Բոլոր լուրերը – Page 8658 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Եթե մի ընկերությունում կա 5 մլն դրամ աշխատավարձ, արդարացի չէ, որ լինի 55 հազար դրամ աշխատավարձ․ Կարապետյան

12:22 02.10.2019

Մասնավոր հատվածում աշխատողների օրական աշխատավարձը օրական 5 հազար դրամից ցածր չէ՝ և՛ գյուղատնտեսության, և՛ շինարարության մեջ, և՛ այլ տեղերում։ Հետևաբար ստվերային աշխատանքի վարձատրությունը առնվազն 150 հազար դրամ է ամսական։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ «Հետևաբար 55  հազար դրամը անարդարացիորեն ցածր է, հատկապես եթե խոսքը մեծ ձեռնարկությունների մասին է … Որովհետև եթե […]

̰
Քննարկվում Է ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը. Մատվիենկո

12:16 02.10.2019

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել Է, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը որոշում Է ընդունել ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք դա գիտենք, հնչեցվել Է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում Է ընդունել, այժմ ուսումնասիրվում Է Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի միանալու հարցը»,- ասել Է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Օրենսդիր պալատի […]

̰
Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր զրույցը նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին. Նիկոլ Փաշինյան

12:02 02.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճանապարհելու տեսանյութը՝ կից հետևյալ գրառումն անելով. «Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին: Հ.Գ. ՌԴ նախագահի հետ երեկ կայացած մեր երկու հանդիպումները՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին»:

̰
Բաց դատական պրոցես կլինի, ու բոլորը կտեսնեն, թե ինչ էր ուզում ՊՎԾ-ն ու նրա ղեկավարը. Սանասարյան

12:00 02.10.2019

«Ինձ համար վրդովեցնող էր այս երևույթը, որ ավելի քան 11 տարի ես կռիվ եմ տվել հանցավորության ու հանցագործության դեմ, ու էդ հանցավոր իշխանության սիմվոլներն էսօր ազատության մեջ թրև են գալիս, բայց մարդը, որ իր ողջ գիտակցական կյանքում կռիվ է տվել էդ մարդկանց դեմ, այսօր այս իրավիճակում է հայտնվել», – հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց […]

̰
Ուկրաինան համաձայնել է «Շտայնմայերի բանաձևին»․ Մոսկվան դեմ է

11:59 02.10.2019

Դոնբասի հարցով կոնտակտային խումբը Մինսկում ընթացող բանակցությունների ժամանակ հաստատել է «Շտայնմայերի բանաձևի» խմբագրված տարբերակը։ Առանց այդ բանաձևի համաձայնեցման՝ Մոսկվան անհնարին էր համարում Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը «նորմանդական քառյակի» ձևաչափում։ BBC-ի փոխանցմամբ՝ ուկրաինական պատվիրակությունը նույնպես ստորագրել է այդ փաստաթղթի տակ։ Բանաձևը նախատեսում է, որ Ուկրաինայում ընտրությունների անցկացումից հետո, որոնք պետք է արդար և ազատ […]

̰
Կրեմլը երևանյան հանդիպումներից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել

11:55 02.10.2019

Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո Կրեմլի ինստագրամյան էջում լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել: Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժպտալով ինչ-որ բան են քննարկում։ https://www.instagram.com/p/B3FEMjBlXQg/?utm_source=ig_web_copy_link Հրապարակվել է լուսանկար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից: https://www.instagram.com/p/B3FNx3IF-rN/?utm_source=ig_web_copy_link Դրանից […]

̰
Դիտարկում ենք բուքմեյքերական գրասենյակներն ընդհանրապես արգելելու տարբերակը․ Ալեն Սիմոնյան

11:51 02.10.2019

Ազգային ժողովում բանավեճի առիթ դարձավ այն, որ բուքմեյքերական կետերի գործունեության սահմանափակման մասին նախագծում որոշ բացառություններ ու սողանցքեր են թողնվել։ Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ դա էլ բավական է, որ մարդիկ «իրենց տունուտեղը կրվեն»։ Նախագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանը համաձայնեց, որ այդ պնդումները տեղին են։ Նա ասաց, որ հիմա սահմանափակում են գործունեությունը, և մտադիր են 2022 թվականից […]

̰
Հոկտեմբերի 3-ին Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Սոչիում

11:49 02.10.2019

Սոչիում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային համաժողովի շրջանակում կհանդիպեն Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը: «Վալդայ» ակումբի շրջանակում անցկացվող հավաքը կկրի «Աշխարհակարգը. հայացք Արևելքից» խորագիրը: Մինչև ընդհանուր հանդիպումը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ֆիլիպինների և Հորդանանի ղեավարները, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները առանձին հանդիպում կունենան: Լրատվամիջոցները գրում են, որ այս հանդիպման մեջ ինտրիգայինն այն […]

̰
Նվազագույն աշխատավարձը 55 հազարից կհասնի 68 հազարի․ նախագիծ

11:48 02.10.2019

Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել նվազագույն աշխատավարձի փոփոխության մասին նախագիծ, որով առաջարկվում է 55 հազարից նվազագույն աշխատավարձի չափը հասցնել 68 հազար դրամի։ Այս մասին զեկուցեց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ կառավարության հետ քննարկումների արդյունքում իրենք պարզել են, որ այս փոփոխության արդյունքում աշխատավարձի բարձրացում կլինի․ մոտ 55 հազար պետական աշխատողի մոտ, մոտ 130 հազար մասնավոր աշխատողի […]

̰
Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին. Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է

11:47 02.10.2019

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ մեկնելուց առաջ երեկ Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատանը, հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջը՝ Բելլա Քոչարյանին: Այս տեղեկությունը SHANTEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա այլ մանրամասներ չհաղորդեց: SHANTNEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից, սակայն դեսպանատնից չցանկացան մեկնաբանել հանդիպման փաստը:

̰
Սահմանադրական դատարանն է որոշում՝ Հրայր Թովմասյանը կարո՞ղ է լինել ՍԴ նախագահ, թե՞ ոչ. Ծառուկյան

11:40 02.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ինչպե՞ս են քվեարկելու Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին: «Մենք խմբակցությամբ հավաքվել ենք, քննարկել ենք, ահագին ժամանակ այդ հարցի շուրջ խոսում են, հանձնարարել ենք: Նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանին դեմ ենք քվեարկել, իր՝ այդ պաշտոնին ընտրվելիս: Կան […]

̰
Ավելի շատ պետք է մտածենք ինտերնետով կատարվող խաղադրույքների դեմն առնելու մասին․ Թունյան

11:36 02.10.2019

Հայաստանում վերջին տարիներին խաղադրույքները շատանում են առցանց տիրույթում, ինչը նշանակում է, որ խաղամոլության դեմ պայքարը պետք է ընդգրկի նաև այդ ոլորտը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Այսինքն՝ մենք պետք է ավելի շատ հիմա մտածենք ինտերնետով կատարվող խաղադրույքների դեմն առնելու մասին», – ասաց Թունյանը։ Նա պատասխանեց նաև գործընկեր պատգամավոր Սիսակ […]

̰
Երևանում 40 բուքմեյքերական գրասենյակն էլ բավական է, որ մարդիկ իրենց տունուտեղը կրվեն․ Գաբրիելյանը դեմ է նախագծին

11:30 02.10.2019

Ազգային ժողովում բուքմեյքերական գրասենյակների գործունեության սահմանափակման մասին փոփոխված նախագիծը, ըստ «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, հակասում է իրենց տված խոստումներին, որ ընդհանրապես փակելու են այդպիսի գրասենյակները։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ ամբիոնից։ Նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն կարող է առավելագույնը մեկական բուքմեյքերական կետ ունենալ մարզերից յուրաքանչյուրում, Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրում և 4 զբոսաշրջային քաղաքներում՝ Ծաղկաձոր, […]

̰
Մարուքյանը ԵԽԽՎ-ում խոսել է համաեվրոպական խնդիրներից

11:25 02.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «ԵԽԽՎ-ում խոսում եմ համաեվրոպական խնդիրներից: Այստեղ էլ ենք շատ հարցերի շուրջ մեր մոտեցումները ներկայացնում: Հուսով եմ`լսում են ինչ ենք ասում, որ հետո չասեն՝ բա ինչո՞ւ չէիք ավելի շուտ ասում»:

̰
Ակնկալում եմ, որ եկամուտների հայտարարագրման համակարգը շատ արագ կներդրվի․ պատգամավոր

11:20 02.10.2019

Խաղամոլության դեմ պայքարը կարելի է մղել ոչ թե սահմանափակելով բիզնեսի աշխատանքը, այլ հարկելով այդ խաղադրույքներից քաղաքացիների եկամուտները։ Այս կարծիքին է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։ Ազգային ժողովում նա այսօր նշեց, որ գուցե կարիք կա նույնիսկ պետական լոտո ստեղծել, որի կուտակած միջոցները կուղղվեն սոցիալական խոցելի խավերի խնդիրների լուծմանը։ Նա ասաց, որ, այնուամենայնիվ, կողմ կքվեարկի […]

̰
Օրենքի առաջ բոլորը հավասար են. Ծառուկյանը՝ Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքի մասին

11:18 02.10.2019

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում թույլ տրված չարաշահումների համար մեղադրանք էր առաջադրվել «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին: Վերջինս ԲՀԿ-ական պատգամավոր Նորա Առուստամյանի հայրն է, «Մուլտի Գրուպ»-ի տնօրենը: Լրագրողներն այսօր խորհրդարանում հետաքրքրվեցին, թե այս քրեական գործի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գնահատականն ինչպիսի՞ն է: «Օրենքի առաջ բոլորը հավասար են, մեղադրանքն […]

̰
Սուրեն Պապիկյանը Մոսկվայում կմասնակցի «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

11:12 02.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Նախարարը կմասնակցի հոկտեմբերի 2-5-ը Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարության կողմից՝ ՌԴ էնեգետիկայի նախարարության ղեկավարմամբ: Համաժողովը հարթակ է քննարկելու էներգետիկ բնագավառի մարտահրավերները, զարգացման արդիական խնդիրները։ Համաժողովի ընթացքում կարծարծվեն էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթ-նավթամթերքի, ատոմային էներգետիկայի, էներգախնայողության և […]

̰
Էնպես չանենք՝ մարդիկ խաղան, բայց օտարերկրյա կայքերում․ Թունյան

11:05 02.10.2019

Ազգային ժողովում բուքմեյքերական կետերի նկատմամբ սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ կառավարության հետ համաձայնություն ունեն սահմանափակելու նաև առցանց խաղադրույքները։ Թունյանը հիշեցրեց, որ հայաստանցիները խաղադրույքների 80 տոկոսը կատարում են հենց կայքերի միջոցով։ «Կառավարության մեր գործընկերների հետ համատեղ պետք է գտնենք արդյունավետ կոմպլեքս լուծման ուղիներ, որպեսզի նախ օնլայն տիրույթում խաղամոլության հարցը լուծվի հնարավորինս […]

̰
Ի՞նչ սահմանափակումներ են դրվում բուքմեյքերական կետերի և «խվատայկաների» վրա

11:00 02.10.2019

Ազգային ժողովում արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Ալեն Սիմոնյանի և գործընկերների նախագիծը, որով սահմանափակումներ են դրվում բուքմեյքերական գրասենյակների գործունեության վրա։ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ այդ սահմանափակումները քիչ-քիչ սկսելու են գործել 2020 թվականի նոյեմբերից։ Առաջինը վերաբերում է նրան, որ յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն կարող է առավելագույնը մեկական բուքմեյքերական կետ ունենալ մարզերից յուրաքանչյուրում, Երևանի […]

̰
Որտե՞ղ է գիշերել Ալեքսանդր Լուկաշենկոն. հարց՝ Ծառուկյանին

10:57 02.10.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գիշերել է իրենց տանը: «Ալեքսանդր Գրիգորիչը մեր տանը չի գիշերել, նա իմ ընկերն է, գիշերել է ընդունելության տանը»,- ասաց նա:

̰
Արժանապատվությունը վիրավորող կամ ատելության ցանկացած խոսք անթույլատրելի է. ՄԻՊ

10:56 02.10.2019

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել և հայտնել, որ ուսումնասիրել է «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակի մոտ քաղաքացիական ակցիաների իրականացումը, այդ առնչությամբ գրասենյակի և մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարությունները: Ուսումնասիրվել են նաև այդ ակցիաներին հանրային արձագանքները: Հաշվի առնելով օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակը՝ Պաշտպանը, մասնավորապես, արձանագրում է՝ 1) Երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց […]

̰
Իրանում ամերիկյան «լրտեսին» դատապարտել են մահվան

10:54 02.10.2019

Իրանում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) օգտին լրտեսություն կատարելու համար մեղադրվող քաղաքացու նկատմամբ դատարանը մահվան վճիռ է կայացրել: Նույն մեղադրանքով ևս երկու քաղաքացի դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, ևս մեկը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն կատարելու համար: Իրանական կողմը հրաժարվել է բացահայտել մահվան դատապարտված քաղաքացու ինքնությունը:  Իսկ ԱՄՆ-ի օգտին լրտեսություն կատարելու […]

̰
Խաղասրահների սահմանափակման նախագծում լուրջ փոփոխություններ են կատարվել

10:51 02.10.2019

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացվում է ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած նախագիծը, որը միտված է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակելուն։ Առաջին ընթերցումից հետո դրանում փոփոխություններ են կատարվել։ ԱԺ ամբիոնից Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ որոշել են նախագծով սահմանել․ խաղասրահի տարածքը չի կարող գերազանցել 200 քմ-ն, խաղասրահներում պարտավոր են ստուգել անձի չափահաս լինելը, […]

̰
ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման ֆոնին Փխենյանը նոր հրթիռ է փորձարկել

10:46 02.10.2019

Իր միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին հայտնելուց մեկ օր անց Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է փորձարկել: Այն արձակվել է ատոմային սուզանավից: Արձակման փաստը հաստատել են Հարավային Կորեան ու Ճապոնիան: Առայժմ հակասական տեղեկություններ են հաղորդվում երկու կողմերից հրթիռների քանակի մասին. ըստ կորեական կողմի՝ 1 հատ է եղել, ըստ ճապոնականի՝ 2: Հյուսիսային Կորեան չի […]

̰
Արտաշատի ոստիկանները քաղաքացու մոտից թմրամիջոց են հայտնաբերել

10:42 02.10.2019

Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Արտաշատի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում գտնվող լճի մոտակայքից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին երկու քաղաքացու: Նուբարաշենի 29-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվեց թերթով փաթեթավորած կանեփանման չորացված զանգված, իսկ մյուս գրպանից հայտնբերվեց երկու կաթուցիչ: Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հայտնաբերվածը թմրանյութ է, քաղել է Արտաշատի […]

̰
Ազգային ժողովում Աբովյանի նախագիծն ընդունվեց «կրկնաքվեարկությամբ» և դժվարությամբ

10:28 02.10.2019

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փորձագետների հավելյալ մեկական հաստիքներ տալ ԱԺ խմբակցություններին, առաջին քվեարկությամբ չընդունվեց։ Քվեները բաշխվեցին այսպես․ Կողմ – 76, Դեմ – 4, Ձեռնպահ – 17։ Խորհրդարանի «աջ տրիբունան», որտեղ ընդդիմադիր խմբակցություններն են, որոնց ներկայացուցիչն է նաև Աբովյանը, քվեարկեցին բացառապես կողմ։ Դեմ և ձեռնպահ ձայները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներինն էին։ […]

̰
ԼՀԿ-ն դեմ քվեարկեց մարզպետների մասին նախագծին

10:17 02.10.2019

Ազգային ժողովում այսօր ընդունվեց մարզպետների լիազորությունների հստակեցման, նրանց նշանակման և ազատման կարգի սահմանման մասին օրենքը։ Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 88 կողմ, 18 դեմ։ Դեմ քվեարկողները ԼՀԿ պատգամավորներն էին։ Ազգային ժողով ներկայացված նախագծի համաձայն՝ մարզպետների վրա տարածվելու են նույն չափանիշները, ինչ կառավարության անդամի վրա՝ նշանակումից առաջ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելը, վերջին 4 տարում […]

̰
«Հայփոստը» կհանվի մասնավորեցման ցուցակից․ նախագիծն ընդունվեց

10:10 02.10.2019

Ազգային ժողովում քննարկումների արդյունքում այսօր տեղի ունեցած քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծը, որով հստակեցվում է մասնավորեցվող ընկերությունների ցանկը։ Որոշումն ընդունվեց 99 կողմ ձայներով։ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում, մասնավորապես՝ ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲ ընկերությունները: Հիմնավորումները ներկայացրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ […]

̰
Պուտինն ու Ռոհանին Երևանում քննարկել են Հորմուզի նեղուցի հարցը

10:09 02.10.2019

Երևանում տեղի է ունեցել նաև Պուտին-Ռոհանի հանդիպումը: Քննարկվել են Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը վերաբերող հարցեր: Ըստ իրանական կողմի՝ այդ նախաձեռնությույնը ներկայացվել է Ռոհանիի կողմից, Նյու Յորքում, և հայտնի է որպես «Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»: Հորմուզի նեղուցի ու Պարսից ծոցի հարցում Ռոհանին նշել է, որ Իրանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն և ազատ […]

̰
Ֆինանսական հարցերի շուրջ ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ

10:05 02.10.2019

Սեպտեմբերի 30-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանության Շենգավիթի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նրան դանակահարել էին: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց, որոնց արդյունքում պարզվեցին ոչ միայն էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև ենթադրյալ […]

̰
BACK_TO_TOP