Բոլոր լուրերը – Page 8657 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Ուկրաինական հեռուստաալիքները «փակ բերաններով» ֆլեշմոբ են անցկացրել

14:31 02.10.2019

«112 Украина», NEWSONE և ZIK հեռուստաալիքների լրագրողներն ու հյուրերը կպչուն ժապավենով փակել են իրենց բերանները՝ բողոքելով երկրում գրաքննության դեմ և ի պատասխան հեռուստաալիքներին արտոնագրերից զրկելու և չնախատեսված ստուգումների վերաբերյալ Ազգային խորհրդի վերջին որոշումների: Այդ մասին հայտնում է «112 Украина»-ն: Բոլոր երեք լրատվամիջոցները դադարեցրել են հեռարձակումը 30 րոպեով․ կադրերում ցուցադրվել են բերանները կպչուն սև ժապավենով փակած […]

̰
Այսուհետև ՀՀ-ում որևէ աշխատող նվազագույն սպառողական զամբյուղից ցածր աշխատավարձ չի ստանալու․ պատգամավոր

14:23 02.10.2019

Ազգային ժողովի պատգամավորներից մեկի նախագծով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամի փոխարեն սահմանել 68 հազար դրամ։ ԱԺ հարակից զեկուցող, պատգամավոր Արտակ Զեյնալյանը բացատրեց, որ սա ավելի բարձր է, քան սպառողական զամբյուղի գինը։ Նվազագույն սպառողական զամբյուղը, ըստ նրա, 2019 թվականի երկրորդ եռամսյակի համար հաշվարկվել է 63․634․7 դրամ։ Ըստ այդմ՝ նոր նվազագույն աշխատավարձը բավարարելու է […]

̰
Հայաստանի բազմավեկտոր դիվանագիտությունը ներկայացված է սելֆիներում. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

14:19 02.10.2019

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սելֆիներից է հրապարակել՝ կից գրառմամբ Հայաստանի դիվանագիտությունը որակելով բազմավեկտոր: «Հայաստանի բազմավեկտոր դիվանագիտությունը ներկայացված է սելֆիներում,  որն արել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: – 11 հոկտեմբերի, 2018 թ., Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII գագաթնաժողով – 2019 թվականի հոկտեմբերի 1, Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողով»:     […]

̰
Նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո աղքատությունը երկրում կնվազի 9․1 տոկոսով․ փոխնախարար

14:09 02.10.2019

Նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ հասցնելու արդյունքում Հայաստանում աղքատությունը կնվազի 1․2 տոկոսով։ Բայց սա բարձրացման անմիջական պատճառն է լինելու, իսկ հնարավոր անուղղակի ազդեցության արդյունքում աղքատությունը կնվազի մինչև 9․1 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը։ Նա բացատրեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նվազագույն […]

̰
ԱԱԾ-ն նախկին հանցագործներին բացահայտելու գործառույթ ունի, ընկել, թուղթ է ման գալիս. Սանասարյան

14:06 02.10.2019

ԱԱԾ-ում որևիցե ուսումնասիրություն վերահսկող մարմնի կողմից չի իրականացվել: Այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողներին ասաց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը: «Ես կարծում էի, որ կառույցի սպեցիֆիկությունը հաշվի առնելով` պետք է էնպես անել, որ էնտեղ արխային չընկնեն ու չանեն էն, ինչ ուզում են անեն: Հիմա ես էլ եմ մամուլից տեղեկացված, որ նման բան կա, 100 տոկոս […]

̰
4-րդ դասարանից աշխատել եմ, շառի-շուռի հետևից չեմ ընկել. ինչպե՞ս է հարստացել Վարդան Ղուկասյանը

14:03 02.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ մտավախություններ ունի՞ արդյոք, որ իր՝ իբրև Գյումրիի քաղաքապետի պաշտոնավարման տարիներին ինչ-որ խախտումներ կհայտնաբերեն, «ալան-թալան»-ի դեպքեր: «Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ամեն 3 ամիսը մեկ 12 հոգի Գյումրու քաղաքապետարանը ստուգել են, և  հուրախություն մեզ՝ այսպես պարզաճակատ կանգնած եմ ձեր առջև: Մի մտածիր, էնքան աշխատանք, էնքան լավ բաներ ենք […]

̰
Կարծում էի՝ կդառնամ Ջամալ Խաշըգջիի կինը, սակայն դարձա նրա սպանության վերջին ականատեսը. Հատիս Չենգիզ

14:00 02.10.2019

«Ես կարծում էի, թե կդառնամ Ջամալի կինը, սակայն դարձա նրա սպանության վերջին ականատեսը»: Այս խոսքերն է ասել  Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված լրագրող Ջամալ Խաշըգջիի ընկերուհին շվեդական ՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հատիս Չենգիզի խոսքերով՝ իրենք ամեն ինչ նախապատրաստել էին, այդ օրը պետք է նաև հարսանիքի օր նշանակեին: Եվ ինքը հյուպատոսարանի մոտ հենց այդ մասին էր […]

̰
Մահացել է «չեխական սոխակ»-ը` խորհրդային շրջանի հայտնի երգիչ Կարել Գոտը

13:57 02.10.2019

Մահացել է խորհրդային շրջանի հայտնի չեխ երգիչ Կարել Գոտը: Նա 80 տարեկան էր: Պատճառների մասին դեռ հստակ տեղեկատվություն չկա: Սակայն ընդամենը օրեր առաջ երգիչը խոստովանել էր, որ իր մոտ սուր լեյկեմիա է ախտորոշվել և ինքը բուժում է ստանում Պրահայի կլինիկաներից մեկում: Կարել Գոտը իր կարիերան սկսել էր 1950-ականներից: Նրան համարում էին չեխական փոփ երաժշտության թագավոր, […]

̰
Մահացել է «Միմինո» ֆիլմի համար երաժշտություն գրած կոմպոզիտոր Գիա Կանչելին

13:50 02.10.2019

Մահացել է «Միմինո» և «Կին-ձա-ձա» ֆիլմերի համար երաժշտություն գրած կոմպոզիտոր Գիա Կանչելին, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստը կյանքից հեռացել է 85-րդ տարեկան հասակում: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ վերջին շրջանում Կանչելին բուժվում էր Թբիլիսիի կլինիկաներից մեկում: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Կանչելին ծնվել է 1935թ., Թբիլիսիում, ավարտել է տեղի կոնսերվատորիան:

̰
Հիմա ես ձեզ մոտ կանգնած եմ, իմ մարմնի մեջ 5 հատ փամփուշտ կա և 200-ից ավելի «ասկոլկաներ». Վարդան Ղուկասյան

13:46 02.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանին այսօր լրագրողները հիշեցրին՝ աշխատանքից բացակայությունների թվով առաջատար դիրքում է: Պատգամավորն ասաց, որ իր բացակայությունները հարգելի են եղել: «Հիմա հավանական է՝ ՀՀ-ում չկա մեկը, որ իմ չափ իր մարմնի մեջ ունենա ավտոմատի փամփուշտներ: Ես հիմա որ ձեզ մոտ կանգնած եմ, 5 հատ փամփուշտ իմ մարմնի մեջ է և 200-ից […]

̰
Կարող են ասել՝ փող տպեք, բաժանեք, բայց մեկ-մեկ շատ փող տալը մարդկանց ոչ թե հարստացնում է, այլ աղքատացնում․ Թունյան

13:41 02.10.2019

2016 թվականին ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրած հարցումների համաձայն՝ մեկ շնչին նվազագույնը 120 հազար դրամ է պետք գոյատևելու համար։ Այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք էր նվազագույն աշխատավարձը դարձնել ոչ թե 68 հազար, այլ 120 հազար դրամ։ Այս մասին Ազգային ժողովում նվազագույն աշխատավարձի քննարկումների ժամանակ ասաց պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Ովքեր տնտեսագետ չեն, իրենց համար կարող է էդ […]

̰
Շարունակվում է կոնգրեսական Ֆրենք Փալոունի այցը Արցախ

13:40 02.10.2019

Արցախ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը եղել է հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ ծանոթացել է այս օրերին Adventist Health կազմակերպության կողմից Ստեփանակերտում իրականացվող աշխատանքներին: Այնուհետև կոնգրեսականն այցելել է The HALO Trust ոչ կառավարական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակ, տեղեկացել կազմակերպության ծրագրերին: Կոնգրեսական Փալոունի և նրան ուղեկցող պատվիրակության՝ Արցախ այցելության ծրագիրն ավարտվել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական […]

̰
«Աբովյան» ՔԿՀ-ից մեկ ամսվա ընթացքում կանխվել է փախուստի երկրորդ փորձը

13:37 02.10.2019

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց պահելու վայրի խցերից մեկում սեպտեմբերի 27-ին իրականացված խուզարկությամբ պարզվել է, որ կալանավորված անձ Ի․ Հ․-ն փախուստ կատարելու նպատակով մկրատի գործադրմամբ մոտ մեկ ամիս շարունակ քանդել է խցի պատուհանին հարակից պատի քարն ամրացնող բետոնե շերտը՝ թուլացնելով ճաղավանդակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Այս մասին տեղեկացրին […]

̰
Քաղաքապետարանն այսօր «Սանիթեքին» է փոխանցել ընդհանուր առմամբ 160 մլն դրամ

13:28 02.10.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը այսօր «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ «Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։ Հայտնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների […]

̰
Գերազանց առաջադիմությամբ ուսանողների կրթաթոշակները պետք է բարձրացնենք․ Վ․ Էնֆիաջյան

13:25 02.10.2019

Նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին Ազգային ժողովի քննարկումների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ինքն էլ նախագիծ ունի, որով առաջարկելու է բարձրացնել գերազանց սովորող ուսանողների կրթաթոշակները։ «Որովհետև ուղիղ 20 տարի առաջ նվազագույն աշխատավարձի հետ է հավասարեցված եղել՝ 5000 դրամ։ Էս 20 տարին անցել է, նույն 5-6 հազար դրամն է մնացել»,- ասաց Էնֆիաջյանը։

̰
Չեմ կարծում, որ տնտեսագիտական առումով անգրագետ բաներ ասացի․ Միրզոյան

13:20 02.10.2019

Նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին ԱԺ-ում քննարկումների ժամանակ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում ներմուծեց տնտեսագիտական տերմիններ։ Նա հիշեցրեց, որ տնտեսության մեջ հիմա շատ բան կախված է նաև մարդկանց վարքից ու դրական սպասումներից։ Նա փորձեց մեջբերել բիհեյվորիստական կամ վարքագծային տնտեսագիտության (Behavioral economics) դաշտ՝ պնդելով, որ պետք է ավելի համարձակ մոտենալ աշխատավարձերը բարձրացնելու այս հարցին։ Միրզոյանը պնդեց, […]

̰
Երևանը ճանապարհորդությունների համար ԱՊՀ ամենագրավիչ քաղաքների ցանկում է

13:20 02.10.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է այս աշնան ամենապահանջված քաղաքների վերաբերյալ TurStat զբոսաշրջային պորտալի նյութը՝  նշելով, որ ամենապահանջված աշնանային ճամփորդային ուղղությունների վարկանշային աղյուսակում Երևանը ԱՊՀ ամենագրավիչ քաղաքների շարքում է: Վարկանիշը TurStat զբոսաշրջային պորտալը կազմել է 2019 թվականի աշնանը զբոսաշրջիկների շրջանում նախընտրելի քաղաքների ուսումնասիրության արդյունքում:

̰
Շատ հոգևորականների պետք է փիլոնից զրկել, բայց հայոց եկեղեցուն ով կպնի, ես դեմ եմ. Վարդան Ղուկասյան

13:17 02.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ որոշ հոգևորականների «ծնկի բերելու» մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը: Պատգամավորը նշեց՝ եթե հարցը վերաբերում է հայոց եկեղեցուն, ապա այն հայոց ազգն է ներկայացնում և, միանշանակ, եկեղեցու զավակները, հանձին իրեն, պաշտպանում են հայոց եկեղեցին: «Եթե հոգևորականներ կան, որ ես չեմ ընդունում, որ հոգևորականներ են, ուրեմն […]

̰
Աղոթո՞ւմ է Վարդան Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի ազատության համար

13:08 02.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք շարունակո՞ւմ է կարծել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է: «Մենք այդ հարցին պատասխանել ենք մի քանի անգամ, և էլ կարիքը չի զգացվում, որ ամեն ինձ տեսնելուց դուք էդ հարցը տաք, ես էլ պատասխանեմ: Փոխեք հարցերը»,- ասաց նա: Ղուկասյանը նշեց՝ ինքն իր կարծիքը հայտնել […]

̰
Ավելի շատ կուզեի, որ ԱԱԾ տնօրենը նման գործի հետ կապ չունենար. Սանասարյանը` Վանեցյանի մասին

13:06 02.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին հրավիրված ասուլիսի ժամանակ, Դավիթ Սանասարյանն ասել է, որ իր` պաշտոնից ազատվելու որոշումը վարչապետը չի կայացրել: «Ես 4 անգամից ավելի վարչապետին կոնկրետ գրավոր գրել եմ, որ եթե կա անվստահություն, առանց վայրկյան մտածելու ես ինքս կհրաժարվեմ ու դուրս կգամ, չեմ կարող անվստահության պայմաններում աշխատել: Վարչապետը նշել է, որ նման խնդիր չկա, կա ցուցմունք իմ […]

̰
Լիլիթ Մակունցը համաձայն է Ծառուկյանի հետ` որոշ բացառություններով

13:04 02.10.2019

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման առումով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցի ժամանակ արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքերով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իրավունք ունի ինչպես հայտնել իր կողմ կամ դեմ կարծիքը, այնպես էլ չմասնակցել քվեարկությանը: Միաժամանակ, Մակունցը համաձայն է Ծառուկյանի հետ, որ […]

̰
Պատգամավորների աշխատավարձերը չեն փոխվելու նվազագույն աշխատավարձի բարձրացումից․ Կարապետյան

13:00 02.10.2019

Ազգային ժողովում քննարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամի հասցնելու հարցը։ Պատգամավորներից մեկը նախագիծը ներկայացրած Վարազդատ Կարապետյանին խնդրեց հաստատել, որ նվազագույնի բարձրացումը չի բարձրացնելու նաև պատգամավորի աշխատավարձը։ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ իրենք հատուկ դիտարկել են նաև այդ հարցը և փաթեթում ներառել են նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերը կարգավորող օրենքի փոփոխություն, որի արդյունքում […]

̰
Հորիզոն 13.00

13:00 02.10.2019

̰
Մինիմալ թոշակը դարձնենք 63 հազար, բայց մեր ցանկությունը չի համապատասխանում ձեր հնարավորությանը․ Բագրատյանը՝ իշխանությանը

12:55 02.10.2019

Ազգային ժողովում նվազագույն աշխատավարձի մասին քննարկումների ժամանակ իշխանական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ասաց, որ ճիշտ կլիներ՝ ընդդիմությունը ներկայացներ նվազագույն աշխատավարձերը բարձրացնելու նախագիծ։ Սա վրդովեցրեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին։ «Օրինակ, ես հիմա առաջարկում եմ՝ մինիմալ թոշակը դարձնել 63 հազար դրամ։ Ի՞նչ եմ ուզում ասել դրանով, որ էնպես չի, որ մեր ցանկությունը համապատասխանում է ձեր հնարավորություններին։ Մենք հաշվի […]

̰
Էյֆելյան աշտարակը վարդագույն է դարձել` ի նշան կրծքի քաղցկեղի դեմ պայքարի

12:53 02.10.2019

Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, ներկվել է վարդագույնով՝ ի նշան կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ակցիայի՝ Octobre Rose-ի («Վարդագույն հոկտեմբեր») աջակցության: Այդ մասին հայտնում է ТАСС-ը։ Աշտարակի մոտ՝ Տրոկադերո և Մարսի հրապարակներում, հավաքվել են Ֆրանսիայի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ և հյուրեր։ Լուսային շոուի պաշտոնական մեկնարկը տվել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը հիշեցրել է, որ աշտարակն […]

̰
Քանի կառավարությունը համաձայն է, եկեք միանգամից բարձրացնենք աշխատավարձերը․ պատգամավոր

12:48 02.10.2019

Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել նվազագույն աշխատավարձի փոփոխության մասին նախագիծ, որով առաջարկվում է 55 հազարից նվազագույն աշխատավարձի չափը հասցնել 68 հազար դրամի։ Նախնական տարբերակով նախագծի հեղինակ Վարազդատ Կարապետյանն առաջարկել էր բարձրացում մինչև 63 հազար դրամ, բայց կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բարձրացնել մինչև 68 հազար դրամի։ ԱԺ ամբիոնից Կարապետյանն ասաց, որ դրական է գնահատում, որ Հայաստանի […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

12:44 02.10.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում  է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ «Դեսպան Սադոյանը շնորհավորեց Իրակլի Ղարիբաշվիլիին պաշտոնի ստանձնման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կխորանա պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերությունները։ Իրակլի Ղարիբաշվիլին նշեց, որ հայ-վրացական եղբայրական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և զարգացման մեծ ներուժ։ Դեսպան Սադոյանը […]

̰
Ձագուկ լուսանի զբոսանքը. WWF Armenia-ն տեսանյութ է հրապարակել

12:36 02.10.2019

WWF Armenia-ն նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է զբոսնող ձագուկ լուսանը: https://www.facebook.com/wwfarmenia/videos/524061148361709/?__xts__[0]=68.ARAEqk4qNSCUSyxVx0z698iSU5l7OM3SXNt0ce6xILoAPkFijy9TgY_adEzYz_iKmTEPNWQdg0qM-DP7HdmigZ1WoGBRKIdHYwxZ0HX8mSUR_wk9Gx9BJwfP9QFTuXpFKSrpKRLFwEpY2A93XjBOnKOvZRl0JIysVa5Iktua0fAERAJ5NhaNfL_dBw85VtmxEMWSG5R-zOf8iNjcmPWRw6iO6XfFWBu2P1gjxUn6G8imVH-6wQDUUw7VQ52H3pZmkWUYIlvP-VeVFMna31itz8WpvDm38yUUMRpWm7REqIN7AA_dULbMzGH0oj5E-gQGLxOvstTuMH7dxOcCXDbb9WsF09PGmHM5Izu8nA&__tn__=-R

̰
Իվանիշվիլին Վրաստանում ունի չափազանց մեծ իշխանություն. Կվիրիկաշվիլի

12:35 02.10.2019

«Բիձինա Իվանիշվիլին կայացնում է որոշումներ, որոնք չպետք է կայացնի»,- ասել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` պատասխանելով  «Պիրվելի» ՀԸ լրագրողի հարցին, թե արդյո՞ք Բիձինա Իվանիշվիլին երկրում միանձնյա կառավարիչ է: Նրա հավաստմամբ՝  Վրաստանում պետական ​​ինստիտուտները չեն գործում: «Բնականաբար, այսօր մեր ինստիտուտները չեն գործում: Բիձինա Իվանիշվիլին երկրում ունի չափազանց մեծ իշխանություն: Կարևոր է, որ այն հաստատությունները, որոնք […]

̰
Մայք Պոմպեոն Իրանին մեղադրում է ստախոսության մեջ

12:31 02.10.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը խաբել է Ջիբրալթարի իշխանություններին «Ադրիան Դարյա 1» տանկերի հետ կապված խնդրով, որը նախկինում կրում էր «Գրեյս» անվանումը: Համապատասխան գրառումը նա տեղադրել է Twitter- ի իր էջում: «Չնայած Իրանի արտգործնախարար Զարիֆի այն խոստումին, որ «Ադրիան Դարյա 1»-ը նավթ չի առաքի Սիրիա, նա այժմ նավթ է տեղափոխում Սիրիա: Արդյո՞ք […]

̰
BACK_TO_TOP