառությունը կրճատվել է, Հայաստանում դա զգացվո՞ւմ է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն է տվել Արամ Աբրահամյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին: «Այո´, մենք երրորդ երկրներից Հայաստան ներկրումների ոլորտում էական կրճատում ունենք: Մեր բիզնեսը սկսեց շատ ճկուն ու դյուրին ձևով՝ առանց […]

̰
Ի՞նչ պատասխանեմ ինձ դիմած քաղաքացուն. Ուրիխանյանը՝ վարչապետին

18:44 02.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախապես նշելով. «Հատուկ, ինչպես միշտ, ավելորդ ու լրացուցիչ անգամ հիշեցնում եմ՝ միշտ սատարել եմ Ձեր քաղաքական գիծը, կուրսը, հիմա էլ և այսուհետ պատրաստ եմ ամեն բան անել, որ երկիրը զարգանա, ու ժողովուրդը լավ ապրի: Սա ասում եմ, որ հարցերի […]

̰
103 պետության մեջ մենք ամենալավն էինք. Փաշիկ Ալավերդյանը՝ հայ ծանրորդների հաջողությունների մասին

18:39 02.10.2019

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր ամփոփել է Թաիլանդում կայացած աշխարհի առաջնության արդյունքները։ Հայաստանի  հավաքականն առաջնությունում նվաճել է երկամարտի 4 մեդալ՝ 2 ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե: Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը նվաճել է 12 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե: Մարզիչը ասել է, որ մեր հավաքականը 103 պետությունների հավաքականների […]

̰
Կառավարությունը չի ասել, որ էլ տույժ-տուգանքներ չեն լինելու․ փոխվարչապետ

18:35 02.10.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը հայտարարեց, որ Շիրակի գյուղերից մեկում վարկային կազմակերպությունը սպառնում է ժամկետանց պարտքերի ու տույժերի հետևանքով բռնագանձել գյուղացիների գույքը։ Գյուղացիները, ըստ պատգամավորի, բողոքել են, որ չեն կիրառվում վարչապետի խոստացավ դրույթները տույժ-տուգանքները ներելու մասին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացատրեց, որ ո´չ կառավարությունը, ո´չ էլ վարչապետը չեն հայտարարել, թե այլևս տույժ-տուգանքներ չեն […]

̰
Թբիլիիսիում գտնվող Առևտրի տան հրդեհը մարված է

18:34 02.10.2019

Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող «Թերգի» առևտրի կենտրոնում 200 քմ տարածքի վրա բռնկված հրդեհը տեղայնացված է: Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների ծառայությունը: Գերատեսչության հաղորդմամբ`հրդեհաշիջման աշխատանքներին ընդգրկված է եղել 80 հրշեջ-փրկարար: «Թերգի» առևտրի կենտրոնում հրդեհը ծագել էր առավոտյան՝ շենքի պահեստում, որտեղ հիմնականում պահվում էր մթերք և օծանելիք: Հրդեհի հետևանքով տեղի է […]

̰
Հայաստանը կհյուրընկալի STARMUS-ի 6-րդ փառատոնը. նախագահն ընդունել է փառատոնի կազմակերպիչներին

18:29 02.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին և փառատոնի գլխավոր մենեջեր Ինիակի Սորոային: Հանդիպմանն անդրադարձ է եղել գալիք տարի Հայաստանում նախատեսվող STARMUS-ի 6-րդ փառատոնի կազմակերպչական հարցերին և ժամկետներին: STARMUS-ի 6-րդ փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանինն է. այն մեր երկրում […]

̰
Չեմ կարծում, որ գազի սակագինը կփոխվի դեպի թանկացում ձմեռային ամիսներին․ Մհեր Գրիգորյան

18:28 02.10.2019

Կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններում ձեռք բերել ոչ թե մեկ-երկու տարվա պայմանավորվածություն, այլ ավելի երկար կարգավորում։ Այս մասին այսօր խորհրդարանում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին պատասխանելիս նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ասաց, որ մինչև տարեվերջ կունենանք վերջնական արդյունքի մասին պատկերացում։ Գրիգորյանն ասաց, որ բանակցությունների ընթացքն այնպիսին է, որ ինքը չի […]

̰
Գուցե ունենանք պաշտոնացանկ, և թեկնածուների գիտական աշխատանքները ստուգվեն․ Հարությունյան

18:25 02.10.2019

Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ԿԳՄՍ նախարարին ուղղված իր խոսքում նշեց, որ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը ստուգվել է, բայց ներկա պաշտոնակատարինը չի ստուգվում, խտրական վերաբերմունք կա։ Սամսոնյանը նաև նշեց, որ այս հարցի վերաբերյալ իր հարցմանը նախարարությունը պատշաճ չի պատասխանել։ Նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ներկայումս չունեն այնպիսի իրավասություններ, որ ստուգեն այս […]

̰
Գևորգ Գորգիսյանը կառավարությանը հարց ուղղեց «Հյուսիս-հարավի» ճակատագրի մասին

18:22 02.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հետաքրքրվեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ճակատագրով: «Կրկին ինձ են դիմել ենթակապալառուները, բայց ընդհանուր առմամբ «Հյուսիս-հարավ»-ի ճակատագրին եմ անդրադառնալու: Ի՞նչ ենք մտածում, մեկ տարի աշխատանքները կանգնել են, Աշտարակ-Թալին հատվածում աշխատանքները վերջնական փուլին հասցված էլ չեն, ճանապարհը տեղ-տեղ սկսել է քանդվել: Այդ կիսատ աշխատանքների պատճառով ունեցել ենք 10 զոհ, […]

̰
BACK_TO_TOP