Յուրա Մովսիսյանը որակազրկվել է ևս մեկ խաղով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

Յուրա Մովսիսյանը որակազրկվել է ևս մեկ խաղով

18:18 21.04.2018

Յուրա Մովսիսյանը Շվեդական «Յուրգորդեն» ֆուտբոլային ակումբի կազմում, իր նորամուտի խաղում որակազրկվել է, հայտնում է «Expressen»-ը: Հաղորդվում է, որ պատճառն այն է, որ հայ ֆուտբոլիստը գլխով հարված է հասցրել մրցակից թիմի խաղացողին: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 15-ին՝ Շվեդիայի առաջնության 3-րդ տուրի՝ ԱԿԻ-«Յուրգորդեն» խաղի ավելացված ժամանակի ընթացքում:

Մովսիսյանը գլխով ոչ ուժեղ հարված է հասցրել մրցակցի ֆուտբոլիստի ճակատին, ինչից հետո նա ցուցադրաբար ընկել է խոտածածկին: Մովսիսյանը ստիպված կլինի բաց թողնել ապրիլի 23-ին կայանալիք առաջնության 5-րդ տուրի «Էլֆսբուրգի» հետ խաղը: Հիշեցնենք, որ ստացած կարմիր քարտի պատճառով նա մեխանիկորեն բաց էր թողել «Մալմյոյի» հետ կայացած խաղը(3:0):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է աշխարհը պաշտպանել նոր համաճարակից

21:27 26.04.2024

Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է աշխարհը պաշտպանել նոր համաճարակից

Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է կանխել հերթական համաճարակը. այս մասին հայտնում է Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական միությունը (ESCMID): Ուլտրամանուշակագույն լույսի հակաբակտերիալ և հակավիրուսային ակտիվությունը հայտնի է 1940-ական թվականներից։ Այն լայնորեն կիրառվում է հիվանդանոցներում, սակայն ախտահանումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ սենյակում մարդ չկա. ուլտրամանուշակագույն ճառագայթումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար։ […] ...

Բորտուղեկցորդուհու հեռախոսը հալեցրել է ռուսական ինքնաթիռի հատակը

21:20 26.04.2024

Բորտուղեկցորդուհու հեռախոսը հալեցրել է ռուսական ինքնաթիռի հատակը

Բորտուղեկցորդուհու հեռախոսը հալեցրել է ռուսական Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռի հատակը. այս մասին գրում է «Aviatorschina» Telegram ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել  Խաբարովսկ-Եկատերինբուրգ չվերթում։ Ինքնաթիռում եղել է 145 ուղեւոր և անձնակազմի 6 անդամ։ Հրատարակության տվյալներով՝ վայրէջքից քիչ առաջ բորտուղեկցորդուհիներից մեկի բջջային հեռախոսի մարտկոցը սկսել է ուռել։ Այն դրել են հատակին. քիչ անց հետո ծածկը հալվել է։ […] ...

Տոկիոն, Հռոմը և Լոնդոնը ծրագրում են մինչև 2026 թվականը ստեղծել նորագույն կործանիչի նախատիպը

21:13 26.04.2024

Տոկիոն, Հռոմը և Լոնդոնը ծրագրում են մինչև 2026 թվականը ստեղծել նորագույն կործանիչի նախատիպը

Ճապոնիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան ծրագրում են 2026 թվականին ստեղծել նորագույն կործանիչի նախատիպը, որը նրանք համատեղ մշակում են։ Այս մասին հայտնում է Nikkei թերթը։ Ներկայումս Ճապոնիայի խորհրդարանը սկսել է համաձայնագրի քննարկումը կառավարող մարմնի ստեղծման վերաբերյալ, որը կհամակարգի երեք երկրների ջանքերը, ներառյալ կառավարությունների և մասնավոր ընկերությունների գործողությունները կործանիչի ստեղծման հարցում: Կողմերը պարտավորվել են մինչև տարեվերջ ստեղծել […] ...

Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է

20:35 26.04.2024

Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է։ Ներկա պահին Սպիտակ տունը չի նախատեսում հանդիպել իր գործընկերոջ հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նախկինում Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված էր մայիսի 9-ին։ Այնուամենայնիվ, Բայդենի ժամանակացույցը դեռևս չի ներառում իր թուրք գործընկերոջ հետ շփումները։ Բանակցությունները հետաձգվել են թուրքական կողմից։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը […] ...

Բայդենը հայտարարել է, որ ծրագրում է բանավիճել Թրամփի հետ

20:21 26.04.2024

Բայդենը հայտարարել է, որ ծրագրում է բանավիճել Թրամփի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է բանավիճել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Պետության ներկայիս ղեկավարը համապատասխան հայտարարություն է արել ամերիկացի հեռուստահաղորդավար Հովարդ Սթերնին տված հարցազրույցում, որը մեջբերում է New York Times-ը։ «Ես չգիտեմ, թե կոնկրետ երբ, բայց ես ուրախ կլինեմ բանավիճել նրա հետ», – ընդգծել է նախագահը։ Ապրիլի 24-ին Թրամփը հայտարարել […] ...

Էրդողանը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու մասին

20:11 26.04.2024

Էրդողանը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ վերջին հանդիպմանը նրան ասել է իրենց պայքարում Անկարայի լիակատար աջակցության մասին։ «Մենք չենք կարող լինել նրանց թվում, ովքեր զրպարտում են ՀԱՄԱՍ-ին որպես ահաբեկչական կազմակերպություն: Ես ՀԱՄԱՍ-ի առաջնորդին ասացի նրանց ազատագրական պայքարում մեր աջակցության մասին, մենք կշարունակենք Պաղեստինի ազգային գվարդիա […] ...

BACK_TO_TOP