Բոլոր լուրերը – Page 890 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվել է Լևոն Սահակյանի թեկնածությունը

17:09 01.10.2024

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության 201-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին

17:03 01.10.2024

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների հետ։ ԿԽՄԿ ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության»-ը տեղեկացրել է, որ տեսակցության ընթացքում հնարավորություն է տրվել կապ հաստատել նրանց հարազատների հետ։ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի […]

̰
ԵԽԽՎ հանձնաժողովում Սոնա Ղազարյանն անդրադարձել է ժողովրդավարության վերակենդանացման հարցում երիտասարդության դերակատարությանը

16:57 01.10.2024

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ մեդիայի հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 1-ին կայացել են լսումներ: «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման գործում» վերնագրով զեկույց է ներկայացրել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության, ինչպես նաեւ վերոնշյալ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը: «Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր, ինձ համար ե’ւ պատիվ, ե’ւ պատասխանատվություն է կանգնել ձեր առջեւ` անդրադառնալու […]

̰
Հայտարարությունները, թե ՀՀ-ն համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, իրականության խեղաթյուրում են. վարչապետ

16:54 01.10.2024

Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նախ կայացել է նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից, ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը և Ուզբեկստանի Կառավարության ղեկավար Աբդուլա Արիպովը: Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես […]

̰
ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը հյուրընկալել է ԱՀԿ ներկայացուցիչներին

16:48 01.10.2024

Հոկտեմբերի 1-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը հյուրընկալել է ԱՀԿ ներկայացուցիչներին՝ դոկտոր Սիդարթա Դատտայի գլխավորությամբ։ Հատուկ ընդգծվել է ԱՀԿ համագործակցության կարևորությունը պատվաստումային գործընթացների արդյունավետության բարձրացման, միջազգային առողջապահական կանոնների (IHR) ներդրման, հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման և հանրային առողջապահության արտակարգ իրավիճակների օպերացիոն կենտրոնի (PHEOC) հզորացման, համաճարակներին արձագանքման և պատրաստվածության, լաբորատոր կարողությունների հզորացման, հակամանրէային […]

̰
«Նապոլին» մտադիր է ավելացնել Խվիչա Կվարացխելիայի աշխատավարձը

16:44 01.10.2024

Իտալական «Նապոլին» մտադիր է ավելացնել Խվիչա Կվարացխելիայի աշխատավարձը։ Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը գրում է, որ սեպտեմբերի 30-ին ակումբի ղեկավարները կապվել են վրացի ֆուտբոլիստի գործակալի հետ։ Կողմերը պայմանավորվել են առաջիկա շաբաթներին հանդիպել։ «Նապոլին» դեռ այս տարվա հուլիսին առաջարկ է արել 23-ամյա ֆուտբոլիստին։ Ակումբը պատրաստ է բարելավել նրա աշխատավարձն ու այն դարձնել 6 միլիոն եվրո։ Այդքան […]

̰
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

16:40 01.10.2024

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանում ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: «Մեծարգո՛ նախագահող, Եթե մտածենք նախորդող ամիսների մասին, շատերը կհամաձայնեն, որ քանի դեռ պատերազմներն Ուկրաինայում, Գազայում եւ այլուր շարունակվում են, չենք կարող ասել, որ բավարար աշխատանք ենք իրականացրել: Այսօր, […]

̰
Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել

16:35 01.10.2024

Ղրղզստանի Նարին շրջանում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է հանրապետության սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել երեքշաբթի՝ ժամը 14.07-ին (Մոսկվայի ժամանակով 11.07-ին): Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ երկրակեղևի ցնցումների հետևանքով ավերածություններ կամ զոհեր չկան:

̰
Վրաերթի ենթարկված գորշ արջը տեղափոխվել է հատուկ վերականգնողական հաստատություն. ՇՄՆ

16:30 01.10.2024

Սեպտեմբերի 30-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Շատին-Գետափ ավտոճանապարհին քաղաքացին վրաերթի է ենթարկել գորշ արջի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ մարզային փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել արջին․ արջը վիրավոր է։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, միջադեպի մասին իրազեկվելուց ժամեր անց Երևանից […]

̰
Գեղարքունիքի մարզի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

16:26 01.10.2024

Ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ Սևան քաղաքի բնակիչ 24-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում: «Օպելը» ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս պարեկները սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութ օգտագործելու համար նախատեսված հարմարանք: Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու […]

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

16:21 01.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս տարի ծրագրին մասնակցել է 20-35 տարեկան 28 սփյուռքահայ՝ 18 երկրից: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական […]

̰
46-ամյա Ջանլուիջի Բուֆոնը ամուսնացել է 51-ամյա հեռուստահաղորդավարուհու հետ

16:16 01.10.2024

Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է իտալացի հեռուստահաղորդավարուհի Իլարիա Դ’Ամիկոյի հետ։ 46-ամյա Բուֆոնն ու 51-ամյա Դ’Ամիկոն նշանադրվել էին 2017 թվականին։ Նրանք միասին են շուրջ 10 տարի և ունեն մեկ զավակ, որը ծնվել է 2016-ին։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին։ Հյուրերի թվում են եղել «Յուվենտուսում» Բուֆոնի նախկին թիմակիցներ Լեոնարդո […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

16:11 01.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ: «Այս կարևոր հոբելյանը Չինաստանի համար նշանավորվում է հասարակական, տնտեսական և մշակույթի բնագավառներում շարունակական առաջընթացով: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ձևավորված հարաբերություններն առանձնանում են քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության բարձր […]

̰
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

16:06 01.10.2024

ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել են ակոսափող հրազեն, թմբուկավոր ատրճանակ, կրակող ինքնաշեն սարք և ռազմամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու առումով արդյունավետ էր Եղեգնաձորի բաժնի ոստիկանների բացատրական […]

̰
Քննարկվել է Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը

16:00 01.10.2024

Խորհրդարանը հոկտեմբերի 1-ին քննարկել է «Բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցը: Հիմնական զեկուցող, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 17՝ հաշվի առնելով ոլորտի աշխատանքային մեծ ծավալը: Նրա խոսքով պետք է հաշվի առնել նաեւ այն […]

̰
Պարգևատրման պիլոտային ծրագիրը հանգեցրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության բարելավմանը

15:55 01.10.2024

Նախագծով նախատեսվում է օրենքում լրացնել դրույթ, որի համաձայն յուրաքանչյուր հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար նախատեսվում է պարգեւատրման հավելյալ ֆոնդ, որի ձեւավորման պայմանները, հաշվարկման եւ հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը սահմանում է Կառավարությունը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի նիստում առաջին […]

̰
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան

15:52 01.10.2024

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան, որտեղ ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում Վարշավայի անվտանգության ֆորումին։ Ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայայի կողմից պաշտոնական դիմավորումից հետո նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վարշավայի անվտանգության և […]

̰
Եթե Ալիևն իրոք խաղաղություն է ուզում, գնդակը վաղուց Ադրբեջանի դաշտում է․ ԱԺ նախագահ

15:50 01.10.2024

Հայաստանը միջազգային հանրությանն առաջարկում է Ադրբեջանի գործընկերների հետ խոսել արդեն իսկ համաձայնեցված կետերով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա պայմանագիրը հենց այսօր համաձայնեցված կետերով կնքելու առումով»,-ասաց Սիմոնյանը:ԱԺ նախագահը հիշեցրեց՝ Ադրբեջանի իր գործընկերն է իրեն ասել, […]

̰
Մոուրինյուն դեղին քարտ է ստացել

15:46 01.10.2024

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դեղին քարտ է ստացել «Անթալիասպորի» դեմ խաղում։ Դրվագներից մեկում պորտուգալացի մասնագետը չի համաձայնել մրցավարների որոշման հետ, ինչից հետո վերցրել է նոթբուքը, որի էկրանին տեսանելի է եղել վիճելի դրվագը, և այն դրել է տեսախցիկի առջև։ Գլխավոր մրցավարը դեղին քարտ է ցույց տվել Մոուրինյուին, սակայն, ըստ կանոնակարգի, պետք է հեռացներ նրան դաշտից։ […]

̰
Կհստակեցվեն ռազմարդյունաբերության արտադրանքի կազմակերպմանն առնչվող հարաբերությունները

15:41 01.10.2024

Առաջարկվում է Ռազմարդյունաբերական կոմիտեին օժտել չորս նոր գործառույթով: Նպատակն է ավելի կանոնակարգել գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) ձեւակերպումը, դրանց կազմումը, անցկացումը, հաշվետվությունը եւ ֆինանսավորումը: ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում առաջին ընեթրցմամբ ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախարարի խոսքով այսօր էլ […]

̰
Ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել, բայց կային հարցեր, որ ինձ համար ևս անհասկանալի էին. ԱԺ նախագահ

15:37 01.10.2024

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել Արդարադատության նախարարի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես շատ ցավում եմ, որ պարոն Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն: Սակայն, այնուամենայնիվ, խմբակցությունը քաղաքական կարևորագույն մարմին է: Եվ խմբակցության կարծիքը նույնպես կարևոր […]

̰
Սուպերհամակարգիչը գնահատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմերի շանսերը 10-րդ տուրից հետո

15:34 01.10.2024

Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը գնահատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմերի շանսերը 10-րդ տուրից հետո։ Ոսկե մեդալներ նվաճելու գլխավոր թեկնածուն գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է, որի չեմպիոնության հավանականությունը գնահատվում է 45,4 տոկոս։ Երկրորդն ընթացիկ առաջնության առաջատար «Կրասնոդարն» է (30,4 տոկոս), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի «Լոկոմոտիվը» (20,8 տոկոս)։ Ավելի ցածր են գնահատվում Մոսկվայի «Դինամոյի» […]

̰
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը աջակցում է առողջապահական ոլորտի ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին

15:29 01.10.2024

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը աջակցում է առողջապահական ոլորտի ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Առողջության պահպանման իրավունքը Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի և Օվիեդոյի կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում» թեմայով աշխատաժողովին: Միջոցառումն ընդգծել է ոլորտում մարդու իրավունքների առնչությամբ Հայաստանի հանձնառությունը` առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումների օրակարգին համահունչ: Այս առումով Լենա Նանուշյանը […]

̰
Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ հոդվածներում առաջացած բացերը

15:24 01.10.2024

Գործող օրենքում բացակայում են մի շարք դրույթներ, որոնք չեն համապատասխանում արդի պահանջներին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը` հոկտեմբերի 1-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքում եւ կից օրենքների փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ նրա` նախագծով առաջարկվում է լրացնել հասկացությունների, արտադրող ֆիրմայի, արտադրական տարածքի հոդվածները: Տարանջատվել են […]

̰
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

15:20 01.10.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։

̰
Գրիզմանը հեռանում է Ֆրանսիայի հավաքականից

15:14 01.10.2024

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին։ «Հիշողություններով լի սրտով փակում եմ կյանքիս այս փուլը։ Շնորհակաություն այս հրաշալի եռագույն արկածների համար և ցտեսություն»,- սոցցանցերում գրել է 33-ամյա ֆուտբոլիստը։ Գրիզմանը 2014 թվականից էր խաղում Ֆրանսիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 137 հանդիպում, դարձել 44 գոլի ու 38 գոլային փոխանցման հեղինակ։ […]

̰
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Հունաստան

15:10 01.10.2024

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-27-ն աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Անաստասիոս Պոլիխրոնոսի և Հունաստանի հետևակային դպրոցի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ս. Կապրալոսի հետ։ ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել ռազմաուսումնական հաստատությունների […]

̰
79 տարեկան հասակում մահացել է երգիչ և կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը

15:05 01.10.2024

2024 թվականի հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ 79 տարեկան հասակում մահացել է երգիչ և կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը։ Վյաչեսլավ Գրիգորևիչ Դոբրինինը (ծննդյան անունը՝ Վյաչեսլավ Գալուստովիչ Անտոնով) ծնվել է Մոսկվայում։ Նրա հայրը զինծառայող Գալուստ Պետրոսյանն էր։ Մայրը՝ Աննա Անտոնովան, աշխատում էր որպես բուժքույր։ Դոբրինինը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ էր (1996 թ.)։ Նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների […]

̰
SHANTNEWS

15:00 01.10.2024

̰
Ահաբեկչություն է տեղի ունեցել Իրանում․ կան զոհեր

14:56 01.10.2024

Իրանական Սիստան և Բելուջիստան նահանգում անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա։ Ահաբեկչությունն իրականացվել է Իրանի Բենթ քաղաքում (Սիստան և Բելուջիստան նահանգ), կան զոհեր և վիրավորներ, հայտնում է IRNA գործակալությունը։ Ըստ որոշ լրատվամիջոցների՝ զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ Բենթ քաղաքի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Փարվիզ Քադհոդայը և Բենտի քաղաքային խորհրդի ղեկավար Յուսիֆ […]

̰
BACK_TO_TOP