Բոլոր լուրերը – Page 8651 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Անգլերենի չիմացության պատճառով Էրդողանը հայտնվել է ծիծաղելի վիճակում

23:05 02.10.2019

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ, «Կլիմայի փոփոխության վերաբերյալ» գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծիծաղելի դրության մեջ է ընկել: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Իրեն ուղղված հարցին ամբիոնից պատասխանել կամեցող Էրդողանը փորձել է մոդերատորին անգլերեն բացատրել, որ ուզում է ամբիոնից ելույթ ունենալ։ Մոդերատորը մոտեցել է Էրդողանին, որպեսզի հասկանա, թե […]

̰
Իտալիայում Մոլդովայի քաղաքացու ճամպրուկում երեխայի դի են գտել

23:04 02.10.2019

Իտալական հարավային Վալո դելլա Լուկանիա քաղաքում չորեքշաբթի լուսաբացին մոլդովացի քաղաքացու բնակարանում հայտնաբերվել է մահացած նորածնի դի, որը գտնվում էր ճամպրուկի մեջ: Այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել են քաղաքի դատախազությունից: Իրավապահները խուզարկություն են իրականացրել տեղի հիվանդանոցից համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, ուր անցած գիշեր շտապօգնության մեքենայով մի կին էր տեղափոխվել՝ ծանր արյունահոսության պատճառով: Բժիշկների համար անմիջապես պարզ […]

̰
Եղիսաբեթ II-ը հրաժարվում է արձակուրդ վերցնել վիրահատվելու համար

22:55 02.10.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն անցել էր փոքրիկ բժշկական միջամտություն՝ աճառը հեռացնելու համար: Այժմ հոդերը նորից անհանգստացնում են նրան: Թագուհին տառապում է ծնկի ցավից, սակայն հրաժարվում է արձակուրդ վերցնել վիրահատվելու համար: Թագուհու համառությունը ստիպում է նրա հարազատներին անհանգստանալ նրա առողջության համար, գրում է Daily Express-ը: «Նա ընկերների հետ զրուցեց Չելսիում անցկացվող ծաղիկների ցուցադրության ժամանակ և […]

̰
Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չե՛ն. Լենա Նազարյան

22:48 02.10.2019

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չե՛ն: Ափսոսում եմ, որ դեռ ամբողջությամբ չկա այս գիտակցումը մեր քաղաքական խոսակցություններում: Նոր մշակույթի հաստատումը անհատական ջանք է պահանջում բոլորի՛ց: Ու սա վերաբերում է նաև նախկին պաշտոնյաներին, հակաիշխանական լրատվականներին ու սոցիալական ցանցերի որոշ օգտատերերին: Ձեր ձեռամբ այնքան ատելություն, […]

̰
Հայաստանի համար էական է, որ Իրանը կնքեց ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը. Ղազարյան

22:45 02.10.2019

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու նշանակության մասին: «Մենք ստանում ենք հոյակապ հնարավորություն իրանական շուկայում արտահանումներ կազմակերպելու համար: Այսօր արդեն Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները հայտնեցին՝ կոնկրետ որ ապրանքատեսակների վրա մաքսատուրքը որքան է իջնում: Մեր ամենաշատ պոտենցիալ ունեցողը շշալցված ջուրն ու հյութերն են, 55-ից […]

̰
Ամենակարևորը՝ աշխատանքային լարված քննարկումների արանքում մարդկային, պարզ, անկեղծ շփման այս հնարավորությունն է․ Փաշինյան

22:42 02.10.2019

Ամենակարևորը՝ աշխատանքային լարված քննարկումների արանքում մարդկային, պարզ, անկեղծ շփման այս հնարավորությունն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների և Իրանի նախագահի հետ։ «Հարգանքներիս հավաստիքը, թանկագին հյուրեր»,- գրել է նա։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:35 02.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. հրկիզել են 2 ավտոմեքենա, որոնցից մեկը պատկանում է ավագ քննիչի

22:34 02.10.2019

Հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված դրդապատճառներով և հանգամանքներով, դիտավորութամբ հրկիզել են Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 22Բ շենքի բակում կայանված Հայկ Ե․-ին պատկանող Volkswagen Golf մակնիշի 34 ZC 503 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչպես նաև նշված շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող Մարգարյան 8 շենքի […]

̰
ԱՄՆ-ում ընկել է Երկրորդ աշխարհամարտի տարիների ռազմական ինքնաթիռ

22:23 02.10.2019

Միացյալ Նահանգներում ավիավթարի է ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռազմական ինքնաթիռ՝ B-17 «Թռչող ամրոց» ռմբակոծիչ։ Տեղեկությունը հաստատել են «Բռեդլի» օդանավակայանում, որտեղ ընկել է ինքնաթիռը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը վթարվել է վայրէջքի ժամանակ ու բախվել է օդանավակայանի անգարային շենքին։ Ավիավթարի պատճառով, նախնական տվյալներով, կան տուժածներ, սակայն նրանց թիվը հայտնի չէ։ BREAKING video from D. McDonald of the […]

̰
Բավական էր Պուտինի ինքնաթիռը հայտնվեր հայկական օդային տարածքում, երեկ երեկոյան Լարսում բեռները սկսեցին անցնել. Ղազարյան

22:10 02.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը խոսել է Վերին Լարսի կուտակումների և խնդրի լուծման ուղիների մասին: «Վերին Լարսը ոչ միայն տեխնիկական բարդություն է, այլև բյուրոկրատական սուբյեկտիվիզմ: Ցավոք սրտի, նաև ֆեդերալ իշխանությունների՝ հաճախ անզորության հարցն է տեղի իշխանությունների վրա: Դա պարբերաբար ունենում ենք, երբ լինում են սեզոնային կուտակումներ կամ […]

̰
Հորիզոն 22.00

22:00 02.10.2019

̰
Ավստրալիայում կենգուրուներին սատկացնելու հրահանգ է տրվել

21:55 02.10.2019

Ավստրալիայում կենգուրուների որսի շրջան է հայտարարվել: Ինչպես հայտնում է գերմանական Die Welt պարբերականը, նման որոշում կայացվել է այս կենդանատեսակի գլխաքանակի աննախադեպ աճի ֆոնին: Հաղորդվում է, որ Ավստրալիայում ներկայում հաշվվում է 45 մլն կենգուրու: Սա մի քանի անգամ ավելի է՝ թույլատրելի սահմանից: Աղբյուրի փոխանցմամբ՝ կենգուրուների այս թվաքանակը խանգարում է նաև կենդանիներին: Պարզվում է, որ նրանք թույլ […]

̰
Սթրիթ-արթ աշխարհահռչակ նկարիչ Բենքսին բացում է առցանց խանութ, որտեղ կվաճառի իր գործերը

21:43 02.10.2019

Աշխարհահռչակ սթիրթ-արթ նկարիչ Բենքսին բացում է խանութ «ՀՆԱ» անունով, որտեղ ներկայացված կլինի իր համանուն ապրանքանիշը: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ին: Խանութը, որի ապակիների ետևում ցուցադրված են Բենքսիի կողմից պատրաստված տարբեր իրեր, կատարում է միայն գովազդային գործառույթ: Ինչպես հայտնում է նկարիչը, խանութի դռները չեն բացվի, և ներկայացված ապրանքները հնարավոր կլինի […]

̰
ԵԱՏՄ-ի համար ապրանքների տարանցման խոչընդոտները տեխնիկական են. Ղազարյան

21:30 02.10.2019

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում բարձրացված խնդիրների մասին: Ապրանքների տարանցման ի՞նչ խոչընդոտներ կան. այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը Արսեն Ղազարյանին: «Խոչընդոտները վարչարարական են, տեխնիկական, վերաբերում են օրենսդրական նորմատիվ դաշտին: 5 տարվա մեջ 5 երկրների պրակտիկան և օրենսդրությունը ներդաշնակելու խնդիր կար: Վերջապես հաջողվեց, և […]

̰
Հիլարի Քլինտոնը պատմել է իր երկու ամենախիզախ արարքների մասին

21:16 02.10.2019

ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինտոնը CNN-ին տված հարցազրույցում պատմել է իր կյանքում գործած երկու ամենախիզախ արարքների մասին: «Ամենախիզախ արարքն իմ կյանքում այն էր, որ ես չբաժանվեցի Բիլից: Իսկ հասարակության, քաղաքականության մեջ նախագահական ընտրապայքարի մեջ ներգրավելն էր»,- ասել է Հիլարին: Հիշեցնենք, որ 1993 թվականին Հիլարիի ամուսինը՝ Բիլ Քլինտոնը դարձավ ԱՄՆ-ի 42-րդ նախագահը: […]

̰
Ֆրանսիան մտադիր է վերականգնել «հեծանիվների երկիր» տիտղոսը

21:04 02.10.2019

Le Figaro- ն-ն հայտնում է, որ Ֆրանսիայի կառավարությունը, այսպես կոչված, «հեծանիվների պլան» է գործարկում: Նպատակն է՝ չորս տարվա ընթացքում եռապատկել հեծանիվների «հեղինակությունը» երկրի բնակչության շրջանում: Չնայած ծրագրի համար նախատեսված աննախադեպ բյուջեին՝ Ֆրանսիայի համար հեշտ չի լինի վերականգնել «հեծանիվների երկրի» կոչումը կամ, այդ առումով, գոնե հավասարվել հարևան երկրներին: «Սովորություններն անմիջապես չեն փոխվում»,- նշում է թերթը: Մանրամասներն՝ […]

̰
Թուրքիայում կարգելեն էլեկտրոնային սիգարետների օգտագործումը

20:55 02.10.2019

Թուրքիայի կառավարությունը մտադիր է արգելք դնել էլեկտրոնային սիգարետների վաճառքի և ներմուծման համար, այս մասին ասել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան: «Էլեկտրոնային ծխախոտի վաճառքն ու ներմուծումը կարգելվի: Մենք աշխատում ենք համապատասխան օրենսդրության վրա»,- մեջբերում է Անադոլուն: Կոջան նշել է նաև, որ հարցը կներկայացվի երկրի խորհրդարան: ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնները (CDC) նախկինում հայտնել էին թոքային […]

̰
Ինչ էլ լինի, Brexit-ը չի հետաձգվի. Բորիս Ջոնսոնը նշել է վերջնաժամկետը

20:45 02.10.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է չթույլատրել Brexit-ի հետաձգումը և հայտարարել է, որ երկիրը կլքի Եվրամիությունը հոկտեմբերի 31-ին: Այս մասին նա պատմել է Մանչեսթերում Պահպանողական կուսակցության ամենամյա համաժողովի ժամանակ: «Ժողովուրդը, մարդիկ, որոնք կողմ են պահպանել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությանն անդամակցությունը, եվրոսկեպտիկները, ամբողջ աշխարհը ցանկանում են, որ մենք հանգիստ ու մտածված փակենք Brexit-ի թեման և զբաղվենք […]

̰
Փայտ չկա․ փայտը կար, էժան էր, որովհետև գողանում էին, ապօրինի հատում էին․ նախարար

20:28 02.10.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկն ահազանգեց, որ ներկայում գյուղաբնակները չեն կարողանում փայտ գնել ձմեռվա համար, քանի որ այն թանկացել է ու նույնիսկ դժվար է գտնել։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատասխանեց, որ «Հայանտառը» նույն գնով վաճառում է փայտ և դեռ ունի պահեստներում։ Պատգամավորը կրկնեց, որ ժամանակին մեքենաներով փայտը տանում էին ու վաճառում […]

̰
«Սվարովսկիի բյուրեղիկներով» գծանշումներ են կատարվե՞լ «Հյուսիս-հարավ» ճանապարհին

20:21 02.10.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտնեց, որ դեռ 2015-2017 թվականներին տեղեկություններ են տարածվել, թե «Հյուսիս-հարավ» ճանապարհի գծանշումները դեպի Աշտարակ և դեպի Արտաշատ ուղղություններում կատարվել են «Սվարովսկիի բյուրեղիկներով»։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ «Սվարովսկիի բյուրեղիկների» մասին որևէ տեղեկություն չունի։ Աբրահամյանն էլ հայտնեց, որ ինքն ունի նյութեր, որոնք պատրաստ է փոխանցել Քննչական կոմիտեին։

̰
2020-ին նախատեսվում է նորոգվող ճանապարհների երկարությունը հասցնել 500 կմ-ի․ Ավինյան

20:16 02.10.2019

Այս տարի վերանորոգվել և վերանորոգվում են աննախադեպ քանակի ճանապարհներ՝ չնայած, որ շատ տեղերի վերաբերյալ քրեական գործեր են հարուցված։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Փոխվարչապետի խոսքերով՝ այս տարվա համար նախատեսել էին 330 կմ ճանապահների նորոգում, և ըստ հաշվարկների՝ այդ ցուցանիշը գերակատարելու են։ 2020 թվականին էլ, ըստ Ավինյանի, նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել […]

̰
Աշխարհի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը մի քանի օրից կմասնակցեն նաև Եվրոպայի առաջնությանը

20:15 02.10.2019

Հայաստանի ծանրամարտի հավաքականը ուժեղ կազմով կմասնակցի հոկտեմբերի 17-27-ը Բուխարեստում կայանալիք Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությանը։ Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9, իսկ Մ23 տարեկանների առաջնությունում՝ 8 ծանրորդ: Մրցաշարին կմասնակցեն նաև 5 աղջիկ ծանրորդներ: Մ23 տարեկանների առաջնության մասնակիցների թվում կլինեն աշխարհի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը, ինչպես նաև անցած աշխարհի առաջնությանը մասնակցած Սամվել Գասպարյանն ու […]

̰
Լուսաղբյուր համայնքի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ յուրացման եղանակով շուրջ 16.3մլն դրամի չափով հափշտակություն կատարելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

20:14 02.10.2019

Ավարտվել է մատչելի գներով պարարտանյութերի, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից: Ձեռք […]

̰
Մենք երբևէ որևէ մտերմություն չենք ունեցել, հիմա էլ չունենք. Պուտինը` Թրամփի հետ հարաբերությունների մասին

20:10 02.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ ինքը երբեք մտերիմ հարաբերություններ չի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը: «Մենք երբևէ որևէ մտերմություն չենք ունեցել, հիմա էլ չունենք»,- հայտարարել է Պուտինը: Դրա հետ մեկտեղ, ռուսական պետության ղեկավարը Թրամփի հետ հարաբերություններն անվանել է «կայուն և փոխվստահության սկզբունքով»:    

̰
Գյումրեցի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները պարգևատրվեցին

19:59 02.10.2019

Գյումրեցի մարզիկներն ու մարզուհիները աշխարհի, Եվրոպայի հեղինակավոր առաջնություններից ու մրցաշարերից անցած 9 ամիսների ընթացքում վերադարձել են չեմպիոնական կոչումներով ու հաղթանակներով: Մինչև տարեվերջ նոր առաջնություններ և լուրջ սպասելիքներ կան գյումրեցի մարզիկներից: Մրցաշարերի մեկնարկից առաջ քաղաքապետարանում մեծարել են մեդալակիրներին: Պարգևների են արժանացել ծանրամարտի, ըմբշամարտի, սամբոյի, ձյուդոյի, աթլետիկայի, լողի ու հրաձգության սպորտաձևերում 61 մարզիկ-մարզուհիներն ու նրանց մարզիչները: «Եթե […]

̰
Հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները վերջապես վերականգնվում են

19:58 02.10.2019

«Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները Գյումրիում եղած վերականգնման ենթակա Մինասի վերջին գործերն են: Ջաջուռցի գեղանկարիչը երկուսն էլ 1974 թվականին է նկարել, որոնք 30 տարուց ավելի կիսաքանդ շենքում էին` առանց հատուկ պահպանության: «Ցերեկ» որմնանկարի մեծ մասն արդեն քայքայված ու ոչնչացված է, ամբողջությամբ վերականգնելու հնարավորություն իտալացի ռեստավրատորները չեն տեսնում: Մինասի որմնանկարների ռեստավրացիոն գործերի հեղինակ Ֆաբրիցիո Իակոպինին այժմ Գյումրիում […]

̰
Տեսադաշտում պահում ենք Լարսի փոխարեն լաստանավային փոխադրումներ ունենալու տարբերակը․ Փաշինյան

19:50 02.10.2019

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին Վերին Լարսի անցակետի խնդիրը հայտնի է, և հայկական կողմը փորձում է այդ խնդիրը լուծել ԵԱՏՄ ներքին կարգավորումների միջոցով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ մի քանի անգամ փորձ է արվել նաև որպես այլընտրանք օգտագործել լաստանավային փոխադրումները, և հիմա այդպիսի լուծումը շարունակում է մնալ Հայաստանի իշխանությունների […]

̰
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ռոհանիի հետ հանդիպման մասին

19:41 02.10.2019

Իրանի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հանդիպման վերաբերյալ որևէ մութ կետ չկա, և բոլորին հայտնի է Իրանի շուրջ ստեղծված կոնյունկտուրան։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի՝ Իրանի հետ գազի հարցում համագործակցելու մասին հարցին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ ինքը Իրանի նախագահի հետ քննարկել է, թե ինչպես զարգացնել էներգետիկ համագործակցությունը, որ այն չազդի այլ […]

̰
Ավստրալիայում տեսանկարահանել են ասուպի անկումը ցերեկային ժամերին

19:30 02.10.2019

Ավստրալիական Քվինսլենդ նահանգի բնակիչները կարողացել են լուսանկարել ասուպի անկումը ցերեկային ժամերին, գրում է ABC News-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է վառ գունդը թռչում երկնքով մեկ: Ականատեսները նշել  են, որ նրանք լսել են ուժեղ ձայն և պայթյուն: Աստղագետ Դեվիթ Ռենեկեն նշել է, որ ցերեկվա ժամերին ասուպ նկատելը գրեթե անհավանական է:  

̰
Ի՞նչ է կատարվում «Հումորի լիգայի» ետնաբեմում

19:28 02.10.2019

«Հումորի լիգա» նախագիծը վերադառնում է: Այս հինգշաբթի «Շանթ» հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել «Հումորի լիգայի» 3-րդ եթերաշրջանի 1/8 եզրափակչի ետնաբեմի անցուդարձը: Ովքե՞ր են լինելու ժյուրիի անդամները, ի՞նչ թիմեր են մասնակցում: Այս և նմանատիպ հարցերի պատասխանները կգտնեք հոկտեմբերի 3-ին` ժամը 23:10-ին: SHANTNEWS.am-ը ներկայացնում է «Հումորի լիգայի» ետնաբեմում արված լուսանկարներ:    

̰
BACK_TO_TOP