Բոլոր լուրերը – Page 889 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

SHANTNEWS

20:00 01.10.2024

̰
Տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա առթիվ

19:58 01.10.2024

Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա առթիվ՝ Կոմիտասի անվան զբոսայգում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավական բաժնի ղեկավար Աննա Կոպչուխինը, Առաքելություն Հայաստան ԲՀԿ փոխնախագահ Ալլա Հարությունյանը և այլք։ Մինչ միջոցառման մեկնարկը՝ […]

̰
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը

19:58 01.10.2024

Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Հոկտեմբերի 2-ից 4-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Լոռու մարզում: Մասնավորապես՝ Լոռի Բերդ համայնքում՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11.00-17.00, Ստեփանավան համայնքում՝ հոկտեմբերի 3-ին, […]

̰
Շվեյցարիայում հարձակման հետևանքով երեք երեխա է վիրավորվել

19:50 01.10.2024

Առնվազն երեք երեխա վիրավորվել է Ցյուրիխում տեղի ունեցած հարձակման հետևանքով։ «Կեսօրից հետո Ցյուրիխի ոստիկանությունը հաղորդում է ստացել բռնի հանցագործության մասին։ Երեք երեխա վիրավորվել է։ Կասկածյալը ձերբակալվել է։ Հասարակության համար վտանգ չկա», – ասվում է տեղի իրավապահների հայտարարության մեջ։ Ոստիկանությունը պարզաբանել է, որ հանցագործությունը կատարել է Չինաստանից 23-ամյա մի երիտասարդ։ Նա դանակով հարձակվել է երեխաների և […]

̰
Փոթորիկ մեկ բաժակ ջրում․ ՀՀ Քնչական կոմիտեի պարզաբանումը

19:42 01.10.2024

Ինչպես հայտնում են ՔԿ-ից, առանձին լրատվամիջոցներ, «առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական կոմիտեի կողմից գնումներով մեկ խմբաքանակ՝ 100 հատ զրահաբաճկոնի ձեռքբերման առթիվ որոշել են մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել՝ անելով որքան ֆանտաստիկ, նույնքան էլ ժպիտ առաջացնող, իրականությունից կտրված ենթադրություններ»։ ՀՀ քննչական կոմիտեից պարզաբանում են․ «Հարկ ենք համարում պարզաբանել, […]

̰
COVID-19-ի և երիկամների առողջության վատթարացման միջև կապ է հայտնաբերվել

19:33 01.10.2024

Սիչուանի համալսարանի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի միջին և ծանր ձևով հիվադացած մարդկանց մոտ երիկամների ֆունկցիայի կտրուկ վատթարացման ռիսկը զգալիորեն մեծ է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Health Data Science ամսագրում: Պարզելու համար, թե ինչպես է COVID-19-ը կապված երիկամների սուր հիվանդության հետ, չինացի գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի Biobank-ի կողմից տրամադրված կամավորների բժշկական տվյալները: Հետազոտությանը մասնակցել […]

̰
«Բարսելոնայի» 17 ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմել է 500 միլիոն եվրո

19:25 01.10.2024

Կատալոնական «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրն իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նոր համաձայնագիրը նախատեսված է 2+3 ձևաչափով։ Այն գործելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ ֆուտբոլիստի 19 տարեկան դառնալուց հետո պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի ևս երեք տարով։ Բերնալի հրաժարագինը լինելու է 500 միլիոն եվրո։ Բերնալը 2024/25 մրցաշրջանում է նորամուտը նշել հիմնական […]

̰
ԱՄՆ-ը կործանիչներ է տեղափոխվում Մերձավոր Արևելք․ ԶԼՄ-ներ

19:18 01.10.2024

Միացյալ Նահանգները ռազմաօդային ուժերի լրացուցիչ կործանիչներ է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ լիբանանյան «Հըզբոլլահի» վրա Իսրայելի հարձակումից հետո: Այս մասին հայտնում է Air & Space Forces Magazine-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։ «Միացյալ Նահանգները տարածաշրջան կուղարկի երեք լրացուցիչ կործանիչ և հարձակողական ինքնաթիռներ՝ F-16 Fighting Falcon էսկադրիլիա, F-15E Strike Eagle էսկադրիլիա և A-10 Thunderbolt II էսկադրիլիա», – ասվում է հաղորդագրության […]

̰
Հոկտեմբերի 2-ին էլեկտրականության անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզում

19:11 01.10.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Չերնիշևսկի փ. 1-77 առանձնատներ, Ս․Դավթի փ. 70/1, 70/2, 70/3 շենքեր, Բելինսկի փ. 1-96 առանձնատներ, 11։00-17:00 Դեմիրճյան փ. 12/14 շենք, Գրիգոր Արծրունու փ. 28 շենք, Սվաճյան փ. 12, 14, 18 շենքեր, 16 […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի հնարավոր հարձակումն Իսրայելի վրա հետևանքներ կունենա

19:06 01.10.2024

Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումը «հետևանքներ կունենա», և իսրայելական բանակը պատրաստ է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։ «Իրանի հրթիռակոծությունն Իսրայել պետության վրա կունենա հետևանքներ։ Ավելին չեմ ասի»,- ասել է նա։

̰
Ֆիլ Ֆոդենը կարիերան ավարտելուց հետո կնվիրվի ձկնորսությանը

19:00 01.10.2024

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը պատմել է, որ ձկնորսության մեծ սիրահար է։ «Երբ անցնեմ թոշակի, վլոգ եմ վարելու ձկնորսության մասին։ Երբ 5 տարեկան էի, հայրս ինձ միշտ իր հետ տանում էր ձկնորսության։ Դրանից հետո սկսեցի սիրել այդ զբաղմունքը։ Ես որսացել եմ շատ ձկներ։ Դա հաճույք է պարգևում ինձ։ Եվրոպայի առաջնության ժամանակ մեր […]

̰
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելին «փորձության օրեր» են սպասվում

18:55 01.10.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարճ ուղերձ է հղել իր համաքաղաքացիներին՝ նախազգուշացնելով երկրի համար գալիք «փորձության օրերի» մասին և կոչ անելով խաղաղ բնակչությանը խստորեն հետևել բանակի ցուցումներին ներքին ճակատում։ «Ես ձեզնից երկու բան եմ խնդրում. առաջինը խստորեն հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին: Սա կյանքեր է փրկում: Եվ երկրորդը միասնական մնալն է: Փորձության առաջիկա օրերին մենք ամուր կկանգնենք […]

̰
Բացահայտվել է 12կգ թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել է

18:47 01.10.2024

Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև՝ թմրամիջոցների մաքսանենգության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ինը մեղադրյալի մասով նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում, ապա ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ […]

̰
«Երեխաներին կարող ենք ցույց տալ գիտության կապը կյանքի հետ». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գիտության շաբաթվա մեկնարկին

18:44 01.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Ազատության հրապարակում ներկա է եղել Գիտության շաբաթ նախաձեռնության մեկնարկային միջոցառմանը: Նախարարն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտիե նախագահ Սարգիս Հայոցյանի և միջոցառման կազմակերպիչների հետ շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ: Գիտության շաբաթը […]

̰
Լեգենդար Ինիեստան ավարտում է կարիերան

18:40 01.10.2024

Կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան հոկտեմբերի 8-ին կհայտարարի ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Relevo-ն։ 40-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ՝ ակնարկելով այդ մասին։ ԱՄԷ-ի «Էմիրեյթսից» հեռանալուց հետո Ինիեստան ազատ գործակալի կարգավիճակում է։ 2002-2018 թվականներին նա խաղացել է «Բարսելոնայում», որի հետ դարձել է Իսպանիայի 9-ակի չեմպիոն ու 4 անգամ հաղթել Չեմպիոնների […]

̰
Թուրքիայի նախագահը Լիբանանում Իսրայելի գործողություններն ահաբեկչություն է որակել

18:33 01.10.2024

Իսրայելի գործողությունները Լիբանանում ահաբեկչություն են, և միջազգային հանրությունը պետք է դադարեցնի դրանք: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելն այս անգամ ցամաքով մտել է լիբանանյան տարածք, ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում, իսկ հիմա ահաբեկչություններ է իրականացնում Լիբանանում։ Նա օգտագործում է բոլոր միջոցները՝ տարածաշրջանի երկրներին ներքաշելու իր ստեղծած ճգնաժամի մեջ։ ՄԱԿ-ը պետք է […]

̰
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

18:26 01.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Վարչապետը շնորհավորել է պարոն Արեֆին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով ամենայն բարիք հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է: Վարչապետը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային […]

̰
Ռոնալդուի հերթական գոլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

18:20 01.10.2024

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» Ասիայի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում տնային խաղում 2-1 հաշվով հաղթել է Կատարը ներկայացնող «Ալ Ռայանին»։ Պիոլիի գլխավորած թիմից հաշիվը բացել է անգլիական «Լիվերպուլի» ու Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող, սենեգալցի Սադիո Մանեն, իսկ տանտերերի առավելությունը կրկնապատկել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացի հարձակվողը խփել է կարիերայի 904-րդ գոլը։ «Ալ […]

̰
ԱՄՆ-ը ստացել է հետախուզական տեղեկատվություն այն մասին, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա․ Reuters

18:14 01.10.2024

Վաշինգտոնի վարչակազմը տեղեկություններ է ստացել, որոնք վկայում են, որ Իրանը հրթիռային հարձակում է նախապատրաստում Իսրայելի վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան աշխատակցին։ Ինչպես ասվում է նյութում, «ԱՄՆ-ը տեղեկություններ ունի, որ Իրանը պատրաստվում է մոտ ապագայում բալիստիկ հրթիռային հարձակում իրականացնել Իսրայելի վրա»։ Աղբյուրը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն օգնություն է ցուցաբերում Իսրայելին […]

̰
Հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը

18:09 01.10.2024

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
SHANTNEWS

18:00 01.10.2024

̰
Ես չեմ մտածում պաշտոնանկության մասին․ Էրիկ տեն Հագ

17:55 01.10.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Տոտենհեմից» կրած 0-3 հաշվով տնային պարտությունից հետո հարցրել են, թե մտածո՞ւմ է նա հեռանալու մասին։ «Ոչ, ես չեմ մտածում այդ մասին։ Մենք ակումբի սեփականատերերի ու ղեկավար կազմի հետ ամռանը որոշեցինք, որ պետք է շարունակենք համագործակցությունը։ Որոշումը կայացրինք հստակ վերլուծությունից հետո։ Բոլոր որոշումներն ընդհանուր […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին

17:48 01.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության, մշակութային սերտ առնչությունների վրա խարսխված հարաբերությունների շարունակական զարգացումը: Բարձր գնահատելով մեր երկրների միջև սերտ հարաբերությունները՝ վստահ եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի […]

̰
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

17:43 01.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև NDI հայաստանյան գրասենյակի ծրագրերի ավագ ղեկավար Վարդան Փարթամյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի գործունեությունն ու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության հեռանկարները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը […]

̰
Կայացել է ՀՀ ֆինանսների նախարարի և ԱՄՀ պատվիրակության ներկայացուցիչների ամփոփիչ հանդիպումը

17:38 01.10.2024

ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման շրջանակներում կայացել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ԱՄՀ պատվիրակության ներկայացուցիչների միջև ամփոփիչ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան ամփոփել է այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, կարևորել հայկական կողմի՝ պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ գրանցված առաջընթացը։ Նախարար Հովհաննիսյանի կողմից անդրադարձ է […]

̰
Էրդողանը խոստովանել է, որ Թուրքիան կարող է դառնալ Իսրայելի հաջորդ թիրախը

17:33 01.10.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ Գազայից և Լիբանանից հետո Իսրայելի հարձակումների հաջորդ թիրախը կարող են լինել «թուրքական հողերը»: «Ես բացահայտ ասում եմ՝ Պաղեստինից և Լիբանանից հետո մեր հայրենիքի հողերը կլինեն այն վայրը, որտեղ Իսրայելի վարչակազմը կշրջի իր հայացքը»,- ասել է Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: Նրա խոսքով, մինչ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում […]

̰
Տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր. հայտարարություն

17:29 01.10.2024

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են դառնում, ինչպես նաև այն, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության […]

̰
Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հաստատվել է Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած 15 ծրագիր և 93 ենթածրագիր

17:23 01.10.2024

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած 15 ծրագիր և 93 ենթածրագիր։ Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից, նշված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 7 միլիարդ 567 միլիոն 898 հազար 533 դրամ, որից 4 միլիարդ 695 միլիոն 545 հազար 384 դրամը՝ ՀՀ կառավարության, 2 […]

̰
Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. Նարեկ Բաբայան

17:18 01.10.2024

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը, խորհրդարանում ողջունելով ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակությանը, նշել է. «Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»: Շնորհավորելով Արա Շահվերդյանին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Նարեկ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով […]

̰
Մեկնարկել է Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղի տոմսերի վաճառքը

17:14 01.10.2024

ՀՖՖ-ն սկսել է Հայաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների միջև Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրի հանդիպման տոմսերի վաճառքը tickets.ffa.am կայքում։ Տոմսերի գները՝ Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ Արևելյան տրիբունա՝ 5000-8000 դրամ Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին՝ «Հանրապետական» ստադիոնում։ Հոյտեմբերի 10-ին էլ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Ֆարերյան կղիզների ընտրանուն։

̰
BACK_TO_TOP