Բոլոր լուրերը – Page 8669 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

6 ՔԿՀ-ներում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգված

18:51 30.09.2019

Սեպտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում իրականացված, ինչպես նաև ազատազրկված անձանց կարճատև տեսակցության եկած քաղաքացիների խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արմավիր», «Գորիս», «Նուբարաշեն», «Արթիկ», «Սևան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.4 գր դեղնականաչավուն զանգված, 29 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 4 լիցքավորման սարք, 3 ականջակալ, 4 wi-fi սարք, ինքնաթոր […]

̰
Բացառիկ համերգ Տիգրան Մանսուրյանի մասնակցությամբ

18:45 30.09.2019

Երևանում հոկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացառիկ համերգը, որը կներկայացնի Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները ալտի, հարվածային գործիքների և դաշնամուրի համար: Բեմում կլինի 3 մեծություն՝ «Գրեմմի» մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը` իբրև դաշնակահար: Փառատոնին աջակցում […]

̰
Ղազախստանի նախագահը ժամանել է Հայաստան

18:37 30.09.2019

Հայաստան է ժամանել  Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նախագահին դիմավորելու են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանում՝ մասնակցելու Երևանում կայանալիք  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

̰
Կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովման համար

18:34 30.09.2019

Այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ հաստատվել են մի շարք որոշումներ: Կառավարության այսօրվա արտահերթ նիստում հաստատվել է Զբաղվածության կարգավորման 2020 թ. պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը: Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի նպատակը բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց […]

̰ ̰
Աշխարհի ամենագեր մարդկանցից մեկը Մեծ Բրիտանիայի կառավարությանը խնդրում է իրեն օգնել նիհարել

18:30 30.09.2019

Աշխարհի ամենագեր մարդկանցից մեկը խնդրում է կառավարությանը վճարել իր վիրահատության համար, քանի որ վախենում է սեփական կյանքի համար, գրում է Daily Mirror-ը: Բրիտանացի Փոլ Մեյսոնը նախկինում համարվում էր աշխարհի ամենագեր մարդը, այն ժամանակ նա կշռել է 444,5  կիլոգրամ: Պետության կողմից իրականացված մի վիրահատությունից հետո տղամարդը նիհարել էր 228 կիլոգրամով: Այս պահին Մեյսոնին հարկավոր են մի […]

̰
Կառավարությունը կշարունակի Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացումը

18:27 30.09.2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են կառավարության աշխատակազմից: Կառավարությունը հաստատել է Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020թ. տարեկան ծրագիրը, որի նպատակը լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավումն է: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել Սևանա […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին

18:25 30.09.2019

Սեպտեմբերի 30-ին Վեհարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և տիկին Հո Չինին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ողջունելով Սինգապուրի վարչապետի և նրա գլխավորած պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց հայրապետը հույս է հայտնել, որ Սինգապուրի […]

̰
Շրջանառության մեջ է դրվել Գևորգ Էմինի 100-ամյակին նվիրված նամականիշ

18:20 30.09.2019

Գրող, բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեծանուն գրողի նամականիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը: Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը նշել […]

̰
Հաստատվել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020թ. ծրագիրը

18:19 30.09.2019

Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքում հաստատվել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020թ. ծրագիրը: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ` սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սահմանամերձ 16 համայնքում ընդգրկված 38 բնակավայրերում: Ըստ այդմ՝ նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝ հաշվարկային տարում գումարային […]

̰
Իրավաբանական համայնքը պետք է դատական իշխանության հետ հավասարապես կիսի պատասխանատվությունը. ԲԴԽ

18:17 30.09.2019

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որպես ապաքաղաքական կառույց, ձեռնպահ է մնացել և շարունակելու է ձեռնպահ մնալ քաղաքական բնույթի հայտարարություններին, դրանցում հնչեցվող ձևակերպումներին արձագանքելուց, քանի դեռ դրանք կամ դրանց շահարկումը չեն անցել օրենքով թույլատրելիի սահմանագիծը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ որոշ դատական […]

̰
Համացանցում կադրեր են հրապարակվել, թե ինչպես է ծովառյուծը Արկտիկայի ջրերում հարձակվում արշավախմբի վրա

18:12 30.09.2019

Արկտիկայի ջրերում ծովառյուծը հարձակվել է Հյուսիսային նավատորմի և Ռուսական աշխարհագրական ընկերության համատեղ արշավախմբի նավակի վրա: Արշավախմբի անդամները հասցրել են նկարահանել ծովառյուծի ագրեսիվ պահվածքը: Խմբի ղեկավարը նշել է, որ ծովառյուծը հանկարծակի է հարձակվել: Ենթադրաբար, նա վտանգ է զգացել և այդպիսով պաշտպանել է իր փոքրիկներին, որոնք գտնվել են ափամերձ տարածքում, որին մոտ է նավարկել խումբը: Ծովառյուծը հասցրել […]

̰
Հունական Լեսբոսում իրավիճակն անվերահսկելի է․ միգրանտները ըմբոստություն են բարձրացրել

18:11 30.09.2019

Հունաստանին պատկանող Լեսբոս կղզում փախստականների ըմբոստությունը դուրս է եկել վերահսկողության սահմաններից։ Նրանց հանգստացնելուն չեն օգնել նույնիսկ ոստիկանության հատուկ նշանակության ուժերի գործողությունները, արցունքաբեր գազն ու լուսաձայնային նռնակները։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ միգրանտները հրդեհել են բնակելի տնակներից մեկը, որպեսզի լսելի դարձնեն իրենց պահանջը  մայրցամաքային Հունաստան տեղափոխվելու վերաբերյալ։ Երբ հունական հրշեջները ժամանել են փախստականների ամբարի հրդեհը […]

̰
Կառավարության արտահերթ նիստում հավանություն է տրվել 2020թ. պետբյուջեի նախագծին

18:03 30.09.2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0 հազար դրամ: Օրինագծով […]

̰
Սաուդյան թագաժառանգը բացատրել է՝ ինչու երկրի ՀՕՊ-ը չի դիմակայել ԱԹՍ-ների հարձակմանը

18:00 30.09.2019

Ամերիկյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը բացատրել է, թե ինչու երկրի հակաօդային պաշտպանության համակարգը չի կարողացել կանգնեցնել նավթարդյունաբերական խոշորագույն գործարանի վրա հարձակումը։ ԱԹՍ-ներով հարձակման մասին խոսելիս Սալմանը հայտարարել է, որ սաուդյան տարածքն այնքան մեծ է, և այնքան շատ են բոլոր կողմերից վտանգները, որ դժվար է երկիրը բոլոր կողմերից պաշտպանելը։ […]

̰
Հորիզոն 18.00

18:00 30.09.2019

̰
Ինչո՞ւ համայնքապետի թեկնածուները հակված չեն առաջադրվել որևէ կուսակցության կողմից. Դավիթ Խաժակյան

17:55 30.09.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ անցկացված ՏԻՄ ընտրություններին: «Երեկ Արտաշատում տեղի ունեցան ավագանու անդամի արտահերթ ընտրություններ։ Առաջադրվել էին 48 թեկնածուներ, ինչի արդյունքում քվեաթերթիկի երկարությունը հավասարազոր էր երեք A4 թերթի։ Ընտրություններն ընթացան խաղաղ մթնոլորտում։ Բնակիչներից շատերը պնդում էին, որ որոշ տեղամասերում նախկինում տիրում էր լարված մթնոլորտ, ինչը այս […]

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

17:52 30.09.2019

ՀՀ ԱԻՆ Օդերևութաբանական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Ջերմուկցիներն ընդդեմ էրիկ Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց

17:44 30.09.2019

Վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել ջերմուկցիներն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանի գործով  երրորդ նախնական դատական նիստը։ Հիշեցնենք՝ Ջերմուկի 19 բնակիչ նոր երևան եկած բնապահպանական հանգամանքներով դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 4-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի։ Հայցվորները խնդրում են պարտավորեցնել շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի […]

̰
Հրապարակվել են սաուդյան նավթագործարանի վրա հարձակման կադրերը

17:37 30.09.2019

Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ հարցազրույցի ժամանակ հրապարակվել են այն կադրերը, որ ցուցադրում են սաուդյան խոշորագույն նավթարդյունաբերական գործարանի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման դրվագները: Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես են անօդաչուները պայթեցնում գործարանի տարբեր մասերի տարբեր հանգույցները։

̰
Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է ՔԿՀ

17:28 30.09.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում  հաստատել էր այն տեղեկությունը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ պլանային բուժզննում անցնելու նպատակով: Նոնա Նավիկյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանը կրկին տեղափոխվել է Քրեակատարողական հիմնարկ:

̰
Բելառուսի նախագահը ժամանեց Հայաստան

17:23 30.09.2019

Հայաստան ժամանեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Քիչ առաջ արդեն Հայաստան էին ժամանել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նախագահներին դիմավորելու են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանում՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված […]

̰
Միջուկային գործարքի պայմաններն անտեսելու դեպքում Իրանը պատասխան քայլեր կձեռնարկի. Իրանի ԱԳ ներկայացուցիչ

17:22 30.09.2019

Միջուկային գործարքի պայմանները Եվրոպայի կողմից անտեսվելու պարագայում Թեհրանն իրեն պատասխան գործողությունների իրավունք է վերապահում: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: Այս մասին հայտնում է Press TV-ն: Եվրոպական այդ պետությունները 3-ն են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան: Մուսավին նաև հայտարարել է, որ, Թեհրանի կարծիքով` Եմենի հութիները ռազմական գործողություններ են կատարում Սաուդյան Արաբիայի դեմ՝ Եմենի […]

̰
Պաշտպանության նախարարն այցելել է 1-ին զորամիավորման զորամասեր

17:20 30.09.2019

Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել 1-ին զորամիավորման զորամասերում։ Պաշտպանության նախարարը եղել է զորավարժարաններից մեկում, շրջել ռազմավարական զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինների վրանային ավանում, բացազատված ուսումնական կետերում, հետևել կրակային պատրաստության պարապմունքներին։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել պահեստազորայինների հետ անցկացվող պարապմունքների ընթացքը, ընդգծել համալրված ստորաբաժանումների […]

̰
Պուտինը Երևանում առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ․ Կրեմլի մամուլի ծառայություն

17:13 30.09.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը աշխատանքային այցով գալիս է Երևան։ Այս տեղեկությունները պաշտոնապես հաստատել է նրա կայքը։ Պուտինը Երևանում է լինելու ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Օրակարգի համաձայն՝ քննարկվելու են ԵԱՏՄ առաջիկա աշխատանքները, հաջորդ տարվա ծրագրերը։ Նիստերին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահը՝ որպես դիտորդ երկրի ներկայացուցիչ, ինչպես նաև Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը՝ որպես հարգարժան […]

̰
Վաղը մի շարք փողոցներ փակ կլինեն

17:10 30.09.2019

Ոստիկանությունից տեղեկացնում են,որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Մասնավորապես՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 08։00-ից 17։00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը՝ ժամը 12։00-ից 17։00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17։00-ից 20։00-ն՝ Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ […]

̰
Զարթոնքի համայնքապետը խախտել է իր իսկ մատնանշած պայմանավորվածությունը՝ մրցակցին չշնորհավորելով

17:00 30.09.2019

Զարթոնքի նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը, ով կրկին պայքարում էր համայնքի ղեկավարի պաշտոնի համար, երեկ SHANTNEWS.am-ին ասել էր, որ կխոսի ընտրության հաջորդ օրը և «շատ ուժեղ կխոսի»: Այսօր նախկին համայնքապետն անջատել է հեռախոսը, անհասանելի է լրագրողների համար:  SHNATNEWS.am-ը հետաքրքրվել է Պարույր Սարգսյանի մրցակից նորընտիր Սամվել Աղաջանյանից, թե արդյոք շնորհավորանքներ ստացել է նախկին գյուղապետից. «Ո´չ, չեմ ստացել, […]

̰
Մոլդովայի ու Ղրղըզստանի նախագահները ժամանեցին Հայաստան

16:59 30.09.2019

Հայաստան ժամանեցին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նախագահներին դիմավորելու են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանում՝ մասնակցելու Երևանում կայանալիք  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

̰
Ապօրինի հատել են 131 հատ ծառ՝ պատճառելով 4. 920 000 դրամի վնաս. ՔԿ

16:50 30.09.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է  ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նույն գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող անձը ու  ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Ավելի վաղ տեղեկացվել է, որ […]

̰
Վրաստանը դեմ է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի քվեարկության իրավունքի վերականգնմանը

16:44 30.09.2019

Վրացական պատվիրակությունը դեմ է արտահայտվել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի քվեարկության իրավունքի վերականգնմանը: Այդ մասին հայտնում է imedinews-ը: Վրացական կողմը ուշադրություն է հրավիրում Մոսկվայի կողմից այն ​​սպառնալիքների վրա, որոնց, իբր, բախվում են Վրաստանը և Ուկրաինան: «Մենք ցավում ենք, որ երկրների մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի քվեարկության իրավունքի վերականգնմանը»,- ասել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամարա Չուգոշվիլին, որը ղեկավարում է ԵԽԽՎ-ում […]

̰
BACK_TO_TOP