19:30 02.10.2019
Ավստրալիական Քվինսլենդ նահանգի բնակիչները կարողացել են լուսանկարել ասուպի անկումը ցերեկային ժամերին, գրում է ABC News-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է վառ գունդը թռչում երկնքով մեկ: Ականատեսները նշել են, որ նրանք լսել են ուժեղ ձայն և պայթյուն: Աստղագետ Դեվիթ Ռենեկեն նշել է, որ ցերեկվա ժամերին ասուպ նկատելը գրեթե անհավանական է:
19:28 02.10.2019
«Հումորի լիգա» նախագիծը վերադառնում է: Այս հինգշաբթի «Շանթ» հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել «Հումորի լիգայի» 3-րդ եթերաշրջանի 1/8 եզրափակչի ետնաբեմի անցուդարձը: Ովքե՞ր են լինելու ժյուրիի անդամները, ի՞նչ թիմեր են մասնակցում: Այս և նմանատիպ հարցերի պատասխանները կգտնեք հոկտեմբերի 3-ին` ժամը 23:10-ին: SHANTNEWS.am-ը ներկայացնում է «Հումորի լիգայի» ետնաբեմում արված լուսանկարներ:
19:24 02.10.2019
Ռուսաստան-Վրաստան սահմանի մոտ գտնվող Վերին Լարսի անցակետում մեքենաների կուտակման խնդիրը լուծվել է, բայց մինչ այդ մեքենաները այնքան են կուտակվել, որ արդեն պետք է լուծել այդ մեքենաների խնդիրը։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա հայտնեց, որ երեկ Ռուսաստանի իր գործընկերների հետ քննարկել է նաև հենց այդ հարցը։ Պարզվել է, […]
19:21 02.10.2019
Անի Սարգսյանն ու Նարինե Եղոյանը զբաղվում են արծաթագործությամբ՝ կոտրելով այն կարծրատիպը, որ այս մասնագիտությունը կանանց համար չէ: Մանրամասները` տեսանյութում:
19:14 02.10.2019
ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ պարզվում է ոչ թե քրեական գործի հարուցումն է մերժվել, այլ հարուցված քրեական գործը կարճվել է և որոշվել քրեական հետապնդում չիրականացնել ենթադրյալ բռնարարի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները քաշքշել էին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հասցեին, երեկ […]
19:10 02.10.2019
2020 թվականին տրվելու է Հայաստանի ժողովրդական իրավիճակի բարելավման ծրագրերի մեկնարկը։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին պատասխանելիս նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «2021 թվականից մենք մեզ համար խնդիր ենք դնում, որ ընտանիքում 3 երեխան պետք է լինի նորմա։ Այսինքն՝ պիտի լինի այնպիսի իրավիճակ, որ ընտանիքները ցանկանան ունենալ երեք երեխա և ունենան հնարավորություն՝ հոգալու երրորդ […]
19:08 02.10.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեում հոկտեմբերի 2-ին պաշտոնապես մեկնարկել է «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը» ծրագիրը: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, կարևորել է նմանատիպ ծրագրերի իրականացումը. «ՊԵԿ-ը մշտապես համագործակցել է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել է բարեփոխումների և նորարարական մոտեցումների անհրաժեշտություն, և […]
19:04 02.10.2019
SHANTNEWS-ի տաղավարում այսօր հյուրընկալվել է Ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Նա պատմել է իր առաջիկա անելիքների մասին: Հարցին, թե աշխարհի չեմպիոնը երբևէ մտածե՞լ է քաշային կարգը փոխելու և վրացի գերծանրքաշային Լաշա Տալախաձեի հետ մրցելու մասին, Սիմոնը պատասխանել է, որ հիմա իր գերնպատակը օլիմպիական ոսկին նվաճելն է: Հիշեցնենք, որ Սիմոնը, ըստ էության, չեմպիոն դարձավ հրում […]
19:02 02.10.2019
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում կառավարության ընդունած կարգավորումները, որոնցով բարձրանում են երեխաների ծննդյան նպաստների չափերը։ Բայց սա այն գործոնը չէ, որ ազդելու է երիտասարդների՝ երեխա ունենալու որոշման վրա։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ իրականում այդ որոշման վրա ազդող գործոններից առաջինը վստահությունն է ապագայի նկատմամբ՝ երեխային ապագայում կրթության տալու, […]
19:00 02.10.2019
«ԵԱՏՄ-ի տարանցիկ ներուժը» համաժողովի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը խնդիրների մասին խոսելիս ասել է, որ որոշումները դանդաղ են ընդունվում: Այս թեմայի վերաբերյալ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում իր կարծիքն է հայտնել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Ճշմարիտ դիտարկում է, որովհետև բյուրոկրատիան պահպանողական է, դժվար է փոփոխվում: Այսօր այս վերազգային […]
18:55 02.10.2019
ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանորոգման համար 2020-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 124,4 մլրդ դրամ: 2020թ. այս ուղղությամբ նախատեսվող միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 և 2017 թվականներին պետական բյուջեով հատկացված բոլոր միջոցները միասին վերցված կամ 2018 և 2019 թվականներին հակացվածը միասին վերցված: «Հյուսիս-հարավ» […]
18:50 02.10.2019
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման քաղաքական գործընթացը արգելակված է և այս հարցում առաջընթաց գրանցել դեռ չի հաջողվում, գրում է Rusarminfo-ն: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա վերջին ժամանակներում շփման գծում իրավիճակը բավական հանգիստ է, դեպքերը քիչ են և ոչ այդքան խոշոր: Տեղի է ունեցել զոհերի դիերի փոխանակում, պետք […]
18:47 02.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ նշելով, որ իր համար փոքր-ինչ անհասկանալի է՝ ինչ նկատի ունի պատգամավորը, երբ ասում է՝ նախկին իշխանությունների տնտեսական աճ: «Այս տրամաբանությամբ, եթե նախկին իշխանությունների օրոք 5, 4, 3 կամ 7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, մենք պետք է ամեն ինչ անենք, […]
18:45 02.10.2019
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ԵԱՏՄ-երրորդ երկրներ առևտրաշրջանառությունը կրճատվել է, Հայաստանում դա զգացվո՞ւմ է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն է տվել Արամ Աբրահամյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին: «Այո´, մենք երրորդ երկրներից Հայաստան ներկրումների ոլորտում էական կրճատում ունենք: Մեր բիզնեսը սկսեց շատ ճկուն ու դյուրին ձևով՝ առանց […]
18:44 02.10.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախապես նշելով. «Հատուկ, ինչպես միշտ, ավելորդ ու լրացուցիչ անգամ հիշեցնում եմ՝ միշտ սատարել եմ Ձեր քաղաքական գիծը, կուրսը, հիմա էլ և այսուհետ պատրաստ եմ ամեն բան անել, որ երկիրը զարգանա, ու ժողովուրդը լավ ապրի: Սա ասում եմ, որ հարցերի […]
18:39 02.10.2019
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր ամփոփել է Թաիլանդում կայացած աշխարհի առաջնության արդյունքները։ Հայաստանի հավաքականն առաջնությունում նվաճել է երկամարտի 4 մեդալ՝ 2 ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե: Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը նվաճել է 12 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե: Մարզիչը ասել է, որ մեր հավաքականը 103 պետությունների հավաքականների […]
18:35 02.10.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը հայտարարեց, որ Շիրակի գյուղերից մեկում վարկային կազմակերպությունը սպառնում է ժամկետանց պարտքերի ու տույժերի հետևանքով բռնագանձել գյուղացիների գույքը։ Գյուղացիները, ըստ պատգամավորի, բողոքել են, որ չեն կիրառվում վարչապետի խոստացավ դրույթները տույժ-տուգանքները ներելու մասին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացատրեց, որ ո´չ կառավարությունը, ո´չ էլ վարչապետը չեն հայտարարել, թե այլևս տույժ-տուգանքներ չեն […]
18:34 02.10.2019
Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող «Թերգի» առևտրի կենտրոնում 200 քմ տարածքի վրա բռնկված հրդեհը տեղայնացված է: Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների ծառայությունը: Գերատեսչության հաղորդմամբ`հրդեհաշիջման աշխատանքներին ընդգրկված է եղել 80 հրշեջ-փրկարար: «Թերգի» առևտրի կենտրոնում հրդեհը ծագել էր առավոտյան՝ շենքի պահեստում, որտեղ հիմնականում պահվում էր մթերք և օծանելիք: Հրդեհի հետևանքով տեղի է […]
18:29 02.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին և փառատոնի գլխավոր մենեջեր Ինիակի Սորոային: Հանդիպմանն անդրադարձ է եղել գալիք տարի Հայաստանում նախատեսվող STARMUS-ի 6-րդ փառատոնի կազմակերպչական հարցերին և ժամկետներին: STARMUS-ի 6-րդ փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանինն է. այն մեր երկրում […]
18:28 02.10.2019
Կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններում ձեռք բերել ոչ թե մեկ-երկու տարվա պայմանավորվածություն, այլ ավելի երկար կարգավորում։ Այս մասին այսօր խորհրդարանում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին պատասխանելիս նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ասաց, որ մինչև տարեվերջ կունենանք վերջնական արդյունքի մասին պատկերացում։ Գրիգորյանն ասաց, որ բանակցությունների ընթացքն այնպիսին է, որ ինքը չի […]
18:25 02.10.2019
Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ԿԳՄՍ նախարարին ուղղված իր խոսքում նշեց, որ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը ստուգվել է, բայց ներկա պաշտոնակատարինը չի ստուգվում, խտրական վերաբերմունք կա։ Սամսոնյանը նաև նշեց, որ այս հարցի վերաբերյալ իր հարցմանը նախարարությունը պատշաճ չի պատասխանել։ Նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ներկայումս չունեն այնպիսի իրավասություններ, որ ստուգեն այս […]
18:22 02.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հետաքրքրվեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ճակատագրով: «Կրկին ինձ են դիմել ենթակապալառուները, բայց ընդհանուր առմամբ «Հյուսիս-հարավ»-ի ճակատագրին եմ անդրադառնալու: Ի՞նչ ենք մտածում, մեկ տարի աշխատանքները կանգնել են, Աշտարակ-Թալին հատվածում աշխատանքները վերջնական փուլին հասցված էլ չեն, ճանապարհը տեղ-տեղ սկսել է քանդվել: Այդ կիսատ աշխատանքների պատճառով ունեցել ենք 10 զոհ, […]
18:21 02.10.2019
Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի ՀՀ ֆուտզալի առաջնությունը, որը 2019/2020 մրցաշրջանից սկսած՝ կկոչվի ՀՀ ֆուտզալի Սուպերլիգա։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Առաջնության 20 տուրերի ընթացքում չեմպիոնության համար կպայքարեն «Արարատ-Արմենիա», «Արարատ», «Եղվարդ», «Լեո» և «Սիրիուս» թիմերը։ Մրցաշրջանի առաջին հանդիպումը կկայանա Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում (նախկինում՝ Միկա), որտեղ գործող չեմպիոն «Լեոն» կընդունի առաջնության նորեկ «Արարատին»։ Հանդիպումը կմեկնարկի 14։00-ին։ […]
18:20 02.10.2019
Հայաստանի Մ-18 հավաքականը հոկտեմբերի 11-ին և 13-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպումներ կանցկացնի Ուկրաինայի Մ-18 հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպումները կմեկնարկեն ժ. 12:00-ին:
18:16 02.10.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արձանագրել է 60 խոչընդոտ անդամ պետությունների օրենսդրություններում և այլ տեղերում, որոնք խանգարում են ԵԱՏՄ տարածքում ավելի արդյունավետ ինտեգրացիային։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ կա, մասնավորապես, օրենսդրությունների ներդաշնակեցման խնդիրներ, բայց այդ աշխատանքները նույն ուղով չեն ընթանալու բոլոր պետություններում՝ որոշ տեղերում խստացման, որոշ երկրներում այլ […]
18:07 02.10.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նկատողություն արեց պատգամավորներին: «Հարգելի´ պատգամավորներ, խնդրում եմ, մի՛ զբաղեցրեք կառավարության անդամների ուշադրությունը, որովհետև կարող է՝ հարցեր ուղղվեն հենց այդ նախարարներին: Խնդրում եմ օգտվել կապի այնպիսի միջոցից, ինչպիսին, օրինակ, հեռախոսն է»,- ասաց նա:
18:06 02.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին միության՝ ՌԴ տարբեր շրջաններում գործող կառույցների ղեկավարները: Ողջունելով ռուսաստանցի մեր հայրենակիցներին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Կարևոր չէ, թե որտեղ ես ծնվել կամ քանի տոկոս հայի արյուն ունես, եթե սիրում ես քո երկիրը: Որքան ավելի […]
18:00 02.10.2019
Գանձագողության դեպքերը լուծելու համար ԿԳՄՍ նախարարությունը աշխատում է ոստիկանության հետ։ Նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց, որ հնավայրերից ու դամբարաններից գանձագողության և ազատ վաճառքի դեպքեր իրենք ֆիքսել են նաև Վերնիսաժում։ «Ոստիկանությունը մեզ հետ այս ուղղությամբ շատ ակտիվ աշխատում է։ Եվ նույնիսկ կարող է պայմանավորվածություն լինել, որ առանձին փոքր ստորաբաժանում լինի, […]