Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը Վրաստանում կունենա մշտական ներկայացուցիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+24.09 oC

Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը Վրաստանում կունենա մշտական ներկայացուցիչ

15:38 16.05.2018

Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի մայիսի 14-ի որոշմամբ Ռուս ուղղափառ եկեղեցին Վրաստանում կունենա մշտական ներկայացուցիչ: Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի ինտերնետային էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը «համաձայնեցված է Վրաց ուղղափառ եկեղեցու հետ»: Պաշտոնական հայտարարությունում ասված է, որ Մոսկվայից հոգևորական Վլադիմիր Ալեքսանդրովը Վրաստան կժամանի «ռուսալեզու հավատացյալների շրջանում հոգևոր ծառայություն իրականացնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում նաև Ռուսական ուղղափառ եկեղեցու շահերը ներկայացնելու համար»:

Թբիլիսիում կարծիքներ են հնչել, թե ռուս հոգևորականը Վրաստան է ժամանել հատուկ առաքելությամբ և կարող է զբաղվել ոչ համարժեք գործունեությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գործակալների մասին» օրինագիծն անհամատեղելի է ԵՄ–ի հետ. պետդեպ

11:57 26.04.2024

Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գործակալների մասին» օրինագիծն անհամատեղելի է ԵՄ–ի հետ. պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ հարցին։ Այս անգամ հարցի նախապատմությունը Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 25-ին ընդունված բանաձևն էր, որը կոչ է անում Եվրամիությանն ու արևմտյան գործընկերներին վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը և պատժամիջոցներ կիրառել «Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և […] ...

Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ երկրորդ ընթերցմամբ կքննարկի օտարերկրյա գործակալների մասին օրենքը

11:04 26.04.2024

Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ երկրորդ ընթերցմամբ կքննարկի օտարերկրյա գործակալների մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ կանցկացնի «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային լսումներ, այնուհետ այն քվեարկության կբերի լիագումար նիստում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Հաջորդ շաբաթ կլինեն քննարկումներ ինչպես հանձնաժողովի մակարդակով, այնպես էլ նիստում»,- ասել է Պապուաշվիլին։ ...

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

10:39 26.04.2024

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:21 26.04.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն

18:30 25.04.2024

Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության […] ...

BACK_TO_TOP