Բոլոր լուրերը – Page 8659 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում

10:03 02.10.2019

Այսօր Երևանում խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Porsche Cayenne մակնիշի 47 XA 777 համարանիշի, Nissan March մակնիշի 36 FN 653 համարանիշի, Mercedes մակնիշի 36 MD 574 համարանիշի և Opel մակնիշի 35 DQ 642 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Opel-ը […]

̰ ̰
ՌԴ դեսպանատանը Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ

09:54 02.10.2019

Համացանցային մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատանը, տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանի հանդիպումը: Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Պուտինի մեկնելուց քիչ առաջ։ ՌԴ նախագահը և ՀՀ երկրորդ նախագահի տիկինը թեյի շուրջ երկար զրուցել են։ Հիշեցնենք, որ Պուտինը Երևան էր այցելել՝ […]

̰
«Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են ապօրինի հատված ծառերի կոճղեր

09:44 02.10.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են անհայտ անձի կողմից ապօրինի հատված 2 հաճարենի, 6 բոխի, 2 կաղնի տեսակների ծառերի կոճղեր։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 496.500 ՀՀ դրամ։ Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։

̰
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի 3 ներկայացուցիչ

09:36 02.10.2019

Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի 3 ներկայացուցիչ: Առաջնությունը կկայանա ՌԴ Ուլան-Ուդե քաղաքում: Մեր հավաքականը գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ արդեն մեկնել է Ուլան-Ուդե: Մրցումները կմեկնարկեն վաղը: 51 կգ քաշային կարգում հանդես կգա Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային կարգում՝ Անահիտ Հարոյանը և 69 կգ քաշային կարգում՝ Անի Հովսեփյանը:  

̰
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դատական հայց են ներկայացրել թերթի դեմ

09:23 02.10.2019

Բրիտանացի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը դատական հայց են ներկայացրել Mail on Sunday տաբլոիդի և դրա հրատարակիչ, Associated Newspapers-ի դեմ, որոնք հրապարակել են դքսուհու անձնական նամակը։ Հարիի խոսքով՝ իր կինը բրիտանական պարբերականների կողմից հարձակումների օբյեկտ է դարձել։Նա հիշատակել է իր մոր՝ արքայադուստր Դիանայի օրինակը, ով ավտովթարի զոհ էր դարձել պապարացիի պատճառով։ «Այդ անողոք […]

̰
Մտահոգիչ տվյալներ՝ կապված ծնելիության հետ․ «Ժամանակ»

09:13 02.10.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այս նախագծում կան մի շարք խիստ մտահոգիչ վիճակագրական տվյալներ: Մասնավորապես, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, 2024թ. Հայաստանում կծնվի 25 հազար երեխա՝ այն դեպքում, երբ հիմա ծնվում է 37 հազար, Հայաստանում վերարտադրության գործակիցը 1,57 է, մինչդեռ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

09:02 02.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր-Մարաշ՝ Արմենակյան 227 շենքը, «Լուչ» գիտահետազոտական ինստիտուտի շենքը, Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, Քարշիչ ենթակայանը, «Հայորդաց Տուն»-ը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-17:00 Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4, 22, 24, […]

̰
Պերուում ավտոբուսն ընկել է 100 մետր բարձրությունից․ կա 23 զոհ

08:52 02.10.2019

Պերուի հարավում զբոսաշրջային ավտոբուսը գահավիժել է 100 մետր բարձրությունից։ Ողբերգությունը տեղի է ունեցել Կիսպիկանչի նահանգում, որը գտնվում է Կուսկոյի տարածաշրջանում։ Այն հայտնի է իր զբոսաշրջային օբյեկտներով, ինչպիսին է հնագույն քաղաք Մաչու-Պիկչուն։ Հաղորդվում է 23 զոհի և 30 վիրավորի մասին։

̰
Թրամփը հեղաշրջում է անվանել իր դեմ իմփիչմենթի ընթացակարգ սկսելը

08:41 02.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեղաշրջում է անվանել Կոնգրեսում իր դեմ իմփիչմենթի ընթացակարգ սկսելը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ «Օրեցօր ավելին ու ավելին իմանալով՝ հանգում եմ եզրակացության, որ տեղի ունեցողը ոչ թե իմփիչմենթ է, այլ հեղաշրջում՝ նախատեսված խլելու իշխանությունը մարդկանցից, խլելու նրանց ձայները, ազատությունները, նրանց (սահմանադրական) երկրորդ ուղղումը, կրոնը, զինված ուժերը, սահմանային պատը […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 7 հրդեհ

08:28 02.10.2019

Հոկտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 1 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Քննարկվել Է Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը. «Հրապարակ»

08:20 02.10.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստի ամենակարևոր իրադարձությունը Սինգապուրի և ԵԱՏՄ անդամների ստորագրած ազատ առևտրի համաձայնագիրն էր, որով մաքսատուրքի մուտքի իրավունք սահմանվեց ԵԱՏՄ պետությունների ապրանքը սինգապուրյան շուկա մտնելու համար։ Ուշագրավ էր նաև Իրանի նախագահի մասնակցությունը և ԱՄՆ-ի 2 «ոխերիմ բարեկամների»՝ Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Քննարկվեց նաև ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան […]

̰
Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են․ Փաշինյան

08:09 02.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եվս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Զվարթնոց» օդանավակայանում: Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են: ՌԴ նախագահը քիչ առաջ մեկնեց Հայաստանից»: Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ Փաշինյանը տեղեկացրել էր, որ փայլուն զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա […]

̰
Փաշինյանի սելֆին ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Իրանի նախագահի հետ՝ մեմերի առիթ

00:01 02.10.2019

«Ճանապարհային սելֆի»: Այսպես էր խորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր սելֆին ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս լուսանկարը համացանցում մեմերի առիթ է դարձել։ «Բոլոլա մի սարքեք»,- գրված է լուսանկարին կից։    

̰
Օդանավի ուղևորուհուն չեն թողել մտնի զուգարան, ինչի հետևանքով նա ստիպված է եղել բնական կարիքը հոգալ հենց իր տեղում

23:59 01.10.2019

Air Canada ավիաընկերության ուղևորուհին բողոքել է, որ բորտուղեկցորդուհիները իրեն չեն թողել օգտվել օդանավի զուգարանից, ինչի հետևանքով նա ստիպված է եղել բնական կարիքը հոգալ սրահում: 26-ամյա իռլանդուհին Կոլումբիայից թռչելիս է եղել Դուբլին: Թռիչքը 2 ժամով հետաձգվել է, սակայն այդ ընթացքում ուղևորներն օդանավում են եղել:  Իռլանդուհին մի քանի անգամ մոտեցել է բորտուղեկցորդուհիներին և խնդրել, որ իրեն թողնեն […]

̰
Ամերիկացի վազորդը մահացել է կայծակի հարվածից՝ վազքուղու վերջնագծին

23:52 01.10.2019

Ամերիկյան Կանզաս նահանգի Էլկ Սիթի այգում կայծակի հարվածից վազորդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վազորդը մոտ է եղել 50 կմ վազքատարածության վերջնագծին: Այս մասին հաղորդել է BBC News-ը: 33-ամյա Թոմաս Սթենլիին անմիջապես փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել, բայց անարդյունք: Նա մահացել է ստացած վնասվածքներից: Սթենլին ուներ կին և 3 երեխա:  Նրա […]

̰
Անտարկտիդայից հսկա սառցաբեկոր է անջատվել, որն իր մակերեսով մոտ 7 անգամ մեծ է Երևանից

23:40 01.10.2019

Անտարկտիդայի հյուսիսում Էյմերի կոչվող հատվածում հսկա սառցաբեկոր է անջատվել մայրցամաքից: Վերջին 50 տարիների ընթացքում սա Անտարկտիդայից անջատված ամենամեծ բեկորն է: Այս մասին հաղորդել է օվկիանոսների հետազոտման «Սկրիպպս» ինստիտուտը: Անջատված սառցաբեկորը կշռում է 315 միլիարդ տոննա: Դրա բարձրությունը մոտ 200 մետր է, մակերեսը՝  1․6 հազար քառակուսի կիլոմետր: Համեմատության համար նշենք, որ սա մոտ 7 անգամ մեծ […]

̰
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ Փաշինյան

23:27 01.10.2019

Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»,- գրել է նա: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կայացել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի առանձնազրույցը: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն ասել են, որ Բարձրագույն խորհրդի նիստում կարևոր արդյունքներ […]

̰
Մոսկվայում կինն այցելել է գեղեցկության սրահ և պահանջել, որ իր կատվի շուրթերը մեծացնեն

23:26 01.10.2019

Մոսկվայում մի կին այցելել է գեղեցկության սրահներից մեկը և պահանջել, որ  «գեղեցկացնեն» իր կատվի մռութը: Կինը նշել է, որ կենդանիները ևս գեղեցիկ լինելու իրավունք ունեն և պահանջել է, որ սրահի աշխատակիցները մեծացնեն իր կատվի շուրթերը: Ընդունարանի աշխատակիցը պատասխանել է, որ նման ծառայություններ կենդանիներին չեն մատուցում և հրաժարվել է կատվին հանձնել տիրուհուն: Սա ավելի է հունից […]

̰
Ամերիկացի կոնգրեսականը Արցախ է եկել՝ աշխարհին ցույց տալու, որ այն կայացած և ժողովրդավարական պետություն է

23:20 01.10.2019

Երկօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած ամերիկացի կոնգրեսական, հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոունը հանդիպել է Արցախի խորհրդարանի նախագահի հետ: Աշոտ Ղուլյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավոր են դարձնում՝ չեզոքացնելու Ադրբեջանի կողմից Արցախը մեկուսացնելու արհեստական փորձերը: Նա անդրադարձել է Ֆրենք Փալոունի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին ուղղվող նամակներին և բանաձևերի […]

̰
Թայվանում հսկայական կամրջի փլուզման կադրերը հայտնվել են համացանցում

23:12 01.10.2019

Թայվանի Իլան երկրամասում փլուզվել է գետի վրայով անցնող հսկայական կամուրջը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կամրջի վրայով մեծ նավթատար մեքենա է անցել: Նավթատարը ևս ընկել է և պայթել: Կամրջի տակ են մնացել մի քանի ձկնորսական նավակներ: Առայժմ զոհերի և վիրավորների մասին հստակ տվյալներ չկան: Նշվում է, որ հինգ մարդ հոսպիտալացվել է, 6-ը մնում […]

̰
Սոսի Թաթիկյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից

23:06 01.10.2019

Սոսի Թաթիկյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Գրառումն ներկայացնում ենք ստորև. «Ձեզնից շատ քչերը գիտեն, որ ես վերջին ավելի քան 2,5 տարում ունեցել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամատոմս: Տարիներ շարունակ գտնվելով աշխարհի հեռավոր թեժ կետերում` նախորդ իշխանությունների կողմից իմ առջև պետական համակարգում դռների փակվելու հետևանքով, […]

̰
Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

23:00 01.10.2019

«Թուրքիայի ընտանիքի մեջլիս» անունով կազմակերպության նախագահ Ադեմ Չևիքը թուրքական «Yeniakit» ազգայնական թերթի կայքին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Պետք է չեղարկվի այդ կոնվենցիան, որը նույնիսկ Հայաստանի կողմից չի վավերացվել» վերնագրով հրապարակման մեջ կայքը ներկայացրել է Չևիքի կոչը, որում վերջինս կոչ է անում հետևել կոնվենցիան չընդունած […]

̰
Չինաստանը նորագույն զենքեր է ցուցադրել երկրի պատմության ամենամեծ զորահանդեսին

22:43 01.10.2019

Չինաստանի զինված ուժերը ՉԺՀ  70-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ նոր տիպի բալիստիկ հրթիռ են ներկայացրել: Նոր միջմայրցամաքային DF-41 բալիստիկ հրթիռը կարող է մինչև 14 000 կիլոմետր ճանապարհ անցնել: Այսպիսով՝ նոր հրթիռը համարվում է աշխարհում ամենահեռահարներից մեկը: Չինացիների մյուս նորությունը գերձայնային ստրատեգիական CJ-100 թևավոր հրթիռն է: Այն կարող է օգտագործվել ծովային թիրախների, ուժեղացված պաշտպանությամբ օբյեկտների և նույնիսկ […]

̰
Թալանել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու քահանայի տունն ու ավտոմեքենան՝ հափշտակելով խոշոր չափի գումար

22:42 01.10.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքից նյութեր են ստացվել երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած գողության փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Վաղարշապատ քաղաքի Մանուկյան փողոցի բնակիչ՝ 44-ամյա Սամվել Կ-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 09։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:30 01.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰ ̰
Սուրեն Պապիկյանը ճանապարհել է Հասան Ռոհանիին

22:23 01.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ճանապարհել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին։ «Զվարթնոց օդանավակայանից ճանապարհում եմ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին»,- գրել է նա։

̰
Պատերազմի Աստվածը գործի մեջ. Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել

22:20 01.10.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ՊԲ հրթիռահրետանային զորքերի ռազմավարական զորավարժությունից տեսանյութ է հրապարակել: «Պատերազմի Աստվածը գործի մեջ»,- գրել է նա:  

̰
«Լավ տեսք ունեք, ինչպես ֆիլմերում». Զելենսկին` Թոմ Քրուզին

22:10 01.10.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է հանրահայտ ամերիկյան դերասան Թոմ Քրուզի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Զելենսկին, լինելով նախկինում դերասան, հանդիպման ընթացքում բարձր է գնահատել Թոմ Քրուզի դերասանական վարպետությունը և նրան պատմել է իր դերասանական անցյալի մասին: Ուկրաինայի նախագահը նշել է, որ Քրուզը «լավ տեսք ունի, ինչպես ֆիլմերում»: Աղբյուրը նշում է, որ […]

̰
BACK_TO_TOP