18:29 02.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին և փառատոնի գլխավոր մենեջեր Ինիակի Սորոային: Հանդիպմանն անդրադարձ է եղել գալիք տարի Հայաստանում նախատեսվող STARMUS-ի 6-րդ փառատոնի կազմակերպչական հարցերին և ժամկետներին: STARMUS-ի 6-րդ փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանինն է. այն մեր երկրում […]
18:28 02.10.2019
Կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններում ձեռք բերել ոչ թե մեկ-երկու տարվա պայմանավորվածություն, այլ ավելի երկար կարգավորում։ Այս մասին այսօր խորհրդարանում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին պատասխանելիս նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ասաց, որ մինչև տարեվերջ կունենանք վերջնական արդյունքի մասին պատկերացում։ Գրիգորյանն ասաց, որ բանակցությունների ընթացքն այնպիսին է, որ ինքը չի […]
18:25 02.10.2019
Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ԿԳՄՍ նախարարին ուղղված իր խոսքում նշեց, որ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը ստուգվել է, բայց ներկա պաշտոնակատարինը չի ստուգվում, խտրական վերաբերմունք կա։ Սամսոնյանը նաև նշեց, որ այս հարցի վերաբերյալ իր հարցմանը նախարարությունը պատշաճ չի պատասխանել։ Նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ներկայումս չունեն այնպիսի իրավասություններ, որ ստուգեն այս […]
18:22 02.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հետաքրքրվեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ճակատագրով: «Կրկին ինձ են դիմել ենթակապալառուները, բայց ընդհանուր առմամբ «Հյուսիս-հարավ»-ի ճակատագրին եմ անդրադառնալու: Ի՞նչ ենք մտածում, մեկ տարի աշխատանքները կանգնել են, Աշտարակ-Թալին հատվածում աշխատանքները վերջնական փուլին հասցված էլ չեն, ճանապարհը տեղ-տեղ սկսել է քանդվել: Այդ կիսատ աշխատանքների պատճառով ունեցել ենք 10 զոհ, […]
18:21 02.10.2019
Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի ՀՀ ֆուտզալի առաջնությունը, որը 2019/2020 մրցաշրջանից սկսած՝ կկոչվի ՀՀ ֆուտզալի Սուպերլիգա։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Առաջնության 20 տուրերի ընթացքում չեմպիոնության համար կպայքարեն «Արարատ-Արմենիա», «Արարատ», «Եղվարդ», «Լեո» և «Սիրիուս» թիմերը։ Մրցաշրջանի առաջին հանդիպումը կկայանա Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում (նախկինում՝ Միկա), որտեղ գործող չեմպիոն «Լեոն» կընդունի առաջնության նորեկ «Արարատին»։ Հանդիպումը կմեկնարկի 14։00-ին։ […]
18:16 02.10.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արձանագրել է 60 խոչընդոտ անդամ պետությունների օրենսդրություններում և այլ տեղերում, որոնք խանգարում են ԵԱՏՄ տարածքում ավելի արդյունավետ ինտեգրացիային։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ կա, մասնավորապես, օրենսդրությունների ներդաշնակեցման խնդիրներ, բայց այդ աշխատանքները նույն ուղով չեն ընթանալու բոլոր պետություններում՝ որոշ տեղերում խստացման, որոշ երկրներում այլ […]
18:07 02.10.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նկատողություն արեց պատգամավորներին: «Հարգելի´ պատգամավորներ, խնդրում եմ, մի՛ զբաղեցրեք կառավարության անդամների ուշադրությունը, որովհետև կարող է՝ հարցեր ուղղվեն հենց այդ նախարարներին: Խնդրում եմ օգտվել կապի այնպիսի միջոցից, ինչպիսին, օրինակ, հեռախոսն է»,- ասաց նա:
18:06 02.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին միության՝ ՌԴ տարբեր շրջաններում գործող կառույցների ղեկավարները: Ողջունելով ռուսաստանցի մեր հայրենակիցներին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Կարևոր չէ, թե որտեղ ես ծնվել կամ քանի տոկոս հայի արյուն ունես, եթե սիրում ես քո երկիրը: Որքան ավելի […]
18:00 02.10.2019
Գանձագողության դեպքերը լուծելու համար ԿԳՄՍ նախարարությունը աշխատում է ոստիկանության հետ։ Նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց, որ հնավայրերից ու դամբարաններից գանձագողության և ազատ վաճառքի դեպքեր իրենք ֆիքսել են նաև Վերնիսաժում։ «Ոստիկանությունը մեզ հետ այս ուղղությամբ շատ ակտիվ աշխատում է։ Եվ նույնիսկ կարող է պայմանավորվածություն լինել, որ առանձին փոքր ստորաբաժանում լինի, […]
17:56 02.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր անդրադարձավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի արդյունքներին և ԵԱՏՄ անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններին: «Մեր բոլոր գործընկերների հետ մեր հարաբերություններն այս քննարկումների, հանդիպումների ընթացքում նոր պոզիտիվ լիցք կստանան միանշանակ: Կարող եմ ասել՝ ՌԴ նախագահի հետ երկու ծավալուն հանդիպում ենք ունեցել, ընդհանուր մոտ 3 ժամ քննարկել ենք մեր […]
17:45 02.10.2019
«ԱրմԼենդ» արշավական խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողներն իր դեմ ոստիկանություն հաղորդում են տվել, որ գործընթաց սկսվի և գործը տեղափոխվի դատարան, քանի որ ինքն ու իր ընկերները բարձրացել են Ամուլսարի գագաթը, որը, աշխատակիցների խոսքով, սեփական տարածք է. «Ցանկացել ենք բարձրանալ Ամուլսարը և բարձրացել ենք, ցանկացել ենք հասնել լեռան […]
17:40 02.10.2019
Վերին Լարսի անցակետով Ռուսաստանից Վրաստան և Հայաստան եկող մեքենաների կուտակումները նվազել են։ Եթե օրեր առաջ այդ մեքենաների քանակը հասել էր 1300-ի, ապա հիմա այդ կուտակումը մոտ 350 է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ կուտակումները կապված են եղել ստուգումներով․ մաքսային մարմինները խստացրել են պահանջները և որոշել են […]
17:38 02.10.2019
Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ իրենց օրակարգում գերակա տեղ ունի Ավստրալիայում ՀՀ դեսպանություն բացելու հարցը։ Նրա խոսքերով՝ ներկայումս բանակցություններ են ընթանում։ Մնացականյանը հրաժարվեց որևէ ժամկետ նշել՝ հիմնավորելով, որ դեռ որոշ ճշտումներ անելու կարիք ունեն։ «Մեզ համար անհրաժեշտ է սա արագ անել, բաց պետք է նաև ողջամիտ բանակցություններ […]
17:37 02.10.2019
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Յուվենթուսը» 3:0 հաշվով առավելության է հասել «Բայերի» նկատմամբ: Թուրինցիների 3-րդ գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն: Այս գոլը պորտուգալացի հարձակվողի համար 127-րդն էր այս մրցաշարում: Ռոնալդուն այս ցուցանիշով թարմացրեց իր ռեկորդը (Մեսսին խփել է 112 գոլ): Բացի դրանից՝ «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակը թույլ տվեց Ռոնալդուին գրանցել ևս մեկ խելահեղ նվաճում: […]
17:35 02.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մի քանի հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր ուղղեց: Պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի, հանդիպումների արդյունքում ձեռքբերումներ ունեցանք, ի՞նչ նոր հնարավորություններ են բացվում: «2019 թ. հունվարի 1-ից մենք ստանձնել ենք ԵԱՏՄ նախագահությունը: Ես կարծում եմ, որ այս […]
17:29 02.10.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է Վայոց ձորի մարզի բնակիչ Զավեն Գրիգորյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» […]
17:26 02.10.2019
Ազգային ժողովում պատգամավորներից մեկը կառավարությանը հարց ուղղեց ու նշեց, որ անտառամերձ գյուղերից մեկը դուրս է մնացել անտառներից անվճար թափուկ ստանալու ծրագրից։ Նա խնդրեց դիտարկել գյուղը գազաֆիկացնելու կամ ծրագրում ընդգրկելու հնարավորությունները։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատասխանեց, որ վերջին տարիներին, երբ իրականացվում է անտառամերձ համայնքներին թափուկ տրամադրելու ծրագիրը, թափուկի ծավալը նվազել է։ Գրիգորյանի խոսքերով՝ առաջիկայում ստիպված […]
17:20 02.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց իր իսկ գնահատմամբ «արդեն աշխարհահռչակ» դարձած սելֆիի մասին: «Ի՞նչ պայմաններում է եղել այն, սելֆիի պատմությունը եթե ներկայացնեք, շատ հետաքրքիր կլինի»,- ասաց պատգամավորը: Փաշինյանը արձագանքեց. «Այստեղ պատմելու ի՞նչ կա, հեռախոսը հանել ենք, նկարվել ենք: Եթե նկատի ունեք միջավայրը, դա ընդունված պրակտիկա է, երբ ղեկավարները […]
17:14 02.10.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շնորհավորական ուղերձ է հղել հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ հարկային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ: Այս 28 տարիների ընթացքում հարկային ծառայությունը հաղթահարել է համակարգին ու ժամանակին բնորոշ մարտահրավերները՝ առաջնորդվելով հիմնական սկզբունքով՝ ապահովել քաղաքացիների և ներդրողների համար վստահելի, գործընկերային միջավայր։ Ստեղծման […]
17:10 02.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում սկսվել է այն մանկապարտեզի շինարարությունը, որի կառուցման խոստումը տվել էի մարտի 16-ին իր այցի ընթացքում: «Մանկապարտեզը իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը: Սա նաև փորձնական ծրագիր է, որի արդյունքներով պիտի որոշում կայացնենք Հայաստանում մանկապարտեզաշինության լայնածավալ ծրագիր […]
17:10 02.10.2019
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ազատ տեղաշարժի, ընդհանուր աշխատաշուկայի մասին, խնդիրը ո՞ր փուլում է գտնվում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին: «Դա բավական խորացել է, որովհետև այս վերջին տարվա ընթացքում, չնայած մենք հռչակել էինք, թվում էր, թե […]
17:03 02.10.2019
Սպիտակ տան առաստաղից մամուլի ասուլիսի սրահում NBC-ի լրագրող Փիթեր Ալեքսանդրի վրա մուկ է ընկել: Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում: «Ու այլ նորությունների մասին. մուկը բառացիորեն ընկել է իմ ոտքերի վրա՝ Սպիտակ տան առաստաղից»,- գրել է նա: Մյուս լրագրողներն արձագանքել են նրա հրապարակմանը և տեղադրել լուսանկարներ ու տեսանյութ այդ միջադեպից: Փիթեր Ալեքսանդրի թվիթով […]
17:00 02.10.2019
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը գոհ է ռազմավարական զորավարժությունների ընթացքից, քանի որ աննախադեպ արդյունքներ են գրանցվել և՛ պահեստազորայինների համալրման, և՛ զորաշարժերի տեսանկյունից։ Այս մասին Տոնոյանը հայտնեց՝ Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։ Տոնոյանը հայտնեց, որ հիմա վերլուծություն է կատարվում, որն անհրաժեշտության դեպքում պատրաստ են տրամադրել պատգամավորներին՝ փակ քննարկման պայմանով։ Մինչ այդ Տոնոյանը կրկնեց Փաշինյանի խոսքերը։ «Ընդամենը […]
16:50 02.10.2019
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015 թվականի հունիսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» […]
16:43 02.10.2019
Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ այսօր խորհրդարան են ներկայացել կառավարության անդամները պատգամավորների հարցերին պատասխանելու համար։ Հարցուպատասխանին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ նախագահի խոսքերից հետո 47 պատգամավոր գրանցվել է հարց տալու համար։ Նիստը վերջանալու է միայն այն ժամանակ, երբ բոլոր պատգամավորներն իրենց հարցերը տան։
16:40 02.10.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Սինգապուրի ավագ նախարարի հետ հանդիպման վերաբերյալ. «Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարատնամի հետ հանդիպմանը նշել եմ, որ հայերը մեծապես գնահատում են Սինգապուրի գրանցած հաջողությունները, և մի շարք ոլորտներում երկրի կուտակած փորձը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով մեր կառավարության շեշտադրումը մարդկային կապիտալի զարգացման վրա: […]
16:36 02.10.2019
Թուրքիայի սահմանադրական (ՍԴ) դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը պատկանող «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամի, հայտնում է Ermenihaber-ը: ՍԴ-ի որոշմամբ չեղյալ է հայտարարվել հայկական հիմնադրամի կառավարումը Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնելու մասին ստորին դատարանի որոշումը: Բարձրագույն դատարանը որոշել է նաև, որ խախտվել է հիմնադրամի դատարան դիմելու իրավունքը, քանի որ Թուրքիայում գտնվող իր գույքը հետ […]
16:33 02.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ 2 հանդիպում է ունեցել: Մեկը՝ 1ժ 30ր, մյուսը՝ մոտ 1ժ 15ր տևողությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ տնտեսական բնույթի: Այս մասին SHANTNEWS.am-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ինչ վերաբերում է գազի գնին, ապա Կարապետյանը նշեց, որ այդ հարցը ևս քննարկվել է, բայց […]