Բոլոր լուրերը – Page 891 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու․ ԲԴԽ մամուլի քարտուղար

14:54 01.10.2024

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲԴԽ մամուլի քարտուղար Մերի Գևորգյանը։ «Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու: Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,-գրել է նա:

̰
Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ․ հոկտեմբերին կմեկնարկի 2-րդ փուլը

14:48 01.10.2024

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ բոլոր մարզերում։ Ազդարարման հարթակի՝ azdararir.am-ի միջոցով ստացված ազդարարումների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ արշավն արդեն տվել է իր դրական արդյունքները՝ գրեթե 10 անգամ աճել է ազդարարման դեպքերի քանակը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Կառավարության 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների […]

̰
«Նոան» սկսել է չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ խաղի տոմսերի վաճառքը

14:42 01.10.2024

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» սկսել է չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի հանդիպման տոմսերի վաճառքը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղից ու tickets.noahfc.am կայքից։ Տոմսերի գները․ Հարավային և հյուսիային տրիբունաներ – 1000-2000 դրամ Արևելյան տրիբունա – 3000-5000 դրամ Արևմտյան տրիբունա – 8000 դրամ «Նոա»-«Մլադա Բոլեսլավ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 3-ին […]

̰
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն անշրջելի է անվանել Ուկրաինայի ճանապարհը դեպի դաշինք

14:37 01.10.2024

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է Ուկրաինային աջակցելու և նրան դաշինքին անդամակցելուն ավելի մոտեցնելու անհրաժեշտության մասին։ Ռյուտեն ընդգծել է, որ առանց անկախ ու ուժեղ Ուկրաինայի Եվրոպայում վստահելի անվտանգություն չի լինի։ «Մենք պետք է աշխատենք, որպեսզի մեր բնակչությունն ապահով ապրի, մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային և ավելի մոտեցնել նրան ՆԱՏՕ-ին: Եվրոպայում վստահելի անվտանգություն չի լինի […]

̰
Իսրայելի ցամաքային գործողությունները խախտում են Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ ՄԱԿ-ի խաղաղապահներ

14:30 01.10.2024

Իսրայելի ցամաքային գործողությունները Լիբանանում խախտում են նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այսպիսի հայտարարություն է արել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL): «Լիբանանյան սահմանի ցանկացած հատում Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի խախտում է»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ Իսրայելը սեպտեմբերի 30-ին տեղեկացրել է ՄԱԿ-ի խաղաղապահներին Լիբանանում […]

̰
Փարիզում թալանել են «Ռոլան Գարոսի» համալիրը

14:22 01.10.2024

Փարիզում թալանել են «Ռոլան Գարոս» թենիսի համալիրը, հաղորդում է AFP-ն։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի գիշերը, սակայն դրա մասին հայտնի է դարձել օրեր անց։ Հանցագործները ներխուժել են համալիրի տարածք ու թալանել մի քանի աշխատասենյակ։ Նրանք գողացել են 11 հազար եվրո գումար ու 20 հազար եվրոյի թանկարժեք իրեր։ Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսի» կորտերում անցկացվում է […]

̰
«Ջահանգիր աղայի հերոսական մարտական ուղին հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության կարևորագույն էջերից է». Ժաննա Անդրեասյան

14:16 01.10.2024

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի է ունեցել եզդի ժողովրդի ազգային հերոս, Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակներում մեծ ավանդ ու ներդրում ունեցած զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։ Հանդիսության մեկնարկը տրվել է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, որտեղ հոբելյանական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Ջհանգիր աղայի […]

̰
ՀՀ ՊՆ-ն հրավիրում է կամավոր հիմունքներով եռամսյա ժամկետով պրակտիկա անցնել՝ մասնագիտական կրթու­թյանը համապատասխան փորձառություն ձեռք բերելու նպատակով

14:08 01.10.2024

ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վերջին կուրսերի ուսանողներին հրավիրում է կամավոր հիմունքներով եռամսյա ժամկետով պրակտիկա անցնել՝ իրենց մասնագիտական կրթու­թյանը համապատասխան փորձառություն ձեռք բերելու նպատակով։ Պրակտիկայի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան աշխա­տանքի անցնելու օրենսդրությամբ սահմանված կարգով: Ցանկացողներն իրենց դիմումները և ինքնակենսագրականները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» 23-րդ խոշոր հաշվով պարտություն է կրել Ֆերգյուսոնի հեռանալուց հետո

14:00 01.10.2024

«Մանչեսթեր Յունայթեդն» Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո Անգլիայի Պրեմիեր լիգայում 424 խաղում 23-րդ խոշոր հաշվով պարտությունն է կրել։ Հիշեցնենք, որ Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 1986-2013 թթ-ին։ Անգլիայի առաջնության 6-րդ տուրում մանչեսթերցիները սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվել էին Լոնդոնի «Տոտենհեմին» և այժմ 7 միավորով 12-րդ տեղում են։

̰
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային

13:54 01.10.2024

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Ըստ պատգամավորի՝ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ

13:48 01.10.2024

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն այն համոզմանն է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դավոյանը նման դիրքորոշում հայտնեց լրագրողների հետ զրույցում՝խոսելով նախարարի պաշտոնից Գրիգոր Մինասյանի հրաժարականի մասին: «Արդարադատության նախարարի պաշտոնը շատ կարևոր պաշտոն է: Իմ կարծիքով՝ այնտեղ գտնվող մարդը պետք է քաղաքական թիմից լինի»,-ասաց ԴավոյանըԱնդրադառնալով […]

̰
Խաչանովը պարտվել է Ալկարասին․ Պեկին

13:42 01.10.2024

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին և նվաճել Պեկինում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։ Իսպանացի թենիսիստն աշխարհի 27-րդ ռակետին հաղթել է երկու սեթում՝ 7-5, 6-2 հաշվով։ 21-ամյա Ալկարասը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի 5-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևի հետ։ Ռուս թենիսիստը 6-2, 6-4 հաշվով հաղթել րէ իտալացի Ֆաբիո Կոբոլիին։ Պեկինի […]

̰
ՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները

13:33 01.10.2024

Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը ծագել է Ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ պետական պահպանության ծառայության առանձնացման հետեւանքով եւ կրում է առավելապես տեխնիկական բնույթ: Այս մասին ասել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը՝ հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու […]

̰
ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Լիբանանում տիրող իրավիճակին, բայց այնտեղ որևէ դեր չի խաղում․ Ռյուտե

13:27 01.10.2024

ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Լիբանանում տիրող իրավիճակին, բայց այնտեղ որևէ դեր չի խաղում և հուսով է, որ բռնությունները շուտով կվերջանան, դաշինքի կենտրոնակայանում պաշտոնի ստանձման արարողությունից առաջ ասել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: «ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Լիբանանի հակամարտությանը, բայց ՆԱՏՕ-ն այնտեղ որևէ դեր չի խաղում, մենք միայն հուսով ենք, որ ռազմական գործողությունները շուտափույթ […]

̰
Հայ շախմատիստներն առաջադիմել են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

13:20 01.10.2024

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Առաջատարի դիրքում շարունակում է մնալ աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան երկրորդն է, իսկ երրորդ տեղ է բարձրացել Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի հաղթող Հնդկաստանի հավաքականի առաջատարներից 21-ամյա Արջուն Էրիգայիսին։ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն առաջադիմել է 5 աստիճան ու այժմ 16-րդ տեղում է։ […]

̰
Շուրջ 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ 8 անձի մեղադրանք է ներկայացվել, որոնցից 5-ը կալանավորվել է

13:14 01.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության հերթական դեպքը: 2024 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում […]

̰
Ձիասպորտ. հայտնի են արգելքների հաղթահարման ՀՀ առաջնության հաղթողները

13:07 01.10.2024

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս է Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում անցկացրել է արգելքների հաղթահարման ՀՀ առաջնությունը։ Մրցութային երկու օրերի ընթացքում հանդես են եկել Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ» և «Միրաժ» ակումբների մարզիկներն ու նժույգները։ Մրցումներն անցկացվել են B, C, D դասերում։ Մրցումային առաջին օրը D դասում […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:00 01.10.2024

Երևանում հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց […]

̰
Ամենամյա երիտասարդական ֆորումը համախմբել էր շուրջ 150 երիտասարդի

12:53 01.10.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ամենամյա երիտասարդական ֆորումին, որն այս տարի համախմբել էր ՀՀ 10 մարզերից և Երևանից 150 երիտասարդների ու երիտասարդական ՀԿ‐ների ներկայացուցիչների։ Ֆորումին մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, ՀՀ‐ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Գերմանական միջազգային […]

̰
Վերջին մեկ օրում գրանցվել է 27 ՃՏՊ. 57 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:47 01.10.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու` 13, ֆիզիկական ներգործության` 10, թմրանյութի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, […]

̰
ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում կձեւավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն

12:40 01.10.2024

Օրենսդրական նախաձեռնությունը միտված է Ներքին գործերի նախարարության համակարգում ոստիկանների եւ փրկարար ծառայողների կրթության հայեցակարգային փոփոխությանը: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Զեկուցողի խոսքով այս պահին նախարարության ենթակայությամբ գործում է երկու ուսումնական հաստատություն` ՆԳՆ կրթահամալիրը եւ […]

̰
Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը. վարչապետ

12:31 01.10.2024

Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ֆորումը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին և Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովին: Նախ տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրերի դիմավորման, այնուհետև համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ողջունել է Կառավարությունների ղեկավարներին, ֆորումի […]

̰
Ռյուտեն դարձել է ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարը

12:27 01.10.2024

Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն դարձավ ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարը՝ փոխարինելով նորվեգացի Յենս Ստոլտենբերգին, ով այս պաշտոնը զբաղեցնում էր ռեկորդային 10 տարի։ Լիազորությունների փոխանցման արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստում։ Հանձնելով իր լիազորությունները՝ Ստոլտենբերգն ընդգծել է, որ երբ 2014 թվականին միացել է դաշինքին, ՆԱՏՕ-ն «միայն փոքր աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, սակայն […]

̰
Հայաստան-Լատվիա-Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները եղել են Էստոնիայում

12:23 01.10.2024

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամներ Նարեկ Բաբայանը, Հռիփսիմե Հունանյանը խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-28-ն այցելել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլին: Սեպտեմբերի 25-ին այցի շրջանակում բարեկամական խումբը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Լաուրի Հուսսարի հետ: Քննարկվել են երկկողմ, ԵՄ-Հայատան օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանին վերաբերող հարցեր: Սեպտեմբերի 26-ին պատվիրակությունն Էստոնիայի խորհրդարանում հանդիպել […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ

12:17 01.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ: Կցանկանայի գոհունակությամբ նշել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր […]

̰
Մայր տաճարի վերաօծման պատմական իրադարձության առիթով պատրաստվել են շքանշաններ

12:10 01.10.2024

Պատվո բարձրագույն շքանշանը տաճարի վերաօծման պատմական իրադարձության առիթով է պատրաստվել, Հայոց Հայրապետի տնօրինությամբ: Առաջին անգամ այս շքանշաններով Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարգեւատրել է բարերարներին՝ Մայր տաճարի վերաօծմանը արարողությանը։ Հենց նրանց ընծայաբերումներով էր հնարավոր դարձել Մայր տաճարի ամբողջական հիմանորոգումն ու բարեզարդումը: Բարերաների տիկնայք նունպես պարգատրվել են մեկ այլ՝ կրկին նորահաստատ «Դուստր Սուրբ Էջմիածնի» շքանշանով:

̰
Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

12:02 01.10.2024

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները սեպտեմբերի ժամը 21.10-ին, շրջագայություն կատարելու ժամանակ, Տաթև բնակավայր տանող ճանապարհին, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Մեքենայի թափքում առկա 3 խմ բոխի տեսակի փայտանյութի վերաբերյալ Սիսիան քաղաքի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը նույն օրը գնել է Արծվանիկի մի բնակչից: Փայտանյութով բեռնված մեքենան […]

̰
SHANTNEWS

12:00 01.10.2024

̰
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Իրանի նախագահի առաջին տեղակալին, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետներին

11:53 01.10.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին և Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին:

̰
Լիբանանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

11:51 01.10.2024

Լիբանանի բանակը շարունակում է իրականացնել իր խնդիրները հարավային Լիբանանում և պահպանում է համակարգումը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNIFIL) հետ, ասվում է Լիբանանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ «Բանակը վերաբաշխվել է առաջնագծում գտնվող որոշ դիտակետերից: Որոշ լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկությունները սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ուժերի դուրսբերման մասին ճշգրիտ չեն», – ասել է Լիբանանի պաշտպանության նախարարությունը:  

̰
BACK_TO_TOP