11:18 01.10.2019
Սեպտեմբերի 30-ից մեկնարկել են Մ-8 միջպետական նշանակության Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «ԱԱԲ Պրոեկտ»ՍՊ ընկերության կողմից կմ22+400-կմ33+500 հատվածում, որի երկարությունը կազմում է 11,1 կմ: Ներկա դրությամբ «ԱԱԲ Պրոեկտ»ՍՊ ընկերությունը կատարում է փոսային նորոգման, հարթեցնող և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Վերոնշյալ ճանապարհի կմ13+500-կմ22+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Լիլիթ-87» ՍՊ […]
11:10 01.10.2019
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր խորհրդարանում ներկայացրեց ««Պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Բաբայանը նշեց՝ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում, մասնավորապես՝ ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲ ընկերությունները: Բաբայանը նշեց նաև հիմքերը, որոնցով առաջարկվում է այս […]
11:07 01.10.2019
Տարեցների միջազգային օրվա առիթով ՄԻՊ-ն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ տարեցներ, Սրտանց շնորհավորում եմ տարեցների միջազգային օրվա առիթով: Այսօր մենք բոլորս ևս մեկ առիթ ունենք ավելի շատ ուշադրություն դարձնելու Ձեզ, շրջապատելու հոգատարությամբ և ջերմությամբ: Ձեր նկատմամբ ուշադրությունը, արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքը պետք է լինի բոլորիս հոգածության ներքո: Մեր ամենօրյա աշխատանքում մենք […]
10:59 01.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ: Հիշեցնենք, որ Դոդոնը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 30-ին Հայաստանում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու համար:
10:58 01.10.2019
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը խորհրդարանի այսօրվա նիստի մեկնարկին ներկայացրեց նիստի օրակարգը: Էնֆիաջյանը նշեց՝ մշտական հանձնաժողովները որևէ նախագծի բացասական եզրակացություն չեն տվել: «էդ ասել էի արդեն, պարոն Էնֆիաջյան»,- դիմելով փոխխոսնակին՝ նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
10:50 01.10.2019
Անտարկտիդայի արևելյան հատվածում Էյմերի սառցադաշտից պոկվել է վերջին 50 տարվա ընթացքում ամենախոշոր սառցաբեկորը, հայտնում է BBC-ն: D28 սառցաբեկորն ունի 1636 քկմ մակերես։ 210 մ հաստությամբ և 315 մլրդ տոննա քաշով սառցաբեկորի նկատմամբ խիստ վերահսկողություն կսահմանվի, այդ թվում դրոնների օգնությամբ, որպեսզի այն սպառնալիք չդառնա նավարկության համար։
10:39 01.10.2019
Հայ ծանրորդները ժամանեցին Երևան։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում։ Ինչպես երեկ հայտնել էինք, ծանրորդներն ուշացել էին Կիև-Երևան չվերթից։ Պատճառն այն էր, որ Բանգկոկից Կիև թռիչքի ժամանակ ինքնաթիռի ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր, և օդաչուները որոշել էին վերադառնալ Բանգկոկ։ https://www.facebook.com/olypiccomarm/videos/2617161191639004/
10:24 01.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս նշանավոր հոբելյանը խորհրդանշում է արդիական պետության և հասարակության կառուցման գործում հնագույն քաղաքակրթություն կրող չին ժողովրդի մեծ հաջողությունները: Մենք Հայաստանում […]
10:12 01.10.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, յուրացման կամ վատնման ու ծեծի` 3-ական, սպանության սպառնալիքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, խուլիգանության, […]
10:00 01.10.2019
ԱԺ օրակարգում ընդգրկված է 19 հարց։ Ազգային ժողովը քննարկելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցերը։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Օրակարգում են նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության […]
09:51 01.10.2019
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:43-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցում՝ «Արցախբանկ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կիևյան 3 հասցեի մոտակայքում բախվել են «Suzuki» (Աշոտ Ի., ծնված 1989 թ.), «ՎԱԶ-2121» (վարորդ՝ […]
09:29 01.10.2019
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում՝ եկեղեցու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքնան դուրս է եկել […]
09:22 01.10.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցելու նպատակով։ Նախագահ Սարգսյանը, ողջունելով բարեկամ և հարևան երկրի նախագահի այցը Հայաստան, մասնավորապես ասել է․ «Հետաքրքիր ժամանակներ են գալիս, բայց մենք հետաքրքիր ժամանակներ […]
09:12 01.10.2019
Չինաստանում բռնել են 17 տարի արդարադատությունից թաքնվող նախկին ոստիկանի, ով դատապարտվել էր բանտարկության՝ կանանց ու երեխաների առևտրի համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Հանցագործը փախուստի էր դիմել 2002 թվականին և բնակություն հաստատել քարաձավում։ Ոստիկանությունը 63-ամյա տղամարդուն հայտնաբերել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ։ Հանցագործն այնքան երկար ժամանակ է մնացել առանց հանրության հետ շփման, որ դժվարությամբ է […]
09:00 01.10.2019
Հանրապետական սենատորներ Ռոն Ջոնսոնն ու Չակ Գրեսլին գլխավոր դատախազ Չակ Գրեսլիին նամակ են ուղարկել՝ 2016 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Ուկրաինայի և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության միջև հնարավոր կապերը հետաքննելու կոչով։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Նամակում սենատորները նշում են, որ նման կասկածներն արժանի են մանրակրկիտ ուսումնասիրության։ Նրանք անհանգստություն են արտահայտել, որ նախագահական ընտրությունների վրա […]
08:49 01.10.2019
Պերուի նախագահ Մարտին Վիսկարան արձակել է կոնգրեսն ու 2020 թվականի հունվարի 26-ին հայտարարել խորհրդարանական ընտրություններ։ Ի պատասխան՝ խորհրդարանը նախագահին հայտարարել է անգործունակ և այդ պաշտնում ընդունել փոխնախագահ Մերսեդե Արաոսի երդումը։ Այս մասին հայտնում է El Peruano պարբերականը։ Հաղորդվում է նաև, որ Արաոսը կոնգրեսն արձակելու մասին Վիսկարայի որոշումն անվանել է անօրինական։ Խորհրդարանը, որտեղ մեծամասնությունը պատկանում է […]
08:37 01.10.2019
Սեպտեմբերի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 800 քմ, Նոր Արտամետ գյուղում՝ 2 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
08:27 01.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Փափազյան փ. 11 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Ավետիսյան փ. 61, 63, 70, 74, 76, 78, 80, 112, 118 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Համբարձումյան փ. 12, 18, 119 շենքերը և հարակից […]
08:19 01.10.2019
«Իրատես»-ը գրում է․ «Երբ ԱԺ-ում գրադարանը տեղահան արեցին և «աքսորեցին» ներքնահարկի մի խուլ անկյուն, երկար ժամանակ չէին բացահայտում, թե ինչ է լինելու այդ սենյակում։ Պարզվեց՝ գրադարանի տեղում լինելու է նոր բաժին՝ փորձագիտական և վերլուծական վարչություն, որի մեջ են մտնում պետաիրավական, սոցիալ-կրթական, առողջապահական օրենսդրական, ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունների և մոնիթորինգի ու տեղեկատվական բաժինները։ Բացառությամբ վերջինի, մյուսների գործառույթները նախկինում […]
08:09 01.10.2019
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար, նույն օրը՝ ժամը 8։00-ից մինչև 20։00-ն, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Պարոնյան փողոցում և Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկից մինչև Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկ։
23:59 30.09.2019
«Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Պողոս Պողոսյանի սպանությունը որակվել էր որպես անզգույշ սպանություն: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել նշված հոդվածով և դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման: Պատիժը պայմանականորեն […]
23:55 30.09.2019
Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու դեսպանությունը կոչ են անում այցելել հայկական լեռնաշխարհի գողտրիկ անկյուն՝ Արցախ։
23:43 30.09.2019
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը նշել են իրենց նշանադրությունը Լոս Անջելեսում: Այս մասին հայտնում է People-ը: «Մենք հիանալի տոն ենք կազմակերպել մեր ընտանիքի և մտերիմների հետ»,- գրել է Ռոդրիգեսը ինստագրամյան էջում: Նշանադրության մասին 50-ամյա Ջենիֆերը և 44-ամյա Ալեքսը հայտարարել էին դեռևս ընթացիկ տարվա մարտին: Ռոդրիգեսն առաջարկություն էր արել Ջենիֆերին Բահամյան […]
23:31 30.09.2019
Ռուսական NTV հեռուստաընկերությունը հրապարակել է տեսանյութ, որում աղվեսը շրջում է Մոսկվայի «Դոմեդովո» օդանավակայանի սրահով և մակագրել. «Գուցե, աղվեսը չի կարողանում գտնել իր գրանցման սեղանը, կամ սպասում է ուղեբեռին»:
23:20 30.09.2019
45-ամյա Ռոբերտ Սպարկսի մահվան դատավճիռը իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 25-ին` հանցագործություն կատարելուց 12 տարի հետո: Ամբողջ այս ընթացքում նրա փաստաբանը փորձում էր փրկել Սպարկսի կյանքը՝ պատճառաբանելով, որ նա ուղեղի զարգացման հետ կապված խնդիրներ ունի: Ի վերջո, դատարանի վճիռն իրականացվեց: 2007 թվականին Սպարկսը դանակի 18 հարված էր հասցրել իր կնոջը, այն բանի համար, որ վերջինս […]
23:17 30.09.2019
ՌԴ-ում տղամարդը մահացել է մթության ճարպ ուտելու ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Պրոֆսոյուզնայա փողոցի բնակելի տներից մեկում: ղամարդը ընթրելիս է եղել իր սենյակում: Այդ ժամանակ սենյակի լուսավորող լամպը վառվել է, տղամարդը շարունակել է ընթրիքը հեռուստացույցի լուսավորության տակ: Հարևան սենյակում են եղել նրա որդին և որդու ընկերուհին: Որոշ ժամանակ անց նրանք խռխռոց և այլ տարօրինակ […]
23:08 30.09.2019
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը») սեպտեմբերի 24-ին մահացած նորածնի ծնողները այսօր լրատվամիջոցների ուղեկցությամբ այցելել էին բուժհաստատություն: Նրանք ավելի վաղ անանուն զանգ էին ստացել, ըստ որի՝ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել՝ չնայած որ ծննդատանն իրենց այլ բան էին ասել, գրում է Armtimes.com-ը: «Սա սգո սրահ է, սա հիվանդանոց չի, իմ […]
23:04 30.09.2019
Մեր գործընկերներից ոմանք սիրում են սելֆի անել, ոմանք` ոչ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խմել ենք նաեւ մեր սելֆի չսիրող եւ բացակա գործընկերների կենացը»,- գրել է նա: Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
23:00 30.09.2019
Վաղը Երևանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցելու համար այսօր Հայաստան են ժամանել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի վաղը։