Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+16.09 oC

Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ

19:11 22.04.2018

Ապրիլի 22-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին:

Նախարար Նալբանդյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նախորդ օրը դեսպանների հետ կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումների վրա։ Արտգործնախարարն անդրադարձավ հավաքների վերաբերյալ ՀՀ Արդարադատության նախարարության, իրավապահ մարմինների տարածած հայտարարություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի ղեկավարության ու հոգևոր առաջնորդների կողմից հնչել են երկխոսություն սկսելու բազմաթիվ կոչեր։ Հանրապետության նախագահը նույնիսկ գնաց ցույցի վայրը՝ հավաքների կազմակերպչի հետ հանդիպելու և երկխոսությանը մեկնարկ տալու համար։ Այսօր՝ ապրիլի 22-ին Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից լիցքաթափման ակնկալիքը չիրականացավ, քանի որ հավաքների կազմակերպիչը Վարչապետի հետ հանդիպումն օգտագործեց ՀՀ իշխանություններին վերջնագիր ներկայացնելու համար՝ փաստորեն մերժելով երկխոսության առաջարկը։

Անդրադառնալով Եվրամիության կողմից այսօր արված հայտարարությանը՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ հայկական կողմը կիսում է դրանում արտահայտված դրույթները և ոչ միայն լիովին հարգում է հավաքների ազատության իրավունքը, այլև գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը, Հայաստանի օրեսնդրության և միջազգային պարտավորությունների համաձայն։ Նախարարը շեշտեց, որ հավաքի մասնակիցներն իրենց իրավունքներն իրականացնելիս պետք է հարգեն Հայաստանի համապատասխան օրենսդրությունը։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանումներ ներկայացրեց «Հավաքների ազատության մասին» օրենքի և հավաքների ազատության ապահովման միջազգային փորձի վերաբերյալ։

Նախարար Հարությունյանը անդրադառանլով ԱԺ պատգամավորների ձերբակալությանը՝ նշեց, որ անտեսելով Ոստիկանության հորդորները` հավաքի կազմակերպիչները շարունակել են կոչերը այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակման վերաբերյալ, և որոշում է կայացվել ապօրինի հավաքները դադարեցնելու մասին։ Հավաքի կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից, ապա հանցագործության կատարումը կանխելու նպատակով՝ օրենսդրության սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են:

Մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ կարևորեցին երկխոսությամբ՝ ստեղծված իրավիճակի քաղաքական և օրենքի սահմաններում լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը

23:42 26.04.2024

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը

Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։ ...

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

21:52 26.04.2024

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ի որոշմամբ հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։ Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` 1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական  դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ […] ...

Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել զուտ դեմքը փրկելու համար. զրույց՝ իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ

19:54 26.04.2024

Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել զուտ դեմքը փրկելու համար. զրույց՝ իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրավագետ Արտաշես Խալաթյանին: Անդրադարձ է եղել Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին: Արդյոք սա բանակցություններում առաջընթացի հնարավորություն է, և արդյոք Ադրբեջանը կստանձնի պարտավորություն` սահմանագծման և սահմանազատման գործընթացում առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով: Եթե սա առաջընթաց է, ինչո՞ւ են Հայաստանում փողոցներ փակում, ինչո՞ւ մարդիկ ուրախանալու փոխարեն ավելի մտահոգ են դարձել: Հյուրը անդրադարձել է նաև արդարադատության միջազգային […] ...

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

19:30 26.04.2024

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

2024 թվականի ապրիլի 29-ին լրանում է հայ անվանի գեղանկարիչ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կիրառական արվեստի մի շարք նմուշների, ազդագրերի, գրքերի ձևավորման, բեմանկարչական էսքիզների հեղինակ, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի նկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմքերից մեկի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ […] ...

Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում

19:24 26.04.2024

Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում

Ապրիլի 26-ին՝ ժամը 16:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի Սիանոսյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։37-ին, մարվել՝ 17։06-ին: Այրվել են տան բաց պատշգամբի փայտե կառուցատարրերը (մոտ 12 քմ)։ ...

Գյումրիում տեղի է ունեցել Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված մարզային ֆորում

19:18 26.04.2024

Գյումրիում տեղի է ունեցել Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված մարզային ֆորում

Արդեն հինգերորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրության և գիտության արդիականացում՝ ՄԱՎԵՏԱ», ծրագրի աջակցությամբ՝ այսօր Գյումրիում անցկացվել է «Անասնաբույժի աշխատանքը մարդու առողջության երաշխիքն է» կարգախոսով մարզային ֆորումը։ Տոնը լավ առիթ էր ստեղծել […] ...

BACK_TO_TOP