Բոլոր լուրերը – Page 8666 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Հայաստանում գրանցված մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով Ղրիմում երեք մարդ է մահացել

12:50 01.10.2019

Ղրիմի Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում գտնվող «Տավրիդա» ավտոճանապարհին երեքշաբթի առավոտյան մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: «Հարևան երկրներից մեկում գրանցված Lada Priora և KIA Optima մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ի սահմաններում»,- հայտնում է Ղրիմի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Ըստ ականատեսների` KIA Optima-ն գրանցված է եղել Հայաստանում: Վթարի հետևանքով […]

̰
«Լուսավորը» համաձայն չի՞, կարևորը տիկին Սամսոնյանը համաձայն է․ Արարատ Միրզոյան

12:48 01.10.2019

Ազգային ժողովում մարզպետների լիազորությունների, նշանակման և ազատման կարգը սահմանող օրենքի նախագծի քննարկման ժամանակ 16 պատգամավոր էր գրանցվել հարց տալու համար, ինչը նշանակում էր, որ սահմանափակ ժամանակի պատճառով նրանց մի մասը չէր կարողանա հարց ուղղել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց հարցերի և պատասխանների համար տրվող ժամկետները կրճատել։ ««Լուսավորը» համաձայն չի՞»,- դահլիճից հնչած դիտարկումներին արձագանքեց Միրզոյանը։ «Ես […]

̰
Նորաշենցիները պահանջում են հետ բերել իրենց համայնքապետին. բողոքի ակցիաները շարունակվում են

12:46 01.10.2019

Արարատի մարզի Նորաշեն համայնքում շարունակվում են բողոքի ակցիաները: Համայնքի բնակիչները բողոքում են մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշման դեմ: Ակցիայի մասնակիցները կարծում են՝ մարզպետի որոշումն անօրինական է, նրանք պահանջում են Գրիգորյանին վերականգնել իր պաշտոնին: Նորաշենցիներն ասում են՝ խնդրին լուծում տալու համար պատրաստ են հասնել Կառավարություն, դիմել վարչապետին:

̰
Իրավաբանական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը խարդախությամբ հափշտակություններ է կատարել 

12:45 01.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի կողմից տարբեր անձանցից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2018թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստացվել և վարույթ էր ընդունվել 2018թ. ընթացքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, Դատախազությունում և Ոստիկանությունում  խարդախության հատկանիշներով հարուցված […]

̰
Չեմ կարող նկարագրել զգացողություններս. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյան

12:38 01.10.2019

89 կգ քաշային կարգում ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Հակոբ Մկրտչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց իր ելույթը ԱԱ-ում և խոսեց զգացողությունների մասին: «Բառերով չեմ կարող արտահայտել զգացողություններս։ Շնորհակալ եմ բոլորին, որ այսպես լավ դիմավորեցին մեզ։ Հետագայում կփոխեմ քաշային կարգս ու հանդես կգամ 96 կգ քաշային կարգում, որպեսզի կարողանամ Օլիմպիական խաղերին մասնակցել»,- ասաց գյումրեցի ծանրորդը: Հիշեցնենք, […]

̰
Հուսանք, որ Սահմանադրական դատարանի դատավորները կկայացնեն անաչառ որոշում. Մակունց

12:30 01.10.2019

Սահմանադրական դատարանն այս կազմով կկարողանա՞ անաչառ քննել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը: Խորհրդարանի միջանցքներում լրագրողներն այս հարցը տվեցին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: «Պետք է նախևառաջ առաջնորդվել այն ելակետով, որ Սահմանադրական դատարանի դատավորները կկայացնեն իրավական փաստարկների հիման վրա որոշում: Չեմ ուզում նախապես որևէ դիրքորում ներկայացնել: Կարծում եմ, ավելի ճիշտ՝ հուսանք, որ կկայացնեն […]

̰
Մեկ տարի առաջ այս օրը կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին. Արմեն Սարգսյանի գրառումը

12:25 01.10.2019

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նախագահ Արմեն Սարգսյանի խոսքերը Շառլ Ազնավուրի մասին: «Մեկ տարի առաջ այս օրը ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին, ում հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ ու անջնջելի տպավորությամբ…»,- նշել է Արմեն Սարգսյանը:

̰
Օրենսդիր մարմինը պետք է անի առավելագույնը, որպեսզի ՍԴ հեղինակությունը բարձրացնի. Լիլիթ Մակունց

12:20 01.10.2019

Օրենսդիր մարմինը պետք է անի առավելագույնը, որպեսզի Սահմանադրական դատարանի դերը և հեղինակությունը բարձրացնի: Խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, այսպես արտահայտվեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ըստ Մակունցի՝ հենց դրա համար էլ սկսել են Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը: «Մենք համարում ենք, որ սա այն քայլերից մեկն է, որը պետք է արվի, անկախ նրանից, […]

̰
Վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ

12:17 01.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով Իրանի նախագահին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ այս տարի փետրվարին մեր շատ տպավորիչ այցից հետո։ Մեր երկրների […]

̰
Արփին Սինգապուրի վարչապետի տիկնոջը բարևելու փոխարեն թաքնվեց մամայի թիկունքում. Աննա Հակոբյան

12:16 01.10.2019

«Մեծ պատասխանատվություն էր ինձ համար հյուրընկալել աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկին՝ Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինին: Մենք մոտ երկու ժամ զրուցեցինք եւ ես հույս ունեմ՝ կարողացա մեր երկիրը պատշաճ ներկայացնել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Մեկ այլ գրառմամբ էլ Աննա Հակոբյանը հայտնել է, որ Սինգապուրի վարչապետի տիկնոջ այցից առաջ ինքն ու […]

̰
Թայվանում կամուրջ է փլուզվել. կան տուժածներ

12:13 01.10.2019

Թայվանի հյուսիսարևելյան հատվածում կամուրջ է փլուզվել: Տուժել է մոտ 20 մարդ: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ փլուզման պահին կամրջի վրայով անցնում էր վառելիք տեղափոխող մեքենա, որը բռնկվել է: Միևնույն ժամանակ, կամրջի տակով անցնում էին ձկնորսական նավեր: Փրկարարների կարծիքով` մի քանի մարդ, հնարավոր է, մնացել են կամրջի փլատակների տակ:

̰
Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ գործընթացին ԲՀԿ-ն դեռ չի արձագանքել. Մակունց

12:09 01.10.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագիծը, որով քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը սկսելու հարցը, քննարկվելու է այս քառօրյայում: Այս մասին խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Ինչ վերաբերում է մյուս խմբակցությունների դիրքորոշումներին, եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ նշել էի, որ եթե խմբակցությունները նպատակահարմար […]

̰
«Էներգաիմպեքս» ընկերությանը մենք մենաշնորհային արտոնություն ենք տալիս. Սերգեյ Բագրատյան

12:07 01.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, դիմելով Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին, նշեց. ««Էներգաիմպեքս» ընկերությանը տալիս ենք մենաշնորհային արտոնություն: Եթե գնում էր մասնավորեցման՝ նպատակն այն էր, որ այդ արտոնությունը վերացվեր: Եթե հետ ենք բերում պետական կառավարում, մենք փաստորեն խնդիր կարող ենք ունենալ 2018թ. հուլիսի 1-ին ընդունված օրենքի հետ, որտեղ ազատականացրել ենք էներգետիկայի արտադրությունը […]

̰
Հակակառավարական ցույցեր Հայիթիում

12:05 01.10.2019

Հայիթիի քաղաքներում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող կոռուպցիայից և ապրելու վատ պայմաններից: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, կոտրել են խանութների ապակիները և այրել մեքենաներ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև: Կան ձերբակալվածներ:

̰
«Հայփոստ»-ը մասնավորեցման ցանկից հանելը որևէ կերպ չի առնչվում Էդուարդո Էռնեկյանին կամ ներկայիս կառավարիչներին. Նարեկ Բաբայան

12:04 01.10.2019

Անշարժ գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է «Հայփոստ» ընկերության՝ մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագծին: Բաբայանը նշել է, որ նպատակահարմար են գտել իրականացնել նոր մրցույթ, սակայն դա որևէ կերպ կապված չէ ներկայիս կառավարիչների գործունեության հետ: «Ես խնդիրների մասին հիմա որևէ բան չեմ կարող ասել: Մասնավորեցման […]

̰
Բացահայտվել են բնակարանային գողության մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն

11:59 01.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված բնակարանային մի շարք գողություններ: Մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականին 36-ամյա տղամարդը, Երևան քաղաքում օգտվելով բնակարանների մուտքի դռների կողպված չլինելու հանգամանքից, […]

̰
Ամերիկացի կոնգրեսականները պահանջում են դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

11:58 01.10.2019

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 27-ին նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոյին և պաշտպանության նախարար Մարկ Էսփերին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Նամակում հանձնախումբը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալների մեծացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պարիտետի խախտման կապակցությամբ: Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեն, Ջեքի Սփիեռն ու Ադամ Շիֆը: Հայկական հանձնախմբի […]

̰
Կարևոր բանակցություններ ունեցանք Ռոհանիի հետ․ Փաշինյան

11:57 01.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարևոր բանակցություններ ունեցանք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ»:

̰
Գնացքները կանգառ չեն կատարի «Մարշալ Բաղրամյան» կայարանում

11:50 01.10.2019

Երևանի Մետրոպոլիտենից հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։ «Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։ Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- հայտնում են Մետրոպոլիտենից:

̰ ̰
Ծախսեր-աշխատավարձ հարաբերակցության մեջ պետությունն ունի՞ դերակատարում. Գևորգ Պապոյանը` Նարեկ Բաբայանին

11:47 01.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը, դիմելով Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին, հարց ուղղեց. ««Հայփոստ»-ում, իմ տեղեկություններով, բարձրագույն ղեկավարությունում շատ բարձր աշխատավարձեր են, և ծախսեր-աշխատավարձ հարաբերակցության մեջ պետությունն ունի՞ դերակատարում»: Բաբայանն արձագանքեց, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում, բայց կարծում է՝ հավատարմագրային կամ կոնցեսիոն կառավարման մրցույթի ժամանակ դրվում են նախապայմաններ, պայմաններ, դրանցով ստորագրվում […]

̰
Բարերար, բժիշկ Կարո Դերձակյանին շնորհվեց «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան 

11:43 01.10.2019

Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Հայաստանում բժշկության առաջընթացի ու զարգացման, մեծ վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնվեց Մայր Աթոռի բարերար, բժիշկ Կարո Դերձակյանին (Կալիֆորնիա, ԱՄՆ): Հանդիսությունն […]

̰
Մարզպետների լիազորությունների քննարկումն ընթանում է ԱԺ կիսադատարկ դահլիճում

11:40 01.10.2019

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ քննարկման է ներկայացվել մարզպետների լիազորությունները, նրանց նշանակման, ազատման, անհրաժեշտ չափանիշների բավարարման և այլ հարցեր կարգավորող օրենքի նախագիծ։ Նախագծի ներկայացումը, սակայն, ընթանում է կիսադատարկ դահլիճում։ Այնուամենայնիվ, խորհրդարանի ամբիոնից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի զեկուցումից հետո 16 պատգամավոր գրանցվեց հարց տալու համար։

̰
«Գոլդեն Փելիս»-ի անշարժ ու շարժական գույքը շուրջ 16.5 միլիոն դոլար է կազմում. Բաբայան

11:39 01.10.2019

Անշարժ գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, խոսել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցի հետագա ճակատագրի մասին, ինչպես նաև պատասխանել հարցին, թե արդյո՞ք գույքագրում արվել է, և արդյո՞ք պակասորդ կա: «Գույքագրում իրականացվել է դեռևս գարնանը, նաև գնահատում է իրականացվել: Կառավարության նիստի ժամանակ բարձրաձայնել եմ, որ անշարժ ու շարժական գույքը շուրջ 16.5 […]

̰
Մոտ 39 միլիոն դրամ «Սպորտաստիկ» ջեքփոթ շահում «ՎիվառոԲեթում»

11:38 01.10.2019

«ՎիվառոԲեթը» շարունակում է տալ ու չխնայել. «ՎիվառոԲեթում» ջեքփոթ շահումները խիստ հաճախակի են դարձել: Այս անգամ գրանցվել է «Սպորտաստիկ» ջեքփոթի խոշոր շահում: «Սպորտ»  բաժնում Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներից մեկի վրա խաղադրույք կատարած քաղաքացին անկնկալ կերպով շահել է մոտ 39,000,000 դրամ: Դուք նույնպես կարող եք նման շահում գրանցել. կատարե՛ք առաջարկվող բարձր գործակիցներով և սահմանաչափերով խաղադրույքներ ցանկացած սպորտային […]

̰
Նշանակվելուց առաջ մարզպետի թեկնածուները պետք է փաստաթղթեր ներկայացնեն, որ տիրապետում են հայերենին․ նախագիծ

11:37 01.10.2019

Ազգային ժողով ներկայացված նախագծի համաձայն՝ մարզպետների վրա տարածվելու են նույն չափանիշները, ինչ կառավարության անդամի վրա՝ նշանակումից առաջ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելը և վերջին 4 տարում Հայաստանում բնակվելը և այլն։ Նշանակվելուց առաջ մարզպետի թեկնածուները պետք է փաստաթղթեր ներկայացնեն, որ տիրապետում են հայերենին։ Այս փաստաթուղթը պետք է կցվի համապատասխանությունը մյուս չափանիշներին հաստատող փաստաթղթային փաթեթին։ […]

̰
Կառավարությունը որոշել է հստակեցնել մարզպետների պարտականությունները․ ցանկ

11:34 01.10.2019

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ, որտեղ մանրամասն ներկայացվում են այն բոլոր պարտականությունները և լիազորությունները, որ ունենալու են մարզպետները։ Ըստ նոր կարգավորումների՝ մարզպետը․ սահմանված կարգով լիազորված մարմնի միջոցով Կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերապահված հարցերը. պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն […]

̰
̰
Երևանն ԱՊՀ ամենապահանջված քաղաքներից է. Ռուսական տուրիստական գործակալության ուսումնասիրությունը

11:26 01.10.2019

Երևանը հանգստի և ճամփորդությունների տեսանկյունից ներառվել է ԱՊՀ 3 լավագույն քաղաքների շարքում: Վարկանիշային աղյուսակը կազմել է «ТурСтат» ռուսական զբոսաշրջային ընկերությունը: «Տուրերն ինքնուրույն պլանավորած զբոսաշրջիկները գալիս են ԱՊՀ քաղաքներ աշնանը, հիմնականում 2-3 օրով՝ հանգստյան օրերին: Իսկ մյուս զբոսաշրջիկները սովորաբար ընտրում են մեկշաբաթյա տուրեր: Զբոսաշրջիկներն աշնանային ճամփորդությունների համար ԱՊՀ քաղաքներում ծախսում են օրական 40-100 դոլար՝ սննդի և […]

̰
«Հայփոստն» անարդյունավետ և թանկ ծառայություններ է մատուցում. Գևորգ Պապոյան

11:21 01.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը խորհրդարանում խոսեց «Հայփոստ» ՓԲԸ-ն պետական մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկից դուրս բերելու մասին նախագծից: «Ըստ էության՝ ես պաշտպանելու եմ մի նախագիծ, թեպետ տրամաբանորեն միշտ հակառակն եմ նշել՝ մասնավորն ավելի լավ է կառավարում, պետք է տալ մասնավորին: Այս դեպքն այլ է: Հանրապետության 601 համայնքների մեծ մասում մասնավոր ոչ մի ներդրում […]

̰
BACK_TO_TOP