Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+23.09 oC

Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

18:29 22.04.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:

«Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը:

Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բլինքենը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը և Չինաստանը առաջընթաց կգրանցեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում

11:27 26.04.2024

Բլինքենը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը և Չինաստանը առաջընթաց կգրանցեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս է հայտնել, որ Վաշինգտոնն ու Պեկինը երկկողմ հարաբերությունների շրջանակներում կկարողանան առաջընթացի հասնել որոշ պայմանավորվածությունների շուրջ։ «Հուսով եմ, որ մենք կարող ենք որոշակի առաջընթաց գրանցել այն հարցերում, որոնց շուրջ մեր ղեկավարները որոշել են, որ մենք պետք է համագործակցենք, ինչպես նաև կհստակեցնենք մեր տարաձայնությունները, մեր մտադրությունները և մեր դիրքորոշումները շատ պարզ կդարձնենք […] ...

Խան Յունիսի զանգվածային գերեզմանում հայտնաբերված դիակների մոտ օրգանների հեռացման հետքեր են եղել. WAFA

11:16 26.04.2024

Խան Յունիսի զանգվածային գերեզմանում հայտնաբերված դիակների մոտ օրգանների հեռացման հետքեր են եղել. WAFA

Բժշկական և փրկարարական ծառայությունների աշխատակիցները, ովքեր մասնակցել են Գազայի հատվածի Խան-Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրի տարածքում հայտնաբերված զանգվածային հուղարկավորությունից խաղաղ բնակիչների դիերի դուրսբերմանը, հայտնել են. հայտնաբերել են մահացածների ներքին օրգանների հեռացման նշաններ. այս մասին տեղեկություն է հաղորդում պաղեստինյան WAFA գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝՝ ձեռքերը կապած, որովայնը փակած դիակներ են հայտնաբերվել, ինչը ներքին օրգանների գողության մասին կասկածներ […] ...

Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ երկրորդ ընթերցմամբ կքննարկի օտարերկրյա գործակալների մասին օրենքը

11:04 26.04.2024

Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ երկրորդ ընթերցմամբ կքննարկի օտարերկրյա գործակալների մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ կանցկացնի «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային լսումներ, այնուհետ այն քվեարկության կբերի լիագումար նիստում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Հաջորդ շաբաթ կլինեն քննարկումներ ինչպես հանձնաժողովի մակարդակով, այնպես էլ նիստում»,- ասել է Պապուաշվիլին։ ...

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

10:58 26.04.2024

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ, սակայն Ռուսաստանի հետ համագործակցությունը նույնպես շարունակվում է: Պատասխանելով այդ ոլորտում հայ-ամերիկյան հնարավոր փոխգործակցության վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին […] ...

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

10:39 26.04.2024

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, […] ...

Ֆինլանդիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ուժերի ներգրավմամբ զորավարժությունները

09:59 26.04.2024

Ֆինլանդիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ուժերի ներգրավմամբ զորավարժությունները

Ուրբաթ օրը Ֆինլանդիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների շարքը, որոնց մի մասը տեղի կունենա Ռուսաստանի սահմանին մոտ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ֆինլանդիայի ցամաքային զորքերը, զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 20 հազար զինվորական։ «Նետ 24» անվան տակ ամենամոտ զորավարժությունները տեղի կունենան երկրի հարավ-արևմուտքում գտնվող Նիինիսալո պոլիգոնում ապրիլի 26-ից մայիսի 14-ը։ Դրանցում կներգրավվի շուրջ 2,6 հազար […] ...

BACK_TO_TOP