Բոլոր լուրերը – Page 8668 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Հայազգի հայտնի բռնցքամարտիկը ծեծել է կնոջն ու հայտնվել ոստիկանությունում

22:59 30.09.2019

Ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հայտնվել է ոստիկանությունում: Պատճառն այն է, որ նա ծեծել է կնոջը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Մարտիրոսյանը նախ վիճաբանել է կնոջ հետ, հետո սկսել է ձեռքերով հարվածել: Կնոջ քիթը կոտրվել է, սակայն նա կարողացել է փախչել ու ոստիկանություն կանչել։ Կինը բողոք է ներկայացրել ոստիկանություն, սակայն […]

̰
Ռուբինյանց փողոցում դանակահարված տղամարդը հիվանդանոցում մահացել է

22:56 30.09.2019

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին՝ կեսգիշերին մոտ, 1-02 ահազանգած կինը հայտնել է, որ Ռուբինյանց փողոցում ամուսնուն դանակահարել են։ Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Րոպեների տարբերությամբ բաժնում ևս մեկ ահազանգ է հնչել․ «Միքայելյան» բժշկական կենտրոնից հայտում էին, որ Ռուբինյանց 19 շենքից դանակահարված վիճակում հոսպիտալացվել է 49-ամյա մի տղամարդ։ Բուժհաստատություն տեղափոխվելուց մոտ չորս ժամ […]

̰
Երևանի մի քանի պողոտաներում հոկտեմբերի 1-ին ավտոմեքենաների կայանումն արգելվելու է

22:45 30.09.2019

Երևանում հոկտեմբերի 1-ին տեղի ունենալիք ԵԱՏՄ գագաթաժողովի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար սեպտեմբերի 30-ի ժամը 22-ից հոկտեմբերի 1-ի ժամը 20-ը, տրանսպորտային միջոցների կայանումն արգելվելու է Երևանյան խճուղում, Իսակովի պողոտայում, Մաշտոցի պողոտայում և Բաղրամյան պողոտայում` մինչև Բաղրամյան 26: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

̰
«Գաղտնի» արտակարգ պատահար Դոհա-Երևան չվերթի ժամանակ. rusarminfo.ru

22:32 30.09.2019

Կատարի մայրաքաղաք Դոհայի միջազգային օդանավակայանից Դոհա-Երևան չվերթի ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել  ինքնաթիռում: Ըստ  rusarminfo.ru կայքի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին՝ տեղի ժամանակով 21:45-ին: Qatar Airways ավիաընկերության Դոհա-Երևան չվերթի  Airbus A320  ինքնաթիռը դեռ թռիչքուղու վրա գտհվելիս կտրուկ կանգ է առել: Թռիչքուղու վրա արագություն հավաքելիս օդաչուները կտրուկ արգելակել են, քանի որ շարքից դուրս է […]

̰ ̰
Գիտնականները Երկրից ոչ հեռու սուպերմոլորակ են հայտնաբերել

22:23 30.09.2019

Իսպանացի աստղագետները Կալար-Ալտո աստղադիտարանում հանկարծակի հայտնաբերել են, որ Երկիր մոլորակից ընդամենը 31 լուսատարի հեռավորության վրա գոյություն ունի մոլորակ, որ իր կառուցվածքով և չափսերով նման է  Յուպիտերին՝ Արևային համակարգի գազային հսկային: Գիտական խմբի ղեկավարի խոսքերով` մոլորակը ձևավորվել է գազի հսկայական մասսաներից, այնքան հանկարծակի, որ հետազոտողները բաց են թողել այդ պրոցեսը: Մոլորակը պտտվում է GJ 3512 աստղի […]

̰
Խաչատուրյան քույրերին հայրը պատժել է շատ կոնֆետ ուտելու համար և տեսանկարահանել

22:15 30.09.2019

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են պատժվում Խաչատուրյան քույրերը՝ կերած կոնֆետների համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Տեսանյութը նկարել է նրանց հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը: Կադրերում երևում է՝ ինչպես է հայրը գոռում աղջիկների վրա՝ չափից շատ կոնֆետներ ուտելու համար: Աղջիկները կանգնած են լացակումած դեմքերով, նրանք վախենում են շրջվել դեմքով դեպի հայրը: Հանկարծ հայրը […]

̰
«Ռոման» ներկայացրել է Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիան

22:04 30.09.2019

«Ռոմայի» մամուլի ծառայությունը սոցցանցերի իր էջում հրապարակել է «Լեչեի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման և Ջեկոյի գոլի անիմացիան: Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Ռոման» 0:1 հաշվով հաղթել է «Լեչեին»:

̰
Հանդերձարանում Հենրիխի հետ զրուցեցինք Ռոմայի և Հայաստանի հավաքականի առաջիկա հաղթանակներից. Արմեն Սարգսյան

22:00 30.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր ինստագրամյան էջում Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Ամեն ինչ առջևում է, հանդերձարանում Հենրիխի հետ զրուցեցինք Ռոմայի և Հայաստանի հավաքականի առաջիկա հաղթանակներից: (25.09.2019)»: https://www.instagram.com/p/B2_jTO8nV2K/?utm_source=ig_web_copy_link

̰
Հորիզոն 22.00

22:00 30.09.2019

̰
Մոնտանայի ձնաբուքը 85 տարվա ընթացքում ամենախոշորն է

21:55 30.09.2019

ԱՄՆ Մոնտանա նահանգում ձնաբքի պատճառով մտցվել է արտակարգ դրության ռեժիմ: Այդ մասին հաղորդվել է քաղաքապետի կայքում: «Ձմեռային աննախադեպ փոթորկի պատճառով, որը մեզ անակնկալ մատուցեց սեպտեմբերին, տեղական և նահանգային իշխանությունները  սերտորեն համագործակցում են՝ պաշտպանելու Մոնտանայի բնակիչների առողջությունն ու անվտանգությունը»,- ասել է քաղաքապետ Սթիվ Բուլոկը: Հաղորդվում է, որ նահանգի որոշ շրջաններում առատ տեղումներ են եղել, էլեկտրահաղորդման գծերը […]

̰
ԱՄՆ-ի որոշ նահանգներում առատ ձյուն է տեղացել

21:52 30.09.2019

Մոնտանայի նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել:

̰
Հայկական ծագումով ռուս ռեժիոսորի ֆիլմն ամենամեծ պահանաջարկն ունի Ռուսաստանում

21:40 30.09.2019

Ռուսական Kinobusiness.com կայքը, որը նվիրված է կինոարդյունաբերությանը, հրապարակել է վերջին հանգստյան օրերին Ռուսաստանում առավել մեծ ճանաչում ունեցող ֆիլմերի ցանկը: Ըստ տվյալների՝ ամենահայտնի ֆիլմը դարձել է Ջեյմս Գրեյի «Դեպի աստղեր» ֆիլմը: Այնտեղ գլխավոր դերում նկարահանվել է նաև Բրեդ Փիթը: 2 օրվա ցուցադրության ընթացքում ֆիլմը հավաքել է 204․9 միլիոն ռուբլի: Երկրորդ տեղում է հայկական ծագումով ռուս ռեժիսորի՝ […]

̰
Գիտնականները գտել են ամենամաքուր վառելիքի ստացման եղանակը

21:30 30.09.2019

НИТУ «МИСиС»-ի գիտնականներն արտասահմանյան գործընկերների հետ համատեղ գտել են մի նյութ, որը կարող է թույլ տալ հրաժարվել թանկարժեք մետաղներից՝ էկոլոգիապես մաքուր ջրածնային վառելիքի ստացման համար: Այս մասին հայտնում է ACS Energy Letters-ը: Այլընտրանքային էկոլոգիական էներգիան մեծ ճանաչում է վայելում: Այս պահին այդ տեսանկյունից առաջին տեղում արևային և քամու էներգիաներն են: «Կանաչ» էլեկտրաէներգիա ստանալու համար բավականին […]

̰
«Սանիթեքի» կողմից արվել են անպատեհ, խիստ զգացմունքային և բացարձակապես անհիմն պնդումներ ՀՀ գլխավոր դատախազության վերաբերյալ․ Գոռ Աբրահամյան

21:29 30.09.2019

«Սանիթեք» ընկերությունն այսօր տարածած հայտարարությամբ անդրադարձել է օրեր առաջ Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացում առերևույթ հանցավոր դրսևորումների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, որտեղ նշված հանգամանքների վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելուց բացի` արվել են անպատեհ, […]

̰
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է անում չանտեսել Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները

21:18 30.09.2019

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)  ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ սեպտեմբերի 30-ին մեկնարկած աշնանային նստաշրջանում խոսել է սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, նա նշել է, որ Արցախում հերթական անգամ տեղի ունեցան ազատ և մրցակցային ընտրություններ, որոնք օրինակելի կարող են լինել ԵԽ որոշ […]

̰
Լուսնի վրա ընկած զոնդն անհետացել է

21:04 30.09.2019

Լուսնի վրա ընկած հնդկական «Վիկրամ» տիեզերական սարքն անհետացել է: Այս մասին հայտնել է ՆԱՍԱ-ն: Նկարահանումները կատարվել են Lunar Reconnaissance Orbiter միջմոլորակային կայանից այն ենթադրյալ վայրում, որտեղ անհաջող վայրէջք է կատարել տիեզերական սարքը: Շուրջ 150 մետր տարածք է լուսանկարվել, բայց սարքը չկա: ՆԱՍԱ-ում ենթադրել են, որ լուսանկարահանումները կատարվել են ոչ շատ լուսավոր ժամերի և, հնարավոր է, […]

̰
Բաց զրույց ունեցանք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ. Փաշինյան

20:59 30.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել իր և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից և մակագրել. «Բաց զրույց ունեցանք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»: https://www.youtube.com/watch?v=QiUOnEMoVto&feature=youtu.be&fbclid=IwAR1oML7u_Fnd6WmYvwqK-S72uOXlD9Wo_OpQQEpmgJo07ycfiafRMgAgR20 Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

̰
ՖԻՖԱ-ն պարտավորեցրել է «Քարդիֆին» մահացած ֆուտբոլիստի համար 6 մլն եվրո վճարել

20:51 30.09.2019

ՖԻՖԱ-ի խաղացողի կարգավիճակի հանձնաժողովը պարտավորեցրել է «Քարդիֆ Սիթիին» «Նանտին» վճարել 6 միլիոն եվրո՝ մահացած արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի տրանսֆերի համար: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Ըստ աղբյուրի` այդ գումարը համապատասխանում է այն կանխավճարին, որը «Քարդիֆը» պետք է վճարեր ֆրանսիական ակումբին ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Տրանսֆերի ընդհանուր գումարը պետք է կազմեր 17 մլն եվրո: Երկու ակումբներն […]

̰
ԱՄՆ-ում պիտբուլը երկու երեխաներին փրկել է օձից և սատկել

20:38 30.09.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Զևս անունով 9 ամսական պիտբուլը փրկել է երկու երեխաներին թունավոր օձի խայթոցից և սատկել: Այդ մասին հայտնում է CNN- ը: Ջինա Ռիչարդսոնը պատմել է, որ շունը հանկարծակի հարձակվել է բակում ինչ-որ բանի վրա, մինչ նրա 10-ամյա որդին՝ Օրայլին խաղում էր մոտակայքում: Տղան մտածել է, որ դա պարան է, բայց նկատել է, որ […]

̰
Բրիտանիան կիբերհարձակումների պատճառով պատերազմի մեջ է

20:31 30.09.2019

Բրիտանիայի պաշտպանության շտաբի ղեկավար Նիկ Քարթերը հայտարարել է, որ երկիրը կարծես պատերազմի մեջ լինի Ռուսաստանի կամ այլ երկրների հաճախակի կիբերհարձակումների պատճառով: Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն: Ըստ Քարթերի՝ ներկայումս պատերազմ հասկացությունը էապես տարբերվում է անցյալի դասական տարբերակից: «Մեծ տերությունների հետ մրցակցությունը և ոչ պետական ​​կառույցների հետ գաղափարական պայքարը սպառնում են ամեն օր… Ռուսաստանն այսօր […]

̰
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամաս

20:20 30.09.2019

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է ռազմավարական զորավարժությանը մասնակցող զորամիավորման կառավարման կետերից մեկում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է զորավարժությունների պլանով նախատեսված միջոցառումների կատարման և պահեստազորայիններով համալրվածության, անցկացվող մասնագիտական և մարտավարական պարապմունքների մասին: ԶՈՒ ԳՇ պետը շրջել է զորամասի տարածքում, ստուգել հրամանատարների […]

̰
«Բելառուսը մեր կարևոր գործընկերն է». Փաշինյանը հանդիպել է Լուկաշենկոյին

20:11 30.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով Բելառուսի նախագահին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում: Վաղը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը: Կարծում […]

̰
Դաղստանում անցկացված հարսանիքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

20:10 30.09.2019

Դաղստանի Դերբենտ քաղաքում 30 ամուսնական զույգերն ամուսնացել են լայնամասշտաբ արարողության ժամանակ: Տոնակատարությանը մասնակցել է ավելի քան 10 հազար հյուր: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Նորապսակները հանրապետության հիմնական տասնվեց ազգությունների ներկայացուցիչներ են եղել: Հարսանիքը երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ամենաբազմազգ հարսանիք և հարսանիք՝ հյուրերի ամենամեծ քանակով: Երկու ռեկորդներն էլ հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում:  

̰
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

20:00 30.09.2019

Հայաստան է ժամանել  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նախագահին դիմավորելու են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանում՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Ռոհանին Հայաստան է ժամանել որպես հյուր:  

̰
«Երբեմն ինձ թվում է, թե իմ կնոջը կիսում եմ միլիոնավոր տղամարդկանց հետ». 55 տարեկան Բելուչին շարունակում է սրտեր կոտրել

19:54 30.09.2019

«Եթե գեղեցկությամբ ես օժտված, մնում է՝ համբերատար լինես, մինչև այդ գեղեցկությունը կանցնի հիվանդության պես: Ժամանակը, վաղ թե ուշ, ոչնչացնում է ամեն ինչ: Վերցնենք, օրինակ, մի գեղեցիկ և կարմիր խնձոր: Որոշ ժամանակ անց այն կթոշնի և կկորցնի իր թարմությունը… այդպես լինում  է բոլորիս հետ»: Իտալուհի, որը դարձավ ֆրանսիական կինոյի աստղ, կարողացավ գրավել Ամերիկան և հմայել ամբողջ աշխարհը: […]

̰
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը

19:41 30.09.2019

Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից մինչև նիստի օրակարգով նախատեսված հարցերի քննարկումն արտահերթ հարց է բարձրացվել` կապված «Վերին Լարս» անցակետում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդրի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: Փոխվարչապետն ընդգծել  է, որ նշված խնդիրը հանդիսանում է […]

̰
Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ու դրանց օգտագործման ուղղությունները կարտացոլվեն ՀՀ 2019թ. պետբյուջեում

19:25 30.09.2019

ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ու դրանց օգտագործման ուղղությունները կարտացոլվեն ՀՀ 2019թ. պետբյուջեում։ Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարի օգտագործման հրապարակայնության և թափանցիկության ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ն […]

̰
Սաուդյան գահաժառանգը նախազգուշացրել է նավթի գների աննախադեպ աճի մասին

19:14 30.09.2019

Սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա տեղի ունեցած հարձակման մեջ Վաշինգտոնն ու Էր-Ռիադը մեղադրում են Իրանին:

̰
Գյումրեցի պատանիները դարձել են շախմատի դպրոցականների աշխարհի չեմպիոններ

19:00 30.09.2019

Աշխարհի առաջնության չեմպիոնական, փոխչեմպիոնական մեդալներ, գյումրեցի ծանրորդներից բացի, նվաճել են գյումրեցի պատանի շախմատիստները: Նրանք դարձել են շախմատի աշխարհի առաջնության չեմպիոններ: Առաջին անգամ անցկացվել է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնություն, իսկ հյուրընկալող երկիրը Հայաստանն էր: Մրցաշարին մասնակցել է յոթ երկրի 15-18 տարեկան մոտ հարյուր շախմատիստ: Թիմային և հավաքական խաղերում դպրոցականների աշխարհի առաջնության չեմպիոններ են հռչակվել Գյումրիի շախմատի […]

̰
BACK_TO_TOP