08:09 02.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եվս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Զվարթնոց» օդանավակայանում: Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են: ՌԴ նախագահը քիչ առաջ մեկնեց Հայաստանից»: Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ Փաշինյանը տեղեկացրել էր, որ փայլուն զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա […]
00:01 02.10.2019
«Ճանապարհային սելֆի»: Այսպես էր խորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր սելֆին ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս լուսանկարը համացանցում մեմերի առիթ է դարձել։ «Բոլոլա մի սարքեք»,- գրված է լուսանկարին կից։
23:59 01.10.2019
Air Canada ավիաընկերության ուղևորուհին բողոքել է, որ բորտուղեկցորդուհիները իրեն չեն թողել օգտվել օդանավի զուգարանից, ինչի հետևանքով նա ստիպված է եղել բնական կարիքը հոգալ սրահում: 26-ամյա իռլանդուհին Կոլումբիայից թռչելիս է եղել Դուբլին: Թռիչքը 2 ժամով հետաձգվել է, սակայն այդ ընթացքում ուղևորներն օդանավում են եղել: Իռլանդուհին մի քանի անգամ մոտեցել է բորտուղեկցորդուհիներին և խնդրել, որ իրեն թողնեն […]
23:52 01.10.2019
Ամերիկյան Կանզաս նահանգի Էլկ Սիթի այգում կայծակի հարվածից վազորդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վազորդը մոտ է եղել 50 կմ վազքատարածության վերջնագծին: Այս մասին հաղորդել է BBC News-ը: 33-ամյա Թոմաս Սթենլիին անմիջապես փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել, բայց անարդյունք: Նա մահացել է ստացած վնասվածքներից: Սթենլին ուներ կին և 3 երեխա: Նրա […]
23:40 01.10.2019
Անտարկտիդայի հյուսիսում Էյմերի կոչվող հատվածում հսկա սառցաբեկոր է անջատվել մայրցամաքից: Վերջին 50 տարիների ընթացքում սա Անտարկտիդայից անջատված ամենամեծ բեկորն է: Այս մասին հաղորդել է օվկիանոսների հետազոտման «Սկրիպպս» ինստիտուտը: Անջատված սառցաբեկորը կշռում է 315 միլիարդ տոննա: Դրա բարձրությունը մոտ 200 մետր է, մակերեսը՝ 1․6 հազար քառակուսի կիլոմետր: Համեմատության համար նշենք, որ սա մոտ 7 անգամ մեծ […]
23:27 01.10.2019
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»,- գրել է նա: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կայացել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի առանձնազրույցը: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն ասել են, որ Բարձրագույն խորհրդի նիստում կարևոր արդյունքներ […]
23:26 01.10.2019
Մոսկվայում մի կին այցելել է գեղեցկության սրահներից մեկը և պահանջել, որ «գեղեցկացնեն» իր կատվի մռութը: Կինը նշել է, որ կենդանիները ևս գեղեցիկ լինելու իրավունք ունեն և պահանջել է, որ սրահի աշխատակիցները մեծացնեն իր կատվի շուրթերը: Ընդունարանի աշխատակիցը պատասխանել է, որ նման ծառայություններ կենդանիներին չեն մատուցում և հրաժարվել է կատվին հանձնել տիրուհուն: Սա ավելի է հունից […]
23:20 01.10.2019
Երկօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած ամերիկացի կոնգրեսական, հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոունը հանդիպել է Արցախի խորհրդարանի նախագահի հետ: Աշոտ Ղուլյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավոր են դարձնում՝ չեզոքացնելու Ադրբեջանի կողմից Արցախը մեկուսացնելու արհեստական փորձերը: Նա անդրադարձել է Ֆրենք Փալոունի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին ուղղվող նամակներին և բանաձևերի […]
23:12 01.10.2019
Թայվանի Իլան երկրամասում փլուզվել է գետի վրայով անցնող հսկայական կամուրջը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կամրջի վրայով մեծ նավթատար մեքենա է անցել: Նավթատարը ևս ընկել է և պայթել: Կամրջի տակ են մնացել մի քանի ձկնորսական նավակներ: Առայժմ զոհերի և վիրավորների մասին հստակ տվյալներ չկան: Նշվում է, որ հինգ մարդ հոսպիտալացվել է, 6-ը մնում […]
23:06 01.10.2019
Սոսի Թաթիկյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Գրառումն ներկայացնում ենք ստորև. «Ձեզնից շատ քչերը գիտեն, որ ես վերջին ավելի քան 2,5 տարում ունեցել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամատոմս: Տարիներ շարունակ գտնվելով աշխարհի հեռավոր թեժ կետերում` նախորդ իշխանությունների կողմից իմ առջև պետական համակարգում դռների փակվելու հետևանքով, […]
23:00 01.10.2019
«Թուրքիայի ընտանիքի մեջլիս» անունով կազմակերպության նախագահ Ադեմ Չևիքը թուրքական «Yeniakit» ազգայնական թերթի կայքին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Պետք է չեղարկվի այդ կոնվենցիան, որը նույնիսկ Հայաստանի կողմից չի վավերացվել» վերնագրով հրապարակման մեջ կայքը ներկայացրել է Չևիքի կոչը, որում վերջինս կոչ է անում հետևել կոնվենցիան չընդունած […]
22:43 01.10.2019
Չինաստանի զինված ուժերը ՉԺՀ 70-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ նոր տիպի բալիստիկ հրթիռ են ներկայացրել: Նոր միջմայրցամաքային DF-41 բալիստիկ հրթիռը կարող է մինչև 14 000 կիլոմետր ճանապարհ անցնել: Այսպիսով՝ նոր հրթիռը համարվում է աշխարհում ամենահեռահարներից մեկը: Չինացիների մյուս նորությունը գերձայնային ստրատեգիական CJ-100 թևավոր հրթիռն է: Այն կարող է օգտագործվել ծովային թիրախների, ուժեղացված պաշտպանությամբ օբյեկտների և նույնիսկ […]
22:42 01.10.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքից նյութեր են ստացվել երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած գողության փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Վաղարշապատ քաղաքի Մանուկյան փողոցի բնակիչ՝ 44-ամյա Սամվել Կ-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 09։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, […]
22:30 01.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:23 01.10.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ճանապարհել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին։ «Զվարթնոց օդանավակայանից ճանապարհում եմ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին»,- գրել է նա։
22:20 01.10.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ՊԲ հրթիռահրետանային զորքերի ռազմավարական զորավարժությունից տեսանյութ է հրապարակել: «Պատերազմի Աստվածը գործի մեջ»,- գրել է նա:
22:10 01.10.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է հանրահայտ ամերիկյան դերասան Թոմ Քրուզի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Զելենսկին, լինելով նախկինում դերասան, հանդիպման ընթացքում բարձր է գնահատել Թոմ Քրուզի դերասանական վարպետությունը և նրան պատմել է իր դերասանական անցյալի մասին: Ուկրաինայի նախագահը նշել է, որ Քրուզը «լավ տեսք ունի, ինչպես ֆիլմերում»: Աղբյուրը նշում է, որ […]
21:59 01.10.2019
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն այցելել են Երևանի Թումո կենտրոն, որտեղ անցկացվում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովը։ Վարչապետը համաժողովի մասնակիցներին շնորհակալություն […]
21:57 01.10.2019
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը ներկայացրել է Ռուսաստանի հետ ինտեգրմանը խոչընդոտող հանգամանքները: Նա այդ մասին խոսել է РБК-ին տված հարցազրույցում: Նախարարի խոսքերով՝ ներկայումս Ռուսաստանի հարկային քաղաքականության հետևանքով սահմանափակումներ են առաջացել գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի մատակարարման, ինչպես նաև գազի և նավթի արժեքի հետ կապված: Նա նշել է, որ Մինսկը շահագրգռված է Ռուսաստանի հետ խնդիրները լուծելու հարցում, քանի […]
21:44 01.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել, որ հանդիպում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:40 01.10.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում: Այստեղ նա կանգնած է քաղաքի տանիքներից մեկին ու նռան ծառ է նկարում: «Ալպինիստ քաղաքապետը գործ անելու փոխարեն մագլցել է շենքի տանիք ու նկարազարդում է այն»,- լուսանկարը մակագրել է Դիանա Գասպարյանը:
21:30 01.10.2019
Հայտնի Amazon ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը երկրորդ անգամ գլխավորում է ամենահարուստ 400 ամերիկացիների ցուցակը: Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը: Ներկայում Բեզոսի հարստությունը կազմում է 114 մլրդ դոլար: Ընդ որում, 2018 թվականին այն 160 մլրդ դոլար է եղել: Հայտնի է, որ Բեզոսն իր հարստության մի մասից զրկվել է նախկին կնոջից՝ Մաքքենզի Բեզոսից բաժանվելուց […]
21:25 01.10.2019
Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մի քանի օր դադարեցված են: 6 կմ երկարության հատվածում մեկ ամիս առաջ մեկնարկած շինարարությունը ժամանակավոր է դադարեցվել: Պատճառը ոչ ֆինանսական է, ոչ էլ նախագծային: Պարզապես աշխատանքներն իրականացնող երկու շինընկերություններն այս պահին ամբողջ շինտեխնիկան և բանվորական ուժը կենտրոնացրել են միջպետական ճանապարհի ՝ Աշոցք-Բավրա հատվածի ասֆալտապատումը ժամանակին ավարտելու գործին: Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի […]
21:13 01.10.2019
Մեկ անգամ հետաձգվելուց հետո այսօր կայացել է Գյումրու Ֆոտոն վարժարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին հայտ էր ներկայացրել միայն մեկ թեկնածու: Նա վարժարանի աշխարհագրության ուսուցչուհի Կարինե Պետոյանն է, որ արդեն 22 տարի դասավանդում է նույն կրթօջախում: Միակ թեկնածուն վարժարանի կառավարման խորհրդին է ներկայացրել իր զարգացման հայեցակարգային ծրագիրը, որից հետո անցկացվել է փակ, գաղտնի […]
21:01 01.10.2019
Հոկտեմբերի 1-ին` ժամը 17:50-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԵրԱԶ» մակնիշի (վարորդ՝ Տեմսիկ Վ., ծնված […]
20:58 01.10.2019
ԵԱՏՄ պետությունների առաջնորդների և Մոլդովայի նախագահի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Թումո կենտրոնում: Այնուհետև վարչապետը ելույթ է ունեցել, կարդացել համաժողովի արդյունքում ընդունված հռչակագրի տեքստը: Ներկայացնում ենք հատված վարչապետի ելույթից: «Համաժողովի հարգելի մասնակիցներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բեղուն աշխատանքի համար: Ես աջակցում եմ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակում նման միջոցառումների անցկացմանը: Ամեն տարի […]
20:50 01.10.2019
Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահի երեք կողմնակիցների ձերբակալությունը մինչև դեկտեմբերի 9-ը: «Նիյազովի, Ժամգիրչիևի և Շամենովի ձերբակալությունը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը»: Ձերբակալվածներից մեկը՝ Աթամբաևի ամենամտերիմ գործընկեր Ֆարիդ Նիյազովը, նախկինում ղեկավարում էր նախագահի աշխատակազմը և պետության գործող ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովի նախընտրական շտաբը: Նա, ինչպես Աթամբաևի մյուս երկու գործընկերները, մեղադրվում է Կոյ-Տաշում տեղի […]
20:44 01.10.2019
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սելֆի է հրապարակել: «Նախագահ Մակրոնի ցնցող ելույթից հետո խնդրեցի սելֆի անել, բայց, երբ տեսավ, որ մատս չի հասնում սելֆիի կոճակին, նախագահն ինքը մի քանի նկար արեց: Ամենալավ ստացված տարբերակը կիսվում եմ Ձեր հետ»,- լուսանկարը մակագրել է […]