Բոլոր լուրերը – Page 8712 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Գագիկ Խաչատրյանի գույքի վրա կալանք է դրվել

20:04 27.09.2019

ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ կալանք է դրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գույքի վրա։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել: Պաշտպանական կողմը պահանջում է […]

̰
Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Գյումրիում շարունակվում է

19:55 27.09.2019

Տարին հոբելյանական է երկու հանճարների՝ հայ մեծ երգահան, երաժիշտ ու վարդապետ Կոմիտասի և Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի համար: Հանրապետության մշակութային բոլոր կենտրոնները հագեցած են կոմիտասյան ու թումանյանական միջոցառումներով: Երեկ Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգային երեկո էր Գյումրու Հայորդաց տանը: Բեմում էր Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը: Հայ մեծ երգահանի շարականների ու երգերի մի մասը ծնունդ են առել […]

̰
Լեռնային Ղարաբաղի հարցում, այո՛, խնդիր կա, բարդ է իրավիճակը. Շոմբի Շարփ

19:43 27.09.2019

2017-ին Հայաստանում ՄԱԿ-ի հետ համատեղ նախաձեռնությամբ հիմնադրվել է կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոն, որը կոչվում է ինովացիոն լաբորատորիա: «Հեռանկարի» տաղավարում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշեց, որ այդ լաբորատորիան Հայաստանում աննախադեպ էր: «Այն սկզբունքորեն աննախադեպ էր, առաջինը ամբողջ աշխարհում: Եվ այն այնքան է հաջողել տարբեր ուղղություններում և աշխատանքներում, որ այսօր արդեն ավելի քան […]

̰
Ձկնորսը 3 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ հսկա թյուննոս է որսացել

19:30 27.09.2019

Իռլանդիայում քաղաքացին 272 կգ կշռող ձուկ է որսացել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 3 ձկնորսները հազիվ են կարողացել ջրի մակերևույթ բարձրացնել հսկա ձկանը: Երբ ձուկը հայտնվել է նավակի մոտ, հասկանալի է դարձել, որ իռլանդացի ձկնորսը որսացել է հսկա թյուննոս: Էդվարդս անունով ձկնորսը ձկան հետ լուսանկարվել է և բաց թողել: Նման ձկան արժեքը շուրջ 3 […]

̰
Կառուցվածքային փոփոխություններ և կադրային նշանակումներ գլխավոր դատախազությունում

19:19 27.09.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրամաններ է ստորագրել ՀՀ դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքը, դրան համապատասխանեցված ՀՀ դատախազության նոր կանոնադրությունը, հաստիքացուցակը, ինչպես նաև դատախազության ստորաբաժանումների և դատախազների գործառույթները հաստատելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքում նախկին 9 վարչությունների փոխարեն ստեղծվել է 12-ը, որոնց մի մասը, ինչպես մինչև այս, մասնագիտացված է ըստ […]

̰
Ինձ մոտ խիստ կասկած կա, արդյոք ճիշտ կգնա՞ ուսումնասիրությունը Հայկ Հարությունյանի գործով. Լարիսա Ալավերդյան

19:15 27.09.2019

Պաշտոնանկություններ, Մարտի 1-ի գործով առանցքային վկայի մահը և նախկինների դեմ նոր գործերի նախապատրաստում: Կա՞ փոխկապակցվածություն այս ամենի մեջ: Հարցը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանին ուղղել է հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը: Լարիսա Ալավերդյանը նախ` իր ցավակցությունն է հայտնել Հայկ Հարությունյանի ընտանիքին և նշել, որ կապի մասին ինքը չէ, որ խոսել […]

̰
Ի՞նչ է խորհուրդ տալիս երգչուհի Արփին «Ազգային երգիչ»-ի մասնակիցներին

19:07 27.09.2019

Սեպտեմբերի 15-ից 2 տարի դադարից հետո «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Ազգային երգիչ» նախագիծը։ Նախագծի ժյուրիի անդամների թվում սիրված երգիչներ, երաժիշտներ են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ժյուրիի անդամներից երգչուհի Արփին խոսել է իր տպավորությունների մասին. «Առաջին անգամ եմ ժյուրիի կարգավիճակով «Շանթ»-ի նախագծում, շատ հուզված եմ ու անհամբեր: Նախագիծը շատ լավ նպատակ ունի, ամբողջ աշխատակազմը՝ ռեժիսոր, պրոդյուսեր, […]

̰
Ոստիկանության պարզաբանումը օտարերկրացիների կողմից տրանսպորտային միջոցի ձեռքբերման վերաբերյալ

19:04 27.09.2019

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշման մասին, որը վերաբերվում է տրանսպորտային միջոցների հաշվառման և գրանցման կարգում փոփոխություններ կատարելուն։ Ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «Պարզաբանենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի ընթացքում ընդունված հիշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո ևս օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության, կարող են Հայաստանում […]

̰
«Հայաստանի փոքրիկ երգիչները» նվաճում են եվրոպական բեմերը

19:00 27.09.2019

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային շրջագայությունը Եվրոպայում: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբն արդեն հասցրել է զարմացնել Գերմանիայի և Լիտվայի պահանջկոտ հանդիսատեսին: Շրջագայությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Այն համընկել է նաև ՀՀ Անկախության 28-ամյակին: Համերգաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]

̰
Սաակաշվիլին Պուտինին մեղադրել է ԽՍՀՄ-ը վերականգնելու մտադրություն ունենալու մեջ

18:54 27.09.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացական իշխանությունները, Ռուսաստանի ճնշման ներքո, կարող են հրաժարվել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու մտադրությունից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նա նաև չի բացառել, որ Վրաստանն ու Ռուսաստանը միավորվեն մեկ պետության կազմում և կդառնան մեկ պետություն, քանի որ Ռուսաստանի ղեկավարության ծրագրերը, մինչև 2024 թվականը, ներառում են ԽՍՀՄ-ի վերականգնում: «Պուտինը […]

̰
«Ֆեյսբուքը» Ավստրալիայում լայքերի հաշվիչը թաքցնող գործառույթ է գործարկել

18:50 27.09.2019

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը Ավստրալիայում սկսել է թեստավորել լայքերի հաշվիչը թաքցնող գործառույթ, գրում է New York Times-ը: Գործառույթը տարածվում է լայքերի և տեսանյութերի թվաքանակը թաքցնելու վրա: Այս պահին հայտնի չէ` արդյոք այս գործառույթը կփորձարկվի՞ այլ երկրներում, թե՞ ոչ: Սոցցանցի ներկայացուցիչ Ջիմի Ռայմոն նշում է, որ կայքը մտադիր է հավաքել արձագանքներ և հասկանալ` արդյոք այս գործառույթը դրական […]

̰
Հորիզոն 18:00

18:50 27.09.2019

̰
Ամերիկացիների 43%-ը կողմ է Թրամփի իմփիչմենթին

18:47 27.09.2019

Միացյալ Նահանգներում ավելացել է այն քաղաքացիների թիվը, ովքեր աջակցում են նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացին՝ կապված ուկրաինական սկանդալի հետ: Այդ մասին վկայում են Politico/Morning Consult-ի կողմից անցկացված նոր հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են այսօր: Երեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ իմփիչմենթի վերաբերյալ հայտարարությունից հետո պարզվել է, որ ընտրողների 43%-ը կողմ է Կոնգրեսում իմփիչմենթի գործընթաց […]

̰
Վարչապետի այցելությունը Նյու Յորք շատ արժեքավոր իրադարձություն է. Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող

18:40 27.09.2019

«Վարչապետի այցելությունը Նյու Յորք շատ արժեքավոր իրադարձություն է»: Այդ մասին «Հեռանկարի» տաղավարում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը. «Սա հատուկ տարի էր լրացուցիչ գագաթնաժողովների շնորհիվ, որոնք հարակից են տեղի ունեցել: Մասնավորապես, անցկացվել են կլիմայի, կայուն զարգացման և ֆինանսավորման գագաթնաժողովները: Օրինակ` Կայուն զարգացման գագաթնաժողովին շատ հստակ ներկայացվել են հանձնառություններ, արձանագրվել է Հայաստանի առաջընթացը»: Հիշեցնենք, որ […]

̰
«Շատ հուզիչ է կրկնել մորս քայլերը». արքայազն Հարրին անցել է ականապատ տարածքով

18:36 27.09.2019

Արքայազն Հարրին կրկնել է մոր՝ արքայադուստր Դիանայի գործողությունը և Անգոլայում անցել ականապատ տարածքով: Այս մասին հայտնում է Sky News-ը: «Շատ հուզիչ է կրկնել մորս քայլերը և 22 տարի անց անցնել այդ նույն ճանապարհով»,- խոստովանել է Հարրին: Նշենք, որ այս այցն ուղղված է պատերազմների ու ականապատման դեմ: Լուսանկարում 1997 թվականին Դիանայի այցն է: Արքայադուստրն անցնում է […]

̰
Ինչո՞ւ է Մայքլ Ջեքսոնը դիմակ կրել

18:32 27.09.2019

Մայքլ Ջեքսոնի թիկնապահ Ջեքսոն Մեթ Ֆիդեսը պատմել է, թե ինչի համար է Ջեքսոնը դիմակ և քթի վրա սպեղանի կրել, գրում է Metro-ն: Նրա խոսքերով՝ Ջեքսոնը դա արել է մարդկանց և ԶԼՄ-ների ուշադրությունը գրավելու համար: Անվտանգության աշխատակիցը կարծում է, որ Ջեքսոնը գիտեր, թե ինչպես է պետք կառավարել ԶԼՄ-ներին, մանիպուլյացիա անել: «90 տոկոս դեպքերում Ջեքսոնի արած հնարքները […]

̰ ̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

18:28 27.09.2019

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցեց նաև Հայաստանի ԱԳ նախարարը։ Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համադրման, նրանց կողմից առաջ քաշված նախաձեռնությունների և վերջիններիս փոխադարձ սատարման շուրջ: ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարներն անդրադարձան կազմակերպության շրջանակում […]

̰
Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

18:23 27.09.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետին: «ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ Արթիկի և Անիի քննչական բաժնի վարույթում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետի հատկանիշներով քննվող […]

̰
Փաշինյանը ԵՊՀ-ի առաջ խնդիր դրեց 10 տարում տեղ գտնել ուժեղագույն 500 համալսարանների շարքում

18:18 27.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Երևանի պետական համալսարանի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ: Վարչապետը նշեց՝ այն, որ համալսարանը ստեղծվեց պատմաբանասիրական ֆակուլտետի հիմքի վրա, ցույց է տալիս այն գործնական ու պետական նշանակությունը, որ մեր կյանքում պետք է ունենա պետական և գիտական այդ կառույցը: Փաշինյանն ասաց՝ խնդիր էր դրված ձևակերպել մեր պետական նոր ինքնությունը. դառնում […]

̰
ՄԻՊ-ին «Սանիթեք»-ի դեմ բազմաթիվ բողոքներ են հասցեագրվել

18:16 27.09.2019

Մարդու իրավունքների պաշտպանին 2018-2019 թվականների ընթացքում հասցեագրվել են բազմաթիվ բողոքներ «Սանիթեք» ընկերության դեմ, տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժնից: «Մասնավորապես, ստացվել է 18 բանավոր բողոք, 48 գրավոր, և ևս 13 բողոք՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին: Բողոքների մեծ մասում բարձրացված հարցերը վերաբերում են աշխատողների իրավունքների խախտումներին: Ստացված բողոքներով բարձրացվել են հետևյալ […]

̰
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան է բացվել՝ ի հիշատակ Ժակ Շիրակի

18:10 27.09.2019

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան է բացվել՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի: Մատյանում գրառումներ են կատարել Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող տարբեր երկրների դեսպաններ ու դեսպանատների աշխատակիցներ: Ժակ Շիրակը Ֆրանսիան ղեկավարել է 12 տարի: Նա Ֆրանսիայի առաջին նախագահն էր, որը պետական այցով ժամանեց Հայաստան:

̰
ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների շրջանակներում

18:08 27.09.2019

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2019թ. ընթացիկ և սպասվող հարկաբյուջետային զարգացումները, 2020թ. պետական բյուջեի կանխատեսումները, 2020-ից ուժի մեջ մտնող և սպասվող հարկային բարեփոխումները, ինչպես նաև պետական […]

̰
Վրաստանում լայն արձագանք է ստացել Վրաստանի ու ՌԴ արտգործնախարարների հանդիպումը

18:06 27.09.2019

Վրաստանում լայն արձագանք է գտել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, նախօրեին Շվեյցարիայի աջակցությամբ Վրաստանի ու ՌԴ ԱԳՆ ղեկավարներ Դավիթ Զալկալիանիի և Սերգեյ Լավրովի ոչ պաշտոնական հանդիպումը: Վրաստանի ընդդիմությանը չի բավարարել Դավիթ Զալկալիանիի բացատրությունը, թե հանդիպմանը քննարկվել են կարևորագույն հարցեր, սակայն հիմնական թեման վերաբերել է Վրաստանի տարածքների բռնազավթմանը: Ընդդիմադիր պատգամավորները լրացուցիչ մեկնաբանությունների համար պահանջել են […]

̰
Մինչև տարեվերջ մարզերում 51 մարզադաշտ կբացվի. Արթուր Վանեցյան

18:00 27.09.2019

Այսօր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Վայոց ձորի մարզի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում մասնակցել է ֆուտբոլի դաշտերի բացման արարողությանը: ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրուցում Վանեցյանը ասել է, որ մինչև տարեվերջ հանրապետությունում կկառուցվի ընդհանուր առմամբ 51 մարզադաշտ: Կառուցված մարզադաշտերը կհանձնվեն համայնքներին: ՀՖՖ-ն կկազմակերպի մարզչի դասընթացներ, որպեսզի համայնքներում երեխաների հետ սկսեն զբաղվել պրոֆեսիոնալ մակարդակով:

̰
Հորիզոն 18.00

18:00 27.09.2019

̰
«Սանիթեք»-ի միակ օգուտն այն էր, որ նրա աղբամաններով փողոցներ էին փակվում. ԱԺ պատգամավոր

17:49 27.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Սանիթեք» ընկերության պահվածքին: ««Սանիթեք» ընկերությունը մեր քաղաքին պատճառել է 5.3 մլրդ դրամի վնաս (շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար), չի վճարում իր աշխատակիցների վաստակած գումարը, ու դեռ աշխատակիցներին էլ ուղղորդում է քաղաքապետարան ու կառավարություն աշխատավարձերը տրամադրելու պահանջով։ Հ. Գ. Այս պատուհաս դարձած […]

̰
Սանկտ Պետերբուրգում շունն օգնել է հայտնաբերել մանկապիղծին

17:48 27.09.2019

Ժասմին անունով ծառայողական շունն օգնել է ձերբակալել հանցագործին, որը սեռական բռնության է ենթարկել Սանկտ Պետերբուրգում ապրող 10-ամյա աղջնակին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ոստիկանությանն է դիմել 35-ամյա մի բնակչուհի և հաղորդել, որ շենքի շքամուտքում անհայտ անձը սեռական բռնության է ենթարկել մի աղջկա: Շան միջոցով ոստիկաններն ուղևորվել են «տաք» հետքերով: […]

̰
ԵԿՄ փոխնախագահի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել էջմիածինցի մի բնակչի

17:40 27.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 51-ամյա բնակչին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 18:55-ին, «Էջմիածին» բժշկական կենտրոն է ընդունվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1972թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը՝ […]

̰
Նախատեսվում է նոր մեղադրանք առաջադրել Վլադիմիր Գասպարյանին. Քննչական կոմիտե

17:34 27.09.2019

ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ վերջինիս պաշտպանի կողմից համացանցում հրապարակում է տարածվել` մեղադրանքի ոչ ճիշտ որակված լինելու վերաբերյալ:  Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ Քրեական օրենսգրքի […]

̰
BACK_TO_TOP