20:38 30.09.2024
Ամերիկուհին կրակել է դստեր պարանոցին և ստիպել նրան ամեն ինչում մեղադրել մի անօթևանի։ Այս մասին հայտնում է Complex-ը։ Մերիլենդ նահանգից Թալեկա Բրաունին մեղադրանք է առաջադրվել իր 13-ամյա դստեր նկատմամբ սպանության փորձի և զենքի անօրինական կիրառման համար։ Պարզվել է, որ 32-ամյա կինը նախ կրակել է աղջկա վրա, ապա համոզել նրան ստել կրակոցի հանգամանքների մասին։ Դեռահասը պարանոցի […]
20:29 30.09.2024
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Թեհրանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Մոսկվայում նրան սպասում է երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրում, հաղորդում է Իրանի գործադիրի մամուլի ծառայությունը։ «Մենք ակնկալում ենք, որ դուք Մոսկվայում կմասնակցեք BRICS-ի հանդիպմանը, ինչպես նաև համաձայնագիր կստորագրեք մեր երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին»,-ասել է Միշուստինը, […]
20:19 30.09.2024
Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ի անդամ երկրներին աշխատել Իսրայելի ագրեսիան դադարեցնելու և օկուպացիոն տերությանը պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Բասսամ Սաբբաղը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։ «Իսրայելական ագրեսիան Լիբանանի և Պաղեստինի դեմ պետք է դադարեցվի, և Իսրայելի կառավարությունը պետք […]
20:11 30.09.2024
Չինաստանի բնակչուհին պատմել է, թե ինչպես են իրեն հեռացրել աշխատանքից այն պատճառով, որ հրաժարվել է իր ղեկավարին նախաճաշ գնել, գրում է South China Morning Post-ը։ Շանհայի ուսումնական հաստատություններից մեկում վերջերս աշխատանքի ընդունված կինը պատմել է, որ մենեջերը իրենից ամեն օր պահանջել է տաք սուրճ և հավի ձու բերել։ Երբ չինուհին աշխատանքային չաթում փորձել է քննարկել […]
19:55 30.09.2024
YouTube տեսահոսթինգը որոշ արտիստների տեսահոլովակներն անհասանելի է դարձրել Միացյալ Նահանգներում դիտելու համար, այդ թվում՝ Ադելի, Բրիթնի Սփիրսի, Քենդրիկ Լամարի, Բոբ Դիլանի, Քանյե Ուեսթի, Բուրնա Բոյի, ինչպես նաև Nirvana և Green Day խմբերի: Այս որոշումը կայացվել է ծառայության և Եվրոպական երաժշտական հեղինակների ու կոմպոզիտորների հեղինակային իրավունքի պաշտպանության ընկերության (SESAC) միջև իրավական վեճի պատճառով, հայտնում է ամերիկյան […]
19:46 30.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 «Mercedes» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը կանայք են, իսկ 2-ը՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի […]
19:37 30.09.2024
Չինաստանի իշխանությունները վճռականորեն կհակազդեն Թայվանի անկախության կողմնակիցների անջատողական տրամադրություններին, նրանք չեն կարողանա կասեցնել մայրցամաքային Չինաստանի հետ կղզու վերջնական վերամիավորման պատմական գործընթացը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Թայվանը Չինաստանի սուրբ տարածքն է, Թայվանի նեղուցի երկու կողմերում ապրող մարդիկ արյունով են կապված, և արյունն ավելի թանձր է, քան ջուրը», – ընդգծել է նա իր […]
19:26 30.09.2024
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստ։ Նիստը գլխավորում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Նիստն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մի շարք […]
19:20 30.09.2024
Երկուշաբթի օրը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող երեք բնակավայրի և Սաֆադ քաղաքի վրա, ասվում է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներ են արձակել օկուպացված Սաֆադ քաղաքի ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Հրթիռների հարձակման տակ են հայտնվել նաև իսրայելական Քաբրի, Գեշեր Հասիֆ և Սաար բնակավայրերը։ […]
19:12 30.09.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի լիբանանյան ճյուղի առաջնորդ Նիդալ Աբդել-Աալի և շարժման մեկ այլ բարձրաստիճան անդամի սպանությունը Լիբանանում ավիահարվածի ժամանակ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Գիշերը իսրայելական բանակը և ռազմաօդային ուժերը համատեղ հետախուզական գործողության ժամանակ հարվածել և սպանել են ահաբեկիչ Նիդալ Աբդել-Աալին: Նրա հետ ոչնչացվել է նաև ահաբեկիչ […]
19:03 30.09.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Մասնավորապես Իսահակյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Նշված ճանապարհահատվածը կգծանշվի և կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ:
18:53 30.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies ընկերության համահիմնադիր Էլի Աքիլյանին: Վարչապետը ողջունել է վերջիններիս գործունեությունը մեր երկրում և ընդգծել «Թումո» կենտրոնների զարգացման ու բոլոր մարզերում նման կենտրոններ հիմնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկը գիտելիքահեն տնտեսության զարգացումն է ու այդ համատեքստում կարևորել […]
18:49 30.09.2024
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները, սեպտեմբերի 28-ին շրջայց կատարելիս, ժամը 18։00-ի սահմաններում զբոսահրապարակի հարակից տարածքում հայտնաբերել են ծխախոտի տուփ, որում առկա են եղել թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 1,2 գրամ քաշով, դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ, ինչպես նաև՝ ծխախոտի 2 գլանակ։ Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։
18:43 30.09.2024
Վլադիմիր Զելենսկիի այցը Միացյալ Նահանգներ «շատ դժվար էր», ասել է նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Դա շատ դժվար, բայց շատ կարևոր այց էր՝ բովանդակության և ժամանակի առումով»,- ասել է Երմակը՝ մեկնաբանելով Զելենսկիի արտասահմանյան այցը։ Զելենսկիի այցը Միացյալ Նահանգներ սկսվեց սեպտեմբերի 22-ին՝ Սկրանթոնում գտնվող ռազմամթերքի գործարան այցելությամբ: Մի խումբ հանրապետական կոնգրեսականներ արդեն կոչ են արել հետաքննել […]
18:37 30.09.2024
UFC-ի մարտիկ Ռենատո Մոյկանոն Փարիզում կայացած UFC Fight Night 243 մրցաշարում ֆրանսիացի Բենուե Սեն-Դենիի նկատմամբ հաղթանակից հետո անպատվել է Ֆրանսիայի նախագահին: «Գրողի ծոցը թող գնա Մակրոնը, բոլոր սրիկա-գլոբալիստները՝ նույնպես։ Նրանք փորձում են առաջ տանել քաղաքական ու կոռումպացված ծրագիրը»,- մենամարտից հետո հարցազրույցում ասել է բրազիլացի մարտիկը։ Այդ մենամարտում Ռենատո Մոյկանոն հաղթել է տեխնիկական նոկաուտով։ Բրազիլացին UFC-ում […]
18:31 30.09.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսություն» պանելային քննարկմանը։ Մասնակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական հարաբերությունների հաջող զարգացմանն ուղղված մի շարք օրակարգային հարցերի, ներառյալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համագործակցության խորացումը, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը, կայուն ենթակառուցվածքների ստեղծումը և «Հյուսիս-Հարավ» միջանցքին առնչվող հարցերը։ «Հայաստանի վիճակագրական […]
18:25 30.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությունը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և անդրադարձել Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ առևտրատնտեսական համագործակցության մակարդակը չի համապատասխանում քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին: Այս համատեքստում […]
18:21 30.09.2024
Սեպտեմբերի 27-29-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախաձեռնությամբ իրականացվել է աշխատաժողով` «Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերող գործընթացների իրազեկում լրագրողների շրջանակում» թեմայով: 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր Արցախից տեղահանվել է մոտ 150.000 անձ: Կառավարության հոկտեմբերի 26-ի որոշմամբ սահմանել են այն խմբերը, որոնք ստացել են ժամանակավոր պաշտպանություն ՀՀ-ում կամ նույնն է, թե փախստականի կարգավիճակ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:16 30.09.2024
Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտնել է, որ Բեյրութում իտալացի զինվորական հրահանգիչների կոնտինգենտը 100-ից կրճատվել է 15-ի։ «Բեյրութում մենք կրճատել ենք լիբանանյան զինվորականների ուսուցման մեջ ներգրավված մեր զորախումբը՝ 100-ից հասցնելով 15-ի», – ասել է նա Il Messaggero թերթին տված հարցազրույցում: Նա նաև հիշեցրել է, որ իր վարչությունը բոլոր հայրենակիցներին հորդորում է լքել […]
18:11 30.09.2024
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:52-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:58-ին: Այրվել […]
18:05 30.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են 22-ամյա Արման Ա.-ի վարած «Volkswagen Golf», 18-ամյա Ռազմիկ Խ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Աշոտ Ղ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց: Վթարի փաստով Նաիրիի […]
17:56 30.09.2024
Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքից արևելք գտնվող Այն Աթ-Դիլբ բնակավայրի բնակելի շենքի վրա հարձակման հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 45-ի, 70-ը վիրավորվել է, ասվում է երկրի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի հաղորդագրության մեջ։ Իսրայելի ավիահարվածի հետևանքով Այն Աթ-Դիլբում բազմահարկ շենքն ամբողջությամբ փլուզվել է։ Շենքում Լիբանանի հարավից փախստականներ են եղել։ «Այն Աթ-Դիլբում իսրայելական ջարդերի […]
17:51 30.09.2024
Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները բարեհաջող անցկացվեցին՝ հոգևոր մխիթարություն ու […]
17:47 30.09.2024
Անվանի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոն» տանը 3-2 հաշվով հաղթել է «Վերոնային»։ Սա Ա սերիայի նորեկի երկրորդ հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում: Թիմից դուբլի հեղինակ է դարձել «Միլանի» ու իսպանական «Վալենսիայի» նախկին հարձակվող Պատրիկ Կուտրոնեն, մեկ գոլ էլ խփել է Իտալիայի ազգային հավաքականում խաղացած Անդրեա Բելոտին։ «Կոմոն» 8 միավորով բարձրացել է 10-րդ տեղ, «Վերոնան» հավաքել է […]
17:41 30.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ուրախ է հյուրընկալել Կաթողիկոս-Պատրիարքի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում ու ողջունել վերջինիս այցը Հայաստան Սրբալույս Մյուռոնի օրհնության եւ Մայր տաճարի վերաօծմանը մասնակցելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ […]
17:37 30.09.2024
Ապօրինի որսի և ձկնորսության դեմ հետևողական պայքարի շրջանակներում սեպտեմբերի 11-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված վերահսկողության ընթացքում արձանագրել են որսագողության դեպքեր։ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում քաղաքացի Հ.Հ.-ն տեղադրելով արգելված որսագործիք հանդիսացող էլեկտրոնային ձայնարձակիչ սարք՝ ապօրինի որսացել է «լոր» տեսակի թռչուն։ Նուր ուղու բնակիչ Հ.Հ.-ին սեփականության իրավունքով պատկանող «ՏՕԶ-63» տեսակի […]