16:05 29.09.2019
Ամերիկայի Ձայնը տեղեկացնում է, որ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը օրերս ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր քննարկում Հայոց ցեղասպանության ճանաչման և հանցագործության հատուցման թեմայով, որին բանախոսելու էր իրավագետ և ցեղասպանագետ, դոկտոր Ջերմեյն Մաքքալպին: «Անարդարությունը մեկ տեղում՝ սպառնալիք է արդարությանը ամենուր»,-հայտնի իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի խոսքերն է մեջբերում իրավագետ և ցեղասպանագետ դոկտոր Ջերմեյն Մաքքալպին ԱՄՆ Կոնգրեսում Վաշինգտոնի Հայ դատի […]
16:00 29.09.2019
«Շանթ» ՀԸ մեկնաբան, հաղորդավար Սագօ Արեանը իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է, որ այսօր Բեյրութում բողոքի զանգվածային ցույցեր են մեկնարկել: Գրառումը ներկայացնենք ամբողջությամբ. «Պէյրութի մէջ այսօր բողոքի լայնածաւալ ցոյցեր են։ Ցուցարարները կը պահանջեն կառավարութեան հրաժարականը եւ անշուշտ բողոքի այս ալիքին հիմնական դրդապատճառը երկրին մէջ ծանր փուլի մը մէջ մտած տնտեսական տագնապն է ու նաեւ տոլարի […]
15:52 29.09.2019
Աշունը ֆիլմեր դիտելու համար լավագույն ժամանակն է: Հոկտեմբերը մեզ խոստանում է վառ պրեմիերաներ: «Ջոկեր» (Joker) Ֆիլմի պրեմիերան կլինի հոկտեմբերի 3-ին: Այն ամերիկյան հոգեբանական թրիլլեր է, որում ներկայացվում է լեգենդար չարագործ Ջոկերը: Մեկ ամիս առաջ ֆիլմն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակին՝ էլ ավելի գրավելով կինոմաններին: Նշենք, որ ժապավենը ներկայացնում է, թե ինչպես է ամաչկոտ և անհաջողակ […]
15:35 29.09.2019
Քանդակագործ Հովհաննես Պապոյանը վստահ է՝ քրտնաջան աշխատելու դեպքում անհնար է արդյունք չունենալ: Պապոյանի մասին է Մեր ժամանակների հերոսը ֆեյսբուքյան էջի հերթական պատմությունը: Այս պատմությունը չի վրիպել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունից: Նա տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Մեր ժամանակների հերոսների մեր փնտրտուքը շարունակվում է»:
15:34 29.09.2019
Իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին Թեհրանում առաջադրել են որպես Իրանի՝ ՄԱԿ-ի բարի կամքի և խաղաղության դեսպան: Այս մասին հայտնում է իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը: Այս մասին որոշման մասին ազդարարել են Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի օժանդակությամբ կազմակերպված «Աշխարհի մշակույթը» միջոցառման ժամանակ: Հենց այդ միջոցառման ժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ որոշել են արվեստի և մշակույթի ոլորտում 70-ամյա […]
15:26 29.09.2019
hetq.am-ը տեղեկացնում է, որ Արարատի մարզի Մրգանուշ համայնքում «Իրազեկ քազաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դիտորդը՝ Ծաղիկ Դավթյանը, արձանագրել է, որ ընտրողների ցուցակը ստուգում էր մատնահետքի սարքի մասնագետը։ Երբ դիտորդը բարձաձայնել է այդ մասին հանձնաժողովի անդամների և դիտորդի միջև վիճաբանություն է սկսվել։ Հանձնաժողովի նախագահը նշել է, որ խնդիր կար, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից էին խնդրել նայել ցուցակները։ […]
15:10 29.09.2019
Weibo հանրահայտ չինական սոցիալական հարթակում բլոգեր Lisa Li-ն ունի 1,1 միլիոն հետևորդ: Աղջիկը երկրպագուներին ցուցադրում էր իր շքեղ կյանքի լուսանկարները, բայց պարզվել է, որ արտաքին փայլի ետևում շատ տհաճ պատկեր է: Չեն անունով տանտիրուհին, ում՝ Չինաստանի Սիան քաղաքում գտնվող բնակարանը վարձակալել էր Lisa Li-ն, բացահայտել է հանրաճանաչ բլոգերի գաղտնի կյանքը: Աղջիկը դադարել էր պատասխանել տանտիրուհու […]
14:56 29.09.2019
Զարթոնքի նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը, ով կրկին պայքարում է համայնքի ղեկավարի պաշտոնի համար, ընտրատեղամաս էր եկել բարձր տրամադրությամբ: SHANTNEWS.am-ի հարցին՝ ինչ ակնկալիքներ ունի, Սարգսյանը նշեց՝ առայժմ գերադասում է լռել: Նա ընդգծեց՝ ժողովուրդը իր գնահատականը կտա: Ինքը՝ Սարգսյանը, ասում է՝ վաղը կխոսի և շատ ուժեղ կխոսի: Մանրամասները՝ տեսանյութում:
14:40 29.09.2019
Չինաստանի Շուանյաշան քաղաքում 143 կգ-անոց վարազը կարաոկե ակումբում խառնաշփոթ է սարքել: Այդ մասին հայտնել է South China Morning Post-ը: Կենդանին օգտվել է այն փաստից, որ մուտքի դուռը փակված չի եղել և ներխուժել է հաստատություն: Նա սլացել է դեպի բար և կոտրել այն, ապա ներս է մտել սենյակներից մեկը և դուրս հանել զվարճացող հաճախորդներին: Դիտորդական տեսախցիկից […]
14:39 29.09.2019
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 30-ին արտահերթ նիստ կանցկացնի: ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ նիստը կանցկացվի փակ ռեժիմով: Այս պահի դրությամբ Կառավարության վաղվա նիստի օրակարգում 10 հարց է՝«Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններից մինչև Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թ. ծրագրի հաստատում, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ծրագրի և ժամանակացույցի հաստատումից 2020 թվականի առողջապահական պետական […]
14:36 29.09.2019
Այսպիսի փոխայցերը միմյանց են մոտեցնում երկրներին, և Սինգապուրն ու Հայաստանն այս այցի արդյունքում ավելի են մոտեցել իրար: Այս մասին Սինգապուրի վարչապետին Երևանում ընդունելուց հետո ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե ինչ է տալիս երկու պետություններին իրար հետ համագորակցությունը, Փաշինյանը Սինգապուրի օրինակով պատասխանեց, որ որքան երկիրը հեռու է զբոսաշրջիկի համար, այնքան ավելի նոր է: […]
14:25 29.09.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրով մասնակցեցի եզդիական «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարի օծման արարողությանը։ Խորհրդանշական և տրամաբանական եմ համարում, որ աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը գտնվում է հենց Հայաստանում։ Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար։ Եզդի ժողովրդի զավակներն իրենց հայ եղբայրների կողքին են եղել բազմաթիվ օրհասական և հերոսական պահերի։ Ցավոք, […]
14:11 29.09.2019
Զարթոնքում այսօր ընթացքող ՏԻՄ ընտրությունների ժամանակ ոստիկանները մի երիտասարդ տղայի են բերման ենթարկել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հերթապահող ոստիկանները հայտնել են, որ երիտասարդը նշված համայնքի բնակիչ չի եղել, ամեն բան կատարվել է ընտրատեղամասի տարածքից դուրս: Երիտասարդը փորձել է սադրել, անպարկեշտ արտահայտություններ է արել: Ոստիկանները նրան տեղափոխել են բաժին:
14:04 29.09.2019
Բրիտանիայում տղամարդուն ձերբակալել են հիվանդ կնոջը սարսափելի մահվան հասցնելու համար: Այդ մասին հայտնում է Liverpool Echo-ն: Անգլիական Լիվերպուլ քաղաքի բնակիչ 67-ամյա Ռիչարդ Ուոլլահը դիմել է տեղի հիվանդանոց՝ հայտնելով, որ իր կինը լավ չէ: Երբ պարամեդիկները այցելել են հիվանդին, սարսափահար են եղել իրենց տեսածից: 61-ամյա Վալերի Ուոլլահի սենյակն ու մահճակալը վերածվել էին աղբակույտի: Կնոջ մարմնի մարմնի […]
13:50 29.09.2019
Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցությունը նոր հնարավորություններ է տալիս բիզնեսին՝ ներդրումների և առևտրի տեսանկյունից: Այս մասին այսօր Սինգապուրի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի խոսքով՝ բիզնեսը սպասում է նման հնարավորություններին: Նա հայտնեց, որ Սինգապուրի վարչապետի հետ զրույցում արդեն խոսել են այն մասին, որ նման փոխայցերը նաև բիզնեսմենների ուշադրությունն են հրավիրում՝ միմյանց […]
13:39 29.09.2019
Սինգապուրի վարչապետի՝ Հայաստան այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր: Երկու երկրների վարչապետների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչ կարող է տալ այդ համագործակցությունը: Լի Սյան Լունը՝ Սինգապուրի վարչապետը, բացատրեց, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարևոր են հատկապես երկու տարածաշրջանների միջև հարաբերությունների զարգացման համար: Սինգապուրը՝ որպես ԱՍԵԱՆ-ի անդամ, և Հայաստանը՝ որպես […]
13:32 29.09.2019
Հրազենային վնասվածքի արդյունքում սպանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի անձնական թիկնապահը՝ գեներալ Աբդել Ազիզ Ալ-Ֆահմը, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: Նշվում է, որ գեներալ Ալ-Ֆահմը սպանվել է շաբաթ օրը` ընկերոջ տանը: Թագավորի թիկնապահն այցելել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ապրող ընկերոջը, ում տանն էլ հյուրերից մեկի՝ Մամդուխ բեն Մեշաալ Ալ-Ալիի հետ […]
12:58 29.09.2019
Սինգապուրի վարչապետի՝ Երևան այցի ժամանակ քննարկվել են հայ-սինգապուրյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նշեց Սինգապուրի վարչապետը: Լի Սյան Լունը նշեց, որ հանդիպման ընթացքում իրենք քննարկել են երկու երկրների՝ միմյանցից սովորելու հնարավորությունները: Սինգապուրի վարչապետը նշեց, որ օրակարգում է եղել նաև իրենց երկրի ու Եվրասիական տնտեսական միության միջև կնքվող համաձայնագրերի փաթեթը, […]
12:57 29.09.2019
1951 թվականից սկսած ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ի պատիվ խուլերի և համրերի Միջազգային ֆեդերացիայի հիմնադրման, սեպտեմբերի վերջին կիրակին նշվում է որպես խուլերի օր: Օրվա նպատակը միջազգային հանրության իրազեկվածության բարձրացումն է խուլ մարդկանց առօրյա խնդիրների վերաբերյալ: Իսկապես, վիճակագրության համաձայն, լսողության խանգարումներով տառապում է յուրաքանչյուր 9-րդ մարդը: Լսողությունը կորուստը որևէ հիվանդության, վնասվածքի կամ բնածին արատների արդյունք […]
12:55 29.09.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում ընդունեց Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունին, որի հետ էլ հանդիպումից հետո հայտարարություններով հանդես եկավ: Լի Սյան Լունն իր հայտարարության մեջ հիշատակեց Փաշինյանի այցը Սինգապուր ու խոսեց երկկողմ հարաբերությունների մասին: «Մեր երկու երկրները երկար տարիների հարաբերություններ ունեն, որոնք ձգվում են մինչև 19-րդ դար»,-ասաց Սինգապուրի վարչապետը: Նրա խոսքով՝ Սինգապուրում կա փոքր, […]
12:46 29.09.2019
Սինգապուրի վարչապետի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն հայտնեց այդ երկրի իշխանություններին՝ Հայաստանի հանրային ծառայողների վերապատրաստման դասընթացների համար: Փաշինյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում Սինգապուր կատարած իր այցի ժամանակ մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո արդեն կան արդյունքներ՝ Սինգապուրում հաջորդ տարի անցկացվելու են Հայաստանի օրեր: […]
12:42 29.09.2019
Սինգապուրի վարչապետ Լի Սյուն Լունի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության մեջ հիշատակեց, որ հենց ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում է Միությունը տնտեսական համաձայնագիր կնքում Սինգապուրի հետ: Փաշինյանի խոսքով՝ դա Հայաստանի համար պատվաբեր է: Փաշինյանը նշեց, որ Հայաստանն իր նախագահության ընթացքում զգալի ջանքեր է գործադրել ԵԱՏՄ արտաքին կապերը զարգացնելու համար: «Եվ Սինգապուրը եղել […]
12:41 29.09.2019
Apple-ի մասնագետները օպերացիոն համակարգի նոր տարբերակում սխալ են թույլ տվել: Սմարթֆոնների օպերացիոն համակարգը չի երաշխավորում անվտանգություն: Apple-ը պաշտոնական կայքում հրապարակել է նախազգուշացում iOS 13-ում հայտնաբերված կարևորագույն սխալի մասին, որի «շնորհիվ» երրորդ կողմի սարքերը կարող են լիակատար մուտք ստանալ դեպի սմարթֆոն: «Երրորդ կողմի սարքերը կարող են գործել լրիվ ինքնուրույն, առանց արտաքին ծառայություններին հասանելիության, կամ նրանք կարող […]
12:37 29.09.2019
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնեց, որ երկու երկրները հետաքրքիր ընդհանրություններ ունեն: Փաշինյանի խոսքով՝ երկու երկրներն էլ հարուստ չեն բնական պաշարներով, և շեշտը դնում են մարդկային կապիտալի զարգացման, կրթության, աշխատասիրության վրա: Դրան, ըստ վարչապետի, ավելանում են երկու երկրների պատմական սերտ առնչությունները: Վարչապետը հայտնեց, որ […]
12:27 29.09.2019
Զարթոնք գյուղում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այս պահին իրավիճակը բավական հանդարտվել է։ Դա հիմնականում բացատրվում է նրանով, որ եզդիական համայնքն այսօր միջոցառում ունի: Մանրամասները՝ տեսանյութում:
12:15 29.09.2019
Maserati-ն առաջիկա տարիների համար հայտարարել է ավտոմոբիլային մոդելների զարգացման և էլեկտրաֆիկացման պլան: Շարքի առաջնեկը կլինի «Ghibli» հիբրիդային սեդանը, որը ցուցադրվելու է հաջորդ տարի: Ինչպես նախկինում, Maserati-ի բոլոր մոդելները կարտադրվեն Իտալիայում: Հիբրիդ «Ghibli»-ի արտադրությունը կկազմակերպվի իտալական Մոդենայում: Այն գործարանի հավաքման գծում կլինի 2020 թվականին: 2020-ին ձեռնարկության հավաքման գիծը լրջորեն թարմացված կլինի էլեկտրական մեքենաների արտադրության համար: «Ghibli»-ի […]