16:30 02.10.2019
ՌԴ-ում՝ Բուրիաթիայի Հանրապետությունում, վիրահատել են 19-ամյա աղջկա, որի ստամոքսից հեռացրել են 2 կգ մազափունջ, գրում է Lenta-ն: Նշվում է, որ աղջիկն իրեն թույլ է զգացել և ամեն անգամ սնունդ ստանալուց հետո սրտխառնոց է ունեցել և փսխել է: Այս պահին հիվանդը իրեն լավ է զգում և հետևում է հատուկ սննդակարգի: Մասնագետներն ասում են, որ սովորաբար մինչև […]
16:27 02.10.2019
Հոկտեմբերի 1-ին` ժամը 03:40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հովսեփյան-Արմենակյան փողոցների խաչմերուկից «դրիֆտ» կատարելու և հասարակական կարգը խախտելու համար ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Նորք-Մարաշի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մազդա» մակնիշի մեքենայով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Նախապատրաստվում են նյութեր:
16:24 02.10.2019
Վայոց ձորում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի գործով քիչ առաջ ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս ձերբակալվել է ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով: Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում զինվորականների ու մարզպետարանի աշխատակիցների միջև […]
16:22 02.10.2019
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողով ներկայացրեց նախագիծ, որի համաձայն՝ Հայաստանում գերատեսչություններն այլևս չեն ունենա արտաբյուջեներ։ Բոլոր ծախսերը, որ կատարվում էին այդ արտաբյուջեների միջոցով, արդեն կկատարվեն բյուջետային հատկացումներով։ «Երբ հիմա փորձում եմ կառավարության ծրագիրը նայել, թե ինչ է ասել ու ինչ է արել, էս մի հատ մեծ, չաղ պլյուսը կարող ենք դնել, որ դուք […]
16:21 02.10.2019
Երեկ՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան, հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա երեկոյան տեղափոխվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ Տավուշում վիրավորված զինծառայողի իրավիճակը գնահատվում է կայուն բավարար, նրա կյանքին վտանգ չի սպառնում, առավոտյան վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
16:20 02.10.2019
ՀՀ արտգործնախարարությունը ֆեյսբուքյան էջում նշված է, որ հոկտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՀՀ անունից ստորագրել է Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությունը: Փաստաթղթի նպատակը դեռևս 1985թ. ուժի մեջ մտած կոնվենցիայի բարեփոխումն ու համապատասխանեցումն է ժամանակակից պայմաններին՝ հաշվի առնելով անձնական […]
16:17 02.10.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր խորը վշտակցությունն է հայտնում վրացի հռչակավոր կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և հայ ժողովրդի ու Հայաստանի մեծ բարեկամ Գիա Կանչելիի մահվան կապակցությամբ և իր ցավակցությունները հղում կոմպոզիտորի հարազատներին ու վրաց բարեկամ ժողովրդին։ Տեղեկանք․ Գիա Կանչելին երկար տարիներ ապրել է Դիլիջանի կոմպոզիտորների տանը, որտեղ էլ […]
16:14 02.10.2019
Առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել իշխանական պատգամավոր Նարեկ Զեյնալյան առաջարկած նախագծին։ Դրանից հետո էլ առողջապահության նախարարի տեղակալը ԱԺ ամբիոնից խորհուրդ տվեց մասնագիտական հարցերով շարժվել մասնագիտացած գերատեսչության եզրակացություններով։ Սա պատգամավորների մի մասի ուշադրությունը գրավեց, և նրանք փոխնախարարին հակադրվեցին՝ ասելով, որ իրենք ինքնուրույն են որոշելու։ Այնուամենայնիվ, փոխնախարարը իր երկրորդ ելույթի ժամանակ էլ փորձեց որոշ դիտողություններ անել […]
16:12 02.10.2019
Թեհրանը շարունակում է կրճատել Միջուկային գործարքով իր ստանձնած պարտավորությունների կատարումը և շարունակելու է այդպես վարվել, քանի դեռ չի հասել «անհրաժեշտ արդյունքին»: Ինչպես հաղորդում է Ria.ru-ն, այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին: «Մենք կշարունակենք կրճատել մեր պարտավորությունների իրականացումը, և այդ գործընթացը մենք պետք է շարունակենք ամբողջ լրջությամբ, մինչև հասնենք պահանջված արդյունքին»,- ասել է […]
16:11 02.10.2019
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ. Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Բուզանդի փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետև կլինի միակողմանի՝ Մ. Ադամյան փողոցից դեպի Հանրապետության փողոցի ուղղությամբ:
16:08 02.10.2019
ԱԺ-ում տեղի ունեցավ քննարկում աշխատանքային պայմանագրերի ժամանակավոր բնույթը անժամկետի փոխելու վերաբերյալ: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ փոփոխությունը միտված է աշխատանքային հարաբերությունների կայունության պահպանմանը և Աշխատանքային օրենսգրքի այն տրամաբանությունից է բխում, որ պայմանագիր պետք է կնքել անորոշ ժամկետով: Նույն խմբակցությունից Գայանե Աբրահամյանն էլ նշեց, որ ժամանակավոր պայմանագիր կնքելու դրույթը եղել է հիմնական մահակը, […]
16:06 02.10.2019
Չորեքշաբթի հունական արհմիություններն անցկացնում են գործադուլ՝ ընդդեմ, այսպես կոչված, «Զարգացման մասին օրենքի», որը սահմանափակում է աշխատավորների և արհմիությունների իրավունքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գործադուլին մասնակցում են OTE հեռահաղորդակցային ընկերությունների աշխատողները, ուսուցիչներ և դասախոսներ, տրանսպորտային, բանկային հատվածի աշխատակիցներ, նավաստիների արհմիությունների մի մասը, հեռուստատեսությամբ և ռադիոյով լուրեր չեն թողարկվի, լույս չեն տեսնի թերթեր: Աթենքի կենտրոնում նախատեսվում են […]
16:04 02.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արարատի մարզի Նորաշեն համայնքում տիրող իրավիճակին. «Հարգելի գործընկերներ, հայտնի է, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրավիճակը լարված է։ Համայնքի բնակիչները բողոքում են առ այն, որ նախարարը և մարզպետը կայացրել են համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում՝ վերջինիս արձակուրդում գտնվելու ժամանակ։ Դիմել եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն […]
15:58 02.10.2019
Նյու Յորքի իշխանությունները խտրականության դեմ պայքարին ուղղված նոր օրենք են ընդունել: Այսուհետև կարգելվի օգտագործել «անլեգալ միգրանտ» բառակապակցությունն այն անձանց նկատմամբ, ովքեր չունեն ԱՄՆ քաղաքացիություն: Օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության և ստիպված կլինեն մինչև 250 հազար դոլար տուգանք վճարել: Օրենքը տարածվում է պետական կառույցների, հասարակական վայրերի աշխատակիցների և գործատուների վրա: Նոր օրենքով տվյալ խմբերի անձանց նաև արգելվում […]
15:50 02.10.2019
Առողջապահության նախարարությունը՝ որպես կառավարության ներկայացուցիչ, դեմ է, որ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը» հանվի մասնավորեցման ցանկից։ Իսկ իշխանական պատգամավորները, որոնք այսօր ելույթ ունեցան, կողմ են։ Ազգային ժողովում առողջապահության նախարարի տեղակալը հայտարարեց, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովում այս հարցի քննարկման ժամանակ հիմքեր չեն ներկայացվել, ինչից էլ «հարցեր են առաջացել»։ «Հա, մեր հանձնաժողովը տենց վատ հանձնաժողով է, ու […]
15:46 02.10.2019
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը նվիրված կենսագրական մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ Լոս Անջելեսի The Hotel Café-ում, գրում է asbarez.com-ը: Ամերիկահայ Թալին Բաբայանի «Շառլ» ստեղծագործությունը հիմնված է Ազնավուրի չտպագրված երկու ինքնակենսագրականների վրա: 90 րոպե տևողությամբ մյուզիքլում հնչելու են շանսոնյեի 15-ից ավելի սիրված երգեր: Մյուզիքլն ԱՄՆ-ում գործող Boundaryless Productions-ի արտադրությունն է` Թալին […]
15:41 02.10.2019
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հիշատակելով ԵՄ աջակցությունը` նախարարը նշել է ԱԻՆ ՓԾ-ին տրամադրված 230.000 եվրո արժողությամբ գույքի ծրագիրը: Բացի դրանից՝ ըստ նախարարի, աշխատանքներ են տարվում Հայաստան֊ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ներքո բնական […]
15:34 02.10.2019
Ազգային ժողովում այսօր բանավեճ է իշխանական պատգամավորների և կառավարության դիրքորոշման միջև։ Առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել իշխանական պատգամավոր Նարեկ Զեյնալյանի առաջարկած նախագծին։ Իշխանական պատգամավորներից մեկ ուրիշը՝ Վիկտոր Ենգիբարյանը, մոտեցավ ամբիոնին ու ասաց, որ պետք չէ այդ հակասությունից մեծ բան սարքել, քանի որ նորմալ է խորհրդարանական երկրում նման բանավեճ ունենալ․ ավելի վատ կլիներ, եթե խորհրդարանական […]
15:30 02.10.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը խորհրդարան է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է մասնավորեցվող պետական ընկերությունների ցանկից դուրս բերել «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը»։ Սրան, սակայն, դեմ է կառավարությունը՝ ի դեմ առողջապահության նախարարության։ Զեյնալյանն իր հիմնավորման մեջ այսօր հայտնեց, որ ոլորտը շահավետ չէ բիզնեսի համար, և անհրաժեշտ է, որ բժշկագիտական կենտրոնը մնա պետական հոգածության ներքո։ […]
15:27 02.10.2019
ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում Երևանում գտնվող Վրաստանի «Ռուսթավի 2-ի» ՀԸ-ի լրագրողները Վլադիմիր Պուտինից հարցազրույց վերցնելու անհաջող փորձից հետո իրենց հուզող հարցերով դիմել են նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին: «Արդեն մի քանի տասնյակ տարի է՝ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքները շարժվում են մեր սահմանների ուղղությամբ: Դա ուղիղ սպառնալիք է մեր երկրին, քանի որ ՆԱՏՕ-ն ստեղծված է հատուկ առճակատման համար: […]
15:24 02.10.2019
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին Երևան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է կալանքի տակ գտնվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ: «Այո´»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի այն հարցին, թե արդյոք նման հանդիպում տեղի է ունեցել: Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ երկրորդ նախագահի […]
15:19 02.10.2019
Այսօր Ստրասբուրգում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտի մասին` ներկայացնելով վերջիններիս գործունեությունը։ Զոհրաբյանը անդրադարձել է նաև ԵԽԽՎ 2240 բանաձևին, որը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել դեպի անդամ պետություններ՝ ներառյալ «գորշ գոտիներ»։ «Այս բանաձևը վերջապես պետք է կյանքի կոչվի, որպեսզի […]
15:11 02.10.2019
Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, որը, 1992 թվականից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարն էր, իսկ 1994-1996 թվականներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ ներկայացուցիչը, պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցերին: – Վլադիմիր Նիկոլաևիչ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարի ռեժիմը: Ավելին, 2016 թվականին Ադրբեջանը որոշել […]
14:55 02.10.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որով ազդարարում է, թե ինչ միջոցառումներ են նախատեսված՝ ի հիշատակ մեծագույն շանսոնյե Շառ Ազնավուրի: «Հայ ժողովուրդը սգում է մեծանուն հայորդու մահը: Սակայն նա միշտ ներկա է, նա մեզ հետ է, նրա ժառանգությունը ժամանակի անսահմանության մեջ միշտ հուզելու և ոգեշնչելու է սերունդներին: Աշխարհը նրան […]
14:49 02.10.2019
Թուրքիայում մեծ աղմուկ է հանել ամերիկյան Netflix ընկերության կողմից նկարահանված «Լրտես» (SPY) անվամբ հեռուստասերիալը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Հեռուստասերիալի դրվագներից մեկում նկատվել է քարտեզ, որտեղ Թուրքիայի տարածքը մասնատված է։ Աղբյուրը չի մանրամասնում, թե որ շրջաններն են Թուրքիայից առանձնացվել, բայց տեսանյութից երևում է, որ Թուրքիայից անջատված է երկրի հարավարևելյան հատվածը։ Թուրքական աղբյուրը, Netflix-ին մեղադրելով հակաթուրքական […]
14:41 02.10.2019
Կեսգիշերին միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանա-իրանական սահմանին: Ադրբեջանական աղբյուրների տեղեկություններով՝ Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սահմանապահները նկատել են 3 անձի, կոչ են արել կանգնել, ինչին ի պատասխան՝ սահմանախախտները սկսել են կրակել սահմանապահների ուղղությամբ: Սահմանապահները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով 3 սահմանախախտները սպանվել են: Նրանց մոտից հայտնաբերվել են փամփուշտներ և 15 կգ թմրանյութ: