Իրավիճակը կարող է ողբերգության բերել. Կարեն Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+20.09 oC

Իրավիճակը կարող է ողբերգության բերել. Կարեն Կարապետյան

20:44 22.04.2018

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր երեկոյան ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է SHANTNEWS.AM-ի հարցին, թե ինչպես է պատկերացնում ստեղծված ներքաղաքական լարված վիճակի հանգուցալուծումը:

«Նախևառաջ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ թե փոխվարչապետ, բոլորին կոչ եմ անում սթափ լինել, զգոն լինել, ընտանիքներում այս ամենի մասին խոսել: Օրինակ՝ փոքր երեխաներին, 12 տարեկան երեխաներին մենք ներգրավում ենք այս քաղաքական խաղերի մեջ, դուք կցանկանա՞ք, որ ձեր 12 տարեկան երեխաներն այս խաղերի մեջ մասնակցեն: Ինձ համար դա անընդունելի է:

Սթափ և զգոն լինենք, մեկս մյուսին հարգենք, մեկս մյուսին լսենք, կոչ անենք, որպեսզի նստենք խոսենք: Ծիծաղելի վիճակում ենք հայտնվելու: Երբ մեծ զանգված է հավաքվում, այն կառավարելը դժվար է, այդ զանգվածը միատարր չէ, դրանում կարող են հայտնվել մարդիկ, որոնք ուրիշ նպատակով են այդտեղ: Որևէ մեկին չեմ ուզում նեղացնել, ով իր պատկերացմամբ, իր համոզմամբ արդարացի է և երկրի համար անհանգիստ միտումներով է մտել այնտեղ, այսինքն՝ կարող են լինել նաև կրիմինալ էլեմենտներ:

Այսօր արտաքին թշնամու հատուկ ծառայությունները կարող են հրահրել և մենք բոլորս, ովքեր որոշումները կայացնում են, պետք է, բացի համարձակությունից և վճռականությունից, պատասխանատվություն ունենանք, հասկանանք, որ կարող ենք բերել ողբերգության, և հետո ինչպե՞ս ենք մեկս մյուսի աչքերի մեջ նայելու»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը

23:42 26.04.2024

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը

Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։ ...

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

21:52 26.04.2024

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ի որոշմամբ հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։ Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` 1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական  դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ […] ...

Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել զուտ դեմքը փրկելու համար. զրույց՝ իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ

19:54 26.04.2024

Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել զուտ դեմքը փրկելու համար. զրույց՝ իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրավագետ Արտաշես Խալաթյանին: Անդրադարձ է եղել Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին: Արդյոք սա բանակցություններում առաջընթացի հնարավորություն է, և արդյոք Ադրբեջանը կստանձնի պարտավորություն` սահմանագծման և սահմանազատման գործընթացում առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով: Եթե սա առաջընթաց է, ինչո՞ւ են Հայաստանում փողոցներ փակում, ինչո՞ւ մարդիկ ուրախանալու փոխարեն ավելի մտահոգ են դարձել: Հյուրը անդրադարձել է նաև արդարադատության միջազգային […] ...

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

19:30 26.04.2024

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

2024 թվականի ապրիլի 29-ին լրանում է հայ անվանի գեղանկարիչ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կիրառական արվեստի մի շարք նմուշների, ազդագրերի, գրքերի ձևավորման, բեմանկարչական էսքիզների հեղինակ, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի նկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմքերից մեկի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ […] ...

Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում

19:24 26.04.2024

Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում

Ապրիլի 26-ին՝ ժամը 16:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի Սիանոսյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։37-ին, մարվել՝ 17։06-ին: Այրվել են տան բաց պատշգամբի փայտե կառուցատարրերը (մոտ 12 քմ)։ ...

Գյումրիում տեղի է ունեցել Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված մարզային ֆորում

19:18 26.04.2024

Գյումրիում տեղի է ունեցել Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված մարզային ֆորում

Արդեն հինգերորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրության և գիտության արդիականացում՝ ՄԱՎԵՏԱ», ծրագրի աջակցությամբ՝ այսօր Գյումրիում անցկացվել է «Անասնաբույժի աշխատանքը մարդու առողջության երաշխիքն է» կարգախոսով մարզային ֆորումը։ Տոնը լավ առիթ էր ստեղծել […] ...

BACK_TO_TOP