Բոլոր լուրերը – Page 8675 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ

19:16 29.09.2019

Արմենպրեսը տեղեկացնում է, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Լեչե»-ին: Առաջին կեսում երկու թիմերը մի շարք հնարավորություններ ունեին հաշվի բացելու: Առաջին կեսի վերջնամասում «Ռոմա»-ի առավելությունն ակնհայտ էր: Երկրորդ կեսին մեկնարկային ակտիվությունը «Ռոմա»-ն գոլի վերածեց 56-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից գլխի շեշտակի հարվածով հանդիպման հաշիվը բացեց Էդին Ջեկոն: Հայաստանի ազգային թիմի ավագ […]

̰
Մշակութային, քաղաքական և հասարակական կյանքը պետք է մատչելի լինեն եզդիների համար. Զարուհի Բաթոյան

19:12 29.09.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել: «Այսօր Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում մասնակցեցի «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարի օծման, ինչպես նաև 2014 թ.-ի Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում ԻՊ-ի զինյալների կողմից իրականացված եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող, Նադիա Մուրադի անունը կրող հուշարձանի բացման արարողությանը։ Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը […]

̰
Անզեն տղամարդը կարողացել է ազատվել տուն մտած գողերից

18:54 29.09.2019

Անզեն տղամարդը կարողացել է հաշվեհարդար տեսնել իր տուն մտած գողերի հետ: Այս մասին հայտնում է Daily Mail News-ը: Երեկոյան 35-ամյա Ասիֆ Ալին սնունդ էր պատրաստում խոհանոցում և տանը հանկարծ տեսել է դիմակով տղամարդուն: Տանտերն արագ արձագանքել է և հարձակվել գողի վրա: Կռվի ժամանակ տուն է մտել ևս մեկ դիմակով տղամարդ, վերջինիս ետևից էլ՝ երրորդը: Ալին […]

̰
Հայ ականազերծողները Սիրիայում ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները

18:47 29.09.2019

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Սիրիայում հայկական մարդասիրական խումբը հանդիպել է Սիրիայում ՄԱԿ-ի ականային գործողությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ: «Հայ մասնագետները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները: Ականազերծողները 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել, որից 90 հազար քառակուսի մետրը պատկանում է 2 մաքրված ականադաշտի: Հավաստագրերն ու քարտեզները պաշտոնապես հանձնվել […]

̰
Կրկին աղբաման է այրվել. այս անգամ Բաղրամյան պողոտայում

18:42 29.09.2019

Ավան վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Ժամեր առաջ կրկին աղբաման են այրել, այս անգամ՝ Բաղրամյան պողոտայում։ Կրակը հանգցնել փորձող քաղաքացուն հաջողվել է հեռացնել հարակից երկու աղբամանները»։

̰
Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան

18:35 29.09.2019

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, որ […]

̰
Փարաքարում ընտրողների ակտիվ մասնակցություն կա

18:23 29.09.2019

Փարաքարի 14/01 տեղամասից ահազանգ կար, որ մեքենայով մի քանի անգամ մարդկանց խմբեր են բերել, ապա զգուշացում ստացել: SHANTNEWS.am-ի խումբն այցելեց տեղամաս՝ ծանոթանալու իրավիճակին: Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց՝ ակնհայտ խնդիրներ չեն եղել:

̰
Ի՞նչ վիճակ է Փարաքարում. SHANTNEWS.am-ը մանրամասներ է ներկայացնում 14/02 տեղամասից

18:13 29.09.2019

Փարաքարի 14/02 տեղամասում ընտրությունները հարթ են անցնում: Ընտրական հանձնաժողովի նախագահը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ որևէ միջադեպ, ընտրացուցակների հետ կապված որևէ խնդիր չի եղել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կիբերպատերազմը սկսել է ԱՄՆ-ն՝ վտանգելով միլիոնավոր մարդկանց կյանքը. Զարիֆ

18:10 29.09.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կիբերպատերազմների սանձազերծման մեջ մեղադրում է Միացյալ Նահանգներին՝ պնդելով, որ իրենք չեն սկսել առաջինը: Այս մասին նա հայտարարել է ամերիկյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում: Զարիֆը պատասխանել է այն մեղադրանքներին, թե Իրանը կիբերպայքար է մղում ԱՄՆ դեմ և միջամտում է ամերիկյան ընտրություններին: Այս մասին հարցին Զարիֆը պատասխանել է, որ իրենք […]

̰
Սինգապուրի վարչապետն այցելեց Ծիծեռնակաբերդ

18:09 29.09.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը, ով պաշտոնական այցով Հայաստանում է, այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

̰
Պատրաստ ենք Լոնդոնին ևս մեկ տարկետում տալ Brexit-ի հարցում. Հայկո Մաաս

18:00 29.09.2019

Եթե Մեծ Բրիտանիային Եվրամիությունից դուրս գալու գործընթացը հետաձգելու ևս մեկ հայտ ուղարկի, Գերմանիան պատրաստ է ընդառաջել և որոշակի պայմաններում ընդունել այդ հայտը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: «Մենք այդ հայտը կդիտարկենք կառուցողական մոտեցմամբ: Մենք հստակ նպատակ ունենք՝ Մեծ Բրիտանիայի հետ միասնական դիրքորոշման հասնել», – ասել է նախարարը: Միաժամանակ գերմանացի նախարարը […]

̰
Սինգապուրի վարչապետի տիկնոջը տպավորել է լավաշի թխման գործընթացը

17:58 29.09.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինի հետ միասին այցելել է «Մեգերյան կարպետ» գորգերի գործարան: «Այսօր Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինի հետ միասին այցելել ենք ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան, ծանոթացել կարպետների ստեղծման, մշակման պատմությանը, հետևել կարպետները գործելու ընթացքին։ Այնուհետև հետևել ենք լավաշի թխման ընթացքին, համտեսել հայկական ավանդական լավաշը, պանիրը, հալվան ու […]

̰
Հոնկոնգի ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով արցունքաբեր գազ է կիրառել

17:38 29.09.2019

Հոնկոնգի ոստիկանությունը Causeway Bay շրջանում ցուցարարներին ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ:  Այդ  մասին գրում է RTHK-ն: Ինչպես նշվում է, ցուցարարներն ու ոստիկանները բախվել են խանութներից մեկի մոտ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել առնվազն յոթ անգամ, ասվում է հրապարակման մեջ:

̰
Ինչպե՞ս են անցնում ՏԻՄ ընտրությունները ՀՀ 19 համայնքներում

17:32 29.09.2019

«Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ընթացիկ տեղեկատվություն է տրամադրել սեպտեմբերի 29-ին ՀՀ 19 համայնքում տեղի ունեցող ՏԻՄ մարմինների ընտրությունների վերաբերյալ: «Փարաքար համայնքում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար են պայքարում 4 թեկնածու՝ ներկայիս համայնքապետը, երկու ավագանիի անդամներ և համայնքապետի նախկին տեղակալը, քարոզչությունը որոշ իմաստով շարունակվել է ընտրությունների օրը՝ Դավիթ Մինասյանի պաստառներով մեքենան կայանվել էր տեղամասերից մեկի դիմաց, սակայն […]

̰
Բակո Սահակյանը ներկա է գտնվել ՀԱԷ Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին

17:29 29.09.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Այնուհետև նախագահը «Առան՝ միստիկ երկիր» վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգևներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին և ձայնային ռեժիսորին: Նախագահը կարևորել է […]

̰
ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը, ժամը 15։00-ի դրությամբ, 27,15 տոկոս է

17:20 29.09.2019

Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 15։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, կազմել է 27,15 տոկոս, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։ Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների.

̰
Արարողությունից ժամեր առաջ մարդիկ հավաքվել են հրաժեշտ տալու Ժակ Շիրակին

17:15 29.09.2019

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին հրաժեշտ տալու նպատակով Փարիզի կենտրոնում՝ Հաշմանդամների տան մոտ մարդիկ հավաքվել են հրաժեշտի արարողությունից ժամեր առաջ: Հրաժեշտի ազգային արարողությունը Հաշմանդամների տանն անցկացնելու գաղափարն առաջարկել են Շիրակի հարազատները: Երկուշաբթի, սեպտեմբերի 30-ին հայտարարված է համազգային սուգի օր: Կանցկացվի հոգեհանգստի և պաշտոնական հրաժեշտի արարողություն, որին կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և մոտ երեսուն պետությունների […]

̰
Դատարանը բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը

17:01 29.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դատարանը քիչ առաջ բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:  

̰
Հնդկաստանում 70 մարդ է մահացել հեղեղների պատճառով

17:00 29.09.2019

Հնդկաստանում՝ Ուտար-Պրադեշ նահանգում, մոլեգնում են անսպասելի հորդառատ անձրևներ։ Դրանց պատճառով արդեն հեղեղներ են սկսվել, որոնք խլել են տասնյակ մարդկանց կյանքեր։ Այս ժամանկաշրջանում 102 մմ տեղումները այդ նահանգի համար շատ են եղել։ Դրանց հետևանքով 73 մարդ մահացել է։ Հեղեղները տարածվել են նաև հարևան նահանգներում՝ նույնպես ողբերգական հետևանքներ ունենալով։ Նահանգի իշխանությունները տուժած ընտանիքներին 5800 դոլարի համարժեք հատուցումներ […]

̰
Եղեգնուտում ընտրողներն ակտիվ են եղել

16:58 29.09.2019

Եղեգնուտ համայնքի 15/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Պետրոսյանը SHANTNEWS.am-ի թղթակցին ներկայացրեց տեղամասում ընտրողների մասնակցության մակարդակը: Նա նշեց, որ ընտրողներն ակտիվ են եղել: Պետրոսյանն ավելացրեց,  որ ընտրատեղամասում լուրջ միջադեպեր չեն արձանագրվել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի նախագահին՝ հրեա­կան Ամանորի առթիվ

16:44 29.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեա­կան Ամանորի՝ Ռոշ ա Շանայի առթիվ: Նախագահ Սագսյանը բարեմաղթանքներ է հղել տոնի առթիվ՝ նախագահ Ռեուվեն Ռիվլինին մաղթելով քաջառողջություն և հաջողություն, իսկ բարեկամ հրեա ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։

̰
Զարթոնքում ընտրողների հոսքը նվազել է

16:33 29.09.2019

Զարթոնք համայնքի 1586 ընտրողների կեսից ավելին՝ 888 ընտրող արդեն մասնակցել է ընտրությանը։ Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ընտրողների հոսքն արդեն անհամեմատ նվազել է:

̰
Նախագահը հյուրընկալել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին

16:30 29.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Լի Սյեն Լունի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով բարձրաստիճան հյուրի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ նախագահը Սարգսյանը մասնավորապես ասել է. «Շատ […]

̰
Զարթոնքցի փոքրիկները եկել են ընտրության

16:29 29.09.2019

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում այսօր գյուղապետի ընտրություններ են: Քվեարկությանը մասնակցելու համար ընտրատեղամաս էին եկել նաև փոքրիկներ՝ ազգային դրոշի գույներով գլխարկով ու թիկնոցով: SHANTNEWS.am-ի տեսախցիկը չկարողացավ անտարբեր անցնել նրանց կողքով:

̰
Ինչպե՞ս են Զարթոնքում անցնում գյուղապետի ընտրությունները. SHANTNEWS.am-ը մանրամասներ է հայտնում

16:17 29.09.2019

Զարթոնքում գյուղապետի ընտրություններն այս պահին ընթանում են հանգիստ, առանց լարվածության: SHANTNEWS.am-ը այսօր հետևել է ընտրություններին: Ներկայացնում ենք մանրամասներ Զարթոնքում ընթացող ընտրություններից:

̰
Զարթոնքի դպրոցում ամիսներ առաջ եղած լարվածությունից հետք չկա. տնօրենը մանրամասներ է ներկայացրել

16:12 29.09.2019

Զարթոնքի դպրոցում սեպտեմբերի 1-ից դասերն ընթանում են նորմալ հունով: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Զարթոնքի դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանը: Նա հայտնեց, որ դպրոցում ամիսներ առաջ եղած լարվածությունն արդեն հարթված է: Ավելին, դպրոցի տնօրենն ասաց՝ աշակերտների թիվն ավելացել է:

̰
Վանևանում և Շղարշիկում ՏԸՀ նախագահները ամբողջությամբ չեն տիրապետում գործառույթներին. «Անկախ դիտորդը» խախտումներ է արձանագրել

16:06 29.09.2019

Վանևան և Շղարշիկ համայնքներում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները ամբողջությամբ չեն տիրապետում իրենց գործառույթներին, նախագահի գործառույթները մասամբ իրենց վրա են վերցնում այլ անդամները։ Այս մասին ահազանգում է ՀՀ ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը: Նախաձեռնության այլ դիտրակումներ ներկայացնում ենք ստորև. «Դիտարկված 19 տեղամասերից 5-ը գնահատվել է որպես անմատչելի, 2 տեղամաս ունեցել է թեքահարթակ, որոնցից […]

̰
ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցերը

16:05 29.09.2019

Ամերիկայի Ձայնը տեղեկացնում է, որ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը օրերս ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր քննարկում Հայոց ցեղասպանության ճանաչման և հանցագործության հատուցման թեմայով, որին բանախոսելու էր իրավագետ և ցեղասպանագետ, դոկտոր Ջերմեյն Մաքքալպին: «Անարդարությունը մեկ տեղում՝ սպառնալիք է արդարությանը ամենուր»,-հայտնի իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի խոսքերն է մեջբերում իրավագետ և ցեղասպանագետ դոկտոր Ջերմեյն Մաքքալպին ԱՄՆ Կոնգրեսում Վաշինգտոնի Հայ դատի […]

̰
Պէյրութի մէջ այսօր բողոքի լայնածաւալ ցոյցեր են

16:00 29.09.2019

«Շանթ» ՀԸ մեկնաբան, հաղորդավար Սագօ Արեանը իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է, որ այսօր Բեյրութում բողոքի զանգվածային ցույցեր են մեկնարկել: Գրառումը ներկայացնենք ամբողջությամբ. «Պէյրութի մէջ այսօր բողոքի լայնածաւալ ցոյցեր են։ Ցուցարարները կը պահանջեն կառավարութեան հրաժարականը եւ անշուշտ բողոքի այս ալիքին հիմնական դրդապատճառը երկրին մէջ ծանր փուլի մը մէջ մտած տնտեսական տագնապն է ու նաեւ տոլարի […]

̰
Հոկտեմբերին սպասվող 5 գլխավոր կինոպրեմիերաները

15:52 29.09.2019

Աշունը ֆիլմեր դիտելու համար լավագույն ժամանակն է:  Հոկտեմբերը մեզ խոստանում է վառ պրեմիերաներ: «Ջոկեր» (Joker) Ֆիլմի պրեմիերան կլինի հոկտեմբերի 3-ին: Այն ամերիկյան հոգեբանական թրիլլեր է, որում ներկայացվում է լեգենդար չարագործ Ջոկերը: Մեկ ամիս առաջ ֆիլմն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակին՝ էլ ավելի գրավելով կինոմաններին: Նշենք, որ ժապավենը ներկայացնում է, թե ինչպես է ամաչկոտ և անհաջողակ […]

̰
BACK_TO_TOP