21:55 27.09.2019
Գյումրիում մեկնարկել է Շիրակի պատմամշակութային ժառանգությանը, հայագիտության արդի հիմնահարցերին նվիրված 10-րդ միջազգային եռօրյա գիտաժողովը: Ավանդաբար անցկացվող գիտաժողովը երեք տարին մեկ նախաձեռնում է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը: 10-րդ գիտաժողովի ուշադրության կենտրոնում Շիրակի հարուստ պատմամշակութային ժառանգությունն է, որին անդրադառնում են 150 գիտնական աշխարհի 10 երկրներից:
Հայաստանն ու Շիրակի մարզը գիտական հետազոտության նյութ են աշխարհի շատ գիտնականների համար, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Թուրքմենստանի, Հունաստանի: Հրավիրյալ գիտնականների թվում էր թուրք հայագետ Էրդողան Ալթընթայնաքը, բայց անձնագրային խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել:
1994 թվականին Գյումրու տեքստիլագործների այս նույն դահլիճում առաջին անգամ տեղի ունեցավ հայագիտական գիտաժողովը՝ նվիրված Շիրակի պատմական ժառանգությանը: Դա մի ժամանակ էր, երբ երկրաշարժի ավերածություններին հաջորդել էին տնտեսական ցնցումները, մութ ու ցուրտ տարիները, երբ բոլորին թվում էր, թե Գյումրիում գիտությունը մարել է: Բայց այստեղ ցուրտ պայմաններում տեղի ունեցան գիտական բանավեճերը, որոնց մասին այսօր էլ հիշեցին:
Շիրակի պատմական ժառանգությունն այնքան հարուստ է, որ շարունակ ուսումնասիրության թեմա կա: Բանահյուսությունը, զարմանահրաշ ճարտարապետությունը և դեռ լիարժեք չուսումնասիրված հնագիտությունը․ ու դարձյալ հարուստ նյութ կա: Շիրակի պատմական ժառանգության ուսումնասիրության գործին վաղուց ներգրավված են նաև արտասահմանցի գիտնականները:
Անդրեյ Իվանովը ժամանել է Մոսկվայից, արդեն 3 տարուց ավելի է՝ Գյումրիի ճարտարապետությունն է ուսումնասիրում, այդ մասին գիրք է հրատարակելու: Մոսկվայի ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսորը Գյումրին բացառիկ քաղաք է համարում հենց ճարտարապետական տեսանկյունից։ Նա իր համար բացահայտել է այն, որ քաղաքը կառուցվել է առանց պրոֆեսիոնալ ճարտարապետների մասնակցության:
Այստեղ հիմնական շինարարները եղել են վարպետ-քարտաշները, որոնք Արևմտյան Հայաստանից են եկել, իրենց տաղանդը զարգացրել ու փոխանցել սերունդներին: Նրա խոսքերով՝ այս քաղաքը ուրիշ, իրենց սիրած քաղաքներին նման չէ՝ սա Սանկտ-Պետերբուրգը չէ, սա Գյումրին է:
Ուկրաինայից Գյումրի է եկել Դմիտրի Դիմիդյուկը, ուսումնասիրում է Բագրատունյաց շրջանի՝ 9-11-րդ դարերում Հայաստանի գուրզերը: Նա Լվովի ազգային համալսարանի ասպիրանտ է, հայկական արմատներ չունի, սիրում է պատմությունը, հատկապես էկզոտիկ թեմաները։ Նրա խոսքերով՝ Հայաստանն իրենով,-էկզոտիկա է, բայց իր ընտրած թեմայով արխիվներում հարուստ նյութ չկա:
Հայկական եկեղեցիների ճակատագիրը մտահոգում է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանին: Իր զեկույցը նաև Թուրքիայի տարածքում եղած եկեղեցիների պահպանությանն է նաև վերաբերում: Նա գիտնականների ուշադրությունը հրավիրում է մոտ 2 ամիս առաջ Թուրքիայի Ախթամար կղզու եկեղեցու միջադեպին, երբ թուրք-ադրբեջանական դրոշներով ուդի համայնքը մտել էր հայկական եկեղեցի և աղոթք արել այնտեղ՝ պնդելով, թե եկեղեցին հայկական չէ, այլ ուդի-աղվանական է։ Ադրբեջանագետը վստահեցնում է, որ կատարվածը ադրբեջանական իշխանությունների սադրանքն է, որը վաղուց են նախապատրաստել։
Մոսկվայից ժամանած հայ ճարտարապետ Կարեն Բալյանը գիտաժողովում պատմելու է գյումրեցի պապի՝ Տաճատ Խաչվանքյանի մասին, ով եղել է նկարիչ, աշխատել է Չարենցի հետ Գյումրու Հայպետհրատում, միասին են ձևավորել հայկական առաջին հրատարակված գիրքը, հետո 1938 թվականին նրան ձերբակալել են, մահացել է Մագադանում։ Եռօրյա գիտաժողովում մասնակիցները Շիրակի մասին մոտ 150 նոր գիտական բացահայտումներով հանդես կգան : Արդեն 25 տարի է՝ գիտաժողովը Գյումրիում է համախմբում հարյուրավոր գիտնականների։ Նախաձեռնության և մեծ ավանդի համար բանասիրական գիտությունների դոկտոր Սերգեյ Հայրապետյանը պարգևատրվեց Բագրատունյաց ասպետ ոսկե մեդալով:
10:50 19.07.2025
Հրդեհ Ալավերդի քաղաքումՀուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...
10:44 19.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ: ...
10:17 19.07.2025
Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...
09:42 19.07.2025
Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեցԴատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...
09:15 19.07.2025
Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետներըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...
08:51 19.07.2025
Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է նպատակին», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ ...